TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+18.09 oC
Admin

Admin

Եթե փոխվում են իշխանները, բայց չի փոխվում մարդկանց կյանքը, այստեղ հեղափոխություն չկա․ Գևորգ Պետրոսյան

12:24 03.10.2018

«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» փոփոխությունը իրավական խնդիր է եղել, և այդ խնդիրները հանրահավաքներով չէ, որ լուծվում են։ Հանրահավաքներով լուծվում են քաղաքական խնդիրներ, դրանք կարող են քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխություն առաջացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, երեկ ԱԺ կողմից ընդունված փոփոխության հեղինակ Գևորգ Պետրոսյանը։ Պետրոսյանը նշեց, […]

̰
Հարուցվել է քրեական գործ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

12:18 03.10.2018

01.10.2018թ.` ժամը 10:50-ի սահմաններում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական […]

̰
Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու

12:17 03.10.2018

Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակներից մեկն էլ իր հրաժարականն է: Հրաժարականից հետո, եթե ԱԺ-ն սահմանված ժամկետում չառաջադրի վարչապետի թեկնածու, ապա կլուծարվի: Վարչապետը երեկ ուշ երեկոյան խորհրդարանական խմբակցությունների հետ, ըստ երևույթին, […]

̰
Եկել է ժամանակը լեգիտիմացնելու իշխանությունը և այն վերադարձնելու իր իրական տիրոջը՝ Հայաստանի ժողովրդին. Գուրգեն Արսենյան

12:06 03.10.2018

Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարություն է արել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ թեև անձնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որոշել է դադարեցնել այցը և հրատապ վերադառնալ Հայաստան: «Տեղեկացնում եմ Ձեզ, որ Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու […]

̰
ԱԺ նախագահը հորդորում է Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին դահլիճ գալ՝ քվեարկելու

12:01 03.10.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր  խորհրդարանում ժամը 10-ին մեկնարկած նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: 105 պատգամավորներից գրանցվել էր 41 պատգամավոր:  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին առաջարկեց աշխատասենյակներում աշխատել, ժամը 11-ին, եթե քվորում լինի, քարտուղարության հրավերով գալ դահլիճ, որպեսզի կարողանան պատշաճ քվեարկել և ընդունել այն օրենքները, որոնք անհրաժեշտ են ապագայում իրենց աշխատանքի համար: Մեկ ու […]

̰
ՀԱՊԿ երկրները շարունակում են գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ խորհրդակցությունները. Ղազախստանի արտգործնախար

11:42 03.10.2018

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցությունները՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը  հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը: «Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են,  ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի […]

̰
Այսօր պաշտոնական Երևանն ու Բաքուն միանգամայն տարբեր կերպ են տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը. Արման Մելիքյան

11:37 03.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Դուշանբեում կայացած կարճատև զրույցն ու ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունը փորձագիտական շրջանակներում ամենատարբեր գնահատականների արժանացավ: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ: – Պարո՛ն Մելիքյան, Դուշանբեում Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև երկխոսության արդյունքում երկու երկրների համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ […]

̰
Որդուն մեղադրանք է առաջադրվել 61-ամյա հորն սպանելու համար

11:36 03.10.2018

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել որդուն՝ 61-ամյա հոր սպանության համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, բաժնի […]

̰
Չկա պայմանավորվածություն. Արմեն Ռուստամյանը՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին

11:32 03.10.2018

ՀՅԴ-ն վարչապետի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել վարչապետի հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու շուրջ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: «Ի սկզբանե էլ ենք մենք դա ասել, եթե մենք գնում ենք համաձայնության արտահերթ անցկացնելու և դա կատարվում է համաձայնությամբ՝ հուշագրով, բնականաբար, մենք պարտավորվում ենք, որ որևէ […]

̰
Մենք որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել. Միքայել Մելքումյան

