TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC
Admin

Admin

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի նորընտիր նախագահին

19:19 09.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարհամ Սալեհին՝ Իրաքի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Արմեն Սարգսյանը հաջողություններ է մաղթել Իրաքի նորընտիր նախագահին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Իրաքի առջև ծառացած խնդիրների լուծմամբ, երկրի վերականգնմամբ և ժողովրդի բարեկեցության ապահովմամբ:

̰
Շատ կարևոր է, որ կառավարության կողմից ներդրողներին ճիշտ ազդակներ գնան. Ռիչարդ Միլս

19:14 09.10.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր պաշտոնավարման տարիներն ամփոփելիս, անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու հարցին, ասաց, որ վերջին տարիներին շատ ռեսուրսներ ուշադրություն են հրավիրում լրատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ ներդրում է ունեցել 2005-ից սկսած՝ համագործակցելով առաջատար ամերիկյան ընկերությունների հետ: «Եթե Հայաստանը ցանկանում է ձևավորել տնտեսությունը, որը հնարավորություն է ստեղծում բոլորի համար, […]

̰
Նախարարը խոստացավ բարձրացնել պոլիկլինիկաներին տրվող գումարները բարձրորակ ծառայություն ունենալու համար

18:54 09.10.2018

Ֆեյսբուքյան ուղիղ կապով ՀՀ առողջապահության նախարարը քիչ առաջ հայտնեց, որ անձամբ ինքը և նախարարությունը հաճախ մեղադրանքներ են լսում այն մասին, թե ինչու բժշկական ծառայությունների գները չեն նվազում։ Նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ որևէ ծառայություն չի կարող լինել անվճար, դրա համար որևէ մեկը պետք է վճարի։ Այլ ոլորտների վրա օրինակով  Թորոսյանը ֆիքսեց, որ ցանկացած ծառայության համար […]

̰
Նա հեռացավ, սակայն նրա գործը հավերժ է. «Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել

18:52 09.10.2018

«Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ազնավուր ընտանիքն իր խորին երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այդքան ջերմորեն սիրում էին Շառլ Ազնավուրին, ովքեր սգում են նրա կորուստը և հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին։ Մենք բոլորս հայր կորցրինք, կորցրինք մեծ արտիստի և բարերարի։ Նա հեռացավ, սակայն նրա գործը հավերժ է, ինչպես ասվեց՝ «Ֆրանսիայում […]

̰
Կարծում եմ, որ այստեղ գաղտնի ուղերձ չկա նախագահ Թրամփի կողմից. Միլսը՝ Արցախի խնդրի կարգավորման մասին

18:48 09.10.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման տարիները: SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ անկախության տոնը շնորհավորելիս նշել էր, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար հնարավորություններ և նույնը ասել էր մայիսին Ադրբեջանում, որո՞նք են ուղերձի հիմքերը, Ռիչարդ Միլսը պատասխանեց հետևյալ կերպ. «Ես կարծում եմ, որ […]

̰
Առաջնագծում նոր ռեսուրսներ կներդրվեն. ԱՀ նախագահի խորհրդական

18:44 09.10.2018

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն արդեն երկու օր շարունակվող այցով առաջնագծում է, որտեղ անձամբ զրուցել է զինծառայողների հետ ու ծանոթացել այստեղ տիրող իրավիճակին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումից: Հաղորդվում է, որ մարտական իրավիճակներում գործողությունների առավել մեծ  արդյունավետության համար սահմանագոտում նոր ռեսուրսների ներդրման ծրագրեր են նախատեսվում իրականացնել: «Օր երկրորդ, նախագահ Բակո […]

̰
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել

18:38 09.10.2018

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկկի Հեյլին հրաժարական է տվել իր պաշտոնից՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը թողնելով առանց ևս մեկ չափավոր հանրապետականի։ Դեսպանի հրաժարականն այսպես է մեկնաբանել ամերիկյան New York Times պարբերականը։ Նա այս պաշտոնին էր նշանակվել Թրամփի կողմից նրա պաշտոնավարման հենց սկզբում՝ 2017 թվականի հունվարին։ Հրաժարականի պատճառների մասին որևէ տեղեկություն չի տրամադրվել։

̰
Երևի զգացին, որ անիմաստ է պայքարել և լքում են նավը. Արամ Մանուկյան

18:35 09.10.2018

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հուշագիր ստորագրեցին, որով ԲՀԿ-ն պարտավորվում է Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրել և որևէ թեկնածուի չաջակցել: Այսօր ՀՀԿ խմբակցության անդամ և անկախ որոշ պատգամավորներ հայտարարությամբ հանդես եկան, որով հայտնեցին, որ պաշտպանում են վարչապետի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշումը: ՀԱԿ […]

̰
Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը առանձնահատուկ ու խորհրդանշական իրադարձություն է. Կամո Արեյան

18:27 09.10.2018

Այսօր Երևանի ազատության հրապարակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ֆրանկոֆոն պաշտոնյաներ: Ելույթով հանդես է եկել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը: «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ ներկա գտնվելու մի առանձնահատուկ ու խորհրդանշական իրադարձության: Այսօր պաշտոնապես բացվում է Ֆրանկոֆոնիայի ավանը՝ վայր, որը մեկ հարկի տակ է միավորում […]

̰
Ակնկալում ենք, որ ընտրությունները լինեն ազատ և արդարացի. Ռիչարդ Միլս

18:19 09.10.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր իր դիվանագիտական գործունեությունն ամփոփելիս անդրադարձել է նաև հայաստանյան քաղաքական իրադարձություններին: «Այն, ինչ ակնկալում ենք այս ընտրություններում տեսնել, այն է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդարացի, ընտրությունների նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, հնարավորություն ունենան պատրաստվել և վստահություն լինի ընտրական գործընթացների նկատմամբ, իսկ արդյունքում ձևավորվի խորհրդարան, […]

̰
ԱՄՆ-ում հեղափոխությունը չի եղել փողոցներում. այն եղել է մարդկանց մտքում, սրտում. Ռիչարդ Միլս

18:17 09.10.2018

ՀՀ ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ամփոփել է իր դիվանագիտական գործունեությունը, որի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված գրքի ուղերձին: Ամերիկացի դիվանագետի խոսքերով՝ շատ բաներով ՀՀ վարչապետը իրեն հիշեցնում է Ջոն Ադամսին, որը դարձավ ԱՄՆ երկրորդ նախագահ: «Ինչպես վարչապետը, պարոն Ադամսը առաջ է տարել այն շարժումը, որը ցանկացել են մարդիկ, ովքեր պահանջել են […]

̰
Մեր համայնքը պահանջում էր արտահերթ ընտրություններ, չէինք կարող մեր ընտրողի ձայնը հաշվի չառնել. Արսեն Միխայլով

18:08 09.10.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովը արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու կողմնակից է: Նա այն պատգամավորների շարքում է, ովքեր այսօր հանդես եկան հայտարարությամբ` տեղեկացնելով, որ այս հարցում պաշտպանում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Միխայլովը, ով ասորական համայնքի ներկայացուցիչն է ԱԺ-ում, ասաց. «Քանի որ մեզ Ազգային ժողով են ներկայացրել ազգային փոքրամասնությունների մեր համայնքները, մենք […]

̰
Հռոմի պապը սայթաքել ու ընկել է

18:00 09.10.2018

Հռոմի պապը Սուրբ Մարթայից տուն վերադառնալիս սայթաքել ու ընկել է: Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի լրատվական ծառայության ղեկավար Գրեգ Բերկը: «Նա անմիջապես վեր է կացել և լավ ինքնազգացողություն ունի»,- ասել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը: Աղբյուրը հայտնում է, որ նմանատիպ դեպք պատահել էր նաև 2016 թվականին, երբ Հռոմի պապը այց էր կատարել դեպի Լեհաստան: Դա […]

̰
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

17:38 09.10.2018

Այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետարանների, այդ մարզերի շուրջ 70 դպրոցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի տեղեկատվական վարչությունից։ Ստորագրման արարողությունը, ինչպես նաև ողջ համագործակցությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել […]

̰
Էրեբունի համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

17:25 09.10.2018

էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ տեղեկացրել է, որ լքում է իր պաշտոնը: «Իմ շատ սիրելի Էրեբունցիներ, նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են, մյուսները՝ դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու […]

̰
Զոհրապի փողոցում դանակահարություն է տեղի ունեցել

17:23 09.10.2018

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1974 թ. ծնված Արթուր Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 14.00-ին, Զոհրապի փողոցի թիվ 30 տան դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է իր որովայնին և դաստակին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ժամը 17.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «աջ նախաբազկի ծակած-կտրած […]

̰
Չեմ կարծում, որ իմ խոսքերը պետք է համաձայնեցնեմ որևէ գերատեսչության հետ. Աննա Հակոբյան

17:08 09.10.2018

«Ասելու համար, որ աշխարհում որևէ  մայր չի ուզում, որ իր երեխան սպանվի պատերազմի դաշտում, չեմ կարծում, որ ես դա պետք է համաձայնեցնեմ որևէ գերատեսչության հետ: Կարծում եմ, որ դա անհերքելի է ու անքննելի է, չի կարող լինել նման իրավիճակ, երբ մայրը ցանկանա նման բան»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ սոցցանցի օգտատերերից մեկի այն հարցին, թե […]

̰
Եվրոպացիները փորձելու են SWIFT համակարգը հասանելի պահել Իրանում՝ հակադրվելով ԱՄՆ-ին

17:04 09.10.2018

Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան փորձելու են Միացյալ Նահանգներին հետ պահել ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգից Իրանին դուրս հանելու ծրագրից։ Այս մասին ներքին տեղեկություններ է ստացել Financial Times հեղինակավոր պարբերականը։ Վաշինգտոնն իր պատժամիջոցներով արդեն իսկ հակադրվել է եվրոպական պետություններին, որոնք փորձում են պահել Իրանի հետ միջուկային գործարքը։ Բայց նոր պատժամիջոցները կարող են էլ ավելի ծանր դրության մեջ […]

̰
Ավստրալահայ ընտանիքը կվերադառնա Հայաստան՝ մշտական բնակության

16:50 09.10.2018

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ավստրալահայ Աղաջանյանների ընտանիքը վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սփյուռքի նախարարության ֆեյսբուքյան գրառումից: Հաղորդվում է, որ Արա Աղաջանյանը և Մարինա Օգանեսյանը թավշյա հեղափոխությունից հետո որոշում են կայացրել վերադառնալ Հայաստան ու այստեղ մշտական բնակություն հաստատել: «Սփյուռքի նախարարության աշխատակիցները հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, կլինեն «Զվարթնոց» օդանավակայանում: Նրանք կդիմավորեն ավստրալահայ Արա […]

̰
Տաճատ Վարդապետյանը չի բացառում, որ կարող է դուրս գալ ՀՀԿ խմբակցությունից

16:49 09.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը կողմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դիրքորոշմանը և մի շարք պատգամավորների հետ հանդես է եկել հայտարարությամբ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարդապետյանն ընդգծեց` որևէ կուսակցության չի անդամակցում, ղեկավարում է բազմահազարանոց հայրենակցական միություն, ջավախքցիների, վիրահայերի այդ հսկա կազմակերպությունը, իսկ մայիսի 31-ին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի` Ջավախք կատարած այցին: «Ես […]

̰
Հուսով եմ, որ բանակցությունները կավարտվեն հօգուտ մեր երկրի ու ժողովրդի. Արա Բաբլոյան

16:42 09.10.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին, տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվելու կապակցությամբ` բարձր է գնահատել այն փաստը, որ Լիտվան ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկիրն […]

̰
«Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի». Շարմազանովը՝ Սլովակիայի խորհրդարանի նախագահին

16:38 09.10.2018

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի հանրության հետ կապերի տեղեկատվական վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, կարևորել փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել […]

̰
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Մրգաշատի մանկապարտեզի միջադեպի վերաբերյալ

16:36 09.10.2018

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Արմավիրի Մրգաշատ գյուղի մանկապարտեզի տնօրենն ու տեղեկացրել է, որ դրանից երկու օր առաջ, պատուհանի ապակին կոտրելով, մանկապարտեզի խոհանոց են ներխուժել անհայտ անձինք ու առանց որևէ բան վերցնելու հեռացել են։ Մանկապարտեզի տնօրենը կասկած է հայտնել, որ այդ անձինք կարող էին թունավորել մանկապարտեզի երեխաների համար նախատեսված սպասքը։ Ոստիկանության հանրային կապերի […]

̰
Բակո Սահակյանը տեղում ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին

16:26 09.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: ԱՀ նախագահը տեղում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Բակո Սահակյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Ռումինիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

16:25 09.10.2018

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռումինիայի խորհրդարանն ավարտին է հասցրել անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Ինչպես հայտնի է, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը համաձայնագիրը  վավերացրել էր հունիսի 27-ին: «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների, […]

̰
Այո՛, իմ աղջիկներին պապիլոմայի դեմ կպատվաստեմ. Աննա Հակոբյան

16:11 09.10.2018

«Այո՛, իմ աղջիկներին պապիլոմայի դեմ կպատվաստեմ, քանի որ կյանքի բերումով, լինելով լրատվության մեջ և թերթում աշխատելով, մենք բազմիցս ենք ուսումնասիրել և հրապարակումներ արել  ՀՀ առողջապահության ոլորտի վերաբերյալ: Ի ուրախություն ինձ՝ մենք միշտ արձանագրել ենք, որ առողջապահության ոլորտում մեր մասնագետները բարձր կարգի են, և ես, անկեղծ ասած, վստահում եմ նրանց»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել […]

̰
Մենք լրջորեն մտահոգված ենք սաուդցի լրագրողի առևանգման փաստով. ՄԱԿ

15:57 09.10.2018

Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի առևանգման լուրը հասարակական մեծ արձագանք է առաջացրել: Թուրքիան և Սաուդյան Արաբիան միասին պետք է իրականացնեն հետաքննությունը և պարզեն առևանգման հանգամանքները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ռավինա Շամդասանին: «Մենք լրջորեն մտահոգված ենք Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Խաշըքջիի առևանգման փաստով: Եթե նրա մահվան մասին զեկույցները և մահվան հանգեցրած […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է ապօրինի զինագործարան. գտնվել է 36 ռումբ

15:46 09.10.2018

Սանկտ Պետերբուրգ և Պետրոզավոդսկ քաղաքներում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության խուզարկումների արդյունքում հայտնաբերվել է հանցավոր խմբավորում, որը զբաղվել է ինքնաշեն պայթուցիկների պատրաստման ու վաճառքի, զենքի նորոգման, հավաքման, վաճառքի ապօրինի գործունեությամբ, փոխանցում է RT կայքը։ Ձերբակալվել է հանցավոր խմբավորման 3 ակտիվ անդամ, առգրավվել է 36 միավոր ինքնաշեն պայթուցիկ սարք, 1,3 կգ պայթուցիկ նյութ, 19 միավոր հրաձգային զինատեսակ, […]

̰
Զինապահեստի հրդեհի պատճառով Ուկրաինան միլիոնավոր դոլարների կորուստներ է կրելու

15:35 09.10.2018

Ուկրաինայի հյուսիսային մարզերից մեկում տեղակայված խոշոր զինապահեստում գիշերը սկսված հրդեհի ու պայթյունների հետևանքով երկիրը կրելու է 100 միլիոնավոր դոլարների կորուստներ, որոնք դժվար կլինի վերականգնել։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ խորհրդի անդամ Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Չերնիգովի ռազմական պահեստում եղել են այնպիսի զինատեսակների զինամթերքի պաշարներ, որոնք այլևս չեն արտադրվում կամ Ուկրաինայում […]

̰
Դավիթ Սանասարյանն այցելել է Ուրցաձոր. համայնքապետարանի փաստաթղթերը կուսումնասիրվեն

15:18 09.10.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այցելել է Ուրցաձոր  համայնք և ֆեյսբուքյան ուղիղ եթերում կապ հաստատել: Բանն այն է, որ համայնքում շարունակվում եմ բողոքի ակցիաները՝ համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականի պահանջով: Գյուղապետի գործունեությանը դեմ արտահայտվողները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում գտնվելիս բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Գյուղացիները ՀՀ պետական վերահսկողական ծառայության […]

̰
BACK_TO_TOP