TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC
Admin

Admin

Պարտադիր չէ, որ ՔՊ-ն պաշտպաներ. Սասուն Միքայելյանը՝ որդու թեկնածությանը չաջակցելու մասին

12:30 02.10.2018

Պարտադիր չէ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպաներ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից տարածված հայտարարությանը, թե կուսակցությունը չի պատրաստվում պաշտպանել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված Սևակ Միքայելյանի թեկնածությունը: «Ես էլ եմ համաձայն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չպաշտպանի, որպեսզի Հրազդանում լինեն ազատ, արդար ընտրություններ»,- ասել է Միքայելյանը: Պատգամավորը նշել է, որ […]

̰
Գազի և էլեկտրաէներգիայի սակագներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կարող է պաշտոնատար անձանց հրավիրել. Միքայել Մելքումյան

12:28 02.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը հոկտեմբերի 2-ի նիստում Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմի քննարկման ժամանակ նշեց, որ ողջունում է ցանկացած հանձնաժողով, պառլամենտական գործիքակազմի կիրառում, կողմ է քվեարկելու նախագծին, սակայն ցանկանում է ճշտումներ մտցնել` հասկանալու համար այն հետևանքները և կիրառական նշանակությունը, որ ունենալու են արդյունքները: «Ինչպիսի՞ն են լինելու իրավահարաբերությունները անկախ պետական մարմնի […]

̰
911, 1-02, 1-03 և այլ արտակարգ համարներին զանգերը կտեղորոշվեն, եթե զանգողը չկարողանա բացատրել հասցեն

12:24 02.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը (երկրորդ ընթերցում), որով նախատեսվում է արտակարգ իրավիճակների ահազանգման 911, ոստիկանության 1-02, շտապօգնության 1-03 հեռախոսահամարներին զանգերը ինքնուրույն տեղորոշել՝ պարզել, թե որտեղից է գալիս զանգը։ Նախագիծը ներկայացնող ՏԿՏՏ նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանը պարզաբանեց, որ հաճախ այս համարներին զանգողները չեն կարողանում […]

̰
ԲՀԿ-ն առաջարկում է սահմանել «Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող հանձնաժողովի» թիվը

12:21 02.10.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 2-ին խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը: Նա հայտնեց, որ նախորդ գումարմանը խորհրդարանը մանրամասն քննարկել է 1 տարի ժամկետում գազամատակարարման և բաշխման համակարգի խնդիրները: «Ստեղծվել […]

̰
Մեծն Շառլը հեռացավ. Նիկոլա Սարկոզին և Կառլա Բրունին իրենց ցավակցությունն են հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

12:14 02.10.2018

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր Instagram-ի էջում ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի մահվան կապակցությամբ: Սարկոզին իր էջում տեսանյութ է հրապարակել Ծիծեռնակաբերդից, որտեղ Ազնավուրը երգում է: «Մեծն Շառլը հեռացավ: Նրա հեռանալն ինձ անակնկալի բերեց և ցնցեց, քանի որ նրան անմահ էի կարծում: Նա մեզ է թողնում իր բառերը, իր մեղեդիները, իր ձայնը`բացարձակ հանճար, ֆրանսիական […]

̰
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության փորձագետները կգնահատեն Հայաստանի անասնաբուժության ոլորտը

12:08 02.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անասնաբուժական ծառայությունների կատարողականի գնահատման (OIE PVS) փորձագետներին՝ առաքելության ղեկավար Նիկշա Բարիշիչի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարց է, և մենք գնահատում ենք ցանկացած խորհրդատվություն և քննադատություն, […]

̰
Ազգային ժողովը, ըստ փոխնախարարի, կասեցնում է ցրվելու գործընթացի հնարավորությունը

12:00 02.10.2018

Ազգային ժողովում այսօր քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը («Հանրապետական» խմբակցություն) հիշեցրեց նախագծի բովանդակությունը։ Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովը հարցերի քննարկման ժամանակ պարտավորեցնում է կառավարության ներկայացուցչի օրենքի պարտադրանքով ներկա լինել հարցի քննարկմանը և ներկայացնել կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտության […]

̰
«Լույս» դաշինքն աջակցում է վարչապետի՝ խորհրդարանը լուծարելու և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը. Մարուքյան

11:50 02.10.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել  է, որ իրենք աջակցում են խորհրդարանը լուծարելու և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: Լրագրողի այն հարցին, թե «Լույս» դաշինքը մտահոգություն չունի՞, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո խորհրդարանական ընտրություններին ևս քիչ ձայն կհավաքեն, պատգամավորը պատասխանել է, որ չունեն այդպիսի մտահոգություն:  

̰
Մոմավառություն Հոլիվուդի փառքի ծառուղում` ի հիշատակ Շառլ Ազնավուրի

11:46 02.10.2018

Հոլիվուդի փառքի ծառուղում Շառլ Ազնավուրի աստղի մոտ մեծանուն շանսոնյեի երկրպագուները մոմովառություն են կազմակերպել: Այս մասին մենք տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատերերի էջերից: Հիշեցնենք, որ 2017 թվականին Հոլիվուդի փառքի ծառուղում մեծ շուքով բացվեց Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Ազնավուրն իր ստեղծագործական կյանքի ընթացքում խաղացել է շուրջ 6 տասնյակ ֆիլմերում և արժանացել բազում մրցանակների, այդ թվում՝ ֆրանսիական կինոյի պատվավոր «Սեզար» […]

̰
ԿԳՆ պաշտոնյան թավշյա հեղափոխության երկրում արդարություն հաստատելու ամենաարժեքավոր կարգախոսը դնում է շատ լուրջ վտանգի տակ. Անահիտ Բախշյան

11:43 02.10.2018

Քիչ առաջ երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի թ. 42 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը կասեցնելու վերաբերյալ բողոքի ակցիայի և ԿԳՆ պաշտոնյայի տարօրինակ հայտարարության մասին: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում են ստորև․ «Երևանի թ.42 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը կասեցնելու վերաբերյալ բողոքի ակցիա են սկսել դպրոցի 23 մանկավարժներից 12-ը: Ինչո՞ւ, որովհետև քննչական մարմնին դպրոցի […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

11:42 02.10.2018

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ալագյազ գյուղ տանող ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: 2018թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 06:30-ի սահմաններում, Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչը, առանց ավտոմեքենա վարելու թույլտվության վկայականի, վարելով իր հորեղբոր որդուն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Ալագյազ գյուղ տանող ճանապարհով ընթանալիս՝ Վարդաբլուր գյուղի հարևանությամբ անցնող հատվածում, վրաերթի […]

̰
Արցախի պետնախարարը Եվրոպայում քննարկում է ներդրումային ծրագրերը. կան գործնական պայմանավորվածություններ

11:35 02.10.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային այցով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ կառավարության տեղեկատվական կենտրոնից: Պետական նախարարը հանդիպել է սփյուռքահայ ու օտարազգի մի խումբ խոշոր գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային մի շարք ծրագրեր: Գ. Մարտիրոսյանը նրանց ուշադրությունն է հրավիրել Արցախում բիզնես միջավայրի առավելությունների վրա՝ հատկապես ընդգծելով էներգետիկ […]

̰
Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը «հարստացվել է» ժողովրդավարությամբ

11:34 02.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվող առաջին հարցը վերաբերում է Հայաստանի հաշվեքննիչ պալատին։ «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկվում է արդեն երկրորդ ընթերցմամբ։ Նախագծի հեղինակներից ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը («Հանրապետական» խմբակցություն) տեղեկացրեց, որ ժողովրդավարական երկրներում կա Հաշվեքննիչ պալատի և խորհրդարանի միասնական նիստեր անցկացնելու պրակտիկա։ Սա, ըստ Մինասյանի, ավելացնում է […]

̰
Խորհրդարանը լուծարելու որևէ հիմք չկա. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մասին

11:28 02.10.2018

Խորհրդարանը լուծարելու որևէ հիմք չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպման մասին: Աշոտյանը նշել է, որ իշխանությունների այն թեզը, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրի կայունության, ներդրումների համար, իրականում չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Արմեն Աշոտյանի՝ իշխանությունները ցանկանում են խորհրդարանական արտահերթ […]

̰
Ֆրանկոֆոնիան սգում է. միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձ է հղել

11:20 02.10.2018

Աշխարհի այս հայը եղավ  ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը ցավակցական ուղերձ է հղել: «Անսահման տխրությամբ իմացանք Շառլ Ազնավուրի մահվան գույժը՝ հոկտեմբերի մեկին, 94 տարեկան հասակում, մինչդեռ ողջ Ֆրանկոֆոնիան՝ հավաքված Երևանում երկրների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի առիթով, պատրաստվում էր նրա հետ «Բոհեմը» երգել, ձայնակցել […]

̰
Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ Ազգային ժողովի նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ

11:15 02.10.2018

Ազգային ժողովում այսօր սկսվեց հերթական նստաշրջանը, որի հենց մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ մահացած Շառլ Ազնավուրի հիշատակը։ Ավելի ուշ սկսվեց օրակարգային հարցերի քննարկումը։ Նիստերի օրակարգում ընդգրկված է 6 հարց՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (երկրորդ ընթերցում), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» (երկրորդ […]

̰
Երկու Կորեաների սահմանին ականազերծում է իրականացվում

00:33 02.10.2018

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի հետ սահմանի դեմիլիտարիզացված 4 կիլոմետրանոց հատվածի ականազերծումն արդեն սկսվել է։ Տարածքի մաքրումն ականներից ու չպայթած զինամթերքից իրականացվելու է երկու երկրների ղեկավարների համաձայնությունն ի կատար ածելու համատեքստում։ Երկու նախագահները պայմանավորվել էին ականազերծել այդ տարածքը՝ Կորեական պատերազմի ընթացքում ընկած զինվորների աճյունները հայտնաբերելու համար։ Հավանական է, որ այդ վայրերում […]

̰
ԱՄՆ-ի բանկերը վրդովված են կիբերհարձակումների հաճախացումից

00:28 02.10.2018

Ամերիկյան խոշորագույն բանկերի մի մասը վերջին շաբաթների ընթացքում կիբերհարձակումների թիրախ է դարձել։ Դրանք կատարվում են ֆինանսական կառույցների անմիջապես համակարգչային ցանցերի վրա, փոխանցում է Wall Street Journal-ը։ Հարձակումներն ուղղված են եղել ֆինանսական հսկաների համակարգչային ցանցերում հնարավոր «թույլ կետերի» բացահայտմանը։ Հարձակումների թիրախում եղել են, մասնավորապես, հետևյալ խոշորագույն բանկերը․ Bank of America, Wells Fargo, JPMorgan Chase, Citigroup։ Նման […]

̰
Հույս ունեմ, որ ՌԴ-ի հետ հարաբերություններն էլ ավելի կջերմանան. Էրդողան

00:07 02.10.2018

Թուրքիան մտադիր է ամրապնդել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հատկապես պաշտպանության ոլորտում: Այդ հարաբերությունները փչացնելուն ուղղված բոլոր գործողությունները չեզոքացված են: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ արագ զարգանում են՝ սկսած Սիրիայից, զբոսաշրջությունից մինչև պաշտպանություն: Մենք իրագործում ենք փոխշահավետ ծրագրեր: Շատ սադրանքներ են եղել՝ ուղղված մեր […]

̰
Վիետնամցիներին խորհուրդ են տվել հոկտեմբերին Հայաստան այցելել

00:00 02.10.2018

Վիետնամական  «Bao Ha Tinh» պարբերականը հրապարակել է հոդված, որում խորհուրդ է տալիս վիետնամցիներին, թե ուր կարելի է ճանապարհորդել այս տարվա հոկտեմբերին, տեղեկացնում է Rusarminfo-ն: Տուրիստական 5 ուղղությունների մեջ է եղել նաև Հայաստանը: «Հոկտեմբերը լավագույն ժամանակն է Հայաստան այցելելու համար, որովհետև այնտեղ ամառը շոգ է, ձմեռը՝ ցուրտ: Տարվա այդ ժամանակահատվածում եղանակը բավականին մեղմ է և նպաստում […]

̰
Ազնավուրը ոսկե տառերով կմնա համաշխարհային մշակույթի պատմության մեջ. Արմեն Ռուստամյան

23:55 01.10.2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է` ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի երգերով դեռ սերունդներ են դաստիարակվելու: «Ազնավուրը մեր սիմվոլն է եղել: Ես իսկապես շոկի մեջ եմ: Շատ մոտ առնչություններ ենք ունեցել նրա հետ: Մեծ հայ էր, շատ մեծ հայ, ով իր ամբողջական նվիրումն է ցույց տվել իր ժողովրդի նկատմամբ, ազգային արմատները հիշեցրել, հիշատակել, […]

̰
Բաքվում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. կա զոհ

23:50 01.10.2018

Բաքվի Խազարի շրջանի Բինա բնակավայրում ուղևորատար ավտոբուսը բախվել է գնացքի, զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 34-ը, հայտնում է minval.az -ը: Նշվում է, որ  13-ամյա դպրոցականը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Վիրավորների վիճակը շատ ծանր է, նրանց  թվում կան 5-16 տարեկան երեխաներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

̰
Խորը ցավով տեղեկացա Մեծ հայի, մեծանուն մեր հայրենակցի, անկրկնելի արվեստագետի մահվան մասին. Արսեն Թորոսյան

23:25 01.10.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան մասին: «Խորը ցավով տեղեկացա Մեծ հայի, մեծանուն մեր հայրենակցի, անկրկնելի արվեստագետի մահվան մասին: Մեր Ազնավուրն էր նա… Ամեն հայինը` առանձին, ու ողջ հայությանը` ընդհանուր: Բացառիկ մարդ… Սա համայն հայության կորուստն է»,- գրել  է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 94 տարեկանում մահացել […]

̰
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը ցավակցել է Ազնավուր ընտանիքին

23:17 01.10.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին՝ հայտնելով իր խորին ցավակցությունը: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը: Ցավակցական հեռագրում Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատականն է հայտնել այն եզակի դերի մասին, որ Շառլ Ազնավուրն ունեցել է միջազգային հարթակում, հատկապես երաժշտության ոլորտում։ Նորին Սրբությունը նաև շեշտել է Շառլ […]

̰
Դավիթ Բաբայան

23:16 01.10.2018

̰
2011 թ.-ից որևէ հայ պաշտոնյա չէր այցելել Հալեպ. Մխիթար Հայրապետյան

22:58 01.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պատմել է Մերձավոր արևելք կատարած այցի մասին: «Սիրիայում եղել ենք 3 քաղաքներում, իսկ Եգիպտոսում և Լիբանանում 2 քաղաքներում: Յուրաքնչյուր երկրի հայ համայնք ունի իր յուրահատկությունը: Սկսեմ Սիրիայից. ես միշտ ակնարկել եմ, որ մտադիր եմ առաջին այցս կատարել ծանր վիճակում գտնվող հայ համայնք: Ընտրվեց սեպտեմբերի 21-ը, […]

̰
Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար. Նիկոլ Փաշինյան

22:13 01.10.2018

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Ահավոր բոթ լսեցինք այսօր. կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը: Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, ժողովուրդներին… Որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ներդրումների համար կայուն մթնոլորտ կապահովեն

22:09 01.10.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է Մերձավոր արևելք կատարած այցի մասին. «Կարծում եմ՝ սփյուռքահայերին որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանան, որ նոր իշխանությունները որակապես կամ բովանդակային առումով  բոլորովին տարբերվում են նախորդ իշխանություններից: Հիմնականում սփյուռքին շարունակում է հետաքրքրել օրինականության հաստատումը, մի բան, որ նրանք երազել են այդ մասին: Ես կարծում եմ, […]

̰
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում սուգ կհայտարարվի

20:50 01.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մոմավառություն է՝ ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի: Այդ առիթով բազմաթիվ քաղաքացիներ մոմեր և ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ տաղանդավոր երգչի: Շանսոնյեին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա հետ միասին հրապարակում էին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, […]

̰
Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանը

20:33 01.10.2018

Շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Խորը ցավով տեղեկացա ֆրանսահայ անվանի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին: Սա անդառնալի կորուստ էր ոչ միայն համայն աշխարհի հայերի, այլ նաև երկրագնդի տարբեր անկյուններում բնակվող նրա արվեստի միլիոնավոր երկրպագուների համար: Շառլ Ազնավուրը ոչ միայն նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան ու հասարակական […]

̰
BACK_TO_TOP