11:53 04.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է՝ […]
11:50 04.10.2018
Կառավարության որոշմամբ` հոկտեմբերի 4-ի նիստում աշխատանքից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախապես հայտնելով, որ Կառավարության նիստի օրակարգում մի շարք մարզպետների` աշխատանքից ազատումն է, նշեց. «Գիտեք` ինչի հետ է դա կապված, քաղաքական վերջին օրերի իրադարձությունները տեղի […]
11:45 04.10.2018
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարել է, որ ինչքան էլ ինքն ի սկզբանե պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած գործողությունները, սակայն պետք է խոստովանել, որ օրինականության առումով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումն արդար է։ Ըստ Հայրիկյանի՝ եթե կա գործող սահմանադրություն, ապա պետք է հարգել դա, այդ առումով ՀՀԿ-ն օրինական է խոսում։ «Կամայականորեն չի կարելի […]
11:24 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում հայտնեց, որ պիտի խնդրեն վաղը` հոկտեմբերի 5-ին, հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որ հաջորդ շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Ըստ վարչապետի` դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն կատարել: «Հիմա, քանի որ շատ մեծ են ծավալները, եզրակացությունն այն է, այդ թվում` ոստիկանության, որ […]
11:21 04.10.2018
Օրվա իշխանության առաջին դեմքը, նույնիսկ ներկայացնելով կառավարության ծրագիրը, հստակ չի պատկերացնում իր անելիքները։ Նիկոլ Փաշինյանը հանրության դժգոհության ֆոնին գալով իշխանության՝ մի քանի անգամ փոխեց իր դիրքորոշումը։ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին բարձրացված աղմուկը խուճապային էր, և անհրաժեշտություն չկար գիշերվա կեսին գնալ ԱԺ և փորձել ճնշել խորհրդարանին։ «Խորհրդարանի ընդունած օրենքն ուղղված է նրան, որ […]
11:15 04.10.2018
ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված է նաև համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը, որը պետք է քննարկվի դռնփակ նիստով: Փաշինյանն ընդգծեց` օրենքը նախատեսում է, որ ԱԺ հանձնաժողովի նիստում այս հարցի քննարկումը պետք է լինի դռնփակ, ուստի տրամաբանական չի լինի, եթե կառավարությունում դրա վերաբերյալ քննարկումը դռնբաց լինի:
01:12 04.10.2018
Կատալոնիայի ղեկավար Կիմ Տորան Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսից պահանջել է մեկ ամսվա ընթացքում համաձայնեցնել մարզի ինքնավարությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Տորայի պահանջը չկատարվի, ապա նա կդադարեցնի Իսպանիայի խորհրդարանում Սանչեսին ցուցաբերվող աջակցությունը: «Եթե համակարգը չհամաձայնեցվի մինչև նոյեմբեր, ապա անկախության կողմնակից խմբակցությունները խորհրդարանում այլևս չեն աջակցի Պեդրո Սանչեսին»,- ասել է նա: Նա հայտարարել […]
00:43 04.10.2018
Օգոստոսին Միացյալ Նահանգները մեծ խմբաքանակի զենք-զինամթերք է ուղարկել Ուկրաինա, ինչի մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Զինամթերքը տրվել է Ուկրաինայի արևմուտքում՝ Լեհաստանի սահմանին գտնվող մարզերից մեկում տեղակայված զորամասերից մեկին։ Այս մասին անանուն աղբյուրը հայտնել է ռուսական «Ինտերֆաքս»-ին։ Նյու Յորքում գտնվող ռազմաբազաներից մեկից մատակարարված զինատեսակների մեջ եղել են. 3․5 հազար միավոր հրաձգային զենք 2 միլիոն մարտական […]
00:28 04.10.2018
Ավստրիայում իսլամի ու ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում՝ մի քանի տարբերանշանների օգտագործումը կարգելվի, այդ թվում՝ թուրք ազգայնականների կողմից օգտագործվող «Գորշ գայլեր»-ի ու իսլամական «Ռաբիա»-ի նշանները: Հայտնի է, որ արգելքը ուժի մեջ կմտնի 2019 թվականի մարտից, և, նոր օրենքի համաձայն, հրապարակային վայրերում ծայրահեղական տարբերանշանների ցուցադրությունը կարգելվի: Ըստ մի շարք տվյալների՝ Ավստրիայում թուրքական «Գորշ գայլեր»-ի գաղափարախոսության հետևորդների ավելի […]
00:23 04.10.2018
Մոսկվայի Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը 300 անուն գիրք է նվիրել Շիրակի պետական համալսարանին: 1995 թվականին հիմնադրված կենտրոնը հավաքագրել է Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին առնչվող գրական ու գիտական նմուշները: Ռուս մեծ գրող ու հասարակական գործիչ Ալեքսանդր Սոլժենիցինը, վտարված լինելով Խորհրդային միությունից, կարողացել է ստեղծել ռուս գրականության ու ձեռագիր նմուշներ, որոնք այսօր կենտրոնի ֆոնդում են: Հիմնադրամն […]
