12:04 13.10.2018
Ինչպես խոստացել էին, Հայաստանի և Կանադայի վարչապետներն այսօր Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հագել էին եռագույնը խորհրդանշող գուլպաները: Երեկ Shantnews.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրօրինակ նվեր է արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ մատուցելով այն Կանադայի վարչապետի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ։ «Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի […]
11:57 13.10.2018
Հայաստանի և Կանադայի պատվիրակությունների ընդլայնված և նեղ կազմով հանդիպումներից հետո վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոն այսօր ասուլիսի են մասնակցել: «Քննարկել եմ հարցերի բավականին լայն շրջանակ, բոլոր հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացումներ: Կանադայի վարչապետը լավ տեղեկացված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ունենք պարոն Թրուդոյի նման քաղաքական գործչի աջակցությունը Հայաստանում Ժողովրդավարության զարգացման գործում և այդ […]
11:47 13.10.2018
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող տարածքում հայտնաբերված զենքերը Մարտի 1-ի հետ կապ չունեն: Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը` հայտնելով, որ փորձաքննությունն ավարտված է: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել […]
11:37 13.10.2018
Կանադայի վարչապետի հետ քննարկել ենք և՛ ներհայաստանյան, և՛ միջազգային, և՛ տարածաշրջանային կյանքին վերաբերող հարցեր: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործընկերոջ հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը: «Ուրախ եմ արձանագրել, որ բազմաթիվ հարցերի վերաբերյալ, և ըստ էության, բոլոր հարցերի վերաբերյալ, մենք ունենք ընդհանուր պատկերացումներ: Կանադայի վարչապետը լավ տեղեկացված է […]
00:54 13.10.2018
Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհին, Յորքի դքսի աղջիկը՝ արքայադուստր Եվգենիան, ամուսնացել է գինեվաճառ Ջեք Բրուքսբենկի հետ: Յորքի արքայադուստր Եվգենիա Վիկտորիա Ելենան Եղիսաբեթ 2-րդ թագուհու 6-րդ թոռնուհին է և բրիտանական միապետական գահի՝ թվով 9-րդ հավակնորդը: Այսօր նրա հարսանեկան շքեղ արարողությունն է եղել, նրա ընտրյալը գինեվաճառ է: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վինձորյան պալատում՝ Սուրբ Գեորգի եկեղեցում: […]
00:45 13.10.2018
ԱՄՆ բանակի հավաքագրման զորախմբի ղեկավար, գեներալ-մայոր Ֆրանկ Մութը հայտարարել է, որ ԱՄՆ-ում զինծառայության չզորակոչվելու հիմնական պատճառը ճարպակալումն է ու դրա հետևանքները: Այս մասին գրում է Army Times-ը: Անառողջ զինվորները, ըստ զինված ուժերի, սովորաբար, կարգապահության հետ կապված խնդիրներ են ունենում՝ դառնալով ռազմական ոստիկանության մշտական «հաճախորդներ», այդ թվում՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս, տարբեր երկրներում: Կադրային նման «սպառում»-ը, ըստ ԱՄՆ […]
00:33 13.10.2018
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի հրամանը՝ Դոնբասում կրակ բացելու մասին, հակասում է Մինսկի համաձայնություններին: Այս մասին փոխանցում է РИА «Новости»-ն: Պեսկովը նաև ափսոսանք է հայտնել, որ Լիևի հետ շփման գծում լարվածություն է առաջացել: «Կա պայմանավորվածություն ծանր զինատեսակների դուսրսբերման, հեռացման մասին: Դա, անշուշտ, հակասում է գոյություն ունեցող համաձայնագրերին, որոնք, […]
00:30 13.10.2018
Թուրքիայում ՌԴ դեսպանությունը հարցում է ուղարկել այդ երկրի իշխանություններին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացիներին ձերբակալելու վերաբերյալ: Նախօրեին DNA գործակալությունը հայտնել էր ԻՊ խմբավորման հետ համագործակցության մեջ կասկածվող 7 անձանց ձերբակալության մասին: Հաղորդվում է, որ նրանցից երկուսը ՌԴ քաղաքացիներ են՝ Ռաշիդ Ենիկեևն ու Էլանա Ռախմանովան: Գործակալության փոխանցած տվյալներով՝ Ենիկեևը […]
23:28 12.10.2018
Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները աչքի արհեստական ցանցաթաղանթ են ստեղծել: Այս մասին հայտնում է Science-ը: Նոր հայտնագործության շուրջ մասնագետներն 9 ամիս շարունակ աշխատել են: Սա առաջիկայում կարող է նոր հնարավորությունների բացել ակնաբուժության ոլորտում ու նպաստել մարդկանց տեսողության վերականգնմանը: Նշվում է, որ արհեստական ցանցաթաղանթը լիարժեք տարբերում է գույներն ու տեղեկություններ է փոխանցում նյարդային համակարգ:
23:13 12.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դավաճանության մասին լուրերը, գրում է Reuters-ը: «Ես մայր եմ և առաջին տիկին: Ես ունեմ ավելի շատ խնդիրներ, որոնց մասին պետք է մտածեմ և որոնք պետք է լուծեմ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Թրամփի դավաճանության մասին լուրերը միայն ասեկոսեներ են, որոնք տարածում են ԶԼՄ-ները: «Մեզ մոտ […]
20:45 12.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: Այս մասին Բոլթոնը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք […]
20:30 12.10.2018
ՀՀ ՊՆ կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգի հարցերը և ստորագրվել 20-ից ավելի որոշումներ` պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև տարաբնույթ համագործակցության ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն առանձին հանդիպման ընթացքում […]
20:22 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը և միջազգային իրավապաշտպան հանրությանն […]
20:17 12.10.2018
Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի աղմկահարույց նկարի գնորդը չի պատրաստվում նկարի ինքնաոչնչացումից հետո չեղարկել նկարի գնումը: Այս մասին տեղեկացրել են Sotheby’s աճուրդի պաշտոնական կայքէջում: Ըստ Sotheby’s-ի տվյալների՝ նկարի գնորդը Բենքսիի աշխատանքների կոլեկցիոներ է, նրա անունը չի հրապարակվում: Գնորդը չի հրաժարվել կտրատված նկարից, որի համար վճարել է 1.36 մլն դոլար: «Երբ օրեր առաջ մուրճի հարվածից հետո նկարը սկսեց ինքնաոչնչանալ, […]
20:00 12.10.2018
Singapore Airlines ընկերությունը գործարկել է ամենաերկար ուղիղ թռիչքը՝ Սինգապուրից Նյու Յորք, տեղեկացնում է Channel NewsAsia-ն: Թռիչքը տևելու է 19 ժամ, այդ ընթացքում ինքնաթիռն անդադար կթռչի 16, 7 հազար կիլոմետր: Թռիչքը կկատարվի Airbus A350-900ULR ինքնաթիռով, որը կարող է տեղափոխել 161 ուղևոր՝ 67-ը բիզնես դասում, իսկ 94-ը՝ էկոնոմ դասում: Ինքնաթիռում աշխատում է 15 անդամ ունեցող անձնակազմ և […]
19:55 12.10.2018
Թուրքիայի ԶՈւ-ն պատրաստվում է վերահսկողություն սահմանել Սիրիայի տարածքում՝ Եփրատի արևելյան ափին: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է diken.com.tr-ն: Հաղորդվում է, որ այս գործողություններին զուգահեռ, նախատեսվում է այնտեղից դուրս բերել քուրդ զինյալներին: «Մենք կոչնչացնենք Եփրատի ափին գոյություն ունեցող ահաբեկչական բոլոր միավորները»,- ասել է Էրդողանը: Որպես հավելում՝ նա նշել է, որ […]
19:43 12.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է վանաձորցիներին` Վանաձորի օրվա կապակցությամբ: «Սիրելի վանաձորցիներ, je vous felicite pour la journée de Vanadzor et souhaite tout le meilleur. Կարծում եմ` ըմբռնումով եք մոտենում, որ չկարողացա գալ»,- գրել է նա: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2171371283183255?__xts__[0]=68.ARBqEILh0JQhvyCr8-hhKZBeiMZf2UEEa9FvJdGDQ0uRHwIv1GOHnfLcQ5nOPRn_z3zrtQNecuEoG-nxpbz69pdneaoVbPtD5Zdz3d4mcxFfZzhbJ0UlwWvJDpE_6bYCFhEVU1lfDaqacDL6m080TS_P7CcQr6GlG9YTw8Tzt-tqpOC7Z6V9lw&__tn__=-R
19:26 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 17:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 7 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել […]
19:14 12.10.2018
ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի արդեն նախկին խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում, հավանաբար անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ավարտին, այսպիսի գրառում է կատարել. «Շնորհակալություն ու ցտեսություն։ Merci et adieu! Спасибо и до свидания! Thank you and goodbye!»: Բալայանը գրառմանը կցել է նաև Ֆրենկ Սինատրայի հանրահայտ ու սիրված երգերից մեկը:
19:10 12.10.2018
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմիլ Երիցյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ հարցնելով, թե նա օրենքի կոնկրետ որ դրույթի հիման վրա է համայնքներում ուսումնասիրություն իրականացնում: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի պարոն Սանասարյան, Հարգելի Դավիթ, Կարո՞ղ եք նշել, թե օրենքի կոնկրետ որ դրույթի հիման վրա եք համայնքներում ուսումնասիրություն իրականացնում։ Ո՞րն է ուսումնասիրության առարկան […]
19:08 12.10.2018
Գերմանիայի հարավարևմտյան հատվածում գնացքում, Քյոլն-Ֆրանկֆուրտ երթուղին անցնելիս, հրդեհ է ծագել: Այս մասին հայտնում է Hessenschau-ն: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում: Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է գնացքի ետնամասը: Գնացքի ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են մոտակա կայարան, որտեղից նրանք շարունակել են ճանապարհը: Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա մի քանի ժամերին երկաթգծի աշխատանքը […]
18:52 12.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Վարչապետին ուղեկցում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցությունից հետո վարչապետ Թրյուդոն կհանդիպի ՀՀ վարչապետին, կքննարկվեն Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարևոր ոլորտները և կուսումնասիրվեն […]
18:45 12.10.2018
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի մայրուղու Թալին-Մաստարա հատվածում. միմյանց են բախվել բեռնատար «Զիլ» և մարդատար Opel մեքենաները։ Բախման պատճառով միրգ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, ինչի մասին վթարի վայրից հայտնում է ShantNews.am-ի լրագրողը։ Ավտովթարի հետևանքով զոհեր չկան։ Բախումից հետո երկու մեքենաներն իրարից մոտ 150 մետրի վրա են կանգնել, ու երթևեկությունն այդ հատվածում փակվել է։ Ոստիկանությունը […]
18:40 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս […]
18:34 12.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Ֆրանկոֆոնիայի երկօրյա գագաթնաժողովի արդյունքները: Վարչապետի խոսքով` այն դրական դեր խաղաց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացման համար: Փաշինյանն արձանագրեց, որ գագաթնաժողովն անցավ բարձր մակարդակով, նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում: Բացի գործող կառավարության անդամներից, ոստիկանությունից, ողջ պետական համակարգից, Փաշինյանը նշեց նաև ՀՀ […]
18:32 12.10.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է կատարել, որն անմիջական առնչություն ունի տեղեկատվական աշխատանքի հետ: «Վերջերս ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես երբեմն դառնում անհիմն մեղադրանքների, և ոչ թե առողջ քննադատության թիրախ: Ուղիղ հարցն ուղիղ էլ պատասխան ունի. պետք է ուղղակի պարզել` ով և ինչ մեդիառեսուրսի, ֆեյքերի ինչ բանակի […]
18:26 12.10.2018
Ամերիկացի հոգևորական քարոզիչ Էնդրյու Բրանսոնը (Andrew Brunson) թուրքական իշխանությունների որոշմամբ բաց կթողնվի կալանքից, ու նրա վրայից կհանվի նաև Թուրքիայից հեռանալու արգելանքը։ Հոգևորականը, որ մեղադրվում էր թուրքական իշխանությունների կողմից վերագրված բոլոր «մահացու» մեղքերում, կկարողանա վերադառնալ ԱՄՆ։ Այս մասին քիչ առաջ հայտնեց թուրքական մամուլը։ Թուրքիայում վերջին տարիներին բնակվող ամերիկացի հոգևորականը, որ մեղադրվում էր լրտեսության, գյուլենական շարժմանն անդամակցելու […]
18:25 12.10.2018
Դասական իմաստով՝ Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում այս տարի չի շնորհվել։ Պատճառը նախորդ տարվա սեքսուալ սկանդալն է եղել, ինչի պատճառով այս տարի այդ ոլորտում Նոբելյան մրցանակաբաշխությունը չեղարկվել է։ Շվեդական ակադեմիայի տված մրցանակի փոխարեն այս տարի հիմնվել է «Նոր ակադեմիայի» մրցանակը՝ որպես այլընտրանք, ու դրան արժանացել է Մարիզ Կոնդեն։ Ֆրանսախոս կին գրողը հեղինակել է պատմական ոճի արձակ […]
18:12 12.10.2018
Սա միայն մեր ֆուտբոլիստների խաղը չէ, սա մեր ազգի խաղն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ անդրադանալով Հայաստան-Ջիբրալթար հանդիպմանը, մասնավորապես այդ խաղում երկրպագուների աջակցության կարևորությանը: «Նայե՛ք, Փյունիկի հաջողությունները, Ալաշկերտի հաջողությունները, որ եղան, իրոք, մեր համակիրների, հանդիստատեսի մեծ օգնությամբ եղավ: Վստահ եմ՝ վաղը կգան, կաջակցեն, և մենք կհասնենք լավ […]
17:51 12.10.2018
Յուրա Մովսիսյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, ինտեգրվելու կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ պատասխանելով լրագրողի հարցին: «Նա շատ մեծ ցանկությամբ է եկել: Վստահ եմ, որ դուք կզգաք թիմի հզորությունը, ուժեղացումը Յուրա Մովսիսյանի խաղից»,- նշել է գլխավոր մարզիչը: