TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+13.41 oC
Admin

Admin

Պնդելու եմ, որ մեր կուսակցության ցուցակը անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը․ Զոհրաբյան

14:32 17.10.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս պահի դրությամբ քննարկում չի եղել, թե ինչ ցուցակով են մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն Նաիրա Զոհրաբյանը պնդելու է, որ այդ ցուցակը անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց ինքը՝ Զոհրաբյանը։

̰
Բարսելոնում պահանջել են ազատ արձակել Կատալոնիայի անկախության առաջնորդներին

14:30 17.10.2018

Կատալոնիայի առաջնորդներին ձերբակալելու տարելիցի օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել Բարսելոնի փողոցներ: Երեքշաբթի օրը մինչև ուշ երեկո շարունակված հանրահավաքում, նրանք աջակցություն են հայտնել բանտերում գտնվող Կատալոնիայի անկախության առաջնորդներին, պահանջել ազատ արձակել ձերբակալվածներին: Անկախության կողմնակիցները, թափահարելով կապույտ,կարմիր, դեղին դրոշներ բացականչել են «Կեցցե՛ Կատալոնիայի Հանրապետությունը»։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Կատալոնիան կողմ քվեարկեց անկախությանը, սակայն Իսպանիայի կենտրոնական […]

̰
Խնդիրը գերբեռնվածությունը չէ, այլ պայմանները. Ավետիք Իշխանյանը հակադարձում է Արտակ Զեյնալյանին

14:29 17.10.2018

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այսօր գերբեռնվածության խնդիր չկա: Անդրադառնալով ասվածին՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այն համոզմունքն է  հայտնել, որ լավ է, որ քիչ է, բայց դա էլ է շատ պայմանական։ «Եթե դուք տեսնեք, թե քրեակատարողական հիմնարկներում, մի փոքր սրահում, քանի դատապարտյալ կա […]

̰
Եվրոպայի խորհրդի անդամ 8 երկրներ ընդհանրապես հրաժարվել են համաներման ակտ իրականացնել. Արշակ Գասպարյան

14:27 17.10.2018

«Համաներումն ամենաանդեմ և արարքակենտրոն իրավական ակտն է, որտեղ որևէ մեկին, անգամ ՔԿՀ-ին չեն հարցնում, թե էս մարդու հետ աշխատել ես 10, 7, 6 տարի, ի՞նչ ես կարծում, էս մարդուն արժի՞ հասարակության ինչ-որ մոտեցում ցուցաբերել և թողել հասարակության մեջ»,- այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը: Հոգեբանը հիշեցրել է, […]

̰
Համաներումը, մեղմ ասած, լավագույն ինստիտուտը չի քրեական արդարադատության համակարգում. Արշակ Գասպարյան

14:19 17.10.2018

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը, այսօր անդրադառնալով մեծամասշտաբ համաներմանը, ասել է, որ համաներումը, մեղմ ասած, լավագույն ինստիտուտը չէ քրեական արդարադատության համակարգում։ «1800-ական թվականներից, երբ սկսվեց կիրառվել համաներումը, համաներվողները, որպես կանոն, եղել են զինվորական և քաղաքական գործերով դատապարտվածները, բացառությամբ պետական դավաճանների: Համաներման նպատակը քաղաքացիների և արդարադատության համահաշտեցումն է»,- ասել է քրեական արդարադատության հոգեբանը: Ըստ […]

̰
ԱԺ ընտրություններին կմասնակցենք «Լույս» դաշինքով, բայց դաշինքը կարող է այլ ուժեր ներառել․ Մարուքյան

14:12 17.10.2018

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի «Լույս» դաշինքի կազմով։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն այս մասին ասել է ինքը՝ Մարուքյանը, և բացատրել, որ տրամաբանական կլինի Երևանի ավագանու ընտրություններից հետո էլ պահպանել այդ ձևաչափը։ Մարուքյանի խոսքերով, սակայն, իրենց միանալու համար դիմում են նաև այլ ուժեր, և հնարավոր է, որ դաշինքի մեջ լինեն նաև […]

̰
Նորություն չէ, որ մեր խմբակցությունում կան անազնիվ, անպարկեշտ մարդիկ․ Ուրիխանյան

