TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+18.09 oC
Admin

Admin

ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատվեցին. Փաշինյան

21:44 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ, դիմելով ներկաներին, հայտարարել է. «Ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն՝ հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն և […]

̰
Ունենք 4 ամիս ժամանակ, մինչև այս «գիշերային օրենքը» ուժի մեջ կմտնի․ Վահե Գրիգորյան

21:42 02.10.2018

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը դեռ պետք է ստորագրի հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ: Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով: Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել և որոշումը կայացնել մինչև 3 ամիս ժամկետում: Այս մասին իր ֆեյսբուքյան […]

̰
Մոնիթորինգ է անցկացվում «Վեոլիա Ջրի» կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման գործընթացի շրջանակներում

21:38 02.10.2018

Հոկտեմբերի 1-ին մեկնարկել է ՀՀ ՀԾԿՀ նախագահի 2018թ. սեպտեմբերի 18-ի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ իրականացնելու մասին» հրամանով նախատեսված մոնիթորինգը, որի աշխատանքներում, բացի հանձնաժողովի աշխատակազմից, ներգրավված են նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ջրային կոմիտեի լիազորված անձինք, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մոնիթորինգը […]

̰
Բոլորովին չեմ վախենում, պարզապես հարցեր կան, դրա համար եմ մնացել․ Կարինե Աճեմյան

21:34 02.10.2018

«ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունների նախագծի քվեարկությունից հետո քաղաքացիները փակել են Ազգային ժողովի շենքի մուտքերը։ Այս կապակցությամբ լրագրողները Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանից հետաքրքրվեցին, թե ինչու տուն չի գնում, վախենո՞ւմ է։ «Բոլորովին։ Բոլորովին չեմ վախենում … Պարզապես հարցեր կան, դրա համար եմ մնացել։ Ոչ մեկը չի վախենում, ձեր մտքով չանցնի, մենք չենք վախենում»,– նշեց Հանրապետական խմբակցության պատգամավորը։ […]

̰
Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից

21:29 02.10.2018

Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը, այդ մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

̰
Ովքե՞ր են կողմ քվեարկել աղմկահարույց օրենքի նախագծին. ցուցակ

21:23 02.10.2018

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորների ցուցակը:

̰
ՀՀԿ-ն պաշտոնապես հակահեղափոխություն է հայտարարել. Նիկոլ Փաշինյան

21:21 02.10.2018

Այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ Հանրապետական կուսակցությունը և նրանց աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտոյում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը դարձյալ «Դուխով» գլխարկով է: Հավաքվածները վանկարկում են «Ար-տա-հերթ»: Վարչապետը ներկաներին տեղեկացրեց, որ խորհրդարանում այսօր երեկոյան արդեն իսկ տեղի է ունեցել այդ «տխրահռչակ» նիստը, և […]

̰
Վարչապետը պետք է հրաժարական տա, 14 օր չպիտի ընտրվի և պետք է գնանք ընտրությունների․ Մարուքյան

21:17 02.10.2018

«Ես կարծում եմ, այո՛, վարչապետը պետք է հրաժարական տա հիմա և 14 օր չպիտի ընտրվի վարչապետ, և պետք է գնանք ընտրությունների, որովհետև արդեն բանը բանից անցած է, և այս պայմաններում հնարավոր չէ աշխատել»,– այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ իր կարծիքը հայտնելով այն բանի վերաբերյալ, թե ինչ պետք է լինի ՀՀ […]

̰
Արա Բաբլոյանը համարում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների քվեարկությունը սադրել է Լենա Նազարյանը

21:09 02.10.2018

Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունների ընդունումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բացատրեց, որ թեև նախագիծը կար, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել էին դեռ քվեարկության չդնել, որպեսզի երկխոսություն լինի։ Սակայն, Բաբլոյանի խոսքով, «Ելք» խմբացության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունները ամբողջ խորհրդարանին դրդեցին քվեարկություն անցկացնելուն։

̰
Քվեարկեցին ձեռքով, ինչը հետագայում կարելի է վերանայել․ Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ նիստում ընդունված նախագծի մասին

20:57 02.10.2018

«Քանի որ քարտերը չկային, հավաքվել էին մեր ֆրակցիայի ներկայացուցիչների կողմից, իրենք քվեարկեցին ձեռքով, որը ապագայում կարելի է վերանայել, որովհետև դա ընթացակարգի խախտում է»,– այս խոսքերով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստում «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ անելու նախագծի վերաբերյալ քվեարկությունը, որին իրենց խմբակցությունը դեմ էր։ «Իրանք գաղտնի, գողեգող, էդ բանդան, […]

̰
Վարչապետը ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ համագործակցության շուրջ հանդես կգա հայտարարությամբ. Լենա Նազարյան

20:53 02.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն «Ազատության» հետ զրույցում դիտարկմանը, որ խորհրդարանում այսօր անակնկալ գումարված և ձեռքով քվեարկությամբ ընդունված օրինագծին, բացի «Ելք»-ից, կողմ են քվեարկել բոլոր խմբակցությունները, այդ թվում` այն ուժերը, որոնք համագործակցում են իշխանության հետ և ներկայացված են կառավարությունում, և հարցին, թե արդյոք տեսնում է համագործակցության հարցը քննարկելու անհրաժեշտություն, արձագանքել է․ «Ես կարծում եմ, […]

̰
Անելու են հնարավորն ու անհնարը Փաշինյանի նախաձեռնած գործընթացը վիժեցնելու համար. փաստաբան

20:51 02.10.2018

Փաստաբան Նորայր Նորիկյանը, արձագանքելով դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Սին պատրանքներ չունենանք. խորհրդարանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը համաձայն չէ, որ տեսանելի ապագայում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ուստի անելու են հնարավորն ու անհնարը ոչ միայն խոչընդոտելու, այլև վիժեցնելու Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված գործընթացը: Նման իրադրության պայմաններում […]

̰
Սա ուղղակի միջամտություն է ԱԺ աշխատանքներին կառավարության ղեկավարի կողմից. Շարմազանով

20:41 02.10.2018

Կատարվածի նպատակը մեկն էր, որպեսզի օրենքով սահմանված կարգով պաշտպանենք Ազգային ժողովի իրավունքները և ազատությունները: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Որևէ մեկը չի ասել, որ (խորհրդարանական-խմբ.) արտահերթ ընտրություններ չեն լինելու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված: Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց, և նաև վարչապետը […]

̰
Քննարկվել են հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները

20:38 02.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցման, շրջանառության հարկի շեմի, միկրոձեռնարկատիրության հարկման, արտոնագրային հարկի համակարգերում փոփոխությունների շուրջ առաջարկություններին ու տարբերակներին, ինչպես նաև դրանց՝ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ հնարավոր ազդեցություններին: Ներկայացված առաջարկությունների […]

̰
Վալերիյ Օսիպյանը ԱԺ շենքի դիմաց է, ցուցարարների հետ

20:31 02.10.2018

Այս պահին Բաղրամյան պողոտայում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Վալերիյ Օսպիյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչու է եկել, ինչին ի պատասխան՝ Օսիպյանն ասաց. «Հասարակական կարգի ապահովմամբ է պայմանավորված իմ այստեղ լինելը: Հետևում եմ, որ այստեղ ոստիկանական ծառայությունները ըստ պատշաճի կազմակերպվեն»,- հավելեց Օսիպյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը խաղաղ է, և այս բողոքը խաղաղ նպատակներ է հետապնդում:   […]

̰
Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

20:29 02.10.2018

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է շուրջ չորսամյա պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Միլսի ջանքերով արդյունավետորեն իրականացված հայ-ամերիկյան փոխշահավետ ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել դեսպան Միլսին […]

̰
Ոմանք ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն «սատանի մայլում քյանդրբազություն են անում». ԿԳ նախարար

20:27 02.10.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, թե քաղաքական ուժերն ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն «սատանի մայլում քյանդրբազություն են անում»: «Երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մենք հայտարարեցինք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություն չենք նախաձեռնում, որովհետև քաղաքական մյուս ուժերը պետք է պատրաստվեն դրան։ Միաժամանակ նշում էինք, որ հեղափոխությունից անմիջապես հետո ամենաշատը մեզ էր […]

̰
Արմեն Սողոյանն ազատ է արձակվել

20:20 02.10.2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանն ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է նրա ընկերը` Պարունակ Զելվեյանը: «Իմ ընկեր Արմենն արդեն մեզ հետ է: Վերջապես»,- գրել է նա: Նշենք, որ Սողոյանը մեղադրվում էր աշխատակիցներից առանձնապես խոշոր չափի գումարներ ստանալու մեջ:

̰
Ուկրաինայի հայերի միության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ազնավուրի հիշատակին

20:15 02.10.2018

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Երևանում հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Այս մասին հայտնում է analitikaua.net-ը: Հաղորդվում է, որ Շատվորյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող Ազնավուրի անվամբ աստղին: Աղբյուրը նաև հայտնում է, որ մեծ շանսոնյեի մահվան լուրի մասին տեղեկություն ստանալուց հետո բազմաթիվ քաղաքացիներ և մշակութային ու քաղաքական […]

̰
Ես նմա՞ն եմ մի մարդու, որը իր ասածին դեմ կգնա. Գևորգ Պետրոսյան

20:13 02.10.2018

«Հանրային ճնշումը պետք է իրավաչափ լինի»,- ԱԺ միջանցքում Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ի դիմաց հավաքվելու կոչից հետո հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Լրագրողների այն հարցին, թե նա կո՞ղմ, թե՞ դեմ է քվեարկելու «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» իր առաջարկած օրենքի նախագծին, Պետրոսյանը նշեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որը իր ասածին դեմ կգնա»,- ասաց Գևորգ […]

̰
Google-ը ներկայացրել է Project Stream խաղ բեռնելու համակարգը

20:08 02.10.2018

Google ընկերությունը ներկայացրել է Project Stream համակարգը, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին բեռնել խաղեր անմիջապես բրաուզերում (դիտարկիչ): Առաջին խաղը, որն արդեն հասանելի է օգտատերերին, Assassins Creed Odyssey-ն է: Ամբողջ համակարգը հասանելի կլինի հոկտեմբերի 5-ից սկսած: Հայտնի է, որ սկզբնական՝ թեստավորման շրջանում Project Stream համակարգը հասանելի կլինի միայն ԱՄՆ տարածքում բնակվողների համար: Դեռևս հստակ ժամկերտներ նշված չեն լինի, […]

̰
Սա քվեարկություն չէր, գողություն էր. Սասուն Միքայելյան

20:07 02.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ մի քանի պատգամավորների հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությանը, նշեց. «Գաղտնի, գողեգող եկան ու ամբողջ հայ ժողովրդին` ոչ թե մենակ Հայաստանի, համայն հայությանն ուզում են այսպես ճնշմամբ տանել դեպի անդունդ. սա քվեարկություն չէր, գողություն էր, բայց չեն […]

̰
Հեղափոխությունը չի կարող Սահմանադրությունը ոտատակ տալ. այսօր մի բան հայտարարել, վաղը՝ այլ. Արմեն Ռուստամյան

20:05 02.10.2018

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այսօր պարզ կդառնա, որ իրենք են հեղափոխությունը պաշտպանում, ոչ թե հեղափոխություն գոռացողները: «Հեղափոխությունը չի կարող Սահմանադրությունը ոտատակ տալ, այսօր մի բան հայտարարել, իսկ վաղը՝ այլ և անձի պաշտամունք ստեղծել: Ես գնալու եմ իմ խղճի ճանապարհով: Մենք կողմ ենք արտահերթին, բայց ոչ անհապաղ: Մենք […]

̰
«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց խիստ լարված նիստի ընթացքում

19:56 02.10.2018

«Հաշվիչ հանձնաժողովով իրենք հաշվեցին, որ 61 կողմ եղավ, այսինքն՝ ընդունվեց օրենքը»,- այս խոսքերով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ չնայած իրենց դիմադրությանը՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունները ընդունվեցին ԱԺ երեք խմբակցությունների քվեարկության արդյունքում։ Այս նիստը, նշենք՝ անցավ խիստ լարված մթնոլորտում։ Ընթացքում գոռգոռոցներ եղան պատգամավորների կողմից։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մի պահ բարձրացավ տեղից […]

̰
Վարչապետի խոսքում կարևոր էին շեշտադրումները, որ հիմա ակնհայտ է` ովքեր են հակահեղափոխականները. քաղաքագետ

19:49 02.10.2018

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի` արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ եթե վարչապետը նման բան է հայտարարել, դրա համար հիմքեր ունի: Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, վարչապետի հանդիպումները քաղաքական ուժերի հետ շարունակվելու են, երկու օր հետո հստակ կիմանանք, թե կոնկրետ ինչ նկատի ուներ նա: Բաղդասարյանի կարծիքով` վարչապետի հայտարարության մեջ […]

̰
Թող միանգամից հռչակվեր դիկտատոր և հարցը փակվեր. Արմեն Ռուստամյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

19:36 02.10.2018

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժողովրդի պահանջով վարչապետը ընտրվել է մի մարմնի կողմից, որը ոչ լեգիտիմ է: «Թող միանգամից հռչակվեր դիկտատոր և հարցը փակվեր: Ազգային ժողովի լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում այն ժամանակ, երբ Ազգային ժողովը մինչև հիմա որևէ ձևով չի խոչընդոտել կառավարությանը: Ավելին ասեմ, ես պետք է […]

̰
Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ․ Արսեն Բաբայան

19:31 02.10.2018

Հայաստանի ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/931742820368841

̰
Կհասցնենք. Ընտրական օրենսգրքի նախագիծը կհրապարակվի վաղը կամ մյուս օրը. Դանիել Իոաննիսյան

19:22 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դեկտեմբերի առաջին կեսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրենց մասով մինչև դեկտեմբեր պատրաստ կլինեն, վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց. «Կհասցնենք, Ընտրական օրենսգրքի հայեցակարգը արդեն հրապարակված է, նախագիծը հավանաբար կհրապարակվի վաղը կամ մյուս օրը»: Անդրադառնալով դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու […]

̰
Եթե ՀՀԿ-ն մնա իր դիրքորոշմանը, ես ստիպված կլինեմ դիմել ժողովրդի աջակցությանը. վարչապետ

19:13 02.10.2018

«Այս քայլը ես համարում եմ մեր հայտարարած բանակցային գործընթացը խաթարող քայլ և այս քայլով ի ցույց է դրվում Հայաստանում իսկապես հակահեղափոխական ուժերի, քաղաքական գործիչների շրջանակը: Ես կոչ եմ արել ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որ այդ նախագիծը ընդհանրապես շրջանառությունից հանվի»,- «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների»  մասին խոսելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ […]

̰
ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում, բոլորիդ կոչ եմ անում հավաքվել Ազգային ժողովի մոտ․ Փաշինյան

19:10 02.10.2018

«Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ-ն ժամը 19։30-ին արտահերթ նիստ է հրավիրում՝ ձեզ հայտնի նախագիծը քվեարկելու համար, և ես բոլորիդ կոչ եմ անում հենց հիմա հավաքվել Ազգային ժողովի մոտ։ Եվ նաև այն պատգամավորներին, ովքեր, ըստ էության, չեն համարում, որ իրենք պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում ուղղակի չգնալ Ազգային ժողով և […]

̰
BACK_TO_TOP