16:22 14.10.2018
Ժողովրդի շահը վեր է կուսակցության շահերից: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Երբ շատ կարևոր կողմնորոշման պահին դու սկսում ես կշեռքի վրա դնել կարևորն ու ավելի քիչ կարևորը, իմ կարծիքով՝ կարևորը ժողովրդի շահն է, կարևորը մեր պետության զարգացումն է, այն բոլոր ուղեցույցները, […]
15:23 14.10.2018
Երբ կենդանիները նպաստում են երկրում տուրիզմի զարգացմանը, պետք է նրանց ինչ-որ կերպ փոխհատուցել դրա համար: Այս սկզբունքով, Թուրքիայի Իզթուզու կղզում կենդանասերների հատուկ խումբ է աշխատում, որոնք խնամում են այնտեղ բնակվող կարետա-կարետա հազվագյուտ տեսակի կրիաներին, հայտնում է «Известия»-ն։ Ավելի վաղ այս կենդանիներն իրենց ներկայությամբ զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն էին առաջացրել՝ վերածելով կղզին տուրիստական կենտրոնի: Ներկայացնում ենք աղբյուրի […]
15:16 14.10.2018
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում խոշոր կենգուրուի հարձակումից 3 մարդ է տուժել: Այս մասին Sydney Morning Herald-ին պատմել են տուժողները: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Միլմերան քաղաքի բնակչուհի Լինդա Սմիթը խնամելիս է եղել կենգուրուներին: Կինը հայտնել է, որ իր մոտ ամեն օր մոտ 30 կենգուրու է գալիս՝ սնունդ ստանալու համար: Կենգուրուներից մեկը նախ հարձակում է գործել […]
14:22 14.10.2018
Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 2091-ի, ավելի քան 680 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Detik պորտալը՝ հղում անելով իշխանություններին: Չնայած այն բանին, որ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են դեռևս հոկտեմբերի 12-ին, տների փլատակների տակից դեռևս հայտնաբերվում են մարդկանց մարմիններ: Վիրավորների թիվն անցնում է 10.5 հազարը, […]
14:17 14.10.2018
Ամերիկյան կողմը հերքել է Սիրիայում միջազգային կոալիցիայի օդուժի կողմից սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին տարածված լուրերը։ ԱՄՆ-ն կիրառում է միայն այնպիսի զինատեսակներ, որոնք չեն հակասում զինված հակամարտությունների մասին միջազգային օրենքին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը, փոխանցում է ТАСС գործակալությունը: Նա ասել է, որ իրենք հարվածներ են հասցնում միայն անհրաժեշտության դեպքում՝ մանրակրկիտ ուսումնասիրելով […]
23:41 13.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և իր գեղեցիկ կինը՝ Սոֆիա Գրեգուարը, ամուսնացել են 2005 թ․-ին: Զույգը հաճախ է հայտնվում հանրային վայրերում և սիրում է լինել հանրության ուշադրության կենտրոնում: Ի տարբերություն շատ ղեկավարների՝ Թրյուդոն չի ամաչում իր զգացմունքներն ի ցույց դնել՝ տեսախցիկների առջև համբուրելով կնոջը: Ի դեպ, Կանադայի առաջին տիկինը մասնագիտությամբ լրագրող չէ, սակայն երկար տարիներ աշխատել […]
21:25 13.10.2018
Բելգիան ներկայացնող թիմը Գինու կույր համտեսի միջազգային առաջնությունում առաջին տեղն է զբաղեցրել: Հաղթող եռյակում են հայտնվել նաև Ֆինլադիան և Ֆրանսիան ներկայացնող թիմերը: ՌԴ թիմն զբաղեցրել է 8-րդ տեղը՝ առաջ անցնելով նախորդ տարիների հաղթողներին՝ Շվեդիային և Չինաստանին: Առաջնությանն, ընդհանուր առմամբ, 23 երկիր է մասնակցել: Այն անցկացվել է Ֆրանսիայի հարավում:
20:28 13.10.2018
ՌԴ-ում գտնվող «Էրմիտաժ» թանգարանն ընդգրկվել է աշխարհի ամենավարկանշային 25 թանգարանների ցանկում: Վարկանշային ցանկը ձևավորվել է «TripAdvisor» զբոսաշրջային կայքի հարցումների հիման վրա: Լավագույն թանգարանների ցանկը գլխավորում է Փարիզի «Օրսե» թանգարանը: Բացի այդ՝ զբոսաշրջիկներն ամենից շատ հիշել են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը: «Էրմիտաժ»-ը ցանկում զբաղեցրել է 15-րդ տեղը:
19:59 13.10.2018
Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայից ինքնաթիռների թռիչքները չեն կարող խնդիրներ հարուցել՝ չնայած Թուրքիայի հետ սահմանին մոտ լինելուն։ Անկախ սահմանից հեռավորությունից՝ ավիաբազայի տեղակայումը հիմնավորված է միջազգային պայմանագրերով։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի իրավաբան, փոխգնդապետ Կարեն Խաչատրյանը։ ShantNews.am-ի հարցին, թե չե՞ն նյարդայնացնում թուրքական կողմին այդ թռիչքները, Կարեն Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, նյարդայնացնում են, քանի որ թռիչքները կատարվում […]
19:12 13.10.2018
«Էրեբունի» օդանավակայանը, որտեղ տեղակայված են Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումն ու ռազմական ինքնաթիռները, շատ մոտ է գտնվում թուրքական սահմանին։ Սա որոշակիորեն բարդացնում է թռիչքները, բայց ոչ այնքան, որ խոչընդոտի։ Այս մասին այսօր ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց ռուսական ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը։ Զինվորականը հայտարարեց, որ իրենց օդաչուների վարպետությունն ու ինքնաթիռների հնարավորությունը թույլ են տալիս խուսափել արգելված […]
19:03 13.10.2018
Պակիստանի բնակիչ Մոհամմադ Ռաշիդ Նասիմը ռեկորդ է սահմանել. նա մեկ րոպեում 247 ընկույզ է կոտրել, հայտնում է Daily Mail-ը: Տղամարդը նշել է, որ ցանկանում է 50 անգամ ռեկորդ սահմանել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը բարձր ձայներ արձակում ընկույզները կոտրելիս: https://www.youtube.com/watch?v=1t3W5KZeOg0
18:57 13.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծանր պատիժ է խոստանում, եթե պարզվի, որ լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացման մեջ մեղավոր է Սաուդյան Արաբիան: Այդ մասին նա հայտնել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Թրամփի խոսքով՝ Սաուդյան Արաբիան հերքում է իր հնարավոր մասնակցությունը լրագրողի անհետացման գործում: ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե երբ է լինելու այդ ծանր պատիժը, եթե պարզվի, որ իշխանությունները կապ […]
18:43 13.10.2018
Երևանում՝ «Էրեբունի» օդանավակայանում, ռուսական ավիաբազան տեղակայվել է 1998 թվականին, ինչի առիթով էլ այսօր ավիացիոն շոու էր կազմակերպվել ռուսական ինքնաթիռների մասնակցությամբ։ Ռուսական հանրահայտ «Ստրիժի» խմբի օդաչուները Հայաստան էին ժամանել՝ այստեղ տեղակայված ռուսական ինքնաթիռներով բարդ հնարքներ կատարելու։ Ավիաբազայի հրամանատարը բացատրեց, որ այստեղ իրենց ծառայությունը կատարում են հենց այն ինքնաթիռներով, որոնք ստացել են 1998 թվականին, և դրանք, ինչպես […]
18:40 13.10.2018
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: Նշվում է, որ Վյաչեսլավ Վոլոդինն այդ մասին հայտարարել է «Շաբաթօրյա նորություններ» հաղորդման եթերում: «Եթե այսպես շարունակվի, չենք բացառում, որ դուրս կգանք այդ կառույցից»,- ասել է նա: Նա հավելել է, որ իրավիճակը կապված է Ռուսաստանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական […]
18:37 13.10.2018
ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի ԶԼՄ-ներում հրապարակվել է տեղեկություն, որ Սևանում ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ։ Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ դեռևս հոկտեմբերի 10-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Վստահեցնում եմ, որ եթե քննությամբ հաստատվի ոստիկանության ծառայողի կողմից նման արարք […]
18:26 13.10.2018
Հայաստանում դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ խնդիրներ կլուծվեն այս ընտրությամբ, ինչպիսի՞ն կլինի ընտրությունների ընթացքը, այս և մի շարք այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ: – Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում իրադարձությունների պակաս կարծեք թե չկա: Նախ կխնդրեմ Ձեր գնահատականը` վարչապետի արտահերթ ընտրությունները հրատապ անցկացնելու վերաբերյալ, ի՞նչ խնդիր կլուծի դա, […]
18:14 13.10.2018
Հայաստանի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ»-ը Հայաստան-Ջիբրալթար հանդիպումից առաջ երթ է կազմակերպել: Երկրպագուները հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակի տարածքում՝ Օպերայի առջև, իսկ այժմ արդեն երթով շարժվում են դեպի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ: https://www.youtube.com/watch?v=nNi65BOUBg4
18:12 13.10.2018
Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել Գլենդեյլի Մերիլենդ փողոցն Արցախի փողոց վերանվանելու դեմ: «Միջոցառմանը սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայությունն անարգանքի դրսևորում է ադրբեջանցի ժողովրդի և միջազգային իրավունքի հանդեպ»,- ասված է ադրբեջանցիների տարածած հայտարարությունում: Հայտարարությունում նշվում է նաև, որ փողոցի անվանափոխումն ափսոսանք է առաջացնում, քանի որ ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը:
17:52 13.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերի: Այս մասին տեղեկացնում են Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից։ Երկու երկրների վարչապետների ելույթները ներկայացնում ենք ամբողջությամբ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան […]
17:49 13.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: […]
17:40 13.10.2018
Այս տարվա 8 ամսիների ընթացքում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում առգրավվել կամ կամավոր հանձնվել է 379 միավոր հրազեն, 22 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Մանրամասները՝ տեսանյութում
17:36 13.10.2018
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին: Այս մասին փոխանցում է «Արցախպրես»-ը: Գործակալության թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի […]
17:22 13.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ավագանու հարգելի անդամներ, Սիրելի հյուրեր, Հարգելի քաղաքապետ՝ սիրելի Հայկ, Շնորհավորում եմ բոլորիս […]
17:19 13.10.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ հանրային կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջուներով հյուրին՝ […]
17:11 13.10.2018
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում վերլուծություն է ներկայացրել այն մասին, թե երբ է արձակվում ՀՀ Ազգային ժողովը՝ ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում: «ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: […]
17:08 13.10.2018
Ֆրանսիացի հայտնի երգչուհի Իզաբել Ժեֆրուան՝ Զազը, պատմել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում Հայաստան այցից իր տպավորությունների մասին: «Ես ձեզ շատ եմ սիրում և հույս ունեմ շուտով համերգային ծրագրով վերադառնալ Հայաստան: Առավոտից մարդիկ նկարվում էին ինձ հետ, և ես հասկացա, որ մարդիկ ուրախ են ինձ իրենց երկրում հյուրընկալել: Դա շատ ոգևորում է»,- ասել է Զազը: Զազը նաև պատմել […]
17:01 13.10.2018
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: Նորին Սրբությունը ողջունել է Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը: […]
16:39 13.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հոկտեմբերի 13-ին` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն վարչապետ, Ձեր այցը Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն և լավ տրամադրություն է առաջացրել: Հույս […]
16:38 13.10.2018
Էրեբունու օդանավակայանում այսօր բաց դռների օր էր: Մարդիկ ուսումնասիրում էին այնտեղ գործող ռուսական բազայի ինքնաթիռները, ուղղաթիռներն ու առկա զինամթերքը: Երեխաները բարձրանում էին զինտեխնիկայի վրա ու լուսանկարվում։ Բայց միջոցառման «մեխը» Ռուսաստանից ժամանած վարպետ օդաչուների թռիչքներն էին: Նրանք եկել էին ավիաբազային ու Երևանի 2800-ամյակը շնորհավորելու։ Ավիաբազայի հրամանատարը ողջունում է հյուրերին ու կեսկատակ խնդրում՝ տեխնիկայի վրայից ոչինչ չպոկել, […]