15:11 09.10.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին: Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն չի անցել ԱԺ: Նա ձայների քանակով զիջել է Ֆելիքս Ցոլակյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ […]
15:09 09.10.2018
Ռուսաստանի Ամուրի շրջանում կամրջի փլուզման հետևանքով տուժել է մեկ անձը, որը ազգությամբ հայ է (ծնված՝ 1980թ․-ին), Հայաստանի քաղաքացի։ Այս մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Տուժածի անունը չի հրապարակվում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա վնասվածքները ծանր չեն։ Կամուրջի փլուզումը եղել է Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային շրջանում գտնվող Ամուրի մարզում։ Ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունից […]
14:58 09.10.2018
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարբեր ստորաբաժանումների հինգ ծառայող ստացել է սպայական ուսադիրներ։ «Լեյտենանտի ուսադիրներին նրանք արժանացել են բացառապես իրենց բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ»,- հայտնում են ոստիկանությունից՝ հավելելով, որ սպաներն ուսադիրներ ստացել են անձամբ ոստիկանապետից՝ Վալերիյ Օսիպյանից: Սպաներին ուղղված շնորհավորական խոսքում ոստիկանապետը հույս է հայտնել, որ լեյտենանտի ուսադիրները կպարտավորեցնեն ավելի լավ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու […]
14:50 09.10.2018
Ստամբուլի Ենիքապը նավահանգստում երկու լցանավերը միմյանց են բախվել կայանած վիճակում։ Լիբերիայի դրոշի տակ գործող Rotterdam նավը փորձել է դուրս գալ կայանումից ու այդ պահին բախվել է Պանամայի դրոշի տակ գործող Bosphorus King նավին։ Նավերի բախման հետևանքով տուժողներ, ըստ թուրքական մամուլի, չեն եղել։ Նավերին հասցված վնասը դեռ անհայտ է։
14:40 09.10.2018
Հատուկ քննչական ծառայությունից հաստատում են, որ գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ լրատվականից տեղեկացրին, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար` Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով:
14:33 09.10.2018
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը քաղաքականություն վերադարձի մասին առայժմ չի մտածում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, հարցին` արտահերթ ընտրությունների անցկացման հավանականություն տեսնո՞ւմ է արդյոք ու պատրա՞ստ է մասնակցել այդ ընտրություններին, ասաց. «Աղջի՛կ ջան, հիմա այս պահին ես քեզ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև տեսնում եմ` ինչ ա կատարվում, ես մի բան կարամ ասեմ մենակ, որ Ազգային ժողովում […]
14:26 09.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Օ-Դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի և ավագանու պատվիրակությանը, որը գլխավորում էր Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Ըստ տարածված հաղորդագրության՝ նախարարը հայտնել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայից ժամանած նմանօրինակ ներկայացուցչական պատվիրակությանը. «Հետհեղափոխական Հայաստանում Ֆրանկոֆոնիայի […]
13:50 09.10.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՄԻԵԴ-ի կողմից հրապարակվող վճիռների վերաբերյալ: «Փաստաբան Մուշեղ Շուշանյանին ՄԻԵԴ քարտուղարությունը անցած շաբաթ ծանուցել է, որ 18/10/2018-ին ՄԻԵԴ-ը հրապարակելու է 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված ևս 2 քաղաքական բանտարկյալների՝ պարոնայք Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքի օրինականության […]
13:49 09.10.2018
Անցած երեք օրերի ընթացքում Իսպանիայի ափերի մոտ փրկարարները հայտնաբերել են ավելի քան 1.8 հազար ներգաղթյալների: Իսպանիայի ծովային փրկարարական ծառայության տվյալներով՝ ներգաղթյալների նավակները հայտնաբերվել են Ջիբրալթարի ծոցում, Ալբորան ծովում և կանարյան Ֆուերտեվենտուրա կղզու մոտ, փոխանցում է RT-ն: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2018-ի առաջին կեսին Եվրոպա հասնելու փորձի ժամանակ Միջերկրական ծովում շուրջ 1000 մարդ է խեղդվել:
13:48 09.10.2018
2019 թվականին Բունդեսթագի աշխատանքների ֆինանսավորման համար գերմանական իշխանությունները մոտ 970 միլիոն եվրո կհատկացնեն։ Սա մոտ 100 միլիոն եվրոյով ավելի է նախորդ տարվա ֆինանսավորման գումարից։ Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը: Միայն խորհրդարանի շենքի պահպանման համար հատկացվելու է 137 միլիոն եվրո: 112 միլիոն եվրո տրվելու է խորհրդարանական խմբակցություններին, իսկ 460 միլիոն եվրոն հատկացվելու է […]
13:41 09.10.2018
Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղար Վիկտոր Դիմովսկիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների միջև օրակարգը հարստացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՖՄԿ նախարարական համաժողովի […]
13:40 09.10.2018
ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր առավոտյան հանրային քննարկում է սկսվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ։ Քննարկմանը հրավիրվել են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոհաննիսյանը հայտարարել է, որ նոր Ընտրական օրենսգրքով կոալիցիաների ձևավորման սահմանափակումներ չկան, հետևաբար ապագա խորհրդարանում կարող է 2 քաղաքական ուժեր միավորվել, ձևավորել […]
13:30 09.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պատգամավորները հայտարարություն են տարածել և ստորագրահավաք սկսել և նրանց թիվը ավելանում է, հայտնում է armlur.am-ը: Այդ պահանջին միացել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Ավետ Սարգսյանը:
13:05 09.10.2018
The Bellingcat նախաձեռնողական խումբը բացահայտել է ոմն Ալեքսանդր Պետրովի ինքնությունը, որին բրիտանական հետախույզները կասկածում են նյարդապարալիտիկ «Նավիչոկ» թույնով նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելու մեջ: Համաձայն հոկտեմբերի 8-ի հրապարակված տվյալների՝ նրա իրական անուն-ազգանունն է Ալեքսանդր Միշկին: Նա Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական բժիշկներից է: Լրագրողներին հաջողվել է գտնել նրա անձնագրի լուսանկարը, որն արվել է 2001 թվականին: […]
13:04 09.10.2018
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունել մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ քրեական գործը: «Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, չունենալով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից և որևէ մեկը, խախտելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով […]
12:59 09.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, շարունակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարարական համաժողովը, որին մասնակցել են ֆրանկոֆոն երկրների արտաքին գործերի նախարարները: Նախարարական համաժողովին ամփոփվել են նախորդ գագաթնաժողովի արդյունքները, քննարկվել ֆրանկոֆոն բազմակողմ համագործակցությանն առնչվող ֆինանսական, վարչարարական հարցեր, ինչպես նաև հաջորդ նախարարական համաժողովն անցկացնելու վայրը: Համաժողովից բացի՝ նախատեսված է նաև պատվիրակությունների ներկայացուցիչների շրջայց Digitec Expo ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է […]
12:50 09.10.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Դրախտիկ համայնքի դպրոցից՝ տեղեկացնելով, որ շուտով վերանորոգում կսկսվի: «Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի՝ դժոխք հիշեցնող դպրոցն է։ Համայնքապետի խոսքերով՝ շուտով կսկսվի վերանորոգումը։ 25 տարի եղել է այս վիճակում»,- ասված է գրառման մեջ։
12:49 09.10.2018
ՀՀ փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության և ՀՀ ԱԱԾ ղեկավարի և ՀՀ ՀՔԾ պետի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի վարքագծի առնչությամբ […]
12:48 09.10.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: «ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը կազմաքանդված է, փաստացի հաստատվեց այն, ինչն իրականում առկա էր մայիսի 8-ից: Հայաստանում մայիսի 8-ից չկար հակահեղափոխություն 2 հիմնական պատճառով. 1. այդ օրն ավարտվեց հեղափոխությունը, հետևաբար չէր կարող լինել հակահեղափոխություն, 2. փաստացի գոյություն չուներ այն քաղաքական […]
12:47 09.10.2018
ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր առավոտյան հանրային քննարկում է սկսվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ։ Քննարկմանը հրավիրվել են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ժամանակ հիմնական թեման ծավալվել է ընտրագրավի և անցողիկ շեմի շուրջ: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը դժգոհել է, որ արտահերթ ընտրությունների համար ժամանակ չկա, և կուսակցությունների համար գրեթե անհնար […]
12:45 09.10.2018
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել 2018 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այն կքննարկվի կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում և ընդգրկված է […]
12:41 09.10.2018
ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր առավոտյան հանրային քննարկում է սկսվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ։ Քննարկմանը հրավիրվել են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ողջունել է փոփոխությունները՝ առաջարկելով խորհրդարան անցողիկ շեմն իջեցնել 3 տոկոսի կամ պարտադիր խորհրդարան մտնող կուսակցությունների թիվը դարձնել 5՝ բազմազանություն ապահովելու համար: Արմեն Մարտիրոսյանը նաև […]
12:38 09.10.2018
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: – Պարոն Շարմազանով, նախօրեին ՀՀԿ խմբակցությունից Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ միշտ կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին և կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, նմանատիպ հայտարարություններ տարածեցին Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, իսկ Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն։ Կարո՞ղ ենք […]
12:15 09.10.2018
Գիշերը պայթյուններ են եղել ու հրդեհ է բռնկվել Ուկրաինայի հյուսիսում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ գտնվող Իչնյա քաղաքի մոտ տեղակայված զինապահեստում, որտեղ կա մոտ 88 հազար տոննա զինամթերք։ Զինապահեստի տարածքն, ընդհանուր առմամբ, մոտ 680 հեկտար է (6,8 քառակուսի կիլոմետր)։ Հրդեհի ու պայթյունների պատճառով, այլ միջադեպերից խուսափելու համար զինապահեստի շրջակայքում՝ մոտ 30 կիլոմետր շառավղով, դադարեցրել են երթևեկությունն […]
12:08 09.10.2018
Կառավարության նիստերի դահլիճում այսօր առավոտյան հանրային քննարկում է սկսվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ։ Քննարկմանը հրավիրվել են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խոսքի սկզբում վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոհաննիսյանն ասել է, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ […]
12:06 09.10.2018
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում Արա Բաբլոյանը և Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, կարևորել են փոխշահավետ համագործակցությունն ու այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք […]
12:04 09.10.2018
«Ժառանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին: Այս մասին հաղորդում են կուսակցության գրասենյակից: «Ժառանգություն»-ը տարածած հայտարարությամբ տեղեկացնում է. «Չնայած «Ժառանգությունը» շարունակում է հակված մնալ կուսակցությունների համար անցողիկ շեմը 3%, դաշինքների համար 5% սահմանելու, […]
11:55 09.10.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 9-ին, կկազմի արձանագրություն ՀՀԿ-ի՝ թիվ 11 տարածքային ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը ՀՀԿ-ի ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տալու մասին: ՀՀԿ թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ հերթական թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, ով խորհրդարանում կփոխարինի Ֆելիքս Ցոլակյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի […]