19:07 02.10.2018
«Մենք ունեինք պայմանավորվածություն, բավական լեգիտիմ պայմանավորվածություն, որն ամրագրված էր կառավարության ծրագրի՝ այս դահլիճում քվեարկության արդյունքում առ այն, որ մենք մինչև մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև մայիս-հունիս, պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնենք, և դա որևէ մեկը չի վիճարկում ըստ էության։ Հիմա ի՞նչ կատարվեց, այսինքն՝ մենք ունեցանք պայմանավորվածություն, հընթացս այդ պայմանավորվածությունը մի կողմ է դրվում և […]
19:05 02.10.2018
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է, որ նոր օրենքում ասվում է, որ եթե պատգմավորին խոչընդոտելու պահանջը պիտի դիտվի հակահեղափոխություն, սահմանադրական կարգը պահպանելը պիտի դիտվի հակահեղափոխություն, ուրեմն ինքը հակահեղափոխական է: Նա նշել է, որ անձամբ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: «Մեր ամբողջ խնդիրը այս փոփոխության ունի պարզ ձևակերպում, որ Ազգային […]
18:59 02.10.2018
«Ներկայացվել էր օրենքի մի նախագիծ, որի նպատակը ԱԺ արտահերթ ընտրությունները կանխելն էր, այնպես անել, որ Հայաստանը ժողովրդի իշխանության այս պայմաններում դե ֆակտո մտնի մի քաղաքական ճգնաժամի մեջ, որը չի կարողանա հաղթահարել»,- «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին խոսելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքերով՝ այժմ այն ուժերը, որոնք սատարել էին կառավարության առաջարկած ծրագրին, […]
18:53 02.10.2018
«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ ինքը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Ես և անձամբ «Ալյանս» կուսակցությունը կողմ ենք արտահերթ ընտրությունների անցկացմանը»,- գրել է նա:
18:49 02.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: «Հինգշաբթի երեկոյան կմեկնեմ Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին և, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ շաբաթ երեկոյան»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
18:30 02.10.2018
«Կուլիսներում բանակցող չկա։ Շատ հրապարակային ասել ենք՝ այո՛, կողմ ենք ցրմանը, ինչ ձևի նախաձեռնություն իրականացվի»,– ԱԺ ամբիոնից այս խոսքերով Ազգային ժողովը ցրելու նախաձեռնության մասին իրենց կարծիքը հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա տեղեկացրեց, որ իրենց վարչապետի նախաձեռնություններին կողմ են լինելու Ազգային ժողովի ցրման ուղղությամբ, լինի դա՝ Սահմանադրական փոփոխություն, թե վարչապետի հրաժարականի միջոցով Ազգային ժողովի […]
18:27 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ: «Ես կոչ եմ արել ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որ միջոցներ ձեռնարկի՝ այդ նախագիծը օրակարգից հանվի: Կոչ եմ անում մյուս պատգամավորներին չգնալ և չքվեարկել այդ նախագծի օգտին: […]
18:23 02.10.2018
Ազգային ժողովի ամբիոնից այսօրվա իր ելույթում ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ պաշտոնական շրջանառության մեջ է դրել Հայաստանում բուքմեյքերական գրասենյակների ու դրանց համացանցային տարբերակների գործունեությունն արգելող օրենսդրական նախաձեռնություն։ Ֆարմանյանի խոսքերով, սակայն, այդ մասին «Ֆեյսբուքում» գրելուց հետո իմացել է, որ իբր նմանատիպ նպատակով մեկ այլ նախաձեռնություն է դրվել շրջանառության, ինչի նպատակը իր նախաձեռնությունից […]
18:21 02.10.2018
«Արտահերթ կամ ավելի ճիշտ՝ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս մեր նոր կառավարությանը։ Այս առիթով բազմիցս եմ նշել իմ կարծիքը՝ այս Ազգային ժողովը ընտրվել է օրինական, և բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները, կրկնում եմ՝ բոլոր, ընդունել են այս Ազգային ժողովի ընտրության օրինականությունն ու արդյունքները»,- այս խոսքերով Ազգային ժողովի ամբիոնից իր այսօրվա ելույթը սկսեց ԱԺ […]
18:02 02.10.2018
Սահմանադրական ճանապարհով մենք պատրաստ ենք ցանկացած տիպի ընտրությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին: Լրագրողները Վահրամ Բաղդասարյանին հարցրել են՝ արդյո՞ք ՀՀԿ-ն նպատակ ունի «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխություններով կասեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչին ի պատասխան խմբակցության ղեկավարը պնդել է՝ […]
