TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+9.09 oC
Admin

Admin

Փոխնախարար Քրմոյանը ծանոթացել է Ղազախստանի էլեկտրոնային արդարադատության փորձին

11:47 09.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն դատարանի կազմում գործող դատարանների գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար Նուրսերիկ Շարիպովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Ողջունելով Սուրեն Քրմոյանի այցը՝ Ն. Շարիպովը հակիրճ տեղեկացրել է դատական համակարգի արդիականացման, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ […]

̰
Ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս չի հաղթահարել քաղաքական ճգնաժամը. Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

11:41 09.10.2018

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսներին»,- ԵԽԽՎ֊ը աշնանային նստաշրջանում իր ելույթի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]

̰
էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի հետ

11:40 09.10.2018

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար […]

̰
ԱԺ մի շարք պատգամավորներ միանում են վարչապետի` դեկտեմբերին ԱԺ ընտրություններ անցկացնելու դիրքորոշմանը

11:28 09.10.2018

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: Հայտարարության տակ ստորագրել […]

̰
Comedy Club-ի անդամ Ռոման Պոպովին տեղափոխել են հիվանդանոց

00:55 09.10.2018

Comedy Club-ի անդամ Ռոման Պոպովին առողջական լուրջ խնդիրների պատճառով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է РЕН հեռուստաալիքը: Նշվում է, որ Պոպովի ինքնազգացողությունը սկսել է վատանալ հոկտեմբերի 4-ից:  Այժմ հումորիստի վիճակը կայուն է, նրան  վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հատուկ մասնագիտացված հիվանդանոց: Դեռևս չեն հայտնում, թե ինչ է պատահել արտիստին և ինչ առողջական խնդիրներ ունի:    

̰
Հայաստանը հաճախ արհամարհված է, բայց եկել է ժամանակը, որ այն շողա. BBC-ի անդրադարձը Հայաստանին

00:52 09.10.2018

Բրիտանական BBC-ն  անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը. «Երեք միլիոն բնակչություն ունեցող այս երկիրը գարնանը կատարել է մեծ փոփոխություն՝ թավշյա հեղափոխություն: Ամիսներ տևած խաղաղ շարժումը բերեց երկրի՝ երկար ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին և այդ շարժումը ղեկավարող, կրքեր բորբոքող ելույթներ ունեցող, մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Հայաստանը հաճախ արհամարհված է, բայց․ իմ […]

̰
Նույնիսկ ծերերն ու կանայք զենք կստանան, որպեսզի կարողանան պաշտպանվել․ Լուկաշենկո

00:47 09.10.2018

Պատերազմի դեպքում Բելառուսի բոլոր բնակիչները, բացի երեխաներից, ապահովված կլինեն զենքով: Այդ մասին ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը: «Ինչպես ես արդեն առանց կատակելու ասել էի, եթե մենք ունենանք բավականաչափ կրակող զենքեր՝ ինքնաձիգներ, ատրճանակներ, գնդացիրներ ու զինամթերք, մի արասցե Աստված, պատերազմ լինի, մենք այն կբաժանենք յուրաքանչյուր ընտանիքի: Եվ մենք մեր տարածքը կպաշտպանենք […]

̰
Փարիզի դատարանը մերժել է Սարկոզիի միջնորդությունը

00:41 09.10.2018

Փարիզի բողոքարկման դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությունը՝ իրեն վերաբերող գործը դատարանին փոխանցելու չեղարկման մասին։ Նա մեղադրվում է քննչական մարմինների վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ, տեղեկացնում է  Franceinfo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանը դեռ պետք է ևս մեկ բողոքարկման հայտ քննի: Սարկոզին կասկածվում է ծառայողական գաղտնիքի խախտման և վկաների կաշառման մեջ: Մարտին հայտնի էր […]

̰
Շրի  Լանկայում կապիկը կոկոսով սպանել է թոշակառու կնոջը

00:31 09.10.2018

Շրի Լանկա կղզում թոշակառու կինը մահացել է կոկոսի հարվածի հետևանքով, որը նրա վրա նետել է կապիկը, տեղեկացնում է Asia One-ը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Խալանգամուվա գյուղում: 72 ամյա Ռենջանի Կուլեռեյտնան դարձել է կապիկի զոհը․ կենդանին նետել է կոկոսը կնոջ գլխին, երբ վերջինս նստած է եղել իր տան առջև: Տարեց կինը տեղում մահացել է:  

̰
Իտալիան կփակի օդանավակայանները միգրանտների առաջ

00:26 09.10.2018

Իտալիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել այն միգրանտներին, որոնց Գերմանիան պատրաստվում է արտաքսել հատուկ ինքնաթիռով: Այս մասին հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին, հայտնում է DW-ն: Իտալացի պաշտոնյան հայտարարել է, որ առաջիկայում կփակվեն Եվրոպայից Իտալիա այն չվերթները, որոնցում միգրանտներ կլինեն: «Մենք կփակենք օդանավակայաններն այնպես, ինչպես ավելի վաղ փակեցինք նավահանգիստները: Եթե որևէ մեկը Բեռլինում կամ […]

̰
Լույս է տեսել Politique Internationale եռամսյա հանդեսի՝ ֆրանկոֆոնիային նվիրված հատուկ թողարկումը. Արման Եղոյան

00:21 09.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ լույս է տեսել միջազգային հեղինակավոր Politique Internationale եռամսյա հանդեսի՝ ֆրանկոֆոնիային նվիրված հատուկ թողարկումը: «Այս համարում տեղ են գտել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, ինչպես նաև՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե […]

̰
PicsArt-ը արհեստական ինտելեկտի լաբորատորիա կբացի Մոսկվայում

00:18 09.10.2018

Հայկական PicsArt ֆոտոմշակման ընկերությունը ցանկանում է Ռուսաստանում Արհեստական ինտելեկտի լաբորատորիա բացել: «Լաբորատորիայի ստեղծման համար անհրաժեշտ է 2 մլն դոլար: Մենք ծրագրում ենք վարձել 20 ինժեներ: Ռուսական լաբորատորիան կաշխատի արհեստական ինտելեկտի զարգացման վրա, որը կօգտագործվի լուսանկարների մշակման համար»,- այս մասին ռուսական VC.ru կայքին տված հարցազրույցում հայտնում է գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը: Նա հավելել է, որ լաբորատորիայի համար […]

̰
Տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորության արարողությունը

23:59 08.10.2018

Իսպանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչները, քաղաքական գործիչները և երկրպագուները Բարսելոնում մասնակցել են աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորման արարողությանը, հայտնում է Associated Press-ը: «Նա ինձ համար ավագ քույր է եղել»,- ասել է իսպանական օպերայի տենորներից Խոսե Կարերասը: Կաբալյեն մահացել է 85 տարեկանում: Աղբյուրը հայտնում է, որ հուղարկավորման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի թագուհի Սոֆիան, այդ երկրի վարչապետ […]

̰
Տավարի մսի գինը գարնանը կբարձրանա. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ

23:32 08.10.2018

Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը  և նրա  տեղակալ Աշոտ Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ կանխատեսումներ են կատարել մսամթերքի շուկայում կատարվելիք թանկացումների վերաբերյալ։ «Խոզի և ոչխարի միսը կարող է պահպանել ներկայիս գինը: Ոչխարի մսի հարցում ինքնաբավ են, խոզի մսի դեպքում նկատվում են նոր տեխնոլոգիաների ներդրման միտումներ: Հայաստանում այսօր կան առնվազն 3, 4 գերժամանակակից խոզաբուծական համալիրներ, […]

̰ ̰
Շուրջօրյա հերթապահություն սահմանել Ֆրանկոֆոնիայի միջոցառումները սպասարկող բոլոր տարածքներում․ Կամո Արեյան

22:59 08.10.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բոլոր ծառայությունների ու պատասխանատու կառույցների կողմից շարունակվում է ուժեղացված ծառայությունն ու հսկողությունը: Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել շուրջօրյա հերթապահությունն ու աշխատանքները ֆրանկոֆոնիայի միջոցառումները սպասարկող բոլոր տարածքներում: Այս մասին […]

̰
«Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգումներին պարբերաբար խոչընդոտելու համար ԲԸՏՄ-ն դիմել է ՀՀ ոստիկանություն

22:12 08.10.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ս.թ․ սեպտեմբերի 3-ին, 6-ին և 16-ին օրենքով սահմանված կարգով «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելու նպատակով այցելել են «Արմօյլ» ՓԲԸ, սակայն թվարկված բոլոր դեպքերում ընկերության ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ստուգման ընթացքը, չեն կատարվել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները, ինչի հետևանքով ԲԸՏՄ-ի կողմից հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընկերությունը ս.թ․ հոկտեմբերի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին կրկին հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրենի

21:52 08.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կրկին հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սեդրակյանի փաստաբան Անի Ալավեդրյանը: Փաստաբանի տեղեկացմամբ՝ Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու հայց է ներկայացրել: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել, թե հայցվոր կողմն Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված հատկապես ո՞ր հայտարարության […]

̰
Ողջունում եմ Գևորգ Կոստանյանի՝ պետության շահերի և քաղաքացիների կամքի գիտակցմամբ պայմանավորված այս դիրքորոշումը. Արարատ Միրզոյան

21:44 08.10.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ  Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու հայտարարության վերաբերյալ. «Ողջունում եմ Գևորգ Կոստանյանի՝ պետության շահերի և քաղաքացիների կամքի գիտակցմամբ պայմանավորված այս դիրքորոշումը։ Հուսով եմ, որ այն վարակիչ կլինի ԱԺ այլ պատգամավորների համար»,- գրել է նա:   Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ […]

̰
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով

21:30 08.10.2018

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է և արժևորվում, շնորհակալություն »,- գրել է նա:  

̰
Ոստիկանները հոկտեմբերի 5-8-ը բացահայտել են հանցագործության 83 դեպք

21:15 08.10.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 5-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 27, ծեծի և խարդախության 9-ական, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի 3-ական, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և […]

̰
Ունեցել ենք շատ օգտակար, շահագրգիռ քննարկում. Արսեն Համբարձումյանը՝ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման մասին

21:06 08.10.2018

ՀՅԴ  Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը կառավարության առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: «Հանդիպել ենք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ունեցել ենք շատ օգտակար, շահագրգիռ քննարկում, քննարկել ենք հարցերի լայն շրջանակ: Կարծում եմ ՝ հետագա քննարկումները հնաարավորություն կտան ճիշտ լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,- ասել է նա:

̰
Այսօր եկեք ապրենք այսօրվա քաղաքական իրադարձություններով. Արման Եղոյանը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին

21:01 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը խոսել է լրագրողների հետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած հանդիման մասին. «Ստորագրվել է հուշագիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև, տեքստը տարածվել է էլեկտրոնային տարբերակով, տարածվել է նաև ստորագրված տարբերակը: Քննարկման օրակարգում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն է՝ մասնավորապես […]

̰
Անկացվում են հրամանատարական հավաքներ

20:55 08.10.2018

Հոկտեմբերի 8-ից 10-ը կապի զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորությամբ անցկացվում են ԶՈՒ վարչությունների, առանձին բաժինների կենտրոնական ենթակայության զորամասերի կապի պետերի հետ հրամանատարական հավաքներ:

̰
Քաղաքացին կամավոր հանձնել է 14 արկղ զենք-զինամթերք

20:43 08.10.2018

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերքի պահման ուղղությամբ տարվող աշխատանքները: Օպերատիվ ճանապարհով ստացված տեղեկությունները պարբերաբար իրացվում են, կատարվում են խուզարկություններ, հայտնաբերվում և առգրավվում են ապօրինի զենք-զինամթերք: Այս դեպքում պահողը ենթարկվում է քրեական պատասխանատվության: Հերթական անգամ այդ տարված աշխատանքների արդյունքն արձանագրեցին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները: Նրանց բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի հոկտեմբերի 6-ին ոստիկանություն է ներկայացրել մի […]

̰
Հուշագիր է ստորագրվել վարչապետի և պարոն Ծառուկյանի միջև. Իվետա Տոնոյան

20:36 08.10.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը: «Ես այս պահին մանրամասների չեմ տիրապետում, ինչպես վարչապետն արդեն նշել է՝ հուշագիր է ստորագրվել վարչապետի և պարոն Ծառուկյանի միջև՝ մասնավորապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով պայմանավորվածությունների մասին, բովանդակային ավելի համապարփակ տեղեկատվություն ավելի ուշ կտրամադրեմ»,- ասել է նա: […]

̰
Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. վարչապետ

20:02 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել է հուշագիր: «Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Տեքստը կհրապարակենք քիչ անց»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲՀԿ […]

̰
Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել

20:00 08.10.2018

Instagram-ում նոր գործառույթ է ավելացվել՝ Nametag-ը: Այս գործառույթի շնորհիվ օգտատերերը կարող են սոցցանցում ընկերներ ավելացնել՝ լուսապատճենելով նրանց անվանումները: Այս գործառույթից կարող են օգտվել Instagram-ի բոլոր օգտատերերը: Այն ակտիվացնելու համար պետք է միայն սեղմել Nametag կոճակը ու հեռախոսի տեսախցիկը պահել համապատասխան անվան վրա:    

̰
Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած ռուս կանանց անուններն Ադրբեջանը «սև ցուցակում» կներառի

19:50 08.10.2018

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուսաստանցի հայտնի կանանց այցը Արցախ: «ԱԳՆ-ն ուսումնասիրում է ռուս քաղաքացիների՝ Ադրբեջանի բռնակցված տարածք կատարած այցի մանրամասները: Համապատասխան գործընթացներից հետո որոշում կկայացվի այդ կանանց անունները ներառել «անօրինական կերպով Ադրբեջանի բռնակցված տարածքներ մուտք գործող անձանց ցուցակում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում: Հիշեցնենք, որ օրեր […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռիչարդ Միլսին

19:40 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռիչարդ Միլսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի […]

̰
BACK_TO_TOP