17:42 29.10.2018
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Մարզադպրոցի երկու աշխատակից հոկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում հաղորդումներ և նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ մարզադպրոցի նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում մարզադպրոցի 6 հաստիքներում […]
17:38 29.10.2018
ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը, խմբի անդամներ Հովիկ Աղազարյանը և Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել են հայ-բելգիական հարաբերությունների զարգացմանը և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կարևորվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը: Այս համատեքստում […]
17:35 29.10.2018
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվելիք միակուսակցական իշխանությունը մի կողմից` պատասխանատվությունը միայն այդ ուժի վրա է դնելու, և հակահեղափոխության ու սաբոտաժի վրա մեղադրանքներ բարդելն այլևս չի ստացվելու։ Մյուս կողմից` այդ մենիշխանությունը բերելու է նաև լճացման և այլ բացասական հետևանքների։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե կա՞ն Հայաստանում այնպիսի […]
17:34 29.10.2018
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Զրուցակիցների խնդրանքով Դավիթ Տոնոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը […]
17:23 29.10.2018
Հայաստանում ոչ իշխանական ուժերը կամք չեն դրսևորում միավորվելու և միասնականորեն դեմ դուրս գալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և զարմանալի չէ, որ դրանք կանցկացվեն։ Այս մասին այսօր հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սա, ըստ Քոչարյանի, բեկումնային պահ է։ «Վարչապետը կոնսոլիդացնում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում ձևավորվելու է, ըստ էության, միակուսակցական խորհրդարան՝ միակ քաղաքական […]
17:22 29.10.2018
Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու համանախագահների տարածաշրջան կատարած այցերի շուրջ: Զոհրաբ […]
17:05 29.10.2018
Երևան-Սևան-Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի մի շարք հատվածներում հոկտեմբերի 17-ից մեկնարկած նորոգման աշխատանքները շարունակվում են։ Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար այդ հատվածներում տեղադրվել են ճանապարհային համապատասխան նշաններ և լուսային ու անդրադարձիչ համակարգեր, սակայն պարբերաբար արձանագրվում են դրանց գողանալու և վնասելու միջադեպեր։ Այս մասին տեղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարությունից: Շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունը վերատեղադրում, լրացնում է դրանք, […]
16:53 29.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա տեղեկացրել է, որ այս պահին ունի մեկ խորհրդական, որն աշխատում էր հասարակական հիմունքներով, սակայն արդեն իսկ ընդունվեց աշխատանքի: Ինչ վերաբերում է խորհրդականներին, Մարությանը նշեց, որ ինքը պետք է որոշում կայացնի և արդեն կներկայացնի` ովքեր են լինելու: Լրագրողները հետաքրքրվեցին` համաձա՞յն է նիստում հնչեցված մտքի հետ, […]
16:46 29.10.2018
Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր քննարկվել է նաև Տիգրան Վիրաբյանին քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը «Ծնվել եմ Գյումրիում, բայց երբեք չեմ թաքցրել, որ ՀՀ մայրաքաղաքը Երևանն է»,- նիստում հայտարարեց Տիգրան Վիրաբյանը: Վիրաբյանի այս խոսքերը ծիծաղ առաջացրին դահլիճում, ինչին արձագանքելով Վիրաբյանն ասաց, որ ինքը դա որպես գյումրեցի է ասում, իրեն կհասկական: Հայտնի է, որ Վիրաբյանը գլխավորել է […]
16:40 29.10.2018
«Այսօր դատավորներն ավելի անկախ են, քան նախկինում, բայց ես շատ կցանկանայի, որ ցանկացած պաշտոնյա նման հայտարարություն անելիս նաև օրենքի պահանջը հաշվի առնի: Եթե որևէ մեկը զանգում է կամ իրենք են զանգում, ապա ԲԴԽ-ին պետք է տեղեկացվի, որպեսզի օրենքով նախատեսված իր գործառույթը կարողանա իրականացնել և՛ նրանց նկատմամբ, ովքեր զանգել են, և՛ նրանց նկատմամբ, ում զանգել են»,- […]
16:34 29.10.2018