11:26 03.10.2018

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպում-քննարկմանը: «Երեկ մենք որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, լսել ենք տեղեկատվություն, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունը, ինչ մտադրություններ ունի: Կային փաստարկներ, հակափաստարկներ, բոլորը քննարկվեց, նայվեց, կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին»,- ասաց նա: Հարցին` […]

̰
Խորհրդարանում նիստը հետաձգվեց 4 ժամով

11:24 03.10.2018

Այսօր խորհրդարանում նիստ էր հրավիրված, որը չկայացավ քվորումի բացակայության պատճառով:  105 պատգամավորներից գրանցվել էր 41 պատգամավոր: «Մենք չենք կարող սկսել այս պահին աշխատանքը, հարգելի՛ պատգամավորներ: «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի» 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորի գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ նախագահն […]

̰
Ազգային ժողովի նիստում քվորում չապահովվեց

10:52 03.10.2018

Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի նիստը չսկսվեց, քանի որ քվորումն ապահովված չէր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին առաջարկեց աշխատասենյակներում աշխատել, ժամը 11-ին, եթե քվորում լինի, քարտուղարության հրավերով գալ դահլիճ, որպեսզի կարողանան պատշաճ քվեարկել և ընդունել այն օրենքները, որոնք անհրաժեշտ են ապագայում իրենց աշխատանքի համար: Նշենք, որ 105 պատգամավորներից գրանցվել էին միայն 41-ը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 51-րդ […]

̰
Ֆրանսիայում ձին անսպասելի ներխուժել է սրճարան

02:38 03.10.2018

Ֆրանսիական Շանտիյի քաղաքում ձին անսպասելի ներխուժել է սրճարան, տեղեկացնում է korrespondent.net-ը: Դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցում: Ձին փախել է տեղական մարզադաշտից։ Կենդանին ներխուժել է սրճարան և վախեցրել հաճախորդներին: Սկզբից կենդանին մի կողմ է վազել՝ վայր գցելով աթոռները, ապա հետ գնացել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:  

̰
Չինաստանում ապակե կամրջի վրա հատուկ էֆեկտներ են փորձարկել

02:36 03.10.2018

Չինաստանի հարավ-արևմուտքում ապակե կամրջի վրա հատուկ էֆեկտներ են փորձարկել, տեղեկացնում է  PressTV-ն: Կամուրջը կառուցվել է դեռևս 3 տարի առաջ՝ երկրից 718 մետր հեռավորության վրա: Ապակե տարածքը, որի վրա թույլ են տալիս քայլել զբոսաշրջիկներին, գտնվում է անդունդից 26 մետր բարձրության վրա: Այժմ կամրջի վրա կարելի է ոչ միայն վայելել տեսարանը, այլև նայել լողացող ձկներին, հետևել ծաղիկներին […]

̰
Թուրքիայում բարմենի հրե շոուից հետո զբոսաշրջիկներն այրվածքներ են ստացել

02:20 03.10.2018

Թուրքիայի սրճարաններից մեկում բարմենը հրե շոու է կազմակերպել, որի արդյունքում զբոսաշրջիկներն այրվածքներ են ստացել, տեղեկացնում է NTV-ն: Հաղորդվում է, որ 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց մարմնի և դեմքի այրվածքներով:  

̰
Xiaomi սմարթֆոնը պայթել է քնած տիրոջ կողքին

02:11 03.10.2018

Xiaomi Mi A1 սմարթֆոնը պայթել է քնած տիրոջ կողքին: Դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ սարքը լիցքավորման է դրված եղել։ Տղամարդը վնասվածքներ չի ստացել, տեղեկացնում է Gizmochina-ն: Նշվում է, որ սմարթֆոնի պատյանի շնորհիվ է, որ տիրոջը ոչինչ չի պատահել: Նաև հայտնի է, որ հեռախոսը դեպքից առաջ օգտագործվել է 8 ամիս: Տղամարդն ամեն գիշեր այն լիցքավորման […]

