TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+15.51 oC
Admin

Admin

̰
ԵՊԼՀ ուսխորհրդի չհրկիզվող պահարանում ՀՀԿ-ական անդամատոմսեր են հայտնաբերվել

15:56 15.10.2018

ԵՊԼՀ  ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում ՀՀԿ-ական անդամատոմսեր են հայտնաբերվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին համալսարանից: ԵՊԼՀ հասարակայնության հետ կապերի բաժնից Լևոն Բաբամյանը հայտնեց, որ մայիս-հունիս ամիսներին ուսանողների որոշմամբ՝ ԵՊԼՀ-ում լուծարվել է ուսանողական խորհուրդը, որի փոխարեն ձևավորվել է «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը: Այնուհետև համալսարանի ղեկավարությունը դիմել է ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս բուհին հանձնեն գույքն ու բանալիները, […]

̰
Արցախի նման գեղեցիկ երկիր ես չէի տեսել. ՀՀ նախագահի տիկին

15:50 15.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կնոջ Նունե Սարգսյանի հետ երկօրյա այցով գտնվում է Արցախում: Այսօր առավոտյան Նունե Սարգսյանը, ԱՀ առաջին  տիկին  Անահիտ  Սահակյանը  և ԱՀ  կրթության, գիտության և սպորտի  նախարար Նարինե Աղաբալյանն  այցելել  են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոց: ՀՀ  նախագահի կինը դպրոցի տնօրինության հետ շրջել  է կրթօջախով՝  ծանոթացել   դպրոցի  պայմաններին, […]

̰
Նախարարն ու ՀՄՄ գլխավոր քարտուղարը հյուրընկալվել են Ինժեներական քաղաքում

15:30 15.10.2018

ՀՀ վարչապետի հրավերով  Հայաստան ժամանած Միջազգային հեռահաղորդակցական միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ այցելել է Երևանի Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք։ Այստեղ հյուրերը եղել են Ինժեներական քաղաքի առաջին բնակիչների` «National Instruments (NI) Armenia»-ի գրասենյակում։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության […]

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին

15:00 15.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Վարչապետ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան, որը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար: Ջորջ Քենթը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, և Միացյալ Նահանգները […]

̰
ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել պատժամիջոցների նոր մեխանիզմին

14:58 15.10.2018

ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել քիմիական զենքի տարածման և գործարկման դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացում է այսօր Լյուքսեմբուրգում: «Այժմ ԵՄ-ն հնարավորություն ունի պատժամիջոցներ սահմանել անձերի և կազմակերպությունների դեմ, որոնք կապ ունեն քիմիական զենքի մշակման և տարածման հետ՝ անկախ տեղից, երկրից ու ազգային […]

̰
Ո՞րն է լոլիկի թանկացման իրական պատճառը. ֆերմերները դիմում են վարչապետին

14:50 15.10.2018

«Այս տարի լոլիկի սղության ու բարձր գնի պատճառը եղել է ցեցը, վնասատու թիթեռը»,- հոկտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել են Արարատի մարզի ֆերմերները: Ցեցը ներմուծվել է Թուրքիայից 2011թ. գարնանը: Այն միանգամից բազմացել և շատացել է: Ֆերմերների պնդմամբ՝ խնդիրը դեռ այն ժամանակ բարձրացվել է, առաջարկ է արվել կարանտին մտցնելու, համընդհանուր պայքար իրականացնելու: Ծրագրեր կազմվել են, սակայն […]

̰
Ինդոնեզիայում դպրոց է փլուզվել. կան զոհեր

14:34 15.10.2018

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա արվարձանում միջնակարգ դպրոցի փլուզման պատճառով մահացել է 20 հոգի: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Փլուզումը տեղի է ունցել վերջին շրջանում տեղած հորդառատ անձրևների ու ջրհեղեղների պատճառով: Նախնական տվյալներով՝ փլուզման հետևանքով մահացածներից 11-ը եղել են աշակերտներ: Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում տեղի ունեցած ցունամիից և երկրաշարժից հետո զոհերի թիվը հասել է 2088-ի:

̰
Սահմանախախտը հանձնվել է Ազգային անվտանգության ծառայությանը. Արծրուն Հովհաննիսյան

14:20 15.10.2018

Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերված  սահմանախախտը հանձնվել է Ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ը Ազգային անվտանգության ծառայությունից փորձեց մանրամասներ պարզել, թե ի՞նչ ազգության է եղել սահմանախախտն ու ի՞նչ նպատակներ է ունեցել սահմանը հատելիս, սակայն ԱԱԾ մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ այս պահին որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տա․ հրաժարականի օրը կախված է ընտրությունների օրվանից

14:17 15.10.2018

Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Այս մասին հարցին պատասխանելիս վարչապետի խոսնակը պարզաբանեց իրավիճակն ու տեղեկացրեց, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից: «Վարչապետն ասել է՝ «… նախնական նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 9-ին կամ 10-ին․ եթե դա այդպես լինի, ուրեմն ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ը»։ Եթե […]

̰
Պետք է թույլ չտանք, որ քաղաքական տղերքը շուստրիությամբ տիրանան իշխանությանը. Մենուա Հարությունյան

14:10 15.10.2018

«ՀՀ ցանկացած վարչապետ պետք է ոչ թե ժողովրդի անունից խոսի, այլ Սահմանադրության և օրենքների»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը: Ըստ Հարությունյանի՝ երկրի տերը, այո՛, ժողովուրդն է, բայց ժողովուրդը պետք է մասնակցի երկրի կառավարմանը՝ բացառապես ընտրությունների միջոցով: «Սա պետք է լինի շատ կարևոր: Ժողովուրդը կարող է սխալվել, ժողովուրդը պետք է […]

̰
Ստամբուլում փողոց է անվանակոչվել Հրանտ Դինքի անունով

13:48 15.10.2018

Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ: Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց: Այս մասին տեղեկացնում  է Ermenihaber-ը:  

̰
Ֆրանսիական Charlie Hebdo-ն հրապարակել է Շառլ Ազնավուրի ծաղրանկարը և քննադատությունների արժանացել

13:36 15.10.2018

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթը այս համարում պատկերել է Շառլ Ազնավուրի ծաղրանկարը, որում շանսոնյեն իր ձեռքով կտրում է իր կենսապահովման սարքի լարերը: Ծաղրանկարը քննադատությունների է արժանացել: Շանսոնյեի աղջիկը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այդ մասին: «Ազնավուրի ընտանիքը Ֆրանսիայում է՝ անկախ ձեր զզվելի, անդուր Charlie Hebdo-ից: Այնուամենայնիվ, նախանձում եք: Մենք պատվաստված ենք, Charlie: Հուսով […]

̰
Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցության միջոցառումների ճանապարհային քարտեզը

13:30 15.10.2018

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն զարգացման աշխատանքային խմբի առաջին նիստը։ Նիստի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանը և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Ռյազանցևը ստորագրել են հայ-ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցության միջոցառումների ճանապարհային քարտեզը։ Աշխատաժողովի ժամանակ հայկական կողմից ներկայացվել են մի շարք գործարար […]

̰
Լրագրողները Գուրգեն Եղիազարյանին հիշեցրել են հին հայտարարության մասին

13:05 15.10.2018

Որոշ ժամանակ առաջ քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը, որը ժամանակին ԱԱԾ պետի տեղակալ է եղել, ասել էր, որ եթե չկարողանան պարզել, թե ինչպես է գաղտնալսվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը, ինքը կարող է ասել: Լրագրողներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել են Եղիազարյանին իր ասածի մասին  և սպասել բացահայտման: «Ես կարող եմ ասել, բայց դա բարդ բան […]

̰
Բանավեճ` «վստահե՞լ Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ» թեմայի շուրջ

12:47 15.10.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հոգեբանն ու քաղաքագետը բանավիճել են` «վստահե՞լ Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ» թեմայի շուրջ: «Անհրաժեշտություն են արտահերթ ընտրությունները: Ես ավելի ճիշտ եմ համարում, որ ավելի ուշ լինեին: Միգուցե տագնապներ կան, որ վարչապետին անվստահություն կհայտնեն, դրա համար են ուզում արագ անցկացնել: Բայց եթե մայիս-հունիսին էլ լինեին, նույնը կլիներ` 5-10 տոկոս տարբերությամբ: Հեղափոխությունը եղել է […]

̰
Քաղաքագետները` արտահերթ ընտրությունների անհրաժեշտ լինել-չլինելու մասին

12:34 15.10.2018

Երևանի մամուլի ակումբներից մեկում այսօր երկու քաղաքագետներ` Մենուա Հարությունյանն ու Գուրգեն Եղիազարյանը, խոսել են արտահերթ ընտրությունների մասին: «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է և, պարզապես օգտվելով քաղաքական իրավիճակից, ուզում է լուծարել, նա քանդելով գնում է պետական ինստիտուտները: Չի կարելի աթոռակռվի, սեփական պաշտոնի համար հանել ժողովրդի մի մասին քաղաք»,- ասել է Մենուա […]

̰
Մեղադրանք է առաջադրվել Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

12:30 15.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանության փորձը եղել է պատվիրված՝ Դոնի Ռոստովի մեկ այլ բնակչի կողմից, որի իրականացումն ստանձնել է Երևանի մի բնակիչ, ազգությամբ հայ՝ […]

̰
«Իմ քայլը» դաշինքի 3 անդամ հրաժարվել է իր մանդատից

12:17 15.10.2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 3 անդամ հրաժարվել են իրենց մանդատներից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում դաշինքի ցուցակում 2-րդ համարը զբաղեցնող Սրբուհի Ղազարյանը հայտնել է, որ ինքը ցանկանում է շարունակել իր աշխատանքը՝ որպես վարչապետի խորհրդական: «Այլ գործոններ բացարձակապես չկան: Համատեղելը հնարավոր չէր, պարզապես» , – ասել է Ղազարյանը: Գրեթե նույն պատճառաբանությամբ իր որոշումը հիմնավորեց հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ […]

̰
Արա Բաբլոյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

12:16 15.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվայում հոկտեմբերի 12-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

̰
Կրակոցներ Գլենդելում՝ հայկական ռեստորանի մոտ. կան տուժածներ

12:13 15.10.2018

Ամերիկյան հայաշատ Գլենդել քաղաքի «Արարատ» ռեստորանի մոտ երեկ երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավոր է։ Այս մասին հայտնում են տեղական կայքերը։ Սպանվածի ինքնության մասին դեռևս չի հաղորդվում, նշվում է, որ նա 40-50 տարեկան է։ Հայտնի չէ նաև կրակողի ինքնությունը։ Նա հրազենով կրակոցներ է արձակել ռեստորանային համալիրի դրսի հատվածում ու […]

̰
Ֆրանսիական ընկերությունը Հայաստանում լեռնադահուկային գոտի կհիմնի

12:03 15.10.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ֆրանսիական ընկերություններից մեկը Հայաստանում ցանկանում է ներդրումներ անել: «Սկսում ենք խոսել արդյունքներից. Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել: Poma-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որը ավելի քան 7800 ճոպանուղիների և տարատեսակ […]

̰
Երևանում անցկացվել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ամենամյա գիտաժողովը

11:53 15.10.2018

Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 12-13-ը կայացել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ( «Science and Technology Convergence (STC)») երկօրյա գիտաժողովը: Միջոցառման նպատակն էր քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական հիմնարկների ու աշխատողների և արդյունաբերական ընկերությունների միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: ՀՀ […]

̰
Որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել. ԿԳ նախարար

11:51 15.10.2018

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել է ԱՊՀ գիտնականների 2-րդ համաժողովը: Այն նպատակ ունի զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական գործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների նորարարական քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երիտասարդների շրջանում գիտության տարածմանը: Համաժողովին ներկա է եղել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությանը, նա ելույթից հետո պատասխանել […]

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. փորձել են փակել ատոմակայանը

11:47 15.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Եվս երկու կարևոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը (Ուզում էին փակել ատոմակայանը)» վերտառությամբ հետևյալ գրառումն է կատարել. «ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը։ Բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների […]

̰
Քննություն է տարվում ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

11:30 15.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. սեպտեմբերի 15-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ Արարատի մարզի երեք բնակիչներ Գեղարքունիքի մարզի […]

̰
Ժողովրդի վերաբերմունքը ՀՀԿ-ի հանդեպ օբյեկտիվ է. Ալիկ Սարգսյան

20:37 14.10.2018

Գտնում եմ, որ ժողովրդի բացասական կարծիքը ՀՀԿ-ի հանդեպ օբյեկտիվ հիմքեր ուներ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «ՀՀԿ կոչված այս կառույցը, որն ի սկզբանե շատ լուրջ կուսակցություն է եղել, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում ես մի քանի անգամ, դեռևս մինչև «հեղափոխություն» կոչվածը՝ իշխանափոխությունը, ես այս մասին բազմաթիվ […]

̰
Թրամփի փեսան խուսափել է հարկային պարտավորություններից. The New York Times

18:03 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները մի քանի տարի շարունակ խուսափել է հարկերը վճարելուց, կամ դրանք վճարել է ոչ ամբողջությամբ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթերը: Պարզվում է, որ Քուշների ընկերությունը՝ Kushner Companies-ը, փորձել է շրջանցել օրենքն ու կեղծ փաստաթղթերի միջոցով առավել մեծ […]

̰
Հայաստանյան ներքաղաքական հակադրությունը ԱԺ-ին թույլ չտվեց լիակատար աշխատել. Ալիկ Սարգսյան

16:46 14.10.2018

ԱԺ-ն իր դիրքերի վրա էր որպես խորհրդարան և իր առջև դրված խնդիրները պրոֆեսիոնալ առումով լիարժեք կարող էր իրականացնել, սակայն դա չեղավ՝ ստեղծված ներքաղաքական հակադրության պատճառով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «Բայց քանի որ տեղի ունեցավ իշխափոխություն, տեղի ունեցավ հեղափոխություն, էսպես ասեմ՝ «թավշյա», արդեն կառավարություն-ԱԺ այս հակադրումը սկսվեց, և ԱԺ-ն, […]

̰
Պեկինի բնակիչները երկնքում առեղծվածային լուսավորություն են նկատել

16:31 14.10.2018

Պեկինի երկնքում այլմոլորակայինների փոխադրամիջոց հիշեցնող անհայտ ծագման օբյեկտից արձակված լույս է նկատվել: Այս մասին տեսանյութը տարածվել է CGTN-ի Youtube-ի ալիքում: Հաղորդվում է, որ նման երևույթ նկատվել է նաև Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում և Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում: Մասնագետները նշում են, որ երկնքում հայտնաբերված «օբյեկտն» իրականում կապ չունի այլմոլորակայինների հետ: Նրանք դա բացատրել են թռչող սարքերի […]

̰
BACK_TO_TOP