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 26,620-րդ կմ-ում հոկտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած մայր ջրագծի վթարի պատճառով զգալի վնասվել է ճանապարհի հողային պաստառը, այդ թվում՝ պատվածքը, հարակից կամուրջը, քանդվել է ճանապարհին կից գտնվող հենապատը, ինչի հետևանքով միջպետական ճանապարհը որոշ ժամանակով փակվել էր։ Այս մասին հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Համապատասխան […]
16:28 29.10.2018
Երևանի քաղաքապետի արդեն նախկին տեղակալ Արամ Սուքիասյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ իր աշխատանքային գործունեության այս փուլն ավարտված է և ենթակա ամփոփման: «Oրենքով դադարեցվում է Երևանի քաղաքապետի տեղակալի իմ լիազորությունները, ուստի համատեղ աշխատանքի ու ջանքերի համար շնորհակալ եմ գործընկերներիս, Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին, վարչական շրջանների աշխատակազմերին, իմ համակարգած վարչությունների ու […]
16:26 29.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին, շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մայքլ Հիգգինսի գործունեությունն ու հավակնոտ ծրագրերը կնպաստեն Իռլանդիայի զարգացմանը և բարգավաճմանը: «Հայաստանը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Իռլանդիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ի շահ մեր երկրների»,- մասնավորապես նշված է […]
16:20 29.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը: Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է: Համաժողովի հիմնական […]
16:17 29.10.2018
ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը Երևանի ավագանու` հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվել է, թե ինչու չորս փոխքաղաքապետների թվում կանայք չկան: «Գենդերային խնդիրը նաև հաշվի չեք առել, կանանց ընդգրկվածության տոկոսներն ԱԺ-ում ավելի են ավելացվել, սակայն մեր ՏԻՄ-երում, ցավոք, այս պարագայում նաև Ձեր դեպքում, մենք չտեսանք»,- ասել է նա: Մարությանը նշել է, որ […]
16:12 29.10.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ հայտարարեց` Երևանում աղբահանության ծառայություն մատուցող «Սանիթեք» ընկերությունը տապալել է այդ ծառայությունը: «Քաոսային վիճակ է, քաղաքը չի մաքրվում, որևէ բանակցություն, պայմաններ, խոստումներ արդեն արժեք չունեն: Երկու պայմանագիր է կնքվել, մեկը` մրցույթով, մեկն առանց մրցույթի: Ձեր մոտեցումն ու պատկերացումը, այս խնդրի լուծումը ո՞րն է լինելու, ե՞րբ […]
16:08 29.10.2018
«Խնդիրը սուբյեկտիվ զգացողությունների մեջ չէ, քանի որ խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ: Սա ամենակարևոր եզրակացությունն է, որ կարող եմ անել այսօրվա քվեարկության մասին: ԱԺ-ի վրա կառավարության կողմից ներազդելու փորձը ձախողվեց»,- այս մասին ԱԺ-ում ԸՕ-ի փոփոխության նախագծի քվեարկության տապալումից հետո ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Աշոտյանը նաև […]
16:01 29.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ջակարտայից թռչող ինքնաթիռի ողբերգական վթարի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:
16:00 29.10.2018
Հոկտեմբեր ամիսը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է ամբողջ աշխարհում: «Էրեբունի» բժշկական կենտրոնը այդ առիթով այսօր պաշտոնապես բացել է մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության նոր ծառայություն, որտեղ առաջարկվում է մամոլոգիայի և կրծքագեղձի վիրահատությունների ամբողջ ծավալը՝ սկսած ախտորոշումից մինչև ամենաբարդ ու եզակի վիրահատություններ: «Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ գտնվում է առաջին տեղում, բայց վերջին տարիներին բարձիթողության դեպքերը […]
15:55 29.10.2018
Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվել է Սերգեյ Հարությունյան Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցը: «Շատ լավ ծանոթ եմ կառավարման մեխանիզմներին՝ համախմբելու իդեայի շուրջ մարդկանց»,- ասել է Հարությունյանը` խոսելով նաև այն մասին, թե որն է լինելու իր առաջին քայլը՝ բարձրացնել այն ստորաբաժանումների գործունեությունը, որոնք գործելու են իր ենթակայության տակ: «Ես դեմ եմ եղել միշտ կադրային ջարդին, բավական […]
15:37 29.10.2018
Փրկարարներն Ինդոնեզիայի ափերի մոտ կործանված Boeing 737 ինքնաթիռի 6 ուղևորների մարմիններ են հայտնաբերել: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости-ն: «Lion Air ընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերից 6-ի մարմինները տեղափոխվել են Թանջունկ Պրիոն կայան»,- ասել է գործակալության ներկայացուցիչը: Streits Time պարբերականը հաղորդում է որոնողական խմբի ներկայացուցիչների […]
15:29 29.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է Հայկ Սարգսյանին նշանակել քաղաքապետի տեղակալ: «Ծրագրում եմ բերել նոր լուծումներ, ֆինանսական և ծրագրային մոդելավորման, մունիցիպալ կառավարման համակարգում: Տրամադրված եմ վճռական աշխատանքի: Հարգելի՛ ավագանիներ, ուզում եմ վայելել նաև վստահությունը: Առաջին քայլերը շատ են, մասնավորապես փոխարինել նախկին փոխքաղաքապետին ընթացիկ աշխատանքների գծով: Պլանավորված եկամուտների շեշտադրումն է հաջորդը, որը կբերի քաղաքի կառավարման մոդելների […]
15:09 29.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու արտահերթ նիստում հայտարարել է, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկում է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Սարգսյանն իր աշխատաոճի մասին խոսելիս ասել է հետևյալը. «Առաջնորդվելում եմ ՄԱԿ-ի զարգացման փաստաթղթերում ներառված լավ կառավարման սկզբունքներով, խոսքը 9 փոփոխությունների մասին է»: «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի հարցին, թե որ ոլորտներն է իր աշխատանքով կարգավորելու […]
14:58 29.10.2018
Ինչպես հայտնի է, Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է նաև հաստիքացուցակում փոփոխություններ կատարելը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ հաստիքացուցակի փոփոխություններն առաջարկվում են՝ օպտիմալ լուծումներով աշխատելու համար։ «Քաղաքապետարանն ունի 233 աշխատակից, որոնց վարձատրությունը կազմում է 613 մլն դրամ: Մենք առաջարկում ենք քաղաքապետին օպտիմալացումն սկսել իր օգնականներից ու առաջարկում ենք […]
14:50 29.10.2018
Օգտվելով արտահերթ ելույթ ունենալու հնարավորությունից՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է քաղաքապետարանի աշխատաոճին: «Առաջարկում եմ, որ կառավարումն իրականացվի ոչ թե միջնորդավորված` խորհրդականների ու օգնականների միջոցով, այլ բարձրացվի վարչությունների դերը: Ոլորտ համակարգելու տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է, կան վարչություններ, որ դրանով զբաղվում են: Մենք նույն բանի մասին ենք խոսում` պարզապես տարբեր ձևով: Ես ուղղակի խնդրում […]
14:44 29.10.2018
НТВ հեռուստաալիքի լրագրող Նիկիտա Ռազվոզժաևը մահացել է: Այս մասին հայտնում է «Վզգլյադ Ինֆո»-ն: Նշվում է, որ լրագրողի մահվան մասին լուրը հաստատել է Դմիտրի Պետրովը, որի մոտ նախկինում աշխատել է լրագրողը: Սոցիալական ցանցում Ռազվոզժաևն իր էջում հարազատներին և մտերիմներին հրաժեշտի նամակ է գրել: Լրագրողը խնդրել է, որ իրեն հուղարկավորեն հարազատ Սարատով քաղաքում: Ռազվոզժաևը հայտնի է 2017թ. Գորկու […]
14:40 29.10.2018
Խորհրդարանում այսօր ձայների անհրաժեշտ քանակից ընդամենը մեկ ձայն պակասելու պատճառով չընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներում կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ կայքում արդեն տեղադրված է անհատական քվեարկությունների պատկերը: Դրանից պարզ է դառնում` նախագծին դեմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի քվեարկել: Նիստին ներկա չի եղել […]
14:32 29.10.2018
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց քաղաքական ուժը ցանկացած ընտրակարգով կարող է գնալ ընտրության, ապա կոչ արեց սպասել դեպքերի զարգացմանը: Մելքումյանը չցանկացավ առաջ անցնել, կանխատեսումներ անել: «Ընտրական օրենսգրքի» քվեարկությունը երկրորդ անգամ տապալողների մասին խոսելով` նա նշեց. «Գուցե այսպիսով ընդամենը քաղաքական դիրքորոշում էին հայտնում հակադրվելու: Այն հին պայմանները, […]
14:20 29.10.2018
Ավագանու 54 անդամների մասնակցությամբ այսօր Երևանի ավագանին սկսել է արտահերթ նիստը: Նիստի սկզբում Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ հաստատվել են խմբակցությունների ղեկավարների անունները: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Սուրեն Էրամջյանը, ԲՀԿ խմբակցությունը՝ Արման Աբովյանը, իսկ «Լույս» խմբակցությունը՝ Դավիթ Խաժակյանը: Նիստի ժամանակ ասվել է նաև, որ ավագանու որոշ անդամներ հրաժարվել են մանդատներից: