14:18 28.09.2018
Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Դուշանբեից: Երկու երկրների առաջնորդները կարևորել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: ՀՀ վարչապետը ողջունել է ղազախական որոշ ընկերությունների մուտքը հայկական շուկա: «Մենք դա ողջունում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նազարբաևն իր հերթին ընդգծել […]
14:06 28.09.2018
«Միացյալ Նահանգները միշտ ըմբռնումով են մոտեցել Հայաստանի և Իրանի հետ հարաբերություններին, մենք երբևէ ԱՄՆ-ից որևէ բան չենք լսել: Մենք պիտի գիտակցենք, որ այլընտրանքներ չունենք: Մենք Իրանը դիտարկում ենք նաև այլընտրանք ռուսական ազդեցությանը»,- ասել է քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արա Պապյանը հիշեցրեց այն հանգամանքը, որ Իրանի ղեկավարությունը զգուշավոր էր մոտենում հայաստանյան իրադարձություններին և […]
13:39 28.09.2018
Մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը: Ծրագրի շրջանակներում Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական և ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանները համագործակցել են՝ ներառական կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Ծրագրին աջակցել է UNICEF-ը: Համագործակցության արդյունքում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը բարելավվել են: Երկու համալսարանների դասախոս-մասնագետների համատեղ ուժերով մշակվել է մանկավարժական ԲՈՒՀ-երի համար նախատեսված […]
13:38 28.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուշացումով մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը: ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանին: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Դուշանբեից հայտնում է, որ հանդիպման շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն են ունեցել մի քանի բառ փոխանակել իրար հետ: Ավելի վաղ, հիշեցնենք, որ Դուշանբեում, երբ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ բոլոր ղեկավարները հավաքվել […]
13:32 28.09.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կաթնարտադրության զարգացման համալիր ծրագիրը մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը, ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, աշխատանքային խմբում ընդգրկված մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության […]
13:15 28.09.2018
Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով բարձրացել է: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է բնապահպանության նախարարը: Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Սևանում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այս տարի 40 միլիոն խոր․ մետրով ավելի շատ ջուր կա: Խոսրով Հարությունյանի հարցին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրել է, որ լճի մակարդակի բարձրացմանը նպաստել է եղանակը: «Այն տարիներին, […]
13:09 28.09.2018
Այսօր վաղ առավոտյան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Քանի որ Հայաստանի վարչապետը երեկոյան էր հասել Դուշանբե, և գիշերն էլ երկրների ղեկավարները միասին մասնակցել էին ընթրիքի, Ռահմոնը Փաշինյանից հետաքրքրվել է՝ հասցրե՞ց հանգստանալ։ – Հանգստացա՞ր,- հարցրել է Ռահմոնը։ – Այո՛, իհա՛րկե,- պատասխանել է Փաշինյանը։ – Լավ քնեցի՞ր։ – Այո՛, շատ լավ։
13:05 28.09.2018
Քիչ առաջ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել: Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկի Մաշտոցի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա»,- ասված է հայտարարության մեջ: https://www.facebook.com/roadpoliceofarmenia/photos/a.1809804019333269/2076199972693671/?type=3&theater&ifg=1
13:03 28.09.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ինքն իրեն առաջադրել է Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի կուենան հոկտեմբերին։ Այդ ընտրությունները միակը չեն․ հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի մի քանի համայնքներում նույնպես ընտրություններ կանցկացվեն: Ժամկետները, այդ թվում և Հրազդանի քաղաքապետի ընտրությունների համար, հետևյալն են․ թեկնածուների առաջադրում՝ սեպտեմբերի 26-30 […]
12:54 28.09.2018
Դուշանբեում վաղ առավոտից փակ են կենտրոնական փողոցները: ԱՊՀ երկրների ղեկավարները Տաջիկստանում են՝ բարձր մակարդակի հանդիպումներում քննարկելու երկրների ընդհանուր անվտանգության բարձրացմանն ուղղված ծրագրերն ու խնդիրները: SHANTNEWS.AM-ի թղթակից Վահագն Հակոբյանի հաղորդմամբ՝ ԱՊՀ 10 երկրների ղեկավարները նախ՝ նեղ կազմով են հանդիպում ունեցել, իսկ ներկայումս՝ ավելի քան 1 ժամ ուշացումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ քննարկվելու է […]