14:04 17.10.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանն այսօր ShantNews.am-ի հետ զրույցում անդրադարձել է «ԱԺ Կանոնակարգ օրենքի» քվեարկության միջադեպին, երբ ինքն իր կողմ քվեն ներկայացրել էր մինչև արտերկիր մեկնելը, սակայն դրանից հետո նախագծում կատարվել էին փոփոխություններ ու իրեն նախապես չէին հայտնել։ Ուրիխանյանի խոսքերով՝ նորություն չէ, որ «իրենց խմբակցությունում կան անազնիվ, անպարկեշտ մարդիկ»։ Նրա այս հայտարարությանը ShantNews.am-ի […]

̰
Մարուքյանը` վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանի ցրման տարբերակների մասին

14:02 17.10.2018

Անկախ նրանից՝ վարչապետի թեկնածու կառաջադրվի՞, թե՞ ոչ, ձայն կհավաքի՞, թե՞ ոչ, եթե վարչապետ երկու անգամ չընտրվի, ապա խորհրդարանը ցրվելու է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքերով՝ իրավաբանների մի խումբը կողմ է, որ դրվի թեկնածություն, մյուս խումբը պնդում է, որ դրա անհրաժեշտությունը չկա։

̰
Ովքե՞ր են Հայաստանի ամենից կարճ «պաշտոնավարած» նախարարները

13:58 17.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հոկտեմբերի 16-ին, հրաժարական տվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Կառավարության հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ նախագահը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր էր ստորագրել: SHANTNEWS.am-ն առանձնացրել է ամենից կարճ «պաշտոնավարած» նախարարների անունները: Նախագահի հրամանագրով՝ հոկտեմբերի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Տիգրան Խաչատրյանը, […]

̰
Համաներումը պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների որոշ կատեգորիաների. Ավետիք Իշխանյան

13:51 17.10.2018

Անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու. «Ես չգիտեմ ընթացակարգերը, բայց եթե ինչ-որ բան փոխվել է Հայաստանում, ցանկալի կլիներ, որ գոնե քննարկումներ լինեին հասարակության, փաստաբանների, իրավաբանների հետ, որտեղ բարձրացնեինք այն հարցը, թե որ շրջանակների  համար պետք է համաներումը կիրառվի: Ի վերջո, […]

̰
Երկու շաբաթ հետո խորհրդարանը կգնա ինքնալուծարման, ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու․ Նաիրա Զոհրաբյան

13:47 17.10.2018

Ազգային ժողովի լուծարում կլինի երկու շաբաթ անց, իսկ դրա ձևական կողմը դեռ կորոշվի։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորը ներկայացրել է նաև իրենց տեսակետները նոր Ընտրական օրենսգրքի մասին։

̰
Եթե իսկապես նոր Հայաստան է ստեղծվում, սա կլինի վերջին համաներումը. Ավետիք Իշխանյան

13:38 17.10.2018

«Եթե խոսում ենք անարդար դատավարությունների մասին, ապա ասեմ, որ Հայաստանում մոտ 3000 դատապարտյալ կա, եթե ամեն մեկի գործը առանձին-առանձին վերանայվի, անկախ այն բանից՝ նա իսկապե՞ս կատարել է այդ հանցանքը, թե՞ ոչ, եթե առաջնորդվենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներով, ապա համոզված եմ՝ նրանց մեծ մասի դեպքում այդ բոլոր գործերը խախտված են»,- ամենամասշտաբային համաներմանը նվիրված քննարկման ժամանակ […]

̰
Համաներմամբ ազատ կարձակվի 700-ից 800 դատապարտյալ

13:36 17.10.2018

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` 700-ից 800 դատապարտյալ համաներմամբ ազատ կարձակվի: Հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 23-ին, օրինագիծը կբերվի Ազգային ժողով: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախապես հայտնել էր, որ սա լինելու է մեր երկրի ամենածավալուն համաներումը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տվյալներով` Հայաստանում 2011թ. Անկախության տոնի առիթով հայտարարված համաներումով ազատ է արձակվել 606 դատապարտյալ: 2013թ. դարձյալ Անկախության տոնի կապակցությամբ հայտարարված […]

