00:15 11.10.2018
Կրասնոյարսկի Ույար քաղաքում, տղամարդը այրել է հարևանի տունը, որպեսզի չվճարի տաքսի ծառայությանը, տեղեկացնում է NTV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը հրդեհը կազմակերպել է 250 ռուբլու պատճառով, քանի որ չէր ցանկանում տաքսու վարորդին գումար վճարել: Վարորդին շեղելու համար նա մտել է հարևանների բաց պատշգամբ, այրել շերտավարագույրը և գնացել տուն: Կրակը շատ արագ տարածվել է, հրդեհի պահին տանը 4 […]
21:52 10.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով օգտատերերին տեղեկացրեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի համար կարևոր իրադարձությունները: Մարուքյանը տեղեկացրեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ մոնիթորինգի հանձնաժողովի համապատասխան ներկայացուցիչների հետ: «Մենք քննարկել ենք ՀՀ-ում ներկա քաղաքական իրավիճակը, դրանից ելքերը: Մի հետաքրքիր […]
20:51 10.10.2018
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել երեկ Ծաղկունք համայնքի դպրոց կատարած այցելության մասին. «Երեկ այցելել եմ Ծաղկունք համայնքի դպրոց, որը Աղաջանյան ընտանիքի կողմից վերածվել է գյուղի ամենագրավիչ շինության՝ դառնալով կրթամշակութային կենտրոն: Սա այն է, ինչ մեր նախարարությունը ցանկանում է տեսնել և ունենալ համայնքներում: Ուրախ եմ նաև, որ Աղաջանյան […]
20:45 10.10.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտակ Զեյնալյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Երևան և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Տեա Ծուլուկիանին իր հերթին նշել է, որ Թբիլիսիում կայացած նախորդ հանդիպումից հետո ուրախ է […]
20:33 10.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք պաշտոնյաներ այս պահին գտնվում են Երևանի Ազատության հրապարակում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում: Ավանում կազմակերպված միջոցառման ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ֆրանկոֆոն պաշտոնյաների և հասարակական գործիչների կողմից հնչում են ուղերձներ և շնորհավորանքներ: Միջոցառմանը իրենց երաժշտական կատարումներով հանդես են գալիս տարբեր երաժշտական ու պարային խմբեր: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/155652702048484/
20:17 10.10.2018
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված իրավախախտումների, հանցագործությունների, դրանց կանխարգելման, ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ դատախազությունում իրականացված միջոցառումների արդյունավետությունը: 2018 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով մարզում արձանագրվել է ինչպես անչափահասների կողմից հանցավոր արարքներ կատարելու դեպքերի, այնպես էլ կատարողների թվաքանակի էական նվազում: Մասնավորապես՝ արձանագրվել է 15 անչափահասի կողմից կատարված 21 դեպք, […]
20:09 10.10.2018
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի և Տաշիրի բաժինների ծառայողները Տաշիր քաղաքի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 1990թ. ծնված Գագիկ Պ.-ին, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 4-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
20:00 10.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրերի ընթացքում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ը կշարունակի աշխատել աշխատանքային օրվա գրաֆիկով: Այս ընթացքում տրանսպորտային ծառայություններ կիրականացվեն նաև լրացուցիչ շարժակազմերով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանին: Ըստ այդմ՝ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկը ժամային որոշ փոփոխություններ կկրի: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ժ. 07:00-ին և կշարունակվեն մինչև 24:00-ն: […]
19:55 10.10.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծիծաղելի է անվանել ՌԴ-ին միանալու վերաբերյալ խոսակցությունները: Այս մասին նա ասել է ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «РИА Новости»-ն: Նշվում է, որ Բելառուսի նախագահը մեկնաբանել է վերլուծաբանների հայտարարությունը և բացատրել, որ Բելառուսի անկախությունը ցանկացել են ոչ միայն բելառուսցիները, այլ նաև այն ժամանակվա ռուսական իշխանությունները: «21-րդ դարում խոսել Բելառուսի՝ […]
19:50 10.10.2018
Հոկտեմբերի 9-10-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Իտալիայում: Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են ճեպազրույցներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ: Իր հերթին […]
19:40 10.10.2018
«Հայկական կողմի փորձերը անարդյունք եղան, հայ- ադրբեջանական հակամարտության հետ կապված բանակցային ձևաչափը մնում է անփոփոխ։ Այդ բանակցությունները անցկացվել են, անցկացվում են և անցկացվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- այս խոսքերն է Ադրբեջանի նախագահն ասել իրենց կառավարության նիստի ընթացքում։ Իլհամ Ալիևը սրանով պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ բանակցային գործընթացին որպես կողմ պետք […]
19:37 10.10.2018
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում Լոռու մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, տեղեկացնում են մարզպետարանի լրատվական ծառայությունից: Նախարարը, շնորհավորելով մարզպետին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ, իր խոսքում մասնավորապես նշել է. «Նախ շնորհակալություն եմ հայտնում Լոռու […]
19:23 10.10.2018
Աշխարհում գրանցված բնական աղետների հետևանքով ավելի քան 1.3 միլիոն մարդ է զոհվել, նյութական վնասը կազմել է շուրջ 3 տրիլիոն դոլար: Այս մասին ասված է ՄԱԿ-ի տարերային աղետների վտանգի նվազեցման վարչության զեկույցում: Զեկույցի համաձայն՝ 1998-2017 թվականների ընթացքում համաշխարհային շուկայի ֆինանսական կորուստը, ընդհանուր առմամբ, ավելացել է 251 տոկոսով: Տարերային աղետներից տուժած երկրները 908 միլիարդ դոլար են կորցրել, […]
19:18 10.10.2018
Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ «Առաջինով առաջարկում եմ ազատել գյուղմթերքի իրացումը ավելացված […]
19:07 10.10.2018
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Շ.-ն, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված լինելով որպես ավագանու անդամի թեկնածու, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է […]
19:04 10.10.2018
«Կարծում եմ՝ այդ հայտարարության տրամաբանական շարունակությունը պետք է այն լինի, որ իրենք հեռանում են Ազգային Ժողովից և վայր են դնում իրենց մանդատները, որովհետև իրենց անձնական կարծիքը չի համընկնում ՀՀ ժողովրդի կարծիքի հետ»,- արձագանքելով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի, Արման Սաղաթելյանի և Սամվել Ֆարմանյանի կողմից երեկ տարածած հայտարարությանը՝ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության […]
18:46 10.10.2018
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է ԱՄՆ ժողովրդի և իշխանությունների կողմից երկրին բերած մշտական զորակցությանը, հայ-ամերիկյան […]
18:41 10.10.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին, այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ կարճ ժամանակամիջոցում մարզում զգալի դրական տեղաշարժ ապահովելու […]
18:35 10.10.2018
Իսպանական Մայորկայում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, գրում է DW.com-ը: Առավել շատ տուժել է Սան Լյորենս դես Կարդասար քաղաքը: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Twitter-ում գրառում է կատարել. «Իմ կարեկցությունը և աջակցությունն ուղղված է այս սարսափելի ջրհեղեղի արդյունքում զոհվածների ընտանիքներին»: Նշվում է, որ վարչապետի ամենշաբաթյա ասուլիսից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են […]
18:29 10.10.2018
Ռուսաստանի Քննչական կոմիտեն կրկնակի քննություն կիրականացնի՝ բացահայտելու բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նրա ազգականներին մերժել էին քրեական գործի հարուցումը, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով համապատասխան որոշումը, հասել է քրեական գործի վերանայմանը: Աղբյուրը փոխանցում է Լևոն Հայրապետյանի փաստաբանի հայտնած տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբերի 16-ին Հայրապետյանին «ինչ-որ ծանոթ» երկու տղամարդ […]
18:27 10.10.2018
Հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է […]
18:17 10.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ շարունակվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները: Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժ. 07:30-18:00-ն խորհուրդ է տրվում հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց:
18:08 10.10.2018
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը հիվանդանոց տեղափոխվելիս արդեն մահացած է եղել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնից: Խանդոյանը Գյումրիում մասնակցել է հարսանեկան արարողության, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է և ժամը 22:00-23:00-ի սահմաններում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած է եղել: Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել […]
17:44 10.10.2018
Ռուսաստանի և Ղրղըզստանի զինված ուժերի համատեղ զորախմբի կիրառման պլանի ստորագրումից (2017 թվական) հետո ՀԱՊԿ անդամ պետությունների բանակների ստորաբաժանումներն առաջին անգամ համատեղ պլանավորել ու անցկացրել են զորավարժություն Ղրղըզստանի տարածքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար Ալեքսանդր Լապինը (այս շրջանի մեջ են մտնում նաև Ղրղըզստանում և Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները)։ Զորավարժությանը, որն սկսվել […]
17:37 10.10.2018
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հարցազրույց է տվել Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ. Le Journal du Dimanche – Հաջորդ ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին: Ինչպե՞ս այն ծնվեց: […]
17:13 10.10.2018
«Չկա չլուծվող խնդիր: Ես վստահ եմ, որ քիչ հետո գյուղապետը գալու է էստեղ և ձեզ պետք է խնդրեմ, որ հարգանքը փոխադարձ լինի: Հանդուրժողականությունը, իրար նկատմամբ սերն էսօրվանից հետո պետք է ավելի շատ լինի ու էստեղ պետք է թշնամիներ ման չգալ»,- Ուրցաձորում ասել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Սանասարյանի խոսքից հետո ժողովրդի մոտ է […]
17:12 10.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Կանադայի վարչապետը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ […]
17:10 10.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։ Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի: […]
16:59 10.10.2018
Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Այսօր Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին եւ կարեւորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Նա ևս մեկ անգամ շեշտել է, […]