12:41 28.09.2018
Քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է այն հարցին, թե կկարողանա՞ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզել եվրոպացիներին և ռուսներին դուրս գալ միջուկային գործարքից: «Եվրոպացիներին թերևս կկարողանա համոզել, քանի որ Եվրոպայի վրա ազդեցությունը բավականին մեծ է, Թրամփն անընդհատ մեղադրում է Եվրոպային այս կամ այն պարտականությունը չկատարելու մեջ, և այդ պատճառով նա կարող է ասել, […]
12:33 28.09.2018
Քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է այն մասին, թե տպավորության կա՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին զիջումների չեն կարողանում գալ, քանի որ դիրքորոշումները բավականին կոշտ են, հատկապես վերջին շրջանում փոխադարձ մեղադրանքներ եղան՝ կապված Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ: «Իսկապես դեռ հստակ չէ, թե ով է կազմակերպիչը, կամ […]
12:30 28.09.2018
Արցախյան հակամարտության խաղաղ լուծման գործում հաջողության հասնելու համար պետք է բանակցային գործընթացի մեջ լինեն բոլոր կողմերը, այդ թվում՝ Արցախը։ Այս մասին այսօր հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մի կողմից հրաժարվում է խոսել արցախահայության հետ, մյուս կողմից՝ առաջարկում բանակցային գործընթացի մեջ ներառել Արցախից գաղթած ադրբեջանցիներին։ Դա, ըստ Էլիբեգովայի, հստակ ազդակ է, որ Ադրբեջանին […]
12:28 28.09.2018
Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ բոլոր ղեկավարները հավաքվել են միասին լուսանկարվելու համար։ Սովորույթի համաձայն՝ ղեկավարները կանգնել են այբբենական կարգով, և Ադրբեջանի նախագահը կանգնել է Հայաստանի վարչապետի կողքին։ Լուսանկարվելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կողք կողքի են քայլել, ինչի ընթացքում Փաշինյանը խոսեցրել է Ալիևին։ Կարճատև խոսակցության բովանդակությունը հրապարակված տեսանյութից հնարավոր չէ պարզել։
12:26 28.09.2018
11,5 կիլոմետր բարձրության վրա մեքսիկական օդանավի տուրբուլենտային գոտում հայտնվելու հետևանքով մոտ 30 մարդ է տուժել։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ինքնաթիռի` կես ճանապարհին տուրբուլենտային գոտուն բախվելու հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը։ Ինքնաթիռը թռիչք է կատարել Մեքսիկայի՝ ԱՄՆ սահմանին գտնվող Տիխուանա քաղաքից, իսկ արդեն վայրէջքի ժամանակ բժշկական անձնակազմերն արդեն սպասում էին տուժածներին օգնություն […]
12:20 28.09.2018
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալիս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հիշեցրել է ռուս-վրացական պատերազմի, դրա հետևանքով նախկինում Վրաստանի վերահսկողության տակ եղած տարածքների անջատման, դրանց հետագա ռազմականացման ու այդ տարածքներում մարդու իրավունքների ոտնահարումների մասին։ Սրանով Բախտաձեն սլաքներն ուղղել է Ռուսաստանի դեմ ու մեղադրել Մոսկվային այդ երկրամասերն օկուպացնելու մեջ։ Վրաստանի վարչապետը խոսել է նաև այս տարածքներում վերջերս […]
12:12 28.09.2018
Բնապահպանության նախարարությունը նախատեսում է կողակի վերարտադրման ծրագիր իրականացնել Սևանում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը նշել է, որ նախարարությունն արդեն նախնական հետազոտություններ է իրականացնում: «Կողակը ոչ միայն Սևանի էնդեմիկ ձկնատեսակն է, այլ, ըստ էության, դա միակ ձկնատեսակն է, որ օրգանական նյութեր է ուտում և դրանով սանիտարի դեր է խաղում Սևանի […]
12:09 28.09.2018
Փորձագետները կանխատեսում են Հայաստանում մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, քաղաքական ուժերի շրջանակներում այս հեռանկարը ոչ բոլորին է ոգևորել: Կկայանա՞ն արդյոք ընտրություններն այս տարի, ո՞ր ուժերը կմասնակցեն, ի՞նչ պայքար է կանխատեսվում: Այս և այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ: – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանը ցրելու հարցով բանակցություններ սկսելու մտադրության մասին: Հայտարարությունը […]
12:03 28.09.2018
Սևանա լճում ֆոսֆորի պարունակությունը զգալիորեն աճել է, որը բացասական գործոն է հանդիսանում: Այս մասին «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը ներկայացրել է, թե նախարարությունն ինչ է պատրաստվում անել այդ խնդիրը լուծելու համար: «Առաջինը պետք է սահմանափակել կեղտաջրերի մուտքը Սևանա լիճ: Առաջինը՝ բնակավայրերից կեղտաջրերի մաքրման կենտրոնական կայաններում կենսաբանական մաքրման […]
11:50 28.09.2018
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլի օդանավակայանում վայրէջքից հետո ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը բաժանվել է երկու մասի, զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնում է FOX Carolina News-ը: Օդանավակայանի տնօրենը նշում է, որ օդանավը թռիչքուղու վրա է վայրէջք կատարել, իսկ հետո անհայտ պատճառներով չի կարողացել կանգ առնել: Այն դուրս է եկել թռիչքուղուց, մտել խոտածածկ տարածք, բախվել սպիտակ […]
11:29 28.09.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված […]
11:27 28.09.2018
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը թիրախ է ընտրել ՀՀ սահմանային բնակավայրերը, կրակում է գյուղերի դպրոցների և մանկապարտեզների վրա, ինչը փորձություն էր նաև ՀԱՊԿ-ի համար: Այն, որ այդ կառույցն արձագանքեց՝ մեղադրելով Ադրբեջանին, արդեն ազդակ էր, որ այն գործում է։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է հակամարտության ապակայունացման հիմնական մեղքը բարդել […]
11:21 28.09.2018
Սեպտեմբերի 25-ից 27-ը ՄԱԿ ԳԱ շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին և համատեղ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում մտահոգություն են արտահայտում վերջին շրջանում տարածաշրջանի լարվածության և մարդկային կորուստների վերաբերյալ։ Համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և պարզաբանումներ ներկայացրել […]
11:19 28.09.2018
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան այսօր խոսել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին՝ նշելով, որ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը նախևառաջ քննարկել են տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։ Ադրբեջանը ՌԴ-ում 1 մլրդ դոլարից ավելի ներդրումային ծրագրեր է իրականացնում, Ռուսաստանի ներդրումներն Ադրբեջանում հասնում են 5 մլրդ-ի։ Ըստ բանախոսի՝ Ռուսաստանն Ադրբեջանի համար ագրարային մեծ շուկա է, սակայն հաճախ […]
23:15 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում ունեցավ աշխարհահռչակ Airbus ընկերության մաս հանդիսացող Airbus helicopters ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերությունը զբաղվում է ուղղաթիռների արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև դրանց ընթացիկ սպասարկմամբ: ԱԻ նախարարի հետ հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացրին իրենց ուղղաթիռները, որոնք հարմարեցված են դժվարամատչելի տեղանքներում փրկարարական աշխատանքների իրականացման, հրդեհաշիջման, տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման և […]
22:37 27.09.2018
«Այսօրվա իշխանական աբսուրդի պայմաններում անտեր մնացած դատավորները չեն դարձել լիարժեք անկախ: Ներկա իշխանությունն իրենց վրա չի ազդում, բայց հին ազդեցությունները հստակորեն պահպանվում են: Բայց նաև ավելի վատ վիճակ է, քանի որ համակարգային անտերություն է տիրում: Սկզբում պետք է առողջանա ԱԺ-ն, որից հետո պետք է առողջացնել երկրի քաղաքական վիճակը և դրանից հետո նոր՝ դատարանները»,- «Շանթ» ՀԸ-ի […]
22:24 27.09.2018
Համացանցում հրապարակվել է ժպտացող գեկոնի (մողեսի տեսակ) տեսանյութ: Այն կարճ ժամանակում կարողացել է վիրուսային դառնալ՝ հավաքելով 15 մլն դիտում: Մողեսի տերը նրա համար անձնական բլոգ է բացել, որն անմիջապես գրավել է օգտատերերի ուշադրությունը: Գեկոնը տեսանյութում ժպտում է տեսախցիկի առջև և շատ զվարճալի տեսք ունի: Որոշ օգտատերեր արդեն հասցրել են նշել, որ այդպիսի տեսք են ունենում […]
22:02 27.09.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավրության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել: ԱԱԾ-ի և ոստիկանության կենտրոնական բաժնի հետ միասին ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու ու իրացնելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման […]
20:40 27.09.2018
Արագ սննդի McDonald’s ցանցը կհրաժարվի կոնսերվանտներից, բուրազերծիչներից և ներկանյութերից, որոնք օգտագործվում են բուրգերների պատրաստման մեջ: Այդ մասին հայտարարվում է ընկերության կայքում: Փոփոխությունները կվերաբերեն համբուրգերներին, չիզբուրգերներին, կրկնակի չիզբուրգերներին և բիգ մակերին: Արհեստական հավելումները, որոնք ի հայտ են եկել բուլկիների, հումքի և McDonald’s-ի որոշ հայտնի բուրգերների սոուսների մեջ, այլևս չեն օգտագործվի ամերիկյան ռեստորանների ցանցի մթերքներում: Արհեստական բաղադրիչների փոխարինումը […]