TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC
Admin

Admin

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանել է գազի սակագնի վերաբերյալ Միքայել Մելքումյանի հայտարարությունը

14:54 27.10.2018

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բախշման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությունը: Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Ծանոթանալով Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի համացանցում հեռարձակվող 2-րդ նիստի ժամանակ հանձնաժողովի […]

̰
Հայաստանի տնտեսությանը սպառնացող ռիսկերը և՛ ներքին են, և՛ արտաքին. ՀԲ

14:50 27.10.2018

2017 թվականի 7,5 տոկոսի դիմաց 2018 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2018 թվականին կանխատեսում է ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) 5,3 տոկոս աճ։ Այս մասին նշվում է կառույցի հերթական զեկույցում։ Տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների՝ հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության, գնաճի ցածր մակարդակի և առևտրի համար պայմանների կողքին Համաշխարհային բանկը նշում է նաև տնտեսությանը սպառնացող ռիսկերը, որոնք և՛ […]

̰
Արա Բաբլոյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

14:44 27.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին, հայտնում են ԱԺ լրատվական բաժնից: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը:

̰
Արարատ Միրզոյանն օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմնում կլինի

14:39 27.10.2018

«Եկեք սկզբունքները քննարկենք և ոչ թե անձերը: Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը պետք է լինի հեղափոխության ցուցակ և քաղաքական սերնդափոխության հնարավորություն պետք է ընձեռի, բայց պետք է լինեն քաղաքական մարդիկ: Պետք է լինեն նաև դեմքեր, որոնք հայտնի են հասարակությանը իրենց փորձով ու գիտելիքներով ու դրա հետ մեկտեղ, չունենան պախարակված հեղինակություն»,- այս մասին […]

̰
2018-ին Հայաստանի ՀՆԱ աճը կլինի 5,3 տոկոս. Համաշխարհային բանկ

14:37 27.10.2018

Համաշխարհային բանկի նոր հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) աճը 2018 թվականի արդյունքներով կլինի 5,3 տոկոս՝ հաջորդելով 2017 թվականի 7,5 տոկոսին։ Հաջորդ՝ 2019 թվականի համար կառույցը կանխատեսում է էլ ավելի ցածր՝ 4,3 տոկոս ՀՆԱ աճ։ Միայն 2020 թվականի համար է, որ կանխատեսվում է աճի տեմպ՝ հասնելով 4,6 տոկոսի։ Զեկույցի համաձայն՝ աճի այս մակարդակը […]

̰
Ինչո՞ւ է համաներումը տարածվում «Սասնա ծռեր»-ի վրա. Փաշինյանի արձագանքը

14:31 27.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 27-ին՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` ինչո՞ւ է համաներումը տարածվում ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր»-ի վրա, բայց ոչ այլ խմբերի, պատասխանեց. «Որովհետև կարծում եմ, որ դա անհրաժեշտ է հանրային համերաշխություն վերականգնելու և իմ ասած սկզբունքի համար մեկնակետ արձանագրելու համար»: Նա կրկին ընդգծեց` սպանություն իրականացրած ոչ մի անձ […]

̰
Փնտրվում է վճարահաշվարկային տերմինալի մոնիտորը կոտրած անձը

14:25 27.10.2018

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Խաղաղ Դոն 19/10 հասցեում տեղակայված վճարահաշվարկային տերմինալի սենսորային ապակին և մոնիտորը կոտրելու դեպքի հանգամանքները։ Քննչական կոմիտեն կոչ է անում նրանց, որոնք ճանաչում են լուսապատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի […]

̰
Հանրապետականները սխալ ճանապարհով են գնում. Փաշինյան

14:18 27.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ դեկտեմբերին կայանալիք ընտրություններին կհաջողվի՞ նոր Ընտրական օրենսգրքով գնալ, ասաց. «Մեզ համար չկա տարբերություն՝ որ Ընտրական օրենսգրքով գնալ, բայց ես կարծում եմ՝ քաղաքական դաշտի առողջացման, ընտրություններն ավելի քաղաքական դարձնելու համար ճիշտը նոր Ընտրական օրենսգիրքն է»: Վարչապետի պաշտոնակատարին հիշեցրին` մի առիթով ասել է, որ թեպետ ամեն ինչում մեղքը գցում […]

̰
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ

14:13 27.10.2018

Պաշտպանության բանակից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

14:07 27.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետի պաշտոնակատարը, ԱԺ նախագահը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհերի հարազատները ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ: 

̰
Համաշխարհային բանկը աղքատության նվազում է կանխատեսում Հայաստանում

13:59 27.10.2018

Ծայրահեղ աղքատների քանակը Հայաստանում կնվազի ու 2017 թվականի 11,6 տոկոսի փոխարեն 2020 թվականին կհասնի 7,6 տոկոսի։ Այդ ժամանակ աշխարհում ծայրահեղ աղքատների քանակը կնվազի ու կհասնի մինչև 1 տոկոսի։ Նման եզրահանգումների է եկել ու կանխատեսումներ է արել Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական վիճակի մասին։ Միաժամանակ, կնվազի նաև աղքատության (վերին շեմի) մակարդակը՝ նույն ժամանակահատվածում 39,9 տոկոսից հասնելով 34,9 […]

̰
Հրազդանի կիրճում քարաթափում է տեղի ունեցել

13:53 27.10.2018

Արտակարգ իրվիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ  հոկտեմբերի 27-ին, ժամը 08:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ չհասած Դավթաշենի կամուրջ, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները քարը տեղափոխել են […]

̰
Հուսով եմ` պատգամավորների մոտ կգա այն գիտակցումը, որ պետք չէ երկիրն այլևս տանել ցնցումների. Արարատ Միրզոյան

13:50 27.10.2018

«Արտահերթ ընտրություններ, միևնույն է, լինելու են, եթե հիմա վարչապետ չընտրվի և լինելու են այն Ընտրական օրենսգրքով, որը այդ պահին կգործի: Եթե չընդունեն նոր ԸՕ-ն, ապա կանցկացվի հնով»,- ԸՕ փոփոխություններին անդրադառնալով՝ այսօր ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ պատգամավորների մոտ կգա այն գիտակցումը, որ պետք չէ երկիրն այլևս տանել […]

̰
ՍԴՀԿ-ն կողմ է ԱԺ ընտրությունները լիարժեքորեն համամասնական տարբերակով անցկացնելուն

13:46 27.10.2018

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առանց վերապահումների սատարում է ԱԺ ընտրությունները լիարժեքորեն համամասնական տարբերակով անցկացնելու գաղափարը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Անկախ առաջարկվող օրենսգրքային փոփոխություններում առկա թերություններից՝ այն միանշանակորեն գնահատում ենք դրական և համարում քայլ առաջ դեպի ավելի ժողովրդավար և կայուն Հայաստան։ Նոր ընտրական օրենսգիրքը թույլ կտա խուսափել նախկինում առկա օլիգարխների, քրեական և թաղային հեղինակությունների կողմից […]

̰
Չեմ բացառում, որ երկրորդ անգամ կառաջադրվեմ վարչապետ. Փաշինյան

13:40 27.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ երկրորդ անգամ կառաջադրվի իբրև վարչապետի թեկնածու: Այս մասին նա հայտնեց հոկտեմբերի 27-ին՝ լրագրողների հետ զրույցում: «Առաջադրման վերջին օրը չորեքշաբթին է, նիստը պետք է լինի նոյեմբերի 1-ին: Չեմ բացառում, որ կառաջադրվեմ: Տարօրինակ էր, ուղղակի նախորդ քննարկման ժամանակ չհասցրի ասել այն ամենը, ինչ կցանկանայի, մասնավորապես տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ […]

̰
Հիասթափությունը մեծ է. փաստաբանը համաներման մասին

13:30 27.10.2018

Հայաստանում հայտարարվող համաներման աննախադեպ լինել-չլինելուն է անդրադարձել այսօր փաստաբանը Տիգրան Աթանեսյանը: «Մեզ բոլորին խոստացվել էր աննախադեպ համաներում, բայց նախագիծը Սերժ Սարգսյանի օրոք կատարվածներից արտատպում էր, աննախադեպություն չունենք: Ասում են՝ երեք անչափահաս ունեն, կներեք, երկու երեխա ունեցողներն էլ են սիրում իրենց երեխաներին: Կա դիլետանտիստական, սիրողական մոտեցում համաներման ակտի նկատմամբ, նորից եմ կրկնում, վերցրել են, արտագրել ու […]

̰
Մարդ սպանած որևէ մարդ ՀՀ-ում երբևէ պետք է համաներման չենթարկվի. Նիկոլ Փաշինյան

13:27 27.10.2018

Հայաստանում պետք է աշխատեցնել պայմանական վաղակետ ազատելու, պատժաչափերը նվազեցնելու, ներման մեխանիզմները: Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Խոսելով համաներման մասին՝ նա նշեց. «Համաներման վատն ի՞նչն է. այն, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում, այլ ընդհանրական: Այս առումով մենք կաշխատենք, որ գործերը հատ-հատ նայվեն»: Հարցին՝ արդյո՞ք Զինյալ խմբի գործով […]

̰
ՄԱԿ-ը կարևոր հարթակ է՝ արտահայտելու սուվերեն հավասարությունը. Զոհրաբ Մնացականյան

12:58 27.10.2018

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի օրվան նվիրված ընդունելության ժամանակ: Շնորհավորելով ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ` Մնացականյանը նշել է. «ՄԱԿ-ը թերևս ամենակարևոր կառույցներից է Երկրորդ համաշխարհայինից ի վեր։ Այն հնարավորություն տվեց այն ժամանակվա, որքան հիշում եմ, 53 պետություններին, ստեղծել ամենահուսալի միջազգային հարթակը՝ միասին աշխատելու, համագործակցելու մարդկանց կյանքին վերաբերող ցանկացած օրակարգի շուրջ։ Այսօրվա անդամակցությունը […]

̰
Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ 58,9 տոկոսից 2020թ․ կհասնի 55 տոկոսի․ ՀԲ-ի կանխատեսումը

12:52 27.10.2018

Համաշխարհային բանկի հերթական զեկույցի ու դրանում ներառված կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի պետական պարտքը (ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը) կնվազի առաջիկա տարիներին։ Եթե 2017 թվականի վերջին այն կազմում էր ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) 58,9 տոկոսը, ապա 2020 թվականին այն կիջնի մինչև 55 տոկոսի մակարդակի։ Պետական պարտքի նվազումը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, պայմանավորված է նաև այն կանոնով, որը պարտք/ՀՆԱ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձինք ԱԺ բակում հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

12:48 27.10.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, քաղաքական մի շարք գործիչներ ԱԺ բակում տեղադրված հուշաքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել 1999թ. […]

̰
Արցախի բանակը շարունակում է կատարելագործել իր մարտավարամասնագիտական հնարավորությունները. Սենոր Հասրաթյան

12:46 27.10.2018

ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապաարկել և գրել, որ Արցախի բանակը շարունակում է կատարելագործել իր մարտավարամասնագիտական հնարավորությունները: «Արցախի բանակը շարունակում է կատարելագործել իր մարտավարամասնագիտական հնարավորությունները: Հատված ՊԲ «Տիգրանակերտ» ուսումնավարժական կենտրոնում անցկացված հերթական զորախաղերից»,- գրել է նա:

̰
Կարծում եմ` Փաշինյանը կամք կդրսևորի Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար. Արմեն Սարգսյան

12:41 27.10.2018

ԱԺ բակում այսօր պատգամավորներն ու պետական գործիչները հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, նշեց, որ քանի դեռ Հոկտեմբերի 27-ի չբացահայտված գործը կասկածելի է ու կրծում է բոլորի հոգին, անհրաժեշտություն կա այն վերջնականապես բացահայտելու: «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի ապագայում կամք դրսևորելու, և […]

̰
FeedConstruct-ը հեղափոխում է լայվ սկաութինգը AJNA-ի միջոցով

12:28 27.10.2018

Եվս մեկ հեղափոխական առաջարկ հայկական արմատներով BetConstruct ընկերության կողմից: BetConstruct-ի հոսքային տվյալների մատակարար FeedConstruct-ը ներկայացրել է լայվ սկաութինգի համար նախատեսված էլ ավելի ճշգրիտ լուծում: Աշխատելով սպորտային տվյալների արագ և արդյունավետ տրամադրման ուղղությամբ, ընկերությունը մշակել է «AI/ML» հիմք ունեցող լուծում AJNA անունով, որն առաջին անգամ ներկայացվել է 2018թ. հոկտեմբերի 22-ին Մոնակոյի «Սպորտել» ամենամյա կոնֆերանսին: Խոշոր ֆորումի […]

̰
Ժերեմի Դելվերը Երևանում կմասնակցի Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին

12:27 27.10.2018

Ս. թ. հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Համերգին հանդես կգան հայ էստրադային և օպերային երգիչները, ովքեր կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն […]

̰
Ծնկի վնասվածք ստանալուց հետո Նադալն առաջին անգամ կորտ դուրս կգա

12:21 27.10.2018

Բուժման երկարաժամկետ կուրս անցնելուց հետո աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կմասնակցի Փարիզում կայանալիք մրցաշարին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Աղբյուրը հայտնում է, որ մրցաշարը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 29-ից-նոյեմբերի 4-ին: Ավելի վաղ իսպանացի թենիսիստն ԱՄՆ Բաց առաջնության ընթացքում ծնկի վնասվածք էր ստացել: Նշվում է, որ նույն մրցաշարին մասնակցելու է նաև Ռոջեր Ֆեդերերը, ով այս մրցաշարին […]

̰
Եթե եղել են պատվիրատուներ, բացահայտվելու են. Դավիթ Տոնոյանը` հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին

12:16 27.10.2018

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին` իբրև նոր իշխանության ներկայացուցիչ` կարծո՞ւմ է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները կբացահայտվեն: «Ես հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ բացահայտվելու է, անկախ նրանից` ինչ իշխանություն է, ժամանակն իր գործն անելու է, և եթե իրականում եղել են պատվիրատուներ, բացահայտվելու են»,- ասաց նա:

̰
Նախիջևանյան ուղղությամբ եղել է ընդամենը 2 կրակոց, այն էլ՝ երևի պատահական․ Տոնոյան

12:11 27.10.2018

Հայաստանի սահմաններին ու շփման գծում իրավիճակը կայուն է, հրադադարի ռեժիմն էլ հիմնականում պահպանվում է։ Այս մասին այսօր, լրագրողների հարցերին պատասխանելով, ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակն է և՛ Արցախի պաշտպանության բանակի շփման գծում, և՛ սահմաններին, այդ թվում նաև Նախիջևանի ուղղությամբ։ «Նախիջևանյան ուղղությամբ եղել է ընդամենը 2 կրակոց, ընդամենը, այն […]

̰
Եղանակային հանգամանքներով պայմանավորված` երեկ Երևանում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար

12:08 27.10.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ  ըստ երևույթին, եղանակային հանգամանքներով պայմանավորված` երեկ Երևանում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 90-ը` ժամը 16.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, այն դեպքում, երբ սովորաբար մայրաքաղաքում օրվա ընթացքում արձանագրվում է մինչև 80 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մինչև 40-ը` նշված ժամանակահատվածում: Ճանապարհատրանսպորտային պատահարների աննախադեպ աճով պայմանավորվեած` ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցներն օգտագործվել են պատահարների դեպքերի […]

̰
Ծանրորդ Վարազդատ Լալայանը Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել

12:02 27.10.2018

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմը շարունակում է մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը 105 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 184 կգ, իսկ հրումում` 222: Երկամարտի 406 կգ արդյունքով վերջինս դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների փոխչեմպիոն: Առաջին տեղում երկամարտի 413 կգ արդյունքով բելառուս Էդուարդ Զիազիուլինն էր: Ավելի վաղ […]

̰
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը նոր ղեկավար ունի

11:39 27.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Դավիթ Կարապետյանը նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1. Դավիթ Կարապետյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ 2. […]

̰
BACK_TO_TOP