̰ ̰
Դատական համակարգն այսօր պատրաստ չէ այդ բոլոր գործերը վերանայել. փաստաբան

13:18 17.10.2018

Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում քննարկում է կազմակերպվել «Ամենամասշտաբային համաներումը. ո՞ւմ վրա այն կտարածվի» թեմայով: Հարցին՝ որքանո՞վ է անհրաժեշտ համաներումը ՀՀ-ում այս պահին, փաստաբան Լուսինե Սահակյանը պատասխանել է, որ նախորդ տարիներին բազմաթիվ ապօրինի իրավական ակտեր են կայացվել, իսկ դատական համակարգն այսօր պատրաստ չէ այդ բոլոր գործերը վերանայել։ «Իրավական առումով դիտարկելով պետք է ընդունել, որ պետք է […]

̰
Չինաստանից ստացած շտապօգնության 200 մեքենաները կբաժանվեն բոլոր մարզերին

13:04 17.10.2018

Չինաստանից անհատույց հիմունքներով Հայաստանի ստացած 200 շտապօգնության մեքենաները զգալիորեն ոչ միայն կթարմացնեն Հայաստանի շտապօգնության մեքենաների պարկը, այլև կընդլայնեն դրա կարողությունները։ Շտապօգնության ծառայության ղեկավարը հայտնել է, որ դրանք կբաժանվեն բոլոր մարզերին ու Երևանին։  

̰
Հայաստանը շտապօգնության 200 մեքենա ստացավ Չինաստանից

13:01 17.10.2018

Այսօրվա իր շրջայցի ավարտին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Չինաստանի կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենաների տրամադրման հանդիսավոր միջոցառմանը։ Հայաստանում Չինաստանի դեսպանը ներկայացրել է մեքենաների հնարավորությունները, իսկ ՀՀ առողջապահության նախարարն էլ իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են բաշխվելու այդ մեքենաները։

̰
Հովիկ Աբրահամյանի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել. ՀՔԾ

13:01 17.10.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Դատարանը բավարարել է Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, օգոստոսի 11-ին 2 ամսով կալանավորվել է. դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության՝ կալանավորումը […]

̰
Վենետիկի հանձնաժողովը հենվելու է, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ինչ մոտեցում կա՝ կապված նոր ԸՕ-ի հետ. Էնֆիաջյան

12:58 17.10.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երեկ լրագրողներին հայտնել է, որ ԸՕ-ի վերաբերյալ քննարկումը խորհրդարանում կազմակերպվել է բավական առողջ մթնոլորտում, լսվել են թե՛ մտահոգությունները, թե՛ կարծիքները: «Մենք գտնում ենք, որ խորհրդարանն իրոք պետք է արտացոլի մեր ժողովրդի կամքը, կարծիքը, քաղաքական ուժերի ներգրավվածությունն ու ներկայությունը և տրամաբանություն ունենա ներկայի ու հետագա գործողությունների մեջ: Մեզ համար սկզբունքային […]

̰
Բնապահպանության նախարարությունն առաջարկում է արգելել որոշ գետերի վրա փոքր հէկերի շինարարությունը

12:56 17.10.2018

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է Բնապահպանության նախարարության ներկայացրած՝ Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն առաջարկել է արգելել որոշ գետերի և գետահատվածների վրա փոքր հէկերի շինարարությունը: Նաև պետք է արգելել հէկերի կառուցումն այնպիսի գետերի վրա, որտեղ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր կան: Դրանք […]

̰
Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող եմ համարել հեռացող մեսիջ. Փաշինյանի արձագանքը` Ռիչարդ Միլսի հարցազրույցին

12:35 17.10.2018

Հայաստանում 3 տարի պաշտոնավարումից հետո իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, նշել էր, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ, սակայն «դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է որոշակի գրավյալ տարածքների վերադարձ»: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից […]

̰
Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ

12:34 17.10.2018

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, սահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահման: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու […]

̰
Մեր քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանելու. Փաշինյան

12:30 17.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Լրագրողի դիտարկմանը, թե «սկանդալային դեմք» է նշանակվել այդ պաշտոնին, Փաշինյանն արձագանքեց. «Ինչպե՞ս եք տարբերում` դեմքերը սկանդալայի՞ն են, թե՞ ոչ»: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց` երկիրը նոր փուլ է մտնում. կա բարիկադներ կառուցելու ժամանակ և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակ, մենք հիմա […]

̰
ՀՅԴ-ն ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում կհայտնի երկուշաբթի. Արմեն Ռուստամյան

12:28 17.10.2018

«Մեր առաջարկները մի քանի տասնյակից ավելի են եղել»,- երեկ  խորհրդարանում ԸՕ-ի վերաբերյալ կայացած քննարկումից հետո ասել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ խոսքն այն առաջարկների մասին է, որոնց դեպքում համաձայնություն է եղել նաև այլ քաղաքական ուժերի հետ ունեցած հանդիպումների ժամանակ: «Մենք ներկայացրել ենք 3 առաջարկություն, որոնք լուրջ խնդրահարույց վիճակ են առաջացնում: […]

̰
ՍԱՊԾ տեսչական մարմինը չի հասցրել սահմանված ժամկետում ձևավորվել

12:24 17.10.2018

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է կառավարության ներկայացրած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն ասել է, որ առաջարկվում է ՍԱՊԾ տեսչական մարմնի ձևավորման վերջնաժամկետը 2018թ. սեպտեմբերից տեղափոխել 2019թ. մարտ: Զեկուցողն ասել է, որ խնդիր կա […]

̰
Սյունիքում ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել

12:08 17.10.2018

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, «Սկանիա» բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 335-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 30-ամյա Ծովակ Խաչատրյանը, և երեք ուղևորները՝ 27-ամյա Տաթևիկ Արզումանյանը, 3-ամյա Նարե Խաչատրյանը և 58-ամյա Սվետլանա Թարվերդյանը, տեղում մահացել են, հայտնում են ոստիկանությունից: Կատարվում է քննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

̰
ՀՅԴ-ի հետ կոնցեպտուալ հարցերի շուրջ համաձայնություն ունենք. Արարատ Միրզոյան

12:00 17.10.2018

«Հիմնականում՝ կոնցեպտուալ բաների հետ ՀՅԴ-ի հետ համաձայնություն ունեցել ենք: Եվ իրենց սրտով են օրենսգրքի բազմաթիվ դրույթներ: Կան մի քանի դրույթներ, որոնց հետ սկզբունքային հակասություն ունեն Դաշնակցության ներկայացուցիչները»,- խորհրդարանում հայտարարել է ՀՀ առաջին  փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որը ՀՅԴ-ն իր դիրքորոշումը հայտնելու է քվեարկությամբ: Հարցին՝ որո՞նք են սկզբունքային հակասությունները, Միրզոյանը պատասխանել է. «Խոսքն, այսպես կոչված, դասական […]

̰
Սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներն էին. Փաշինյանը` Սյունիքում ճանապարհ փակողների մասին

11:59 17.10.2018

Սյունիքի մարզում`Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածում, բնակիչները հոկտեմբերի 16-ին բողոքի ակցիա իրականացրին` ընդդեմ նոր մարզպետի` Հունան Պողոսյանի նշանակման: Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրին` սյունեցիները երեկ ճանապարհ էին փակել, բողոքում էին նոր մարզպետից: «Սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներն էին»,- ասաց Փաշինյանը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդեսին

11:52 17.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին ներկա գտնվեցին Հյուսիսային պողոտայում սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվող «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին: Այն այս անգամ նվիրված էր Երևանի 2800-ամյակին: Վարչապետի պաշտոնակատարը շրջեց տաղավարներով՝ […]

̰
Քաղաքականության մեջ անակնկալները բացառելը սխալ է. Կարեն Քոչարյան

11:48 17.10.2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քաղաքական վերջին վերադասավորումներին, ասաց՝ քաղաքականության մեջ անակնկալները բացառելը սխալ է: «Եթե հիմա Հանրապետականը, ինչպես ժողովուրդն է ասում, փորձի խաղեր տալ, կարող է ինքը իրեն մահապատժի ենթարկել և ստորագրել քաղաքական մահապատիժ»,- հայտարարեց քաղտեխնոլոգը: Առավել մանրամասն՝ աուդիոձայնագրության մեջ:  

̰
BACK_TO_TOP