17:56 02.10.2018
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից` այն մասին, որ խորհրդարանում կան ՀՀԿ վերնախավի հետ կուլիսային հանդիպումներ ունեցող պատգամավորներ: «Այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում մի գլուխկոտրուկ առաջ քաշեց հետևյալ երկու հայտարարություններով, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր կուլիսային հանդիպումներ […]
17:54 02.10.2018
«Ինչո՞ւ է ոգևորվել Գևորգ Պետրոսյանը ընդհանրապես։ Նա պետաիրավական հանձնաժողովում արել է առաջարկություն։ Առաջարկությո՞ւն է արել, հա, հասկացանք, առաջարկությունդ արել ես, հա, ախպեր ջան։ Հիմա ասում ենք՝ էս բանը, էս առաջարկությունը կապ ունի վարչապետի կողմից պլանավորված նախագծի հետ առ այն, որ նա հրաժարական կարող է տալ և երկու անգամ չընտրվել։ Եվ ասում ենք՝ սա դրա հետ […]
17:43 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: Վարչապետը երկու տարբերակ է առանձնացրել. եթե պարզվի, որ իբրև վարչապետ ինքը ժողովրդի ներկայացուցիչն է, ընտրությունները կկայանան, հակառակ դեպքում ընտրություններ չեն լինի: Խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունները, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է […]
17:43 02.10.2018
Հայաստանի Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Հրաչյա Հակոբյանի և իր անունից պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է քաղաքացիներին իրավունք տալ ամեն օր՝ ժամը 09։00-20։00-ին, ազատ ու անարգել մուտք գործել Ազգային ժողովի հարակից այգի։ Աղազարյանը պատգամավորներին կոչ արեց միանալ այս նախաձեռնությանը […]
17:40 02.10.2018
Այսօր խորհրդարան ներկայացված օրենքի նախագիծը, որով պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել ԱԺ նախագահի որոշմամբ և որն ի վերջո ընդունվեց լիագումար նիստում, իրականում նպատակ ունի վիժեցնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։ ԱԺ ամբիոնից քիչ առաջ այսպիսի խոսքերով նախագիծը բնորոշեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ «Նախ՝ պատահական չէ, որ նախագիծը […]
17:36 02.10.2018
Կին քաղաքական գործիչները պետք է ևս մեկ անգամ վերաիմաստավորեն իրենց դերն ու գործունեությունը, իրենց խոսքի ուժն ու նշանակությունը։ Բայց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը սկսել է բազմաթիվ հարցազրույցներով հանդես գալ, քաղաքական կանխատեսումներ անել արտահերթ ընտրությունների վերաբերյալ՝ թիրախավորելով անձերի և կուսակցությունների, և դա որևէ կայունության ու խաղաղության շեշտադրում իր մեջ չի կրում։ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս […]
17:20 02.10.2018
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մեկնարկում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների երկու ամյակը, որը, ինչպես բոլորս ենք հիշում, մնաց պատմության մեջ որպես մանդատագողության խայտառակ դրսևորում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չհանդուրժեց ստեղծված իրավիճակը և […]
17:14 02.10.2018
Հայաստանը ամբողջ աշխարհին ապացուցեց, որ կարող է խաղաղ իշխանափոխություն անել, երբ ներքևիններն այլևս չեն ուզում նախկինի պես ապրել, վերևիններն էլ չեն կարողանում նախկինի պես կառավարել։ Դրա արդյունքում Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև եղավ իշխանափոխություն։ Այս կերպ ապրիլ-մայիսի դեպքերն այսօր ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։ «Հիմա էլ պնդում ենք, որ մեզ անհրաժեշտ է […]
17:09 02.10.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթը սկսեց` հայտնելով, որ իր հայտարարության թեման ներքին քաղաքականությանը չի վերաբերում: «Այսօր ներքաղաքական հարցերի մասին չեմ խոսելու, ուստի, կխնդրեմ այն հայրենակիցներին, ովքեր գուցե չեն հավանում իմ քաղաքական տեսակետները կամ ինձ չեն սիրում և հիմա նայում են ուղիղ եթերը, գրեն իրենց մշտական քոմենթները՝ «Սերժի ստրուկ», «քաչալ»: Գրեք, որ […]
17:03 02.10.2018
Ազգային ժողովում այսօր ընդունված նախագիծը, որով պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել ԱԺ նախագահի որոշմամբ, պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը համարում է մանդատներից կառչելու խղճուկ փորձ։ Նիկոլ Փաշինյանի կուսակիցը նշեց, որ աբսուրդ է, երբ ամբողջ խորհրդարանի ներուժն օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու և հակահեղափոխական օրակարգ ձևավորելու վրա։ Ըստ պատգամավորի՝ […]
16:56 02.10.2018
Այսօր ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարվեց, ըստ որի՝ պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ։ Այս որոշումով, ըստ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի, Հանրապետական կուսակցությունն ու դրա աջակիցները ցույց տվեցին իրենց վախերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ «Գործող Սահմանադրությամբ վարչապետի հրաժարականի պարագայում 7-օրյա ժամկետում ԱԺ […]
16:50 02.10.2018
Արցախի Պաշտպանության բանակում անցկացվել են պլանային համաբանակային հրամանատարական հավաքներ, որոնց այսօր ներկա է գտնվել նախագահ Բակո Սահակյանը։ Արցախի ղեկավարը նշել է, որ իր համար հատուկ նշանակություն ունի զինվորականների հետ շփումները, և որ ինքը ոչ մի առիթ բաց չի թողնում նրանց հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ […]
16:45 02.10.2018
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կհանդիպեն»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Հիշեցնենք, որ Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։
16:45 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Հայկակ Արշամյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հայկակ Արշամյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
16:30 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լևոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»: Լևոն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2010 թվականին:
16:24 02.10.2018
Հայտնի երգչուհի Բարբարա Սթրեյզանդը ցավակցություն է հայտնել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նա հրապարակել է 2007 թվականին Փարիզում արված համատեղ լուսանկարը: «Հանգչիր խաղաղությամբ, Շառլ»,- գրել է նա:
16:17 02.10.2018
Համացանցում հայտնվել է Ազնավուրի վերջին լուսանկարը, որը երգչի Instagram-ի էջում տեղադրվել է մահից 3 օր առաջ: Լուսանկարում աշխարհահռչակ շանսոնյեն ֆրանսիացի հայտնի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ է: https://www.instagram.com/p/BoUjjNABzZC/?taken-by=charlesaznavour_official SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան պատճառը, ըստ բժիշկների, թոքերի այտուցն է, որի հետևանքով էլ կանգ է առել երգչի սիրտը:
16:07 02.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանելու 40-ից ավելի երկրների ղեկավարներ: SHANTEWS.am-ի հարցին՝ թե որտե՞ղ են տեղավորվելու այդքան երկրների ղեկավարները, պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը պատասխանեց. «Երևանում այդքան նախագահական համարներ չունենք: Նախագահական համարներ կան 11 հյուրանոցներում, բայց մենք օգտագործել ենք նաև փոխնախագահական և լյուքս դասի այլ հյուրանոցային համարները: Ժամանող պետությունների ղեկավարները դրան ըմբռնումով են […]
16:01 02.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանրապես չի օգտագործում ալկոհոլ, և դա իր առանձնահատկություններից մեկն է: «Ես չխմող մարդ եմ: Ազնվորեն ասում եմ՝ ես կյանքում նույնիսկ մեկ անգամ չեմ խմել գարեջուր: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես խմեի, ինչ սարսափելի կլինեի»,- ասել է Թրամփը: Դոնալդ Թրամփը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ԱՄՆ գերագույն դատարանի դատավորի իր […]
15:49 02.10.2018
Այս ամառ Ճապոնիայում ջերմային հարվածներով հոսպիտալացվել է ավելի քան 95 հազար մարդ: Այս մասին հաղորդում է երկրի հակահրդեհային հարցերով դեպարտամենտը: Երկրի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հաստատվել էր ռեկորդային՝ 41 աստիճանի նշագծի վրա: Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ռեկորդային թվով՝ 160 մարդ է մահացել շոգից: Մահացածների մեծ մասը մեծահասակներ են եղել: Օգոստոսի 1-ին Մելբուրնում գտնվող Մոնաշի համալսարանի փորձագետները […]