TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC
Admin

Admin

Դպրոցականների արձակուրդները չեն ընդմիջվի․ Արայիկ Հարությունյանը պարզաբանել է

14:07 10.10.2018

Կրթության և գիտության նախարարի միջնորդությամբ կառավարության կողմից աշխատանքային համարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը դպրոցականների համար տեղափոխվել են նոյեմբերի 17-ին և 24-ին, որպեսզի աշնանային արձակուրդները չընդմիջվեն։ Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան գրառումով։ «Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային […]

̰
Կանադայի և Քվեբեկի վարչապետները հոկտեմբերի 10-ին կժամանեն Երևան

14:00 10.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Քվեբեկի վարչապետ Ֆրանկո Լեգաուլը հոկտեմբերի 10-ին կժամանեն Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է theprovince.com-ը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-12-ը, Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի 40-ից ավելի երկրի ղեկավար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Էմանուել Մակրոնն այսօր կժամանի Երևան:

̰
Առողջապահության նախարարն այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն

13:55 10.10.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Արտաշատի նոր վերանորոգված բժշկական կենտրոն: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա տեղեկացրել է, որ այցելում է բժշկական կենտրոն` տեսնելու այստեղ վերջին օրերին ծնված բալիկներին, նաև մարզպետի հետ հիվանդանոցի բացման հետ կապված հարցերի շուրջ պայմանավորվելու: Նախարարն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, այցելել նոր […]

̰
Ի՞նչ փուլում է գազի գնի իջեցման հարցը. պարզաբանում է նորանշանակ նախարարը

13:48 10.10.2018

«Ես բարձր եմ գնահատել վարչապետի կողմից արված առաջարկն ու վստահությունը և կարծում եմ՝ կարող եմ նպաստել, որ էներգետիկ համակարգը զարգանա և համաձայնել եմ ստանձնել այս պաշտոնը»,- այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարար Գարեգին Բաղրամյանը: Գարեգին Բաղրամյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ գազի գնի իջեցման հետ կապված: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մարզահամերգային համալիրին և անհատ ձեռնարկատիրոջը ՀԾԿՀ-ն տուգանեց

13:39 10.10.2018

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 10-ին,  քննել է նույնանման երկու հայտ, որոնք վերաբերել են ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության ժամկետի ավարտից հետո պարտավորությունների չկատարմանն ու այդ հետևանքով առաջացած տուգանքների փոխհատուցմանը: Գործերից մեկը վերաբերել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին: Ընկերությունը 2014 թվականի սեպտեմբերի 23-ին ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Ընկերությունը, սակայն, չի դիմել Հանրային […]

̰
Էմանուել Մակրոնն այսօր կժամանի Երևան

13:14 10.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կժամանի Երևան: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը՝ Երևանում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոնը ժամանելու է Հայաստան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ/Organisation Internationale de la […]

̰
Չեմ նստելու կաբինետում, վազվզելու եմ ամբողջ քաղաքում․ փողկապ չկապելը ծառայող լինելու նշան է․ Հայկ Մարության

13:11 10.10.2018

Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնող Հայկ Մարությանն ավագանու՝ իր ղեկավարությամբ անցկացված առաջին նիստին առանց փողկապի էր, և նիստից հետո դրա վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ փողկապ չկապելը խորհրդանիշ է, որ ինքը լինելու է ծառայող․ փողկապ կկապի, բայց միայն տոնական ու խիստ պաշտոնական միջոցառումների ժամանակ։ «Առօրյայում, մեր աշխատանքում լինելու եմ էսպես, որովհետև վստահեցնում եմ ձեզ՝ չեմ […]

̰
Գուցե դուք անսահման սիրում եք ծովը, բայց ինձ համար այն սարսափելի է. ռոբոտ Սոֆյան Երևանում է

13:05 10.10.2018

Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որի հյուրերի շարքում էր նաև հայտնի ռոբոտ Սոֆյան: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել նրա հետ շփվելու, քանի որ վերջինս ֆորումից անմիջապես հետո տեղափոխվել է այլ վայր: Ռոբոտ Սոֆյան, սակայն, հարցուպատասխանի է մասնակցել հաղորդավարի հետ: Երբ վերջինս խոսում էր, Սոֆյան նայում էր նրա ուղղությամբ ու […]

̰
Անցում գյուղատնտեսությունից արդյունաբերության. ինչպե՞ս է նորանշանակ նախարարը պատկերացնում անցումը

13:01 10.10.2018

«Առաջիկա քայլերից է լինելու այնպիսի էկոհամակարգի կառուցումը Հայաստանում, որ թույլ կտա բարձր տեխնոլոգիական, գիտահետազոտական տաղանդն օգտագործել, դուրս գալ դրսի շուկաներ և դա վերածել կապիտալի ու մեծ հայկական ընկերությունների, որոնք կարողանում են աշխարհում իրենց տեղն ու դերը ունենալ»,- հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարար Հակոբ […]

̰
Չկա մարդուն՝ ինստիտոցիոնալ հիշողությամբ կադրին փոխելու ինքնանպատակ․ Հայկ Մարության

12:57 10.10.2018

«Եթե մարդն ունի ինստիտուցիոնալ հիշողություն և պատրաստ է ծառայել, իրեն հանելն այդտեղից և բերել նոր մարդ, որը թեկուզև շատ լավ մասնագետ է, բայց մինչև խորանա խնդիրների մեջ և այլն, ժամանակ կանցնի, ես չեմ տեսնում դրա պատճառը։ Չկա ինքնանպատակ՝ փոխելու մարդուն», – Երևանի քաղաքապետարանի՝ նախկին իշխանությունների օրոք աշխատած կադրերին պահելու կամ փոխարինելու մասին հարցին այսօր այսպես […]

̰
«Հյուսիս-հարավ» մայրուղուն առնչվող չարաշահումների գործը քննության փուլում է

12:51 10.10.2018

«Հարցը Քննչական կոմիտեում է, քննության փուլում  է, և չեմ կարծում, որ կարող ենք մեկնաբանել հիմա», – հոկտեմբերի 10-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ խոսելով «Հյուսիս-հարավ» ճանապարհին առնչվող չարաշահումներից՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:

̰
Կարող եմ ինձ վստահված պարտականությունը լավագույնս իրականացնել. նորանշանակ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին

12:50 10.10.2018

«Կարծում եմ, որ կարող եմ ինձ վստահված պարտականությունը լավագույնս իրականացնել»,- հոկտեմբերի 10-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը: Հարցին, որ շատերի մոտ կա մտահոգություն՝ կառավարությունը երիտասարդ կադրերով լցնելու առումով, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ դա լավագույն կողմերից մեկն է կառավարության: Բարձր տարիքի ևս կարող են […]

̰
Նոյեմբերի 3-ն աշխատանքային դարձնելը ճիշտ չէր. Սերոբ Խաչատրյան

12:45 10.10.2018

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, արձագանքելով Կառավարության նիստում ընդունված որոշմանը` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային դարձնելու և դրա փոխարեն երկու շաբաթ օր աշխատանքային դարձնելու մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 3-ը աշխատանքային դարձնելը ճիշտ չէր։ Դպրոցներում այդ շաբաթ արձակուրդ է։ Աշակերտների արձակուրդն ընդհատվում է։ Բացի այդ, ճիշտ չէ երկու հաջորդող շաբաթ 6-օրյա ռեժիմով աշխատել։ Խնդրում […]

̰
Ո՞վ կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը

12:44 10.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկկի Հեյլին հրաժարական է տվել իր պաշտոնից՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը թողնելով առանց ևս մեկ չափավոր հանրապետականի: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հեյլիիի հրաժարականից հետո ամերիկյան լրատվամիջոցներում այդ պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում էր նաև ԱՄՆ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի անունը, սակայն նախ՝ Իվանկան դա հերքեց, ապա հայրը՝ Դոնալդ Թրամփը, […]

̰
Հոկտեմբերի 11-12-ի փոխարեն աշխատանքային կդառնան հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը

12:43 10.10.2018

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ոչ աշխատանքային համարել հոկտեմբերի 11-ը և 12-ը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգը՝ նշելով, որ բուն միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 11-12-ին, հետևաբար առաջարկվում է աշխատանքային օրերը տեղափոխել հոկտեմբերի 20 և նոյեմբերի 3: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է հոկտեմբերի 20-ը տեղափոխել հոկտեմբերի 27՝ հաշվի առնելով, որ հոկտեմբերի […]

̰
Եթե գծատերերը խախտեն պայմանագրի կետերը, կվերանայենք դրանք․ Հայկ Մարության

12:41 10.10.2018

Երևանի քաղաքապետարանը պետք է հարգի օրենքի պահանջն ու գծատերերի հետ ունեցած պայմանագրերի կետերը։ Բայց այն դեպքում, երբ այդ պայմանագրերի կետերը խախտվեն, ու դա անհարմարություն առաջացնի բնակիչների համար, պայմանագրերը կվերանայվեն: Այս մասին այսօր ասաց Հայկ Մարությանը, ով հոկտեմբերի 13-ին կստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Մարությանը նաև տեղեկացրեց, որ ծրագիրը, որը մինչ այս գրվել էր բրիտանական ընկերության կողմից, […]

̰
Նիսի քաղաքապետը հանդես կգա Ազնավուրի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու առաջարկով

12:40 10.10.2018

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին մտադիր է հանդես գալ ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու առաջարկով: «Ազնավուրը մեզ լքեց, սակայն նրա երգերը շարունակում են հնչել: Ողջ աշխարհում և հատկապես իր նախնյաց երկրում` Հայաստանում, երբեք չեն մոռանա այդ մեծ արտիստին: Ու քանի որ ես ցանկանում եմ, որ Ազնավուրը հավերժ ապրի մեր սրտերում, քաղաքային խորհրդի […]

̰
Եթե կարիք լինի, Երևանի աղբահանությամբ կզբաղվի ևս մեկ ընկերություն․ Հայկ Մարության

12:32 10.10.2018

Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հայկ Մարությանը առաջնահերթ նախատեսում է լուծել աղբահանության խնդիրը, և դրա համար բանակցություններ է սկսելու աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության հետ։ Այս մասին Մարությանն ասաց Երևանի ավագանու նիստից հետո ShantNews.am-ի լրագրողի հարցին պատասխանելիս։ Մարությանը նշեց, որ եթե այս պահին աղբահանությունն իրականացնող միակ ընկերության ներուժը բավարարի, ապա երկրորդ ընկերություն չի ներգրավվի, հակառակ դեպքում՝ […]

̰
Հայկ Մարությանը կադրային ջարդ չի նախատեսում

12:22 10.10.2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը դեռ չի անցել քաղաքապետի պարտականությունների լիարժեք կատարմանը և դա կանի հոկտեմբերի 13-ին` երդմնակալությունից հետո։ Այս մասին ինքը՝ Հայկ Մարությանը, այսօր ասաց լրագրողներին։ Իսկ երբ լիիրավ ստանձնի քաղաքապետի պաշտոնը, առաջինը լուծելու է աղբահանության խնդիրը։ Լրագրողները Մարությանին հարցրին՝ կադրային ջարդ լինելո՞ւ է։ Քաղաքապետի պարտականություններն արդեն փաստացի կատարող Հայկ Մարությանը նշեց, […]

̰
Երևանի նորընտիր ավագանին հանձնաժողովների նախագահներ է ընտրել

12:21 10.10.2018

Այսօրվա նիստի ընթացքում Երևանի նորընտիր ավագանին ընտրել է հանձնաժողովների նախագահներ: Ֆինանսավարկային և տնտեսական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ, անկուսակցական Սաթենիկ Մկրտչյանը, Քաղաքաշինության  և հողօգտագործման հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը, իսկ Իրավական հանձնաժողովը կնախագահի «Իմ […]

̰
Այստեղ սխալ է ամեն ինչ. Հրանտ Բագրատյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

12:16 10.10.2018

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ ասվում է, որ «հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը՝  7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերը՝ 10.4 տոկոսով,aվանդները աճել են 9.2 տոկոսով»: Հրանտ Բագրատյանը, մասնավորապես, գրել է. «Այստեղ սխալ է […]

̰
Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերը նոր մարզպետներ ունեն

12:10 10.10.2018

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լոռու մարզպետների նշանակումները: Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Տրդատ Սարգսյանը, Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանը:

̰
Քաղաքացու մոտ հայտնաբերվել են շուրջ 153 կարատ ադամանդե քարեր

12:09 10.10.2018

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ լրատվական […]

̰
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին

12:08 10.10.2018

Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Մակարյանի խոսքով՝ նիստին ներկա լինելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի:  

̰
Արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու պահանջին նոր պատգամավորներ են միացել

12:04 10.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշմանը ևս երկու պատգամավոր է միացել: ԱԺ 16 պատգամավորների հայտարարության տակ ստորագրել են նաև ՀՀԿ խմբակցության անդամներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարտուն Գրիգորյանը, որն ԱԺ-ում փոխարինում է ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնած Ֆելիքս Ցոլակյանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել` հայտնելով, որ սատարում […]

̰
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը թողնում է պաշտոնը

12:00 10.10.2018

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ թողնում է պաշտոնը: «Հարգելի և սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը: Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: […]

̰
Նախարարն առաջարկել է լսողության և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց արգելել դիվանագիտությամբ զբաղվել. վարչապետը մերժել է

11:55 10.10.2018

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց մանկավարժական և վարչական պաշտոններ զբաղեցնելուն խանգարող հիվանդությունների ցանկը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ այդ ցանկը եղել է դեռևս 2017-ին, սակայն հիմա վերահաստատվում է այն: Նախարարի խոսքով՝ մարդկանց մոտ դժգոհություն կա, թե տրամադրության աֆեկտիվ անկումն, օրինակ, ինչով է խանգարում մարդուն զբաղվել մանկավարժական գործունեությամբ: Արսեն Թորոսյանն ասել է, որ այդպիսի հիվանդությամբ […]

̰
Մեր ֆրակցիայում այնքան մեծ ընդդիմություն կա, որ ուրիշ ընդդիմության պահանջ չունենք. Հայկ Մարության

11:50 10.10.2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը՝ Հայկ Մարությանը, որն այսօր անցել է քաղաքապետի պարտականությունների կատարմանը, աշխատանքի է եկել ոգևորությամբ և երևանցիների սպասումներն արդարացնելու տրամադրվածությամբ։ Այս մասին ինքը՝ Մարությանը, ասաց լրագրողների հետ կարճատև զրույցում։ «Իհարկե, հուզված եմ։ Ինչպե՞ս հուզված չլինեմ, եթե սա առաջին աշխատանքային օրն է»,– ասաց Մարությանը։ Նրան հիշեցրին, որ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ […]

̰
Երևանի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնում

11:39 10.10.2018

Երևանի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնում: Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը ներկայացրել է նորընտիր ավագանու կազմը: Այնուհետ ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Սա շատ հուզիչ պահ է: Եվ ես իրոք երջանիկ եմ, որ մենք՝ ավագանիներս, այսօր ներկայացնում ենք մեր Երևանի բնակիչներին, և այս ամենը տեղի է ունեցել ազատ, անկախ […]

̰
Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցների մասին տեղեկությունները չեն հաստատվել

11:31 10.10.2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել լրատվական կայքերից մեկում տեղ գտած հրապարակման վերաբերյալ: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասված է. « Armlur լրատվական կայքում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցներ են հնչել, և զոհ կա։ Թեև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրակոցների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել ո՛չ հիվանդանոցներից, […]

̰
BACK_TO_TOP