TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+9.09 oC
Admin

Admin

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

19:26 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր, հայտնում են կառավարությունից:

̰
Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ

19:22 08.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահին ուղեկցել են Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:    

̰
ՀՀ-ում գրանցվող տնտեսական աշխուժությունը նախ և առաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ. Շարմազանով

19:14 08.10.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին արդարացված […]

̰
Արցախցի մարզիկները Սոչիում թեքվոնդոյի միջազգային մրցաշարում մեդալներ են նվաճել

19:09 08.10.2018

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացված «Սևծովյան գավաթ 2018» թեքվոնդոյի միջազգային մրցաշարում արցախցի մարզիկ Անդրեյ Բեգլարյանը 45 կգ քաշային կարգում գրավել է առաջին մրցանակային տեղը: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը: Հանրապետական մարզադպրոցի թեքվոնդոյի մարզիչ Արա Մկրտչյանը այս կապակցությամբ ասել է, որ թիմի արցախցի այլ սաներ 37 կգ քաշային կարգում Գրիշա […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը Էջմիածնի ղեկավարի թեկնածու է առաջադրել

19:03 08.10.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ կուսակցության՝ Էջմիածին համայնքի թեկնածուն Սերգեյ Սարգսյանն է: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի գործընկեր, վաղը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում մեկնարկում է համայնքի ղեկավարի ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Սերգեյ Սարգսյանի թեկնածությունը»։  

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավար

19:00 08.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան, շրջայց կատարել Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարը ծանոթացել է միասնական տաղավարի ներքո գտնվող յուրաքանչյուր մարզին բնորոշ բովանդակային բաղադրիչներին ու […]

̰
ՀՅԴ ներկայացուցիչները կառավարությունում են

18:51 08.10.2018

Կառավարությունում այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ը՝ քիչ առաջ կառավարության շենք են մտել ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Կառավարության շենքում է նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը : Տեղեկություններ կան նաև, որ հետնամուտքով արդեն իսկ կառավարություն […]

̰
Խորթ հայրը ծեծելով սպանել է մեկամյա երեխային

18:49 08.10.2018

Սեպտեմբերի 28-ին ժամը 1-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին Արմավիր ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1-ամյա տղայի դի: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ երեխան սպանվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խանջյան գյուղի անասնագոմերին կից կացարանում երեխայի […]

̰
ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ

18:47 08.10.2018

Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով մեկնել է Մինսկ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

̰
Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են դատարան

18:45 08.10.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ չէր ընդունվել: Դատարանը վերադարձրել էր` հետևյալ պատճառաբանությամբ. թե՛ հայցադիմումը, և թե՛ դրան կցված լիազորագիրը չեն պարունակել նշում հայցադիմումը ստորագրած հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանի անձնագրային տվյալների մասին, և 17.09.2018 թվականին դատարան ներկայացված հայցադիմումին չի […]

̰
Մեկնարկել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը

18:27 08.10.2018

Տարբեր մարտատեսակներում խնդիրների լուծման, վճռական գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը ստուգելու, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկությունների ձևավորման նպատակով հոկտեմբերի 8-ից 13-ը «Բաղրամյան» զորավարժադաշտում Զ(ու)ՄԽ հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ մեկնարկել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության բաժնից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ […]

̰
Մեղրի-Կապան հատվածի երկաթգծի հափշտակության դեպքի առթիվ քննվող քրգործով ստուգում է նշանակվել

18:21 08.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում  են մեծածավալ քննչական գործողություններ՝ Երևան-Բաքու երկաթուղու Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի […]

̰
Ուսումնասիրվում են Սուրիկ Խաչատրյանի առանձնատան կառուցման հանգամանքները. հարուցվել է քրգործ

18:00 08.10.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր և համապատասխան տեղեկատվություն: […]

̰
Նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին հրազենային 4 վնասվածք է պատճառվել. Armtimes.com

17:57 08.10.2018

ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո») դեպքի օրը հրազենային 4 վնասվածք է ստացել, մեկը՝ ձախ կրծքավանդակի, մյուսները՝ ձախ թիկունքի, պարանոցի հատվածներում: Հրազենային 4 վնասվածքի վերաբերյալ Armtimes.com-ի տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում […]

̰
Ժիրինովսկին ելույթից առաջ ընկել է բեմի վրա

17:50 08.10.2018

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին սայթաքել և ընկել է բեմի վրա: Ժիրինովսկին մասնակցել է Վլադիմիրսկի շրջանի նորանշանակ ղեկավար Վլադիմիր Սիպյագինի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Բեմ բարձրանալիս աստիճանների վրա Ժիրինովսկին սայթաքել է: Անհարմար իրավիճակից հետո քաղաքական գործիչը, այնուամենայնիվ, բեմ է բարձրացել: https://www.youtube.com/watch?v=aRr9jscu2Zo  

̰
Աստվածաշունչը թարգմանվել է 1000-րդ լեզվով

17:05 08.10.2018

Աստվածաշնչի հազարերորդ լեզվով թարգմանությունը կատարվել է Հարավային Սուդանում: Այստեղ բնակվող Կելիկո ժողովուրդը մեծ ոգևորությամբ տոնում է այս իրադարձությունը, հայտնում է Christian Post-ը: Նոր թարգմանությամբ Աստվածաշնչի օծման արարողությունը կատարվել է փախստականների ամենամեծ ճամբարում: Աղբյուրի փոխանցմամբ՝ թարգմանված լեզուների թիվն ամբողջ աշխարհում գոյություն ունեցող լեզուների միայն 10 տոկոսն է կազմում: Տեղի հոգևորականներից մեկը հայտնել է, որ ներկա պահին […]

̰
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

17:01 08.10.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում նոր տնօրեն նշանակելու մասին: «Ես ավելի վաղ երաշխավորել էի, որ ցանկացած նշանակում, որը պետք է իրականացվի մրցութային կարգով, լինելու է օրենսդրության պահանջներին համապատասխան և զերծ ցանկացած կամայականությունից: Մարզի դպրոցներում, բուժհաստատություններում և մարզպետարանի ենթակայության այլ հաստատություններում իմ պաշտոնավարման ընթացքում բոլոր նշանակումներն իրականացվել են հենց […]

̰
ՀՀ ԶՈւ շտաբի պետը Բելառուսում քննարկում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը

16:59 08.10.2018

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով Բելառուսում է: Այս մասին հայտնում է Բելառուսի պետական լրատվական գործակալությունը։ Բելառուսի ԶՈւ ղեկավարության հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հարցեր: Պլանավորված է, որ Արտակ Դավթյանը կայցելի Մինսկի և Գրոդնոյի մարզի զորամասեր:

̰
Հաղորդավարն ընկել է ուղիղ եթերում սելֆի անելիս

16:43 08.10.2018

ԱՄՆ-ում հաղորդավար Ռայմոնդ Արոյոն ընկել է ուղիղ եթերի ժամանակ, երբ ցանկանում էր սելֆի անել: Դեպքը տեղի է ունեցել Fox News-ի եթերում: Ընկնելու տեսանյութը թվիթերյան իր էջում տարածել է հայտնի կատակերգու և հաղորդավար Ջեյմս Կորդենը: Արոյոն հրավիրվել էր Լաուրա Ինգրահամի հաղորդմանը՝ որպես փորձագետ: Խոսելով սելֆիի վտանգավորության մասին՝ հաղորդավարը ցանկացել է գովազդել գարեջուրը՝ Ինգրահամի հետ ինքնալուսանկար անելով: Որպեսզի […]

̰
Քաջալերել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու օգտին. վարչապետ

16:13 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Սիրելի՛ հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ […]

̰
ՔՊ խոսնակն անդրադարձել է պատգամավորների «դարձ»-ին

15:59 08.10.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է որոշ պատգամավորների «դարձ»-ին: «Այս պահին մի խումբ պատգամավորներ արդեն իսկ ցույց են տվել, որ իրավիճակը սթափ գնահատելու դեպքում բարդ չէ գիտակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Սիրո և համերաշխության հեղափոխությունը միայն ու միայն պիտի ողջունի նմանօրինակ «դարձը»,- գրել է Վահան Կոստանյանը։

̰
«Քեզ համար Ազնավուր». հիշատակի համերգ՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեին

15:50 08.10.2018

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին: «Իրականում այս համերգը նախապես պլանավորած էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրը անձամբ մասնակցելու է համերգին: Հայտնի իրադարձություններից հետո մենք որոշեցինք համերգը նվիրել նրա հիշատակին: Նախատեսված մեկի փոխարեն, երկու օր տեղի կունենա այս համերգը»,- […]

̰
Պատգամավոր Ալիկ Սարգսյանը պատրաստվում է լքել ՀՀԿ խմբակցությունը

15:45 08.10.2018

Հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը լքում է խմբակցությունը: Այս մասին պատգամավորը հայտնեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Սարգսյանը նշեց, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինքը խորհրդարան չի գնում և շուտով մանդատը վայր կդնի: Հարցին՝ ի՞նչն է մանդատը վայր դնելու պատճառը, Սարգսյանը չպատասխանեց՝ ասելով, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում, քանի որ ընկերը վիրահատվում է:

̰
ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների ճանապարհային քարտեզը, բայց ոչ դեկտեմբերին անցկացնելը

15:44 08.10.2018

«Հիմա, եթե բանակցային պրոցես կազմակերպողները փոխեն իրենց ձևակերպումը, այսինքն՝ ձևակերպումը լինի հետևյալ ձևով. «մենք բանակցում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհային քարտեզը որոշելու համար», ոչ թե «մենք բանակցում ենք դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու համար»… Եթե այդ կոնտեքստը փոխվի ու բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերով մենք գանք ընդհանուր համաձայնության և բերեն այդ փաստարկները՝ ինչու դեկտեմբերին, հնարավոր է՝ […]

̰
Նախկին ՀՀԿ-ական Արման Սահակյանը կողմ է ԱԺ լուծարմանը

15:41 08.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնի Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող […]

̰
Ես միշտ կկանգնեմ Փաշինյանի կողքին, ցանկացած պահի. Գևորգ Կոստանյան

15:40 08.10.2018

«Իմ խորին համոզմամբ՝ անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերություններից, մի կարևոր սկզբունք կա՝ այսօր կա իշխանություն, եթե այդ իշխանությունը ձախողեց, ապա ձախողում է ամբողջ երկիրը, ձախողում է մեզանից յուրաքանչյուրը և յուրաքանչյուրիս երեխայի ապագան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Պատգամավորը ողջամիտ չի համարում, որ որևէ մեկը, անկախ կուսակցական շահերի […]

̰
Ամեն ընտրությունից հետո Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի՝ հաջորդին պատրաստվելու համար. Բաղդասարյան

15:36 08.10.2018

Ընտրական օրենսգիրքը վերջին անգամ փոխվել էր Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ։ Այդ դեպքում կուսակցությունը ներկայում կո՞ղմ է նոր փոփոխություններին։ Այս մասին այսօր հարցրին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ «Հիմնական խնդիրն այն է, որ Ընտրական օրենսգիրքը [փոփոխելու] առաջարկությունը մերը չի եղել։ Առաջարկությունը դեռ այն ժամանակ եղել է մեր ընդդիմադիր գործընկերներինը, այժմ՝ իշխանության գործընկերներինը, որ Ընտրական […]

̰
Խորհրդարանում Ֆելիքս Ցոլակյանին կփոխարինի Մարտուն Գրիգորյանը

15:35 08.10.2018

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվել է, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո պատրաստվո՞ւմ է վերցնել մանդատը: Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցում էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն նա ձայներով զիջեց Ֆելիքս Ցոլակյանին՝ այդ անգամ խորհրդարան չմտնելով: «Միանշանակ վերցնելու եմ, իմ օգտին քվեարկել է մոտ 11.000 շիրակցի: Ես մեծ […]

̰
Սերժ Սարգսյանը շարունակում է վարել ՀՀԿ ԳՄ նիստերը. ի՞նչ կարծիք ունի դեկտեմբերին ընտրություններ անելու մասին

15:27 08.10.2018

Հանրապետական կուսակցությունը ոչ թե ակտիվացրել է գործադիր մարմնի նիստերը, այլ անցկացնում է դրանք բնականոն ռեժիմով: Ամռան հանգստյան շրջանից հետո նորից պարբերաբար անցկացվում են այդ նիստերը, և դրանք ղեկավարում է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Այնտեղ բոլորն իրենց տեսակետները հայտնում են։ Իր […]

̰
Հայտնի են տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները

15:21 08.10.2018

Հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները: Այս տարի այդ մրցանակին են արժանացել Ուիլյամ Նորդհաուսն ու Պոլ Ռոմերը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նորդհաուսը մրցանակին արժանացել է մակրոտնտեսության մեջ կլիմայական փոփոխությունների ինտեգրացիան վերլուծելու համար: Իսկ Ռոմերն այդ մրցանակին արժանացել է տնտեսագիտության ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ ինտեգրելու համար: 2018 թվականին յուրաքանչյուր Նոբելյան մրցանակի համար նախատեսված է 9 մլն […]

̰
BACK_TO_TOP