TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.72 oC
Admin

Admin

Դավիթ Սանասարյանն անդրադարձել է Մարալիկ կատարած այցին

16:23 13.10.2018

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն այժմ ստուգումներ է իրականացնում քրեկատարողական ծառայությունում ու «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետարանում: «Մենք հիմա քրեակատարողական ծառայությունում ու «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում ենք ստուգումներ անցկացնում: Նաև ընթացիկ «ճգնաժամային» իրավիճակներ եղան՝ Ուրցաձոր ու Անի համայնք գնացինք: Այդ երկու համայնքներում ստուգումներ իրականացնելը պլանավորված […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է Վրաստանում վթարից զոհվածի հարազատներին չօգնելու մասին լուրերը

16:16 13.10.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանությունն անդրադարձել է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի տարածած լուրին և նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը: «Shamshyan.com կայքը երեկ երեկոյան հաղորդագրություն էր տարածել հետևյալ վերնագրով. «Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի. դեսպանատան ծառայողները ոչ մի միջոց չեն ձեռնարկել մահացածի հարազատների վիշտը սփոփելու համար»։ Հայտնում ենք, […]

̰
Գործող ու նախկին պաշտոնյաներին Երևանի քաղաքապետի երդմնակալությանը մասնակցության հրավեր ուղարկվել է, բայց չեն եկել

16:02 13.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանից լրագրողները հետաքրքրվեցին` իր երդմնակալության արարողությանն ինչո՞ւ ներկա չէին նախկին քաղաքապետները, գործող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաները: Մարությանը պատասխանեց, որ նախկին քաղաքապետներին հրավեր ուղարկվել է, ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովների նախագահներին: Նա ասաց, որ արարողակարգային ամեն ինչ սկզբից մինչև վերջ պահվել է: Երևանի նորընտիր քաղաքապետը հայտնեց, որ հրավեր է ուղարկվել […]

̰
Գարիկ Քեռյան

16:00 13.10.2018

̰
Նախագահների ինքնաթիռները՝ Երևանի օդանավակայանում

15:58 13.10.2018

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Նախագահական ինքնաթիռները բոլորը գեղեցիկ կայանված են օդանավակայանում»: Հիշեցնենք, որ Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 83  երկրների նախագահներ, վարչապետներ և առաջին դեմքեր:

̰
Կադրային կրճատումներ կլինեն, սակայն Երևանի քաղաքապետը ցանկանում է աշխատել հմուտ մասնագետների հետ

15:55 13.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանից լրագրողները հետաքրքրվեցին` պատրաստվո՞ւմ է արդյոք հին կադրերի հետ աշխատել: Մարությանի խոսքով` շատ կարևոր է, որ բոլոր այն մասնագետները, որոնք ունեն բարձր մասնագիտական հմտություններ և պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով ծառայել քաղաքին, բնակիչներին, քաղաքացիներին, չունեն որևէ խնդիր օրենքի հետ, աշխատեն: «Մենք կարող էինք իրենց հետ աշխատել: Դա չի նշանակում, որ չեն լինելու […]

̰
Ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է. Նիկոլ Փաշինյան

15:48 13.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին, ընդգծել է, որ քաղաքապետարանում ներկայացված իրենց թիմի ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, ազնվությունն ու սեփական սխալներն ընդունելու, սխալվելու դեպքում ներողություն խնդրելու կարողությունը: Հենց այս սկզբունքով էլ, ըստ Փաշինյանի, պետք է աշխատի նոր Հայաստանի մայրաքաղաքի նորընտիր ավագանին ու քաղաքապետը: Վարչապետը նաև ընդգծել է, որ իրենք պետք է […]

̰
Արմեն Սարգսյանը շաբաթվա սկզբին եղել է Մոսկվայում. ի՞նչ են քննարկել Սերգեյ Լավրովի հետ. «Կոմերսանտ»

15:40 13.10.2018

Այս շաբաթվա սկզբին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Մոսկվա, այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը: Պարբերականը նշել է, որ նախագահը հանդիպել է  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և նրա տեղակալ Գրիգորի Կարասինին: Նախագահը նրանց հետ քննարկել է խորհրդարանական ընտրությունների համատեքստում քաղաքական իրավիճակը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը: Նախագահը Մոսկվա է այցելել Նյու Յորք և Փարիզ […]

̰
Էրեբունի-Երևանի համար նախատեսված ծախսերը կրճատվել են, սակայն տոնը դրանից չի տուժի

15:35 13.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի տոնը`«Էրեբունի-Երևան»-ը համեստ նշելու մասին խոսակցություններին: Նա հիշեցրեց, որ իբրև քաղաքապետ մինչ օրս ոչ մի որոշում չէր կարող կայացնել, սակայն ուսումնասիրել է տոնի համար նախատեսված ծախսերը, գտել, որ պետք է կրճատումներ լինեն` որոշ միջոցառումներ համարելով այդ տոնի համար ոչ նպատակային: Մարությանը վստահեցրեց` դրանից […]

̰
Կանադան կոչ է անում շարունակել ԼՂ հարցով խաղաղ բանակցությունները. Ջասթին Թրյուդո

15:28 13.10.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով, ասել է, որ կանադացի գործընկերոջ հետ խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցի մասին: «Ղարաբաղի կոնֆլիկտը ծագել է այն պայմաններում, երբ մարդու ապրելու իրավունքը կանգնել է կոնկրետ սպառնալիքի առաջ, որովհետև աչքի առաջ ունեցել են 1915թ.-ի ցեղասպանությունը», – ասել […]

̰
Վերջերս հաճախ եմ հիշում Տիգրան Մանսուրյանին. վարչապետը սիրված կոմպոզիտորի կյանքից մի դրվագ պատմեց

15:20 13.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ մի դրվագ հիշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կյանքից: «Վերջերս շատ հաճախ հիշում եմ Տիգրան Մանսուրյանին: Անկեղծ ասած, ինքն այդ մասին չգիտի, հիշում եմ մի հոդված նրա մասին. հերթական անգամ, երբ նա ինչ-որ տեղ մրցանակ էր ստացել, այն ներառել էր դրամական պարգև, այդ ժամանակ […]

̰
Հայկը շատ լավ կաշխատի, ես վստահ եմ դրանում. Լալա Մնացականյան

14:52 13.10.2018

SHANTNEWS.AM-ը զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հետ և հետաքրքրվել, թե վերջինս ինչ սպասելիքներ ունի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությունից: «Կարծում եմ՝ եթե ժողովրդի 80 տոկոսն իր քվեն վստահել է Հայկին, ապա նշանակում է, որ ժողովուրդը վստահում է նրան: Նա պետք է ամեն ինչ անի, որպեսզի լավ աշխատի: Ես ինքս էլ կարծում եմ, որ Հայկը […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Երևանի քաղաքապետի երդմնակալությանը

14:46 13.10.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկարներ են հրապարակվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունից: Լուսանկարներին կից արված է հետևյալ գրառումը. «Այսօր մասնակցեցինք Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը»:

̰
Տնտեսվարողներին պետք է բացատրել տնտեսական քաղաքականության տեսլականը. Վարդան Արամյան

14:36 13.10.2018

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել` պարզաբանում ներկայացնելով մամուլում իր խոսքերի հետ կապված թյուրընկալման վերաբերյալ: «Օրերս մասնակցել եմ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունն ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի ընթացքում իմ կողմից հնչեցված մտքերն ինչ-որ չափով ոչ ճշգրիտ ձևակերպումներ են ստացել մամուլում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում […]

̰
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

14:18 13.10.2018

Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

̰
Ամենածավալուն համաներումն է լինելու. Զեյնալյան

14:14 13.10.2018

Դատապարտյալների համաներման նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի հոկտեմբերի 23-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը շեշտել է, որ լինելու է ամենածավալուն համաներումը: Նա նաև տեղեկացրել է, որ մինչև խորհրդարանում նախագծի ներկայացումը, քննարկումները փակ են:

̰
Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

13:56 13.10.2018

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Հայկ Մարության, Լոռու մարզի բնակիչների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և կարևոր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ: Երևանի ավագանու այս ընտրությունը եկավ հաստատելու Նոր Հայաստանի որդեգրած ազնիվ քաղաքականության ճշմարտացիությունը՝ արժանանալով բնակիչների ճնշող մեծամասնության հավանությանը: Մեր հզոր […]

̰
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

13:53 13.10.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: TASS լրատվական գործակալությանն արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել է, որ բժիշկները Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության: Փաստաբանը հրաժարվել է լրագրողներին ներկայացնել բժիշկների տված ախտորոշումը, բայց հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է կարգավորել դերասանի վիճակը: Այս ամենից բացի, փաստաբանը նշել է, որ ծանր հիվանդության պատճառով […]

̰
Ինչպիսի՞ն է եղել Ֆրանկոֆոնիայի ընթացքում մամուլի աշխատանքը. գնահատում է իրավապաշտպանը

13:50 13.10.2018

Երեկ ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 48-րդ համաժողովը, որը մեր երկիրը հյուրընկալել էր Երևանում, իսկ մինչև 2020 թվականը Հայաստանն ստանձնել է կազմակերպության նախագահությունը: Ինչպիսի՞ն է եղել համաժողովի ընթացքում մամուլի աշխատանքը, այն օրերին, երբ միջոցառումը լուսաբանելու համար Հայաստան էին եկել մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: SHANTNEWS.AM-ը խոսել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանի հետ, […]

̰
«Ստրիժի» ավիացիոն խումբը ցուցադրում է բարձր պիլոտաժի հնարքներ

13:44 13.10.2018

Երևանի Էրեբունի օդակայանում ռուսական «Ստրիժի» ավիացիոն խումբն այսօր` հոկտեմբերի 13-ին, ցուցադրում է բարձր պիլոտաժի հնարքներ`մեկական և խմբային թռիչքներով: SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ ինքնաթիռները կատարում են բարդ հնարքներ, որոնց անհրաժեշտությունը լինում է հիմնականում մարտական պայմաններում. նման պարագայում դրանք կարող են խուսափել, փախչել թշնամուց կամ մեծ հաջողությամբ հետապնդել նրան:

̰
Ահազանգ. Դիլիջանում ոստիկանը կրակել է շան վրա

13:34 13.10.2018

Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել: Դիլիջանում՝ հասարակական վայրում հրազենով կրակել են բակի շան վրա: Ըստ կենդանասերների ահազանգի՝ կրակողը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող, հայտնում է EcoNews.am-ը: Այս մասին գրառում է կատարել է նաև «Դինգո թիմը». «Դիլիջանում միշտ անտուն կենդանիների վրա ակտիվ որս են անում հենց ոստիկանները: Այդ ցավալի պրակտիկան արդեն […]

̰
Անհամատեղելի հիվանդության մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են. ՀՔԾ պետը՝ Մանվել Գրիգորյանի հիվանդության մասին

13:19 13.10.2018

«Անհամատեղելի հիվանդության մասին այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են»,- այսպես է մեկնաբանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մանվել Գրիգորյանի մասին մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ինքնազգացողությունը վատացել է, անազատության մեջ պահելու հետ նրա հիվանդությունն անհամատեղելի է, ու հնարավոր է՝ ազատ արձակեն: ՀՔԾ պետը նշեց, որ փորձաքննություն է իրականացվում, և Գրիգորյանի հետ միասին ուրիշ մարդիկ էլ կան, որոնք […]

̰
Երևանի նորընտիր քաղաքապետը երդվեց աշխատել անմնացորդ նվիրումով

13:10 13.10.2018

Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ի նիստում նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիսավորությամբ երդվեց Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: «Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն […]

̰
Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհայտնի՝ դեկտեմբերին կմասնակցի՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ. Վիկտոր Սողոմոնյան

12:44 13.10.2018

SHANTNEWS.AM-ը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ և հետաքրքվել՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ. «Դեռևս չենք քննարկել Ռոբերտ Քոչարյանի հետ իր մասնակցության հարցը, կարծում եմ, երբ վերջնական որոշում կայացվի, կա՛մ հաղորդագրության տեսքով, կա՛մ էլ նախագահն իր հարցազրույցներից մեկում անպայման կհայտնի իր տեսակետը […]

̰
Ֆրանկոֆոնիան վաղուց դուրս է եկել մշակութային կազմակերպություն լինելուց. Հովհաննես Իգիթյան

12:37 13.10.2018

«Տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի չափանիշները փոխվել են և ավելի ընդլայնվել: Հայաստանն ամբողջությամբ տեղավորվում է այդ չափանիշների մեջ, որովհետև այնտեղ մշակույթն է, այս կամ այն ձևով Ֆրանսիայի հետ երկարատև հարաբերություններն են, նաև ինչու չէ՝ մեզ մոտ կա պետական ծրագրի մակարդակով ֆրանսերեն լեզվի տարածումը»,- «Շանթ ՀԸ»-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը: Իգիթյանն իր խոսքում […]

̰
Թրամփն արձագանքել է Թուրքիայում ազատ արձակված ամերիկացի հոգևորականի դեպքին

12:31 13.10.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու թուրքական դատարանի  որոշմանը։ Նա իր Twitter-ի պաշտոնական էջում գրել է. «Շատ ջանասիրաբար աշխատեցինք հոգևորական Բրանսոնի հարցում։ Իմ մտքերն ու աղոթքները հոգևորական Բրանսոնի հետ էին։ Հուսով ենք, որ նա շուտով անվտանգ կվերադառնա տուն»: Բրանսոնը մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։ […]

̰
Հայաստան-Ջիբրալթար խաղում հայ ֆուտբոլիստները կրելու են կարմիր խաղաշապիկներ

12:25 13.10.2018

ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջում քիչ առաջ տեղեկացրին, որ Հայաստան-Ջիբրալթար խաղում հայ ֆուտբոլիստները կրելու են ամբողջությամբ կարմիր խաղաշապիկներ: «Քիչ առաջ ավարտված կազմակերպչական հանդիպման ընթացքում հաստատվեցին այսօր կայանալիք հանդիպման մասնակից թիմերի մարզաշապիկների գույները: Հայաստան՝ ամբողջությամբ կարմիր Ջիբրալթար՝ ամբողջությամբ սպիտակ»: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/photos/a.10154409171675247/10161055743965247/?type=3&theater

̰
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն անցյալի ճանաչման խնդիր չի. Նիկոլ Փաշինյան

12:23 13.10.2018

Կանադացի լրագրողներից մեկն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հետաքրքրվել է, թե ինչ աշխատանք է տարվում այն իրողության ուղղությամբ, որ աշխարհի շատ երկրներ դեռևս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին պատասխանելիս ասել է, որ ցանկանում է մեկ դիտարկում անել. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն անցյալի ճանաչման խնդիր չի, այլև ապագայի կառուցման: Հայաստանի դեպքում դա […]

̰
Կանադացի լրագրողը հետաքրքրվել է հայ-կանադական հարաբերությունների հեռանկարով

12:17 13.10.2018

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ կանադացի լրագրողներից մեկը հարցրել է Հայաստաի և Կանադայի վարչապետներին, թե ինչպես են տեսնում ապագան երկու երկրների միջև`հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրություններ են սպասվում: «Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները շատ ավելի խորը արմատներ ունեն, քան երկու երկրների առաջնորդներինը: Մենք երկար խոսեցինք Նիկոլի տեսլականի մասին, թե ինչպես առաջ շարժվել ժողովրդավարական ուղով: […]

̰
Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ում գրառում է կատարել Երևանում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

12:06 13.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթերի»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին և լուսանկար հրապարակել: Թրյուդոն, մասնավորապես, գրել է. «Երևանում հանդիպել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Մենք լավ զրույց ենք ունեցել են, թե ինչպես կառուցել սերտ կապերը Կանադայի և Հայաստանի միջև, ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև և ընդլայնել մարդկանց կրթական […]

̰
BACK_TO_TOP