15:59 03.10.2018
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի՛ և արդեն հաազատ դարձած գործընկերներ, Արագածոտնի մարզի սիրելի՛ ժողովուրդ, պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով և հիմք ընդունելով Հ. Յ. Դաշնակցության 02.10.2018թ. հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին, […]
15:55 03.10.2018
Երկարատև հիվանդությունից հետո, 94 տարեկան հասակում Երևանում մահացել է լիտվացի արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Անտոնինա Մահարին՝ Գուրգեն Մահարիի կինը։ Հայաստանի գրողների միությունից Shantnews.am-ին հայտնեցին, որ Անտոնինա Մահարիի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 4-ին ։ «Նա Հայաստանում հարազատներ չունի, թաղվելու է այն գերեզմանատանը, որտեղ թաղված է որդին: Խոսքը 3-րդ գյուղի Շահումյանի գերեզմանատան մասին է»,- Shantnews.am-ին ասել […]
15:46 03.10.2018
Բրազիլիայում ոստիկանությունը գնդակահարել է առնվազն 9 բանտարկյալի, ովքեր փախուստի են դիմել Տոկանտինս նահանգի բանտից: Այս մասին հաղորդում է Folha de Sao Paulo թերթը: Նշվում է, որ ուղղիչ հիմնարկից փախուստի էր դիմել 28 բանտարկյալ: Նրանք հափշտակել են հսկիչների զենքերը և վիրավորել 3 աշխատակցի: Փախուստի դիմած բանտարկյալները նաև 2 հոգու պատանդ են վերցրել: Ինչպես նշվում է, փախուստից հետո […]
15:37 03.10.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին, երկրից դուրս բերված ակտիվների վերադարձմանը վերաբերող հարցեր, անցումային արդարադատության մեխանիզմների միջազգային փորձին, այդ ոլորտներում քրեական քաղաքականության շրջանակներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր […]
15:26 03.10.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Իհաբ Նասրը քննարկում են ունեցել Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի և զարգացման գոտի ստեղծելու բանակցությունները սկսելու ժամկետների վերաբերյալ: «Մեր 5 երկրները պատրաստակամություն են հայտնել սկսել ձեզ հետ այդ բանակցային գործընթացը: Դա ավելի քան կարևոր է, քանի որ մենք Եգիպտոսի […]
15:21 03.10.2018
Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) հրապարակել է վճիռ, որը վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների օրինաչափությունը կասկածի տակ դնելուն։ Դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել Իրանի պահանջը։ Դատարանը որոշել է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել ամերիկյան կողմի դեմ՝ պահանջելով այս տարվա մայիսի 8-ին սահմանված պատժամիջոցները չտարածել Իրանի հումանիտար ու քաղավիացիոն ոլորտների վրա, մինչև որ երկու […]
15:20 03.10.2018
Ֆրանսիայում կալանավորվել է բանտից ուղղաթիռով փախուստի դիմած Ռեդուան Ֆաիդը: Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել նրա ձերբակալությունից: Նա փախուստի մեջ էր այս տարվա հուլիսից: Սա նրա փախուստի երկրորդ փորձն էր: Տղամարդն ազատության մեջ է անցկացրել 3 ամիս: 2013-ին նա դարձյալ փախուստի էր դիմել՝ պատանդ վերցնելով 4 բանտապահների և պայթեցնելով մի քանի դուռ: Նա ձերբակալվել էր 6 շաբաթ անց: […]
15:10 03.10.2018
Աշոտ Հակոբյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների հետ: Այս մասին ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ամփոփելով համատեղ աշխատանքի կարճ, բայց դժվարին ժամանակահատվածը` Հակոբյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, հորդորելով ավարտին հասցնել նախանշած ծրագրերն ու նախաձեռնությունները»: https://www.facebook.com/MTC.Armenia/photos/a.237267643065567/1745708315554818/?type=3&theater
15:09 03.10.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չընկալվեց քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում: Արդյո՞ք հնարավոր կլինի մինչև տարեվերջ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դա կլինի անցնո՞ւմ, թե՞ հնարավոր չի լինի խուսափել բախումներից: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ: – Պարո՛ն Բալանյան, կխնդրեի Ձեր գնահատականը երեկվանից ստեղծված […]
15:05 03.10.2018
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հոկտեմբերի 3-ին ժայթքել է Սոպուտան հրաբուխը: Այս մասին հաղորդում է AP-ն: Հրաբուխը ժայթքել է այսօր առավոտյան: Օդ է արտանետվել 6 մ բարձրությամբ մոխրի սյուն: Ինդոնեզիայի իշխանությունները տեղացիներն արգելել են մոտենալ Սոպուտանին:
14:44 03.10.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստում հոկտեմբերի 2-ին քննարկվել է Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրի և թվայնացման ոլորտներին առնչվող հարցերը: Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, ԵՏՀ-ի խորհուրդը հավանություն է տվել դաշնակցային պետությունների միջեւ ԵԱՏՄ-ի շրջանակում թանկարժեք մետաղների և քարերի հետ կապված գործառնությունների առանձնահատկությունների վերաբերյալ համաձայնագրի նախագծին: Այն պետք է անցնի անդամ երկրների ներպատական […]
14:42 03.10.2018
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.-ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել է այն մասին, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952թ.-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում: Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանությունը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. […]
14:28 03.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների ընթացքում մասնակիցները փորձել են արդյունավետ ժամկետ գտնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Եվ միակ տարաձայնությունը հենց ժամկետի հարցն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Ես համարում եմ, որ քաղաքական ճգնաժամ կա։ Ես համարում եմ, […]
14:22 03.10.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը կոչ է արել Իրանին և Եվրոպային ստեղծել միջուկային գործարքի պահպանման մեխանիզմներ: Նա այդ մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում: Զարիֆը մասնավորապես նշել է, որ եվրոպական երկրները հայտարարել են, որ պաշտպանում են միջուկային գործարքի պահպանումը, և այժմ անհրաժեշտ է պայմանավորվածությունները վերածել մեխանիզմների: «Վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է նա: […]
14:14 03.10.2018
«Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի, որովհետև այստեղ բանակցության խնդիր չկար ուղղակիորեն։ Բայց ես իմ մոտեցմամբ կարող եմ ամրագրել հետևյալը, որ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը փորձեցին ճշտել փոխադարձ տեսակետները, ճշտել տեղի ունեցածը, ինչը տարավ երեկվա այդ զարգացումներին»,- Ազգային ժողովում այսօր, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանդիպումներին, նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ […]
14:09 03.10.2018
Երեկ Ազգային ժողովում արտահերթ կարգով ընդունված օրենքի նպատակը վարչապետի հրաժարականի միջոցով արտահերթ ընտրություններին հասնելը դժվար դարձնելը կամ դրա հնարավորությունը բացառելն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ Պատգամավորը նշեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացված հանդիպումների ընթացքում հանրապետական պատգամավորներից մեկը վստահեցրել է, որ իրենց մտքով չի էլ […]
14:06 03.10.2018
ՊՊԾ գունդը գրավելու և այլ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանն այսօր դատարանում հայտարարել են, որ հացադուլ են սկսում: Պավել Մանուկյանը հայտարարել է, որ ինքը չի դադարեցնի հացադուլը, մինչև իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոխվի: Նրա խոսքերով՝ ինքն այսուհետ հրաժարվելու է բուժզննումից ու դեղորայքից: Մանուկյանը խնդրել է […]
13:36 03.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի ունեցած դեպքի հանգամանքները: 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1981 թվականին: Դեպքի առթիվ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին […]
13:26 03.10.2018
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 3-ի առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել և հրաժեշտի ուղերձով դիմել մարզպետարանի աշխատակազմին, մարզի բնակչությանը՝ շնորհակալություն հայտնելով չորսամսյա համատեղ աշխատանքի համար: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը: Անցած […]
13:21 03.10.2018
«Ժողովրդի պահանջը ես շատ լավ եմ հասկանում։ Եվ ես չեմ կարծում, որ ինչ-որ մի մարդ պիտի ծնվի մեզանում, որը ժողովրդի պահանջով կարողանա իր կարողությունները ներկայացնել ժողովրդին։ Ժողովրդի պահանջով ես այսօր Ազգային ժողովի պատգամավոր եմ»,- այս խոսքերով ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանեց այն հարցին, թե Հանրապետական կուսակցությունը չի՞ անսում հանրային պահանջին։ Հարցին, թե մտավախություն չունի՞, […]
13:14 03.10.2018
SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգելով ցանկանում է ժամանակ շահել, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն այսօր ԱԺ միջանցքներում՝ ճեպազրույցի ժամանակ, պատասխանել է, որ նման բան չկա: «Խնդիրը մեր մեջ չէ: Մենք ասել ենք, որ ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, և մենք գնացել ենք բանակցությունների: Ի սկզբանե վարչապետն ասել է՝ մայիս-հունիս: Ինքն այստեղ ուղիղ եթեր […]
13:12 03.10.2018
Gallup international կազմակերպությունը սեպտեմբերի 3-11-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել վարչապետի ու կառավարության աշխատանքի 100 օրվա գնահատականը պարզելու նպատակով: Հարցումներն իրականացվել են հանրապետության ողջ տարածքում՝ դեմ առ դեմ: Իրականացվել է 1106 հարցում, որին մասնակցել են 18 տարին լրացած քաղաքացիներ: Սխալի հավանականությունը կազմում է 3 տոկոս: Հարցման ընթացքում ներառված էին այնպիսի հարցեր, ինչպիսիք էին օրինակ՝ Ձեր կարծիքով […]
13:06 03.10.2018
«Հայաստանը ինչքան ավելի մեծ զարգացում ունենա, բնականաբար, Հանրապետականը պիտի լինի այդ զարգացման կենտրոնում։ Անհնար բան է, որ առանց Հանրապետականի հնարավոր լինի որոշակի առաջընթաց մեր պետության համար»,- այս մասին այսօր խորհրդարանի միջանցքում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Հարցին, թե ինչու հնարավոր չէ առանց ՀՀԿ-ի հաջողության հասնել, Սահակյանը պատասխանեց, որ մեկ գործող […]
12:44 03.10.2018
«Նման համաձայնություններ չեն եղել, որևէ բանավոր բան չի կատարվել»,– այս մասին ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր հայտարարեց՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե վարչապետը ներկայացրել է բանակցությունների որոշ բանավոր պայմանավորվածություններ։ Սահակյանը պարզաբանեց, որ հնարավոր չէ որևէ բան բանակցել, որովհետև իրենք ասում են, թե երբ պետք է լինի Ազգային ժողովի նիստը։ Խորհրդարանը, ըստ Սահակյանի, […]
12:40 03.10.2018
Խորհրդարանում ժամը 12։00-ին աշխատանքն սկսելու և նախագծերը քվեարկելու որոշումն իրականություն է դարձել: Օրենսդիրն անցել է մինչ այդ քննարկված նախագծերի քվեարկությանը: Նախ՝ քվերակության է դրվել կառավարության կողմից ներկայացված «էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծն ընդունվել է 59 կողմ ձայնով: Դեմ և ձեռնպահ ձայներ […]
12:37 03.10.2018
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների համար հանրային պահանջ լինելու կամ չլինելու հարցին՝ ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ժողովուրդը դժգոհ էր նախկին իշխանություններից, ապա հարցրեց՝ իսկ նոր իշխանություններն ի՞նչ են անում։ «Հիմա ես եմ հարց տալիս։ Նշեք մի ոլորտ, որտեղ էս 5 ամսվա մեջ տեսանելի, չափելի առաջընթաց կա»,- նշեց Պետրոսյանը։ ShantNews.am-ի այն դիտարկմանը, […]
12:33 03.10.2018
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ ցանկանում է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն: Աշոտյանը նշել է, որ իրենք երեկ տեղի ունեցած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության չեն եկել որևէ հարցի շուրջ: «Խոսել պայմանավորվածությունների մասին, ավելի քան […]
12:32 03.10.2018
Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք կմատուցի՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «France 24»-ը ՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակին: Ազգային հարգանքի արարողությունը տեղի կունենա Փարիզում՝ հոկտեմբերի 5-ին: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:
12:31 03.10.2018
««Ծառուկյան» դաշինքը ոչ մի ընտրությունից չի խուսափել, այդ թվում՝ արտահերթից, բայց մեր խնդիրը պարզապես այն է, որ ավելորդ շտապողականությունը չլինի ընտրությունների որակի հաշվին։ Սա է խնդիրը»,– այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նա բացատրեց, որ իրենք որակ ասելիս նկատի ունեն, որ պետք է ցուցակների անճշտությունների վերացման, ընտրական […]