17:48 12.10.2018
Ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվեց Երևանյան հռչակագիրը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:
17:43 12.10.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի` իբրև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գործող նախագահի հետագա անելիքներին, ամփոփեց գագաթնաժողովի այս երկու օրերին իրականացված աշխատանքը: «Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այդչափ կարևոր հանդիպման բեմահարթակ լինելու և դրա մեծ հաջողությունը տոնելու համար: Հայ ժողովուրդը, հավատարիմ իր նախնիների հյուրընկալության ավանդույթներին, գրկաբաց ընդունեց […]
17:35 12.10.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարարը, «բարի ավանդույթի» համաձայն, այս անգամ ևս ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հավաքից հետո արվող լուսանկարում հեռու է կանգնել Հայաստանի պաշտպանության նախարարից՝ զվարճանքի առիթ տալով հայ օգտատերերին։ Այս անգամ, սակայն, այդ հեռավորությունը որոշակիորեն կրճատվել է։ Վերջին տարիներին այս խորհրդի հավաքները հայկական լրատվադաշտի համար ավելի հետաքրքիր են հենց այս պատճառով։ Զաքիր Հասանովը հեռու է կանգնել […]
17:24 12.10.2018
ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցը, որով կազմակերպությունը մտադրություն է հայտնում մարդու իրավունքների թեմաներով մոնիթորինգ իրականացնել նաև չճանաչված պետություններում, ընդհանուր առմամբ ընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի համար, միայն թե ձևակերպումներն անհաջող են այդ զեկույցի մեջ։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Ի՞նչ է նշանակում մոխրագույն զոնաներ կամ տարածքներ։ Սա իր մեջ պարունակում է բացասական […]
17:13 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական անդամակցության վերաբերյալ հայտարարությունն արվել է Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան շնորհակալություն հայտնեց իր երկրի կառավարության և ժողովրդի անունից՝ նշելով, որ Էմիրությունների համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։ «Այս արժեքավոր նախաձեռնությունն արտացոլում է […]
17:10 12.10.2018
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ: 2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են […]
17:03 12.10.2018
Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում «SOS, ահազանգ քաղաքապետին» խորագրով գրառում է կատարել՝ ահազանգելով, որ կանաչ խոտածածկույթ է սալիկապատվում Կողբացի փողոցում: «Երևանի քաղաքապետ պարոն Մարության, ահազանգում եմ այն մասին, որ այս պահին սալիկապատվում է Կողբացի 50, 51 հասցեում կանաչ գազոնը, տեսնես էս ո՞ւմ փայլուն գաղափարն է եղել էս պահին, երբ քաղաքային իշխանությունը դեռ չի […]
16:54 12.10.2018
Ռուսաստանի Սարատովի մարզի աշխատանքի և սոցիալական զարգացման գերատեսչության ղեկավար Նատալյա Սոկոլովան աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ սկանդալ է առաջացել նրան մի արտահայտության պատճառով։ Տեղական բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորներից մեկի հետ բանավիճելիս նա հայտարարել է, թե թոշակառուների 3500 ռուբլի ամսական թոշակը բավարար է ապրուստի համար։ Այսօրվա փոխարժեքով դա համապատասխանում է ամսական 25-26 հազար դրամին։ […]
16:29 12.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով SHANTNEWS.am-ը կապ է հաստատել […]
16:10 12.10.2018
Պարոն Բագրատյանը, մանիպուլյացիայի ենթարկելով վարչապետի կողմից հայտարարած ցուցանիշները, փորձում է մոլորեցնել հասարակությանը՝ սադրելով, որ ԿԲ-ն իր հետ մտնի երկխոսության մեջ: Նման հայտարարություն է արել այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը` անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից հոկտեմբերի 10-ին արված հայտարարությանը: Հիշեցնենք, որ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում […]
15:59 12.10.2018
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո Ջիվան Գասպարյան, Սիրելի Վարպետ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։ 90-ամյակը պատկառելի հոբելյան է, […]
15:56 12.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը ջերմորեն շնորհավորել է Ֆելիպե Վեցերորդին և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով առաջընթաց և բարգավաճում:
15:50 12.10.2018
Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ կկատարի Անիի համայնքապետարանում։ Այս մասին այսօր Մարալիկում հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Իսկ ստուգումների հիմքը, ըստ Սանասարյանի, Անի խոշորացված համայնքում ստեղծված իրավիճակն է և բնակիչներից ստացած բողոքները։ Հիշեցնենք, որ Անիի մի խումբ բնակիչներ պահանջում են համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք 10 օրից ավելի է` փակել են համայնքապետարանի դուռը։ […]
15:46 12.10.2018
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն անդրադարձել է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 84 երկրի ներկայացուցիչներ: Նշվում է, որ Հայաստանը գագաթնաժողովը հյուրընկալում է թավշյա հեղափոխությունից հետո: Լրագրողը նկատել է՝ նոր կառավարությունը նոր գործընկերների, այդ թվում՝ նոր ներդրողների կարիք ունի: «Հեղափոխությունից հետո ներդրողների հետաքրքրությունն ավելի ու ավելի […]
15:42 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության առավել ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, զբոսաշրջության ծավալների ավելացման շուրջ: Զրուցակիցների […]
15:37 12.10.2018
Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար: Այդ պաշտոնին հավակնում էին կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն այսօր` հոկտեմբերի 12-ին, վերսկսել է իր աշխատանքները: Գագաթնաժողովը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով: Հոկտեմբերի 12-ի օրակարգում Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցն է, մասնակիցների […]
15:34 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի համերգի միջոցառումների դիզայնի մշակման, կազմակերպման ու իրականացման, համերգային միջոցառումների կազմակերպման ու բեմի պահպանման, նույն բեմում Երևանի 2800-ամյակի համերգային ծրագրի կազմակերպման աշխատանքների համար պայմանագիր է կնքվել ֆրանսիական ընկերության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։ Հրապարակումից հայտնի է դառնում, որ երկու ուղղություններով աշխատանքների համար կնքված ընդհանուր պայմանագրային գումարը կազմում է […]
15:32 12.10.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։ Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։ […]
15:26 12.10.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին տարածեց հայտարարություն ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով: «2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության […]
15:15 12.10.2018
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) ֆեյսբուքյան էջում ներկայացվել է տեսանյութ, որտեղ պատկերված է Հայաստանի բնությունը: Տեսանյութում նշվում է, որ Հայաստանում կարելի է հանգստանալ, վայելել մաքուր և պարզ ջուրը, կան նաև անտառներ, իսկ Հայաստանն արևի երկիր է: Տեսանյութին կից գրված է. «Աշխատելով 15 տարի Հայաստանի բնապահպանության ոլորտում՝ մենք հնարավորություն ենք ունեցել բացահայտել Հայաստանի բնության թաքնված […]
15:06 12.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Գամբիայի փոխնախագահ Ուսեյնու Դարբոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովում Գամբիային շնորհվել է դիտորդի կարգավիճակ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ օրերս ստորագրված արձանագրությունը և համոզմունք հայտնել, որ այն խթան կդառնա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար։ Նրանք, […]
15:01 12.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում գրառում է արել` տարածելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնական Élysée թվիթերյան էջի «Ֆրանկոֆոնիայի ուժը երիտասարդությունն է. նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կամավորների հետ» վերտառությամբ սելֆի-տեսանյութը: «Ֆրանկոֆոն երիտասարդությանը. դուք ինձ միշտ ձեր կողքին կգտնեք»,- գրել է նա: À la jeunesse francophone : vous me trouverez toujours à vos côtés !https://t.co/G5OxMJsiaU — Emmanuel Macron […]
14:59 12.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստացած երկրի ղեկավարի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Կողմերը մասնավորապես խոսել են մարդկության դեմ ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:
14:57 12.10.2018
Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծառայակիցների կողմից Գ. Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ […]
14:42 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հետ: Հանդիպմանը երկու երկրների նախագահները կարևորել են երկկողմ […]
14:36 12.10.2018
Առաջին տիկիններն այցելել են Ֆրանկոֆոնիայի ավան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ առաջին տիկնայք այցելել են Երևանի կենտրոնում կառուցված Ֆրանկոֆոնիայի ավան: Նրանք շրջայց են կատարել տաղավարներով: Շրջայցի ընթացքում առաջին տիկինները զրուցել են տաղավարում գտնող մարդկանց հետ: Ֆրանկոֆոնիայի ավանում գտնվող մարդիկ հնարավորության դեպքում սելֆի են արել առաջին տիկինների հետ: Զբոսանքի ընթացքում Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ […]
14:29 12.10.2018
Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում քիչ առաջ տոնական տրամադրություն էր: Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում նվագախմբի ուղեկցությամբ գեղեցիկ երաժշտություն էր հնչում:
14:28 12.10.2018
2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։
14:22 12.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան և մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաև գիտական և կրթական ոլորտներում առկա մեծ […]