̰
Chanel-ի ցուցադրությանը Grand Palais-ը լողափի է վերածվել

00:57 03.10.2018

Փարիզում շարունակվում է նորաձևության շաբաթը, ինչպես միշտ, այս անգամ էլ Chanel նորաձևության տունն իր ցուցադրությամբ զարմացրել է հանդիսատեսին: Փարիզում Chanel-ի ցուցադրությունը միշտ տեղի է ունենում Փարիզի Մեծ պալատում (Grand Palais), որը փառահեղ ճարտարապետական կառույց է: Ամեն անգամ նորաձևության տան ղեկավար Կարլ Լագերֆելդը Grand Palais-ն այնպես է ձևափոխում, որ, կարելի է ասել, երևակայությունն իրական կյանքի է կոչում: […]

̰
Նրա արվեստը մեր կյանքը միշտ գեղեցիկ է դարձնելու. Արմեն Գրիգորյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

00:48 03.10.2018

Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել․ «Ազնավուրը բացառիկ տաղանդ ունեցող անհատականություն էր։ Նա ոչ միայն տաղանդավոր երգիչ էր, այլ նաև վառ անհատականություն։ Հայկական, ֆրանսիական, համաշխարհային մշակույթը միախառնելով` նա մի նոր բարձունքի է հասցրել մարդկության մշակութային նվաճումները։ Ազնավուրը ոչ միայն լավ երգիչ, մարդ ու հայրենասեր էր, այլ նաև […]

̰
Իտալիայում քաղաքապետ է ձերբակալվել

00:34 03.10.2018

Իտալիայի հարավում գտնվող Ռիաչե քաղաքի քաղաքապետը ձերբակալվել է անօրինական ներգաղթին նպաստելու համար, տեղեկացնում է korrespondent-ը: 60-ամյա քաղաքապետը տեղափոխվել է մեկուսարան: Դոմենիկո Լուկանոյին նաև մեղադրում են աղբի վերամշակման վերաբերյալ պայմանագրերի վերաբաշխման ժամանակ խախտումներ կատարելու մեջ, նրա սիրուհուն հանձնարարվել է լքել երկիրը: Լուկանոն, ով 2004թ․-ից քաղաքապետ է՝ հայտնի է Իտալիայում որպես փախստականների և ներգաղթյալների իրավունքների պաշտպան: Նրա […]

̰
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում

00:02 03.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեջբերելով վարչապետի հետևյալ խոսքերը. «Նրանք, ովքեր մարզերից գալիս են Երևան, թող գան, իսկ նրանք ովքեր մարզերում են, կոչ եմ անում բոլորին, թող դուրս գան իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ և պահանջեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։  

̰
Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն. ՄԻՊ

23:51 02.10.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը: «Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից: Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով: Բոլոր […]

̰
Բանակցե՛ք, տղե՛րք, ձեր ցավը տանեմ. Թևան Պողոսյան

23:39 02.10.2018

Փորձագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հորդորելով կողմերին բանակցություններ սկսել: «Բանակցություններ… Բանակցե՛ք, տղե՛րք, ձեր ցավը տանեմ: Դուխով»,- գրել է Թևան Պողոսյանը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայումս ԱԺ-ում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների՝  ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

̰
Նիկոլ Փաշինյանը այս պահին ԱԺ-ում բանակցություններ է վարում

23:32 02.10.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում է, նա բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների՝  ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս քննարկում են ստեղծված իրավիճակը:

̰
Չնայած Ազնավուրը բեմում հանել էր անվան հայկական մասնիկը՝ այն փոխանցում էր իր երաժշտության միջոցով. միջազգային ԶԼՄ-ները՝ Շառլ Ազնավուրի մասին

22:52 02.10.2018

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրը վայրկենապես ցնցեց ինչպես նրա ներկայացրած մշակույթի միլիոնավոր երկրպագուներին, այնպես էլ մեծ արձագանք գտավ համաշխարհային լրատվադաշտում: Մեծ շանսոնյեի մահվանն անդրադարձել են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Reuters-ը, CNN-ը, The Sun-ը, ֆրանսիական Le Monde-ը, The Guardian-ը, Al Arabiya-ն, Daily Mail-ը, ռուսական մի շարք լրատվամիջոցներ: «Շառլ Ազնավուրը Ֆրանսիան էր: Նա […]

̰
Շնորհակալ եմ, որ միասնական եք. Հայկ Մարությանը միացավ քաղաքացիներին

22:34 02.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես միացավ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին: Նա ելույթ ունեցավ ներկաների առջև՝ ողջունելով նրանց և շնորհակալություն հայտնեց նրանց միասնականության համար: «Ողջո՛ւյն, հայաստանցինե՛ր: Այստեղ կան Հայաստանի բոլոր կողմերից, բոլոր ամենահեռու շրջաններից մարդիկ: Արդեն եկել են և գալիս են Երևան: Ես, այսպես ասած, կարճ եմ կապում, շնորհակալ եմ, որ միասնական եք»,- ասել է […]

̰
Նախարարներին ու մարզպետներին դե յուրե աշխատանքից ազատելուց հետո ես հրաժարական կտամ. վարչապետ

22:23 02.10.2018

Նախարարների ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե ուժի մեջ մտնելուց հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից կամ մեր թիմի որևէ անդամ կառչած է պաշտոնից:  Դրանից հետո՝ 7 օրվա ընթացքում, […]

̰
Վարչապետը հայտարարեց՝ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել աշխատել նոր կառավարության հետ

22:16 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի ազատվել աշխատանքից, քանի որ ցանկացել է մնալ և շարունակել աշխատանքը կառավարությունում: «Եվ ես ցանկանում եմ ասել, որ բոլորով ողջունենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին»,- հայտարարեց Փաշինյանը: Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանը մայիսի 12-ին փոխվարչապետ է նշանակվել որպես «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, թեև անկուսակցական է: Ավելի […]

̰
Վանաձորը միացավ բողոքի ակցիային

22:14 02.10.2018

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում կոչ արեց Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին միանալ Ազգային ժողովի հրաժարականը պահանջող ակցիաներին: Անսալով վարչապետի խորհրդին՝ Վանաձոր քաղաքի բնակիչները միացել են Ազգային ժողովի լուծարումը պահանջող բողոքի ակցիային: Քաղաքացիները ավտոմեքենաներով ձայնային ազդանշաններ են արձակում և քայլերթ իրականացնում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, Գյումրիում ևս բողոքի ակցիաներ են սկսվել՝ ԱԺ-ն լուծարելու […]

̰
«Ելք» խմբակցությունն ԱԺ-ում է, սպասում են վարչապետին

22:10 02.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար խմբակցության իր գործընկերների հետ` կից հետևյալ գրառմամբ. «Սիրելի հայրենակիցներ, «Ելք» խմբակցության պատգամավորներս այս պահին գտնվում ենք Ազգային Ժողովում, այս պահին մեր այստեղ գտնվելը անհրաժեշտ է, քիչ անց վարչապետը ևս մուտք կգործի ԱԺ, մենք ձեզ հետ ենք»:

̰
Ովքե՞ր հրաժեշտ տվեցին մարզպետի պաշտոնին

22:03 02.10.2018

SHANTNEWS.am-ն առանձնացրել է «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ ներկայացուցիչ մարզպետների անունները: Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ քիչ առաջ նրանք աշխատանքից ազատվեցին: Պաշտոնանկ արված մարզպետներն են` Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյան, ԲՀԿ, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյան, ԲՀԿ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյան, ԲՀԿ, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան, ՀՅԴ, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան, ՀՅԴ:

̰
BACK_TO_TOP