TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC
Admin

Admin

Վիգեն Սարգսյանի քննադատությունը ոչ այլ ինչ է, քան պարզունակ ռևիզիոնիզմ. Արսեն Խառատյան

18:29 27.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի քննադատությունը ոչ այլ ինչ է, քան պարզունակ ռևիզիոնիզմ: «ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի այցին հետևած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերլուծությունը ռևիզիոնիզմի դասական օրինակ է, երբ շուրջ 15 տարի բարձրաստիճան տարբեր պաշտոններ զբաղեցրած […]

̰
ԱՄՆ-ն պարզապես չունի Հարավային Կովկասի վերաբերյալ մշակված քաղաքականություն․ Իսկանդարյան

18:20 27.10.2018

Ամերիկյան կողմից Հարավային Կովկասին ուշադրության արժանացնելու մասին խոսք չկա, քանի որ ԱՄՆ-ն չունի Հարավային Կովկասի վերաբերյալ մշակված քաղաքականություն։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջան այցի մասին այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար հետաքրքիր է երևի միայն մեկ տեսանկյունից՝ Հարավային Կովկասը Իրանի և Ռուսաստանի մեջտեղում է։ Այ, Ռուսաստանի մասով ակնհայտ է, […]

̰
Հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտումը հնարավոր կլինի վերսկսել այն ժամանակ, երբ երկիրն ամուր կանգնած կլինի ոտքերի վրա. Արամ Սարգսյան

18:17 27.10.2018

1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտումը ճիշտ և հնարավոր կլինի վերսկսել այն ժամանակ, երբ երկիրն ամուր կանգնած կլինի ոտքերի վրա, իսկ  գործող կառավարությունն էլ հունի մեջ ընկած կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ  Սարգսյանը և հավելել, որ պետք է նաև բացառված լինեն արտաքին […]

̰
Բռնցքամարտի մեծահասակների առաջնության հաղթողները հայտնի են

18:14 27.10.2018

Բռնցքամարտի՝ Հայաստանի մեծահասակների առաջնության այս տարվա հաղթողները հայտնի են դարձել, հայտնում է «Արմենպրես»-ը: Հայաստանի չեմպիոններ են դարձել Նորիկ Սուքիասյանը՝ 49 կգ, Արթուր Հովհաննիսյանը՝ 52 կգ, Էրիկ Պետրոսյանը՝ 56 կգ, Հրայր Շահվերդյանը՝ 60 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 64 կգ, Գառնիկ Պապիկյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Արտյոմ Գալստյանը՝ 81 կգ, Հենրիկ Սարգսյանը՝91 կգ: Աղբյուրը հայտնում է, […]

̰
Տիգրան Աթանեսյանը՝ համաներման ակտի թերությունների մասին

18:07 27.10.2018

«Համանեման հրապարկված նախագիծը բավականին պարզունակ է»,- այս մասին այսօր, ինչպես հաղորդել է SHANTNEWS.am-ը, ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ համաներման ակտում առկա են որոշ էական թերությունները, որոնք այս համաներում դարձնում են կամ իջեցնում բավական ցածր մակարդակի՝ համեմատած նախկինների հետ: Փաստաբանի խոսքով՝ համաներումը կիրառվում է հանցագործությունների համակցությամբ, երկրորդ՝ համաներման կիրառումը տուժողի կամքից է կախված: «Եթե […]

̰
Վալերիյ Օսիպյանն ընդունել է համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկաններին

18:06 27.10.2018

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված, նաև համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկանների: Ընդունելությանը մասնակցում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետն ու ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները: Վալերիյ Օսիպյանը անձամբ ստուգեց տարբեր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների մասնագիտական գիտելիքները, համակարգում անցած ճանապարհն ու այլ մանրամասներ: Այս ամենից հետո միայն […]

̰
ԱՄՆ-ի համար առաջնահերթ են Վրաստանի, Ադրբեջանի, ապա նոր Հայաստանի հետ հարաբերությունները․ ամերիկագետ

18:00 27.10.2018

Միացյալ Նահանգներն այս փուլում փորձում է հասկանալ մեր տարածաշրջանը, քանի որ այստեղ ունի կենսական շահեր, ի դեմս Իրանի հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի իրադրության հետ կապված։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը սրանով է բացատրում ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ «Տարածաշրջանային երեք պետություններից Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է նախևառաջ Վրաստանը, որովհետև ԱՄՆ ամենահուսալի և […]

̰
Այնպես է ստացվում, որ Վիգեն Սարգսյանի և իմ գնահատականները բոլորովին չեն համընկնում. Արարատ Միրզոյան

17:49 27.10.2018

«Այնպես է ստացվում, որ Վիգեն Սարգսյանի և իմ գնահատականները բոլորովին չեն համընկնում: Վիգեն Սարգսյանի ձևակերպուները ինձ համար հիմնավոր չեն հնչում և ես կարող եմ հակառակ պնդումն անել: Այնպիսի լավ արտաքին քաղաքական իրավիճակում, որպիսին Հայաստանն է հիմա, և այնպիսի հաջողված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որը հիմա է իրականացվում Հայաստանի Հանրապետության կողմից, երբևէ չի եղել»,- Վիգեն Սարգսյանի քննադատական […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հետ կապված խնդիրը

17:44 27.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ուսումնասիրել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հետ կապված խնդիրը: «Կարող են լինել որոշումներ, անհնարություններ, բայց առաջարկում եմ, որ մենք երկխոսության տոնայնությունը պահենք: Համենայն դեպս, մեր տրամադրությունը դա է: Ես էլի եմ ասում, սիրելի’ հայրենակիցներ, ոչ մեկի նկատմամբ որևէ դավադրություն չի լինելու: Եթե ինչ որ բան այնպես չի եղել և […]

̰
Ադրբեջանը մասնակցելու է Իրանի դեմ ԱՄՆ գործադրած ճնշմանը, Հայաստանը՝ ոչ․ Ոսկանյան

17:44 27.10.2018

ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Հարավային Կովկաս այցի ժամանակ Հայաստանի իշխանություններից պահանջվել է մասնակցել Իրանի դեմ ուղղված ամերիկյան ծրագրերին կամ առնվազն քննարկվել է այդ հարցը, բայց կարելի է ենթադրել, որ Հայաստանի հետ այդ քննարկումներն արդյունավետ չեն եղել ամերիկյան կողմի համար։ SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Բոլթոնը շեշտեց, որ Իրանի հետ [Հայաստանի] սահմանը մնում […]

̰
Հանցագործություն կատարած անձինք պետք է օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկվեն. Օսիպյան

17:39 27.10.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, Արարատի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների, ինչպես և Արարատի մարզային քննչական վարչության ներկայացուցիչներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել ու վերլուծվել է Արարատի մարզի օպերատիվ իրավիճակը։ Ստորաբաժանումների ղեկավարները Վալերիյ Օսիպյանին ներկայացրել են իրենց բաժինների սպասարկման տարածքում տեղի […]

̰
Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի

17:37 27.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Հայկ Մհրյանը նշանակվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1. Հայկ Մհրյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նշանակել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի […]

̰
Հոգեբուժարանի տնօրենը թույլ է տվել անօրինական վարքագիծ. ՄԻՊ

17:36 27.10.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, որը հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ «Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ է տվել անօրինական վարքագիծ: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հոգեբուժական օգնության ոլորտում իրավունքների երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային ուղղությունն է: Ընդ որում, աշխատանքներն այս ոլորտում […]

̰
Կնոջը մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնու սոցցանցի էջի գաղտնաբառը փոխելու համար

17:31 27.10.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 40-ամյա կնոջը: 2017 թվականի Երևան քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ մեկ այլ անձ զրկել է իրեն «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջը […]

̰
Ներսի խաղացողները գուցե բացահայտվեն, դրսինը՝ չգիտեմ. Անահիտ Բախշյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

17:20 27.10.2018

Նոր իշխանությունները Մարտի 1-ի գործի բացահայտումից հետո  կանցնեն նաև Հոկտեմբերի 27-ին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: «Նույնիսկ ներկայիս իշխանության մեծ ցանկության դեպքում ներսի խաղացողները գուցե բացահայտվեն, բայց դրսինը՝ չգիտեմ»,- ասել է Բախշյանը: Անահիտ Բախշյանի կարծիքով՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցն էին, ինչը […]

̰
Եթե քամի ցանեն, փոթորիկ կստանան. Փաշինյանը նախազգուշացրեց գործարարներին

17:12 27.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ գործարարների հետ տեղի ունեցած հանդիպումն ամփոփելով` նշեց, որ գործարարների շրջանում մտահոգություններ չկան: «Ասում են, որ համընդհանուր լավատեսություն է տիրում գործարար դաշտում, թվերն էլ դա են ցույց տալիս»,- ասաց նա: Փաշինյանը նկատեց` մեր տնտեսության վիճակը երբեմն կախված է մեկ-երկու ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից: «Ասենք, եթե մի գործարանի սեփականատեր այդ օրը […]

̰
Ես չեմ հավատում, որ 2 տարեկան երեխային սպանողը մարդ կդառնա. փաստաբան

17:07 27.10.2018

«Ցմահների դեպքում պետք է ամեն գործը մեկ առ մեկ նայվի: Համաներումը համատարած մոտեցում է՝ առանց կոնկրետության, ցմահների դեպքում ես դրան դեմ եմ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Ըստ փաստաբանի՝ իհարկե, կան մարդիկ, որոնց կարելի է 20 տարի անց կամ ավելի շուտ ուղղված համարել, բայց կա նաև սոցիալական արդարության հարց. «Ամեն մեկին՝ […]

̰
Չինաստանի պաշտպանության նախարարը կհանդիպի Ջեյմս Մեթիսի հետ

16:58 27.10.2018

Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի ԱՄՆ, որտեղ քննարկումներ կունենա Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ: Այս մասին Բահրեյնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը, հայտնում է The Associated Press-ը: Մեթիսն ասել է, որ ռազմավարական հակադրությունները չեն ենթադրում թշնամական հարաբերություններ և իրենք պատրաստվում են համագործակցել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք Չինաստանն […]

̰
Ստամբուլի գագաթնաժողովից առաջ Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

16:30 27.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Սիրիային նվիրված քառակողմ բանակցություններիւց առաջ, որոնք պետք է տեղի ունենաn Ստամբուլում: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այո՛, հեռախոսազրույց եղել է»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ հեռախոսազրույցի մասին հայտնել էր BFMTV հեռուստաալիքը: Ըստ տեղեկությունների՝ երկու երկրների ղեկավարները […]

̰
Հուսով եմ՝ գործող իշխանությունները հետևողականորեն կզբաղվեն Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտմամբ. Ստեփան Դեմիրճյան

16:27 27.10.2018

Ես հուսով եմ՝ գործող իշխանությունները հետևողականորեն կզբաղվեն Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լիարժեք, ամբողջական բացահայտմամբ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա համոզմունք է հայտնել՝ նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են գործը կոծկելու համար: «Հարց են տալիս, թե «ինչո՞ւ հիմա չեն զբաղվում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմամբ: Հնարավոր չէ ամեն ինչ […]

̰
Ճնշումների մասին նույն բառապաշարը Բոլթոնը պետք է օգտագործեր Ադրբեջանում․ Դավիթ Բաբայան

16:20 27.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում արած հայտարարությունները պետք է դեռ վերլուծել որոշ ժամանակ սպասելուց հետո։ Այս մասին արցախյան կողմի դիրքորոշումը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հայտարարությանը, թե Հայաստանի վրա ճնշումները կնվազեն, երբ լուծվի Արցախյան հակամարտությունը։ «Երբ պարոն Բոլթոնը ասում է, որ ճնշումներ […]

̰
Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը հիմնական ծանր սպառազինությունը ԱՄՆ-ից չեն գնելու․ Վրթանեսյան

16:05 27.10.2018

Երևան այցի ընթացքում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողների հարցերին պատասխանելիս չբացառեց, որ Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքն արգելող իրենց օրենսդրական կարգավորումներում կարող են փոփոխություններ անել։ «Ինձ թվում է՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, օրինակ՝ հիմնական ծանր սպառազինությունները, այսպես թե այնպես, Միացյալ Նահանգներից չեն գնելու, որովհետև նույնիսկ Ադրբեջանի շատ ավելի մեծ ֆինանսական հնարավորությունների […]

̰
Այս համաներումն աննախադեպ համարողներն անտեղյակ են համաներումների պատմությունից. Աթանեսյան

15:56 27.10.2018

Այսօր տեղի ունեցած սուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում հայտարարվելիք համաներմանը, փաստաբանը Տիգրան Աթանեսյանը հիշել է համաներումների պատմությունը՝ որպես ապացույց այն բանի, որ հայտարարվողը բոլորովին էլ աննախադեպ չէ. «Նման հայտարարություն անողը պարզապես անտեղյակ է համաներումից, դրա պատմությունից: Բավական է հիշել 1953թ. Ստալինի մահվան հետ կապված համաներումը, որ հասկանանք, որ այս համաներումը կողքն էլ կանգնած չէ իր ծավալով: 1917 […]

̰
Մեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ Եվրոպան Իրանի հետ ԱՄՆ-ի դեմ կլինի. Ռոհանի

15:49 27.10.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական հեռուստաընկերություններից մեկի եթերի ընթացքում հայտարարել է, որ ավանդական դաշնակիցները չեն աջակցում ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ, գրում է Reuters-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները «ոչ այնքան հաճախ» են հրաժարվում աջակցել միջազգային քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի որոշումներին: «Մեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ Եվրոպան Իրանի հետ ԱՄՆ-ի դեմ կլինի»,- ասել է Ռոհանին: […]

̰
Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, որևէ մեկը չի կարող իմ անունից խոսել. Փաշինյան

15:35 27.10.2018

Լրագրողների հետ զրույցում, արձագանքելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի արտահայտությանը, թե «ամերիկյան զենքը ռուսականից լավն է», լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ամերիկյան զենքի ձեռքբերման հավանականությանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կառավարությունը որևէ բանով սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք»: Բոլթոնը նաև ասել էր, թե Հայաստանում խորհրդարանական արտահերթ […]

̰
Ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին. Փաշինյանի արձագանքը

15:28 27.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները խնդրեցին արձագանքել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի քննադատությանը, թե նոր իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականության հարցում: «Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և դա է իր պատկերացմամբ արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և […]

̰
Եթե Հայաստանը և Ադրբեջանը զենք գնեն ԱՄՆ-ից, կոնֆլիկտը ավելի հե՞շտ կլուծվի. Վրթանեսյան

15:26 27.10.2018

ԱՄՆ նախագահի խորհրդականը Երևանում ոչ թե հայտարարեց, որ իրենք կարող են զենքի վաճառքի արգելքը հանել Հայաստանի ու Ադրբեջանի վրայից, այլ ասաց, որ չի բացառում որ ինչ-որ փոփոխություններ լինեն։ Ջոն Բոլթոնի խոսքերը SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նրա խոսքով՝ հակամարտող կողմերին զենքի վաճառքը սահմանափակող բանաձևը, այսպես, թե այնպես, առկախված էր։ Նույնիսկ այդ […]

̰
Գյումրիում վրաերթի ենթարկված 61-ամյա տղամարդը մահացել է

15:22 27.10.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ինէ ժ.12.30-ի սահմաններում, «ՊԱԶ-672» երթուղային ավտոբուսի վարորդը Գյումրի քաղաքի Չերազի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա Գագիկ Ժամկոչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Գագիկ Ժամակոչյանը հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ կատարվում է քննություն։

̰
Իրենցից հետո ԱԺ-ի 70 տոկոսը լցվեց տարբեր տեսակի, այս երկրին որևէ օգուտ չբերող մարդկանցով. Արմեն Սարգսյան

15:15 27.10.2018

Իրենցից հետո ԱԺ-ի 70 տոկոսը լցվեց տարբեր տեսակի, այս երկրին որևէ օգուտ չբերող մարդկանցով: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին: «Այն մարդիկ, որոնք դրանց բերեցին այդտեղ, կարծում եմ, իրենց էր ձեռնտու (խմբ.- Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը)»,- ասել է Սարգսյանը: Լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք […]

̰ ̰
BACK_TO_TOP