23:47 03.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հանդիպման մասին: «Արցախը ներկա դրությամբ լրիվ դուրս չի մնացել բանակցային գործընթացից: Սահմանների երկայնքով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում Արցախի Հանրապետությունն իր անմիջական ներգրավվածությամբ ապահովում է այդ ամենը: Պարզապես քաղաքական բանակցությունների հարթակից գրեթե դուրս […]
23:46 03.10.2018
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ 2016թ․-ի մայիսին Երևանի Հյուսիսային համալսարանի ռեկտորի տնտեսական գծով տեղակալն իրեն առաջարկել է առանց դասերին հաճախելու դիպլոմ տրամադրել: Քաղաքացին նշել է, որ ռեկտորի տեղակալն առաջարկել է 900 000-ի դիմաց տրամադրել իրավաբանական ֆակուլտետի մագիստրոսի դիպլոմ: Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
23:42 03.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը խոսել է Արցախի Հանրապետության ներքաղաքական իրավիճակի մասին: «Ես կարծում եմ, որ Արցախում ճգնաժամ չի եղել, եղել են մեկ- երկու քաղաքական ուժերի կողմից կազմակերպված ինքնաբուխ մարդկանց փորձեր՝ ապակայունացնելու իրավիճակը, սակայն դա տեղի չունեցավ մի շարք պատճառներով: Նախևառաջ, Արցախում չկա այդպիսի ճգնաժամային իրավիճակ, գոյություն […]
23:16 03.10.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նկատել է, որ մաթեմաթիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնք հնարավոր չէ ապացուցել: Կյուրեղյանն ասել է, որ տարածված այդ պարադոքսի խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը և այլն: «Վարսավիրի խնդիրը մի քիչ արդիական է, ուստի ներկայացնեմ ՝ գյուղում ապրում է մի վարսավիր, ով […]
23:03 03.10.2018
Մոտոցիկլավարների թվի ավելացման հետ նաև քաղաքացիների բողոքներն են ավելանում: Այս մասին այսօր ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառմանը հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Մասնավորապես, ոստիկանապետը հայտնել է, որ քաղաքացիները բողոքում են մոտոցիկլետների բարձր աղմուկից: «Ամեն օր քաղաքացիներ մոտենում են ինձ, որպես ՀՀ ոստիկանապետի, խնդրում են, ասում են՝ «պարոն ոստիկանապետ, խնդրում ենք ձեզ կարգավորել այդ հարցը»: Հարցն […]
22:53 03.10.2018
Սեպտեմբերի 28-ին՝ կեսգիշերն անց, Վրացական փողոցի բնակչուհին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է տվել, որ ժամեր առաջ երթուղային ավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր ու գումար: Հաջորդ օրը որոնողական աշխատանքների արդյունքում ոստիակնության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Նալբանդյան փողոցի բնակիչ Գոռ Պողոսյանը: Կասկածյալը փաստի առթիվ ներկայացրել է բացատրագիր և մասամբ ներկայացրել է գողոնը: […]
22:24 03.10.2018
Վերջին շրջանում մոտոցիկլավարները հաճախ են խախտում երթևեկության կանոնները: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ճանապարհային ոստիկանության ծառայության պետը: Ըստ Եգոր Կարապետյանի՝ խատումների դեպքերի ավելացումը պայմանավորված է եղանակով: Կարապետյանի խոսքով՝ տաք եղանակին մոտոցիկլավարներն ավելի են ակտիվանում. նրանք ոչ միայն երթևեկությանն են խանգարում, այլև քաղաքացիներին՝ բարձր ձայնով ուշ ժամի մոտոցիկլետ վարելով: Այդ խնդիրը հաշվի առնելով՝ Ճանապարհային ոստիկանությունը […]
22:04 03.10.2018
Instagram-ի համաշխարհային ցանցում հոկտեմբերի 3-ին խափանում է եղել: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը: Հաղորդվում է, որ սոցիալական ցանց մուտք գործելու փորձի դեպքում փոքր սպիտակ պատուհան է հայտնվում, որտեղ նշված է, որ ծառայությունն անհասանելի է։ Նշվում է, որ խափանումներ են եղել աշխարհի մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Լեհաստանում, Իտալիայում, Շվեդիայում, ու այլ […]
21:50 03.10.2018
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները օպերատիվ կերպով տեղեկություններ էին ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը յուրացում է կատարել: 2004-ին բարեգործական նպատակով մի տղամարդ բուժհաստատության շտապօգնության ծառայությանը նվիրել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն 480 հազար դրամ արժողությամբ: Պարզվել է, որ տնօրենը այն չի գույքագրել հաշվեկշռին, նաև սահմանված կարգով չի հաշվառել: Մանրամասները դիտեք տեսանյութում․
20:54 03.10.2018
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 311.400.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն: Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական […]
20:43 03.10.2018
Հայաստանում արդեն մոտ 6 ամիս է` քրոնիկ քաղաքական ճգնաժամ է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա հիշեցրեց` այդ մասին երեկ հրավիրված հրատապ հավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համբարյանի խոսքով` մեր երկրում քաղաքական ճգնաժամ է այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց որպես վարչապետ: Ասվածը նա մեկնաբանեց […]
20:17 03.10.2018
«Որոնում-2018» համատեղ մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զորավարժության հրամանատարությանն են ներկայացվել պայմանական հակառակորդի գնահատման վերաբերյալ զեկույցներ: Գործողությունների պլանավորումից հետո ղեկավար կազմը հրահանգել է սկսել հետախուզական գործողությունները: Տվյալների փոխանցման «Իրբիս» ավտոմատացված համակարգի […]
20:08 03.10.2018
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել նվիրատվության արարողություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մատենադարանի բարերար, իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական հայտնի գործիչ Լևոն Մինասյանի դուստրը՝ Արմինե Մինասյանն իր հոր անձնական գրադարանից Մատենադարանին նվիրաբերել է 21 միավորից բաղկացած, 1668-1912 թթ. տպագրված հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն: Արմինե Մինասյանի խոսքով` իր և հոր ցանկությունն է, որ թանկարժեք գրքերը Հայաստանում լինեն: «Եթե արտասահմանում որևէ մեկն ունի թանկարժեք մի իր կամ գիրք, թող բերի Հայաստան. այս հողի վրա պետք է մնա ու հավերժանա»,- նշել է Մինասյանը: Լևոն […]
20:02 03.10.2018
Երկրում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում ներդրումների վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրի կայունության, ներդրումների համար: «Անշուշտ, որևէ իրադարձություն որևէ երկրում սպասումների տեսքով ազդեցություն է ունենում ցանկացած ներդրման համատեքստում: Այսինքն՝ որևէ երկիր չեք կարող գտնել, […]
19:53 03.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվել է 3․1 միլիարդ դոլար, որը 1․4 միլիարդով քիչ է 2015 թվականի տվյալների համեմատությամբ։ Ամերիկացի մեծահարուստների 400 անունների՝ Forbes ամսագրի կազմած շարքում ԱՄՆ նախագահի անունը 2017 թվականի 248-րդ հորիզոնականից այս տարի հայտնվել է 259-րդ հորիզոնականում։ Ամսագրի բնորոշմամբ՝ որքան էլ Թրամփը փորձում է նախագահությունը ծառայեցնել իրեն ու ավելացնել իր ֆինանսական կարողությունը, դա […]
19:48 03.10.2018
«Արցախում բնական է, որ պետք է լինի քաղաքական երկխոսություն, պայքար և ժողովրդավարություն, քանի որ, ի վերջո, Արցախյան շարժումն ինքին ժողովրդավարական շարժում էր: Եթե մենք նորմալ երկիր չկարողանանք ստեղծել, ապա արժեզրկվում է մեր շարժումը: Եթե Արցախում ստեղծվի բռնապետություն, ապա ավելի վատ, որ սեփական իշխանությունը բռնապետություն է ստեղծում և ժողովրդին հալածում է: Մենք կարող ենք արդարացնել, որ […]
19:43 03.10.2018
ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գաֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: «2018թ. հունիսի 6-ին Արարատի մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ՝ SOS ծրագրի հաղորդավար […]
19:39 03.10.2018
Երեկ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո բերման են ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) կողմնակիցները: Այս մասին տեղեկացանք Armtimes.com լրատվական կայքից: Հիշեցնենք, որ երեկ միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) և Ավշարի Արայիկի միջև. պատգամավորները սկսել էին հայհոյանքներ հնչեցնել ցուցարարների հասցեին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ […]