22:37 27.09.2018
«Այսօրվա իշխանական աբսուրդի պայմաններում անտեր մնացած դատավորները չեն դարձել լիարժեք անկախ: Ներկա իշխանությունն իրենց վրա չի ազդում, բայց հին ազդեցությունները հստակորեն պահպանվում են: Բայց նաև ավելի վատ վիճակ է, քանի որ համակարգային անտերություն է տիրում: Սկզբում պետք է առողջանա ԱԺ-ն, որից հետո պետք է առողջացնել երկրի քաղաքական վիճակը և դրանից հետո նոր՝ դատարանները»,- «Շանթ» ՀԸ-ի […]
22:24 27.09.2018
Համացանցում հրապարակվել է ժպտացող գեկոնի (մողեսի տեսակ) տեսանյութ: Այն կարճ ժամանակում կարողացել է վիրուսային դառնալ՝ հավաքելով 15 մլն դիտում: Մողեսի տերը նրա համար անձնական բլոգ է բացել, որն անմիջապես գրավել է օգտատերերի ուշադրությունը: Գեկոնը տեսանյութում ժպտում է տեսախցիկի առջև և շատ զվարճալի տեսք ունի: Որոշ օգտատերեր արդեն հասցրել են նշել, որ այդպիսի տեսք են ունենում […]
22:02 27.09.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավրության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել: ԱԱԾ-ի և ոստիկանության կենտրոնական բաժնի հետ միասին ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու ու իրացնելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման […]
20:40 27.09.2018
Արագ սննդի McDonald’s ցանցը կհրաժարվի կոնսերվանտներից, բուրազերծիչներից և ներկանյութերից, որոնք օգտագործվում են բուրգերների պատրաստման մեջ: Այդ մասին հայտարարվում է ընկերության կայքում: Փոփոխությունները կվերաբերեն համբուրգերներին, չիզբուրգերներին, կրկնակի չիզբուրգերներին և բիգ մակերին: Արհեստական հավելումները, որոնք ի հայտ են եկել բուլկիների, հումքի և McDonald’s-ի որոշ հայտնի բուրգերների սոուսների մեջ, այլևս չեն օգտագործվի ամերիկյան ռեստորանների ցանցի մթերքներում: Արհեստական բաղադրիչների փոխարինումը […]
20:08 27.09.2018
ԱՄՆ-ի կենդանաբանական այգում ցույց են տվել կարմիր պանդայի ձագին: Այս մասին ասվում է ТСН գործակալության տեսանյութում: Ձագուկին անվանել են Բժիշկ Լիլի՝ ