TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC
Admin

Admin

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

16:41 10.10.2018

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, իր դիմումի համաձայն, որոշել է դուրս գալ Հանրապետական կուսակցությունից ու շարունակել իր պաշտոնավարումն արդեն որպես անկուսակցական։ Այս մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց կոմիտեի մամուլի խոսնակ Հասմիկ Բադալյանը։ Հարցին, թե որն է եղել կուսակցությունից դուրս գալու պատճառը, խոսնակը պատասխանեց, որ դա եղել է անձնական ցանկություն, ու որևէ պահանջ կամ պայման […]

̰
Դաշնակցության հետ հանդիպում լինելու է, Փարիզում ենք պայմանավորվել. Փաշինյան

16:35 10.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացման սցենարին: Վարչապետը նշել է, որ սցենարը հրապարակված է, չի փոխվել. ինքը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, որից հետո խորհրդարանը լուծարվում է, տեղի են ունենում նոր ընտրություններ: «Ըստ էության, այս պահին գոյություն ունեցող սցենարը դա է»,- ասել է նա: […]

̰
Մրգաշատի մանկապարտեզի միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում․ մանկապարտեզը վերսկսել է աշխատանքը

16:34 10.10.2018

Անհայտ անձինք հոկտեմբերի 6-ի գիշերը ապակին կոտրելու միջոցով մտել են Մրգաշատի մանկապարտեզի խոհանոց և առանց որևէ իր վերցնելու հեռացել այնտեղից։ Մանկապարտեզի տնօրենը երկու օր անց դիմել է ոստիկանության Մեծամորի բաժին ու տեղեկացրել, որ հնարավոր է՝ երեխաների համար նախատեսված սպասքը թունավորված լինի։ Մրգաշատի գյուղապետ Գևորգ Դանիելյանն այսօր ShantNews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մանկապարտեզ մտածները միայն մի […]

̰
Պետությանը պատճառվել է 587 մլն դրամի վնաս. ՔԿ

16:32 10.10.2018

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 25 անձ. պատճառված վնասը կազմում է ավելի քան 587 մլն դրամ: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական աջակցության […]

̰
Լիբանանի նախագահը կժամանի Հայաստան

16:28 10.10.2018

Լիբանանի նախագահ Միշել Աունը և առաջին տիկին Նադյա Չամին ուղևորվել են Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ավելի ուշ Լիբանանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը կմիանա երկրի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեբրան Բասիլը: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև այլ նախարարներ, […]

̰
Նախագահը ստորագրել է Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին հրամանագիրը

16:25 10.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Հրամանագրում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գաբրիել ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»։ Հիշեցնենք, որ Ղազարյանը սպորտի և երիտասարդության հարցերի […]

̰
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Մ6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը

16:18 10.10.2018

Այսօր՝ ժամը 13.00-ից, Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Մ6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Այս մասին SHANTNEWS.am-ին հաղորդեց «Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուրգարյանը: Նրա տեղեկացմամբ՝ գործարանի աշխատակիցները նման քայլի են գնացել՝ իմանալով գործարանի փակման մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները տեղյակ չեն, թե ինչ պատճառով է փակվում գործարանը: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ գործարանի […]

̰
Ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերին. Թևան Պողոսյան

16:16 10.10.2018

Ներքաղաքական զարգացումների մասին է այսօր խոսել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերին: Թևան Պողոսյանը հույս է հայտնել, որ ընտրական գործընթացները կլինեն օրենքի շրջանակում և Սահմանադրության ոգուն համապատասխան: Բանախոսի կարծիքով՝ քաղաքական ուժերը պետք է հիմնավոր ներկայացնեն իրենց դիրքորոշումները ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ: […]

̰
Շարմազանովը Եվրասիական խորհրդարանների ղեկավարների միջազգային համաժողովում խոսել է հայ-թուրքական փակ սահմանի մասին

16:06 10.10.2018

Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է: Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում նման հայտարարություն է արել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ելույթի ընթացքում նա ընդգծել է, որ ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժն ու մրցակցության հավասար պայմանները: «Այս առումով շրջափակումը և փակ սահմաններն անբնական և անընդունելի խոչընդոտներ […]

̰
ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելը պետք է դիտարկվեր որպես երկրում վիճակն ապակայունացնելու փորձ. Փաշինյան

15:58 10.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: Այդ մասին նա ասել է այսօր «Ազատության» հետ զրույցում: «Ոչ թե ողջունում եմ, այլ խելամիտ որոշում եմ համարում»,- այսպես է արձագանքել վարչապետը հարցին՝ ողջունո՞ւմ է արդյոք այդ հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի […]

̰
Վարչապետից ստացել ենք պատվով աշխատելու հանձնարարական. Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ

15:50 10.10.2018

«Վարչապետից ստացել ենք հանձնարարական` աշխատել պատվով, աշխատել ջանասիրությամբ, օրնիբուն, մարզի առջև ծառացած խնդիրները լուծել»,- հոկտեմբերի 10-ին` լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը: Նորանշանակ մարզպետը վստահեցրեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու հարց չի լինելու: Նրանք կհասկանան, որ այդ դարաշրջանն ավարտել է և աշխատելու են այն մարդիկ, ովքեր կարող են […]

̰
Սյունիքի մարզպետի թեկնածու դեռ չկա. Սուրեն Պապիկյան

15:40 10.10.2018

«Սյունիքի մարզի մարզպետի պաշտոնի համար այս պահին թեկնածուներ չկան, ունենք նշանակված մարզպետներ, ովքեր ՔՊ անդամներ են»,- հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:

̰
ԱԺ նախագահը կմեկնի Ռուսաստան և Շվեյցարիա

15:35 10.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից: Նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնև` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի […]

̰
Վայոց ձորի նորանշանակ մարզպետը խոստանում է հեղափոխությունը հասցնել Վայոց ձոր

15:29 10.10.2018

«Վայոց ձորի բնակիչները դժգոհում էին, որ հեղափոխությունը չի հասել մարզ, և երբ առաջարկ ստացա մարզպետ լինելու, առանց երկար մտածելու համաձայնել եմ, որպեսզի հեղափոխությունը հասցնեմ մարզ, և բնակիչներն այդ փոփոխությունները զգան իրենց կյանքի վրա»,- հոկտեմբերի 10-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը: Խոսելով նախկին մարզպետի աշխատանքի մասին՝ Տրդատ Սարգսյանը […]

̰
Վանաձորի քաղաքապետի մոտ հեղափոխությունից հետո նկատվում է դրական փոփոխություն. Լոռու մարզպետ

15:28 10.10.2018

«Չեմ կարող ասել, որ դրական եմ գնահատում Վանաձորի ՀՀԿ-ական մարզպետի աշխատանքը, սակայն հեղափոխությունից հետո նկատվում են որոշակի դրական փոփոխություններ»,- հոկտեմբերի 10-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում աշխատանքից հեռացնել Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և ինչպե՞ս է պատկերացնում հետագա աշխատանքը նրա հետ, մարզպետը պատասխանել է. «Քաղաքապետները ընտրված […]

̰
Հոկտեմբերի 11-12-ին պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

15:27 10.10.2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումների անցկացման օրերին շտապօգնության ծառայությանը զուգահեռ բուժօգնություն կմատուցվի նաև մայրաքաղաքի ամբուլատոր պոլիկլինիկաներում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի ֆեյսբուքյան գրառումից: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Հարգելի համաքաղաքացիներ… Տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով այն, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրերին շտապբուժօգնության ծառայությունը աշխատելու է ծանրաբեռնված գրաֆիկով, ուստի՝ […]

̰
Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Հնդկաստան բուժման մեկնող երեք զինվորականների

15:23 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած երեք զինվորականների` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Նրանք, ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, առաջիկա օրերին կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի արտգործնախարարի հետ

15:21 10.10.2018

Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ օգոստոս ամսին Երևանում հյուրընկալելուց հետո ուրախ է կրկին հանդիպել ռուանդացի իր գործընկերոջը: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ զրուցակիցներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև հարաբերությունների առավել […]

̰
Մեծ Բրիտանիան նշանակել է ինքնասպանությունների կանխման՝ աշխարհում առաջին նախարարին. The Guardian

15:18 10.10.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսին նշանակել է ինքնասպանությունների դեպքերի կանխման նախարարի պաշտոնում: Ինչպես հոկտեմբերի 9-ին հայտնել է The Guardian թերթը, նախաձեռնությունը կոչված է օգնել՝ վերջ դնելու հասարակության մեջ արմատացած բացասական կարծրատիպերին, որոնք մարդկանց խանգարում են օգնության դիմել նման իրավիճակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսը՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի նախկին խորհրդարանական տեղակալը, […]

̰
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ չափազանց խոցելի են յուրաքանչյուր հասարակությունում. Արման Թաթոյան

15:12 10.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պահպանմանը, նշված ոլորտում առկա այլ խնդիրների: «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների ապահովման ոլորտում մեր երկրում առկա են մի շարք համակարգային խնդիրներ: Դրանք զգայուն են, քանի որ վերաբերում են մարդկանց, […]

̰
Հայկ Մարությանը շարունակելու է երթևեկել հեծանվով, երթուղայինով, մետրոյով, ավտոբուսով…

15:07 10.10.2018

«Ամեն կերպ՝ և՛ հեծանվով, և՛ ոտքով, և՛ ավտոմեքենայով, և՛ մետրոյով, և՛ երթուղայիններով կամ ավտոբուսներով, անպայման շրջելու եմ»,- այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայկ Մարությանը, որը մոտ օրերս լիարժեք կստանձնի Երևանի քաղաքապետի պարտականությունները։ Նա նշեց, որ այդպես է շրջել նախկինում, այդպես կշարունակի նաև հետագայում։ Մարությանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ մարդիկ իրեն նույնացնում են խաղացած կերպարների […]

̰
ԽՍՀՄ ժամանակ կառուցված շենքերը պետք է քանդվեն, տեղը կառուցվեն նորերը․ Հայկ Մարության

15:06 10.10.2018

Երևանի բնակֆոնդի մեծ մասը վթարային է կամ շինություններն արդեն հին են։ Այս մասին այսօր Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողները հարցրին քաղաքապետի պաշտոնը ստանձնող Հայկ Մարությանը։ Նա համաձայնեց, որ այդպիսի խնդիր կա, և դա պետք է լուծել։ «Այս առումով ոչ թե ծրագրեր ունենք, այլ անելիքներ ունենք, որովհետև, այո՛, ճիշտ եք ասում, այն շենքերը, որոնք […]

̰
Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծել ԵԱՀԿ դիտորդների համար

15:02 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում, հաղորդում է Արցախի ԱԳՆ կայքը։ Դիտարկումն անցել է՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել […]

̰
Վերջին 9 ամիսներին ոստիկանության ՆԱ վարչությունում ոստիկանների նկատմամբ կիրառվել է 223 կարգապահական տույժ

15:00 10.10.2018

2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 608 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 223 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 127, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 58, – կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 6, – ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 32 […]

̰
Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ

14:58 10.10.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ-ում նոր նշանակման մասին: «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ։ Բարի երթ ու միայն լավ լուրեր»,- գրել է նա:

̰
Վարչական շրջանների ղեկավարները, իհարկե, փոփոխվելու են․ Հայկ Մարության

14:57 10.10.2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներն ունեն մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, բայց նրանց անուններն առայժմ չեն հրապարակում։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նոր կազմով անցկացված առաջին նիստից հետո հայտնեց քաղաքապետի պաշտոնը ստանձնող Հայկ Մարությանը։ Նա հայտարարեց, որ գործող թաղապետերին իրենք չեն դիտարկում ըստ կուսակցական պատկանելիության, սակայն հաստատեց, որ լինելու են փոփոխություններ։ «Իհարկե, փոփոխվելու են, […]

̰
Արմեն Աշոտյանը՝ ՀՔԾ հայտարարության մասին

14:56 10.10.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Հատուկ քննչական ծառայության՝ իրեն վերաբերող հայտարարությանը՝ այն որակելով «տարօրինակ»: «Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի […]

̰
Դավիթ Տոնոյանը հետևել է հայ-ռուսական համատեղ զորավարժությանը

14:41 10.10.2018

Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր անցկացվել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություն, որին հետևել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանին ուղեկցել են հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Պաշտպանության նախարարը լսել է հրամանատարների զեկույցները զորավարժությունների սցենարի, պատրաստության և այլ հարցերի մասին, որից […]

̰
Քաղաքական զարգացումները չեն ազդի քաղաքապետարանի աշխատանքի վրա․ Հայկ Մարության

14:35 10.10.2018

Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները չեն ազդի Երևանի քաղաքապետարանի աշխատանքի վրա։ Այս մասին Երևանի ավագանու ընտրություններից հետո անցկացված առաջին նիստի ավարտին իր կարծիքն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Բայց քանի որ այլ քաղաքական ուժերը նաև հանդիսանում են Երևանի բնակիչներ, այսինքն` ունեն ինչ-որ պատկերացումներ Երևանի մասին, մենք բոլոր հարցերը կլսենք այնպես, ինչպես կլսենք յուրաքանչյուր քաղաքացու»,- նշեց […]

̰ ̰
BACK_TO_TOP