Փաստաբանը հակադարձեց Իշխանյանին, Իշխանյանը՝ փաստաբանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+20.78 oC

Փաստաբանը հակադարձեց Իշխանյանին, Իշխանյանը՝ փաստաբանին

00:30 18.10.2018

Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու: Ըստ Իշխանյանի՝ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, մասնավորապես՝ նրանց, ում դեպքում մահապատիժը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկմամբ, և նրանց վրա, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտվել մինչև 21 տարեկանը: Նույն ասուլիսին մասնակցող փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, որ այլ կարծիք ունի ցմահների՝ համաներումից օգտվելու հարցում: Պետք է հասկանալ, որ, ըստ տրամաբանության, ցմահ ազատազրկման պետք է դատապարտվեր այն անձը, որին դատարանը համարել է այնքան վտանգավոր, որ նա պետք է հասարակությունից ցմահ մեկուսացվի: Համաներման ակտով կարող են հասարակություն վերադառնալ նաև նրանք, ովքեր վտանգավոր են հասարակության համար:

Փաստաբանի ասածին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը դարձյալ հակադարձել է՝ բերելով իր հիմնավորումներն այն մասին, թե ինչու է կարծում, որ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա.

«Հայաստանը եվրոպական երկրների մակարդակով՝ ցմահների քանակով առաջիններից մեկն է: Սա մեկ, երկրորդ՝ արդյոք բոլոր ցմահ դատապարտվածները, ինչպես մեր հասարակության որոշակի շերտն է պատկերացնում, այդպիսի սարսափելի հանցագործություններ կատարողներ են, արդյո՞ք ցմահ ազատազրկումը չի եղել պատվերով», -ասել է Ավետիք Իշխանյանը՝ որպես օրինակ բերելով Սողոմոն Քոչարյանի դեպքը:

Իշխանյանը դարձյալ հիշեցրել է, որ մահվան դատապարտվածների պատիժը 2003 թվականին ցմահ դատապարտմամբ է  փոխարինվել:  Ըստ Իշխանյանի՝ եթե գործեր հստակ իրավական մեխանիզմ, ապա նրանք վաղուց պետք է ազատված լինեին:

«15 տարի փոխված ցմահն արդեն անցած կլիներ և նրանք ազատված կլինեին: Հիմա, երբ անարդարություն է տեղի ունեցել, մեկ օր մնալն էլ քրեակատարողական հիմնարկում նրանց համար սարսափելի է: Մեր բազմաթիվ փորձերը նախագահի այդ հրամանագիրն անօրինական ճանաչելու՝ անարդյունք էին, որովհետև դատավորները խոսելուց հասկանում էին, որ էդպես է, բայց որևէ քայլ չէին ձեռնարկում: Հիմա անցել է 15 տարի, նորից դատական քաշքշուկներով ինչ կլինի, չգիտեմ, ուստի, կարծում եմ, որ համաներումով այդ հարցը պետք է լուծվի », -ասել է Իշխանյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը մանրամասնել է նաև, թե ինչու է հատուկ շեշտում , որ համաներումը պետք է տարածվի նաև մինչև 21 տարեկանը ցմահ ազատազրկման դատապարտվածների  վրա։

«Հույսն այն էր, որ նոր Քրեական օրենսգիրքը կընդունվի և ցմահի շեմը կբարձրացվի մինչև 21 տարեկան: Բայց դա ձգձգվեց, նախորդ իշխանությունը դեմ էր՝ ասում էին մենք պատերազմական իրավիճակում ենք և չենք կարող շեմը բարձրացնել: 2011 թվականից մինչև հիմա ցմահ մի հոգի է դատապարտվել, երբ որ առաջ շատ էին դատապարտվում: Սա ևս մեկ փաստարկ է, թե ինչու պետք է անդրադառնալ ցմահներին: Չեն գործում ցմահների համար հատկապես նոր երևան եկած հանգամանքները,  չի գործոմ վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն ընդհանրապես: Միշտ մի պատճառ են  գտնում՝ հեռախոս գտնել և այլն, որ որևէ բան չանեն», – ասել է Իշխանյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

14:25 13.05.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի […] ...

Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ Պեսկով

14:17 13.05.2025

Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ «Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը առայժմ չի պլանավորում որևէ այլ մեկնաբանություն անել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, […] ...

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են ԵՄ, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը

14:09 13.05.2025

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են ԵՄ, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ […] ...

Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ․ Ուիթքոֆ

13:52 13.05.2025

Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ։ «Կարծում եմ՝ ռուսները իսկապես ցանկանում են խաղաղ կարգավորում։ Երկու կողմերն էլ փորձում են հասկանալ, թե դա ինչ է նշանակում իրենց համար։ Մեր աշխատանքն է նրանց միավորել և ցույց տալ, որ նրանք չպետք է ընտրեն ոչ խաղաղ կարգավորում ունեցող […] ...

Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել

13:40 13.05.2025

Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Հռոմի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը մրցաշարի երրորդ փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Յեսպեր դե Յոնգի (Նիդերլանդներ, 93-րդ ռակետ) նկատմամբ։ 23-ամյա թենիսիստը 1/8 եզրափակչում կմրցի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 18-րդ ռակետ) դեմ։ Սիները կորտ վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել։ Հիշեցնենք, որ նա արգելված դեղամիջոցներ օգտագործելու […] ...

Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման

13:34 13.05.2025

Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման

Փարիզի դատարանը Ժերար Դեպարդիեին մեղավոր ճանաչեց 2021 թվականին նկարահանման հրապարակում ոտնձգությունների համար, և դերասանը դատապարտվեց 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Դատարանը բավարարեց երկու հայցվորների՝ 54-ամյա բեմանկարիչ Ամելիի և 34-ամյա ռեժիսորի օգնական Սառայի բողոքները։ Կինոստուդիայի երկու աշխատակիցներն էլ պնդում էին, որ Les volets verts ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեպարդիեն անպարկեշտ կատակներ է […] ...

BACK_TO_TOP