18:33 17.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պրոֆեսոր Բիլեզիկյանի նախաձեռնությամբ արդեն տասներկու տարի Հայաստանում կազմակերպվում է օստեոպորոզի հիմնախնդիրների նվիրված սիմպոզիում, իսկ հաջորդ շաբաթ Երևանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի միջազգային համաժողով, որին կմասնակցեն պատվիրակներ ավելի քան երկու տասնյակ երկրներից: […]
18:29 17.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն այսօր առավոտյան դիմել է Քննչական կոմիտե՝ հայտնի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նա պարզաբանել է, որ գաղտնալսումն անմիջականորեն վերաբերում է Քոչարյանին: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ […]
18:06 17.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ադրբեջան է ժամանելու հոկտեմբերի 24-ին ու հանդիպելու է պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համար տարածաշրջանային հարցեր։ Այս մասին դիվանագիտական աղբյուրները հայտնել են ռուսական «RIA Novosti» գործակալությանը։ Մինչ այս արդեն հայտնի էր, որ հոկտեմբերի 20-ին Բոլթոնը լինելու է Ռուսաստանում, ինչից հետո այցելելու է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Այցերի օրերը, սակայն, […]
17:29 17.10.2018
Երեկ Փարիզում տեղի է ունեցել Թումո կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացումը: Բացմանը ելույթ է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը խոսել է հայկական նախագծի յուրօրինակության մասին, գրում է rusarminfo-ն: «Թումոն ծրագիր է, որը ոգեշնչել է ողջ Եվրոպան և նրա աշակերտներին: Շնորհակալ եմ բոլորին, ում շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել կենտրոնի բացումը»,- ասել է նա: Բաժանմունքը բացվել […]
17:28 17.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, երեկ 23 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանն ազատ է արձակվել, ինչը բացառիկ որոշում էր Հայաստանի պատմության համար: Կառավարության ֆեյսբուքյան էջը դեռ սեպտեմբերի 4-ին էր հայտնել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն բացառիկ որոշում է կայացրել ցմահ դատապարտյալին տասնամյակներ անց ազատ արձակելու մասին: Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Միացյալ Նահանգներում […]
17:24 17.10.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ դիվանագիտական առաքելությունն ավարտելով` Հայաստանից հեռացել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: «Այսօր դեսպան Միլսը մեկնեց Հայաստանից` 3.5 տարի Երևանում մնալուց հետո, և դեսպանատանը մենք նրան ջերմությամբ և տխրությամբ լի հրաժեշտ տվեցինք: Հաջողություն, սիրելի դեսպան Միլս, և շնորհակալություն ձեր բացառիկ առաջնորդության, Ձեր մարդասիրության և մարդկանց զորեղացնելու […]
17:07 17.10.2018
«Ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որևէ առնչություն ունեցել է կամ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստը և կայունության երաշխիքը հենց ծառայությունն է պետությանն ու հայրենիքին: Ես երբևէ իմ սկզբունքներից չեմ շեղվել ու երբեք չեմ էլ շեղվելու: Եթե որևէ մեկն իմ խոսքերը կարող է դիտարկել շեղում, ապա ես կցանկանամ լսել նրա բոլոր հիմնավորումները»,- ասել է […]
17:04 17.10.2018
Կերչի քոլեջում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ մեղադրվող անձն ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է russian.rt.com-ը, այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: «Հավանական մարդասպանն ինքնասպան է եղել: Նա նույն ուսումնական հաստատության չորրորդ կուրսի ուսանող էր»,- պատմել է նա: Ղրիմի ղեկավարի խոսքերով՝ առայժմ վաղ է խոսել ողբերգության պատճառների մասին: «Քննչական մարմիններն աշխատում են, մարդասպանի մարմինը […]
16:52 17.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 38-ամյա Արա Բանդուրյանը: Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք՝ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի միջնորդությունը՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, […]
16:46 17.10.2018
Կերչի Պոլիտեխնիկական քոլեջի տնօրեն Օլգա Գրեբեննիկովան տեղեկացրել է, որ ուսումնական հաստատությունում ահաբեկչություն է եղել: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Kerchnettv-ի յութուբյան ալիքից: Քոլեջի տնօրենի խոսքերով՝ զինված մարդիկ ներխուժել են քոլեջ, իսկ 10-15 րոպե անց քոլեջում պայթյուն է որոտացել: «Ինչ-որ բան պայթեց, ամենուր դիակներ են, երեխաների դիակներ, իսկական ահաբեկչություն է, ինչպես Բեսլանում»,- հուզված նկարագրել է տնօրենը: […]
16:37 17.10.2018
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի նկատմամբ սահմանված խափանման միջոցը փոխվել է, և նա 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին ShantNews.am-ին հայտնել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ […]
16:19 17.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու: Ըստ Իշխանյանի՝ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, մասնավորապես՝ նրանց, ում դեպքում մահապատիժը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկմամբ, և նրանց վրա, ովքեր ցմահ ազատազրկման են […]
16:14 17.10.2018
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15։25-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ 25 շենքի թիվ 504 բնակարանում հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ-ից: Մեկնած օպերատիվ խումբը հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ննջասենյակի հատակին հայտնաբերել է 1981թ. ծնված Նվեր Ավագյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները […]
16:08 17.10.2018
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 18-ին: Կառավարության նիստի օրակարգում, վերջին թարմացումներով, 22 հարց է ընդգրկված, ընդ որում՝ դրանցից միայն երկուսն են զեկուցվող: Օրակարգում ներառված հարցերն ամենատարբեր են` վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելուց, 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելուց, որպես նվիրատվություն հողամաս ընդունելուց, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելուց մինչև Հայաստանի Հանրապետության […]
16:06 17.10.2018
Ռուսաստանի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Կերչի քոլեջում զոհերի թիվն ավելացել է: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում: Տվյալների համաձայն՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 13 մարդ: «Ներկայումս հայտնի է 13 զոհի և շուրջ 50 վիրավորի մասին, որոնց մեծ մասը դեռահաս է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Քոլեջում պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 12։00-ին […]
15:55 17.10.2018
«Մեզանում չպիտի լինի սենսացիա, որ ցմահ ազատազրկված անձը պատժից վաղաժամկետ ազատվում է, կամ նրա նկատմամբ կիրառվում է պետության կողմից վստահության քվեն»,- սպասվող համաներմանն անդրադառնալով՝ ասել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը՝ հավելելով, որ ցմահ ազատազրկման դատապարտվածները միշտ դիտարկվել են որպես ամենաահասարսուռ մարդիկ, որոնք որևէ դեպքում չպետք է օգտվեն սեփական իրավունքից: Ըստ […]
15:38 17.10.2018
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կառավարության անդամներն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը համաձայնության են եկել, որ հանրապետականները կներկայացնեն իրենց առաջարկները ու գործադիրում կքննարկեն սրանք։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ չի բացառվում հին օրենսգրքով ընտրությունների գնալը, և Բաղդասարյանը համարում է, որ այդ դեպքում որևէ սարսափելի բան չի լինի։
15:37 17.10.2018
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչքանով է ինքը հավատացած, որ դատական համակարգը կլինի այնպիսին, ինչպիսին առաջադեմ ու ժողովրդավար երկրներում է։ «Անեկեղծ ասած, ես չեմ հավատում նրան, որ առնվազն գոնե հիմա մենք ունենք այնպիսի դատարաններ, որոնք անկախ են և որոնք իրականում արդարադատություն են իրականացնում: Ես քայլեր էլ չեմ տեսնում […]
15:36 17.10.2018
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում օրերս տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ, թուրք Քեմալ Յալչընի «Վերջին ցանկությունս. պոլսահայ Բրենդա Ժամկոչյան-Բաշարի հիշատակին» գրքի շնորհանդեսը: Քեմալ Յալչընը 35 գիրք է գրել՝ նկարագրելով ոչ միայն Հայոց ցեղասպանության դաժանությունները, այլև դրանից հետո Արևմտյան Հայաստանում ապրող հայերի վիճակը: Shantnews.am–ի հետ թուրք մտավորականը խոսել է թուրքական հանրության մեջ արմատացած կարծրատիպերի, […]
15:31 17.10.2018
Հանրապետական կուսակցության ներսում ի՞նչ կարծիքներ կան ընտրություններին մասնակցելու թեմայի վերաբերյալ։ Այս հարցին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դա իրենց գաղտնիքն է, թե կուսակցության ներսում ով ինչ կարծիք ունի։ «Որոշումը կկայացնենք միասնական։ Դրա համար շատ ռեսուրսներ պետք է հաշվի առնել։ Ընտրական օրենսգրքից է բավականին բան կախված»,- նշեց Բաղդասարյանն ու հավելեց, որ ցուցակ […]
15:28 17.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է, թե վերջին օրերին ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: «Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը, […]
15:27 17.10.2018
Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը սխալ է համարում այն պնդումները, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն այժմ պաշտոն են ստանում այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի բավարար կադրեր։ Այսօր այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս հայտնեց ինքը՝ Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքերով՝ փորձառությունն ասոցացվում է լավ մասնագետ լինելու հետ, բայց կան փորձառուներ, որոնք, լավ պատկերացնելով համակարգը, թալանել են այն, […]
15:19 17.10.2018
Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) կողմից հրապարակված Համաշխարհային մրցունակության (Global Competitiveness Index, Armenia) 2018թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավելով 2 կետով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մրցունակության աղյուսակը 85.6 միավորով գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Սինգապուրը՝ 83.5 միավոր և Գերմանիան՝ 82.8 միավոր, 4-րդ հորիզոնականը զբաղեցնում […]
15:18 17.10.2018
Երևանի մամուլի ակումբներից մեկում կայացած ասուլիսի ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադարձել է նաև աղմկահարույց գործերին ու դրանց համար վճարվող գրավներին և ասել, որ գրավների բարձր շեմը լուրջ խնդիրներ է առաջ բերելու նաև ոչ աղմկահարույց գործերի համար։ «Շատ բացասական մի երևույթ է հիմա ի հայտ եկել, երբ որ աղմկահարույց գործերով գրավի շատ բարձր շեմ է կիրառվում: Հիմա […]
15:04 17.10.2018
ՀՀ վարչապետի առաջին տեղակալի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր պատկերացումներն է ներկայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակի վերաբերյալ։ Նա անուններ չի բացահայտել, բայց նշել է, որ իր պատկերացմամբ՝ այդ ցուցակի առաջնային տեղերում կլինեն գործադիր իշխանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Հարցին, թե Նիկոլ Փաշինյա՞նն է գլխավորելու ցուցակը, Միրզոյանը կարծիք հայտնեց, որ հենց այդպես […]
14:54 17.10.2018
Վերջին օրերին լրատվամիջոցները ակտիվ քննարկում են այն վարկածը, թե ինչ եղավ, երբ սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջին մուտք գործեց Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան: ԶԼՄ-ների վարկածով՝ նրան սպանել են՝ դաժանաբար մասնատելով մարմինը: Դրա համար հիմք է ծառայում այն ձայնագրությունը, որ սկսել է շրջանառվել լրատվամիջոցներում: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեկ մեկնել էր Սաուդյան Արաբիա, այսօր արդեն […]
14:53 17.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ եթե իսկապես նոր Հայաստան է ստեղծվում, հայտարարվող համաներումը կլինի վերջինը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Իշխանյանին հարց է ուղղվել, թե արդյո՞ք նա հավատում է, որ նոր իշխանությունն իրականություն կդարձնի ասվածն, ու Հայաստանում կհայտարարվի վերջին համաներումը։ «Բավական բարդ հարց տվեցիք՝ դուք կարո՞ղ եք նշել որևէ քաղաքական, […]
14:44 17.10.2018
Վարչապետի առաջին տեղակալի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամների հետ, ինչից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա, և իր կարծիքով՝ չէր էլ կարող լինել։ Միրզոյանը նշել է, որ անդրադարձել են որոշ տեխնիկական հարցերի։ Մյուս խմբակցությունների հետ հանդիպումների մասին էլ Արարատ Միրզոյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցության հետ քննարկումների ժամանակ […]
14:41 17.10.2018
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08։25-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1967թ. ծնված Արամ Ավագյանը, 1977թ. ծնված Վադիմ Գրիգորյանը և 1985թ. ծնված Արթուր Օսիպյանը, տրանսպորտային միջոցների օգտագործմամբ փակելով Ստեփանակերտ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակի հարակից երթևեկելի հատվածները, խոչընդոտել են երթևեկությանը, որի համար բերվել են ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: Կատարած […]
14:39 17.10.2018
Լրագրողների համար այսօրվա ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել Ռոբերտ Քոչարյանի մասին հարցերին ու մեկնաբանել նրա հայտարարությունները։ «Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ինձ չեն հետաքրքրում։ Ռոբերտ Քոչարյանի տեսակետները չեմ մեկնաբանում»,- մի քանի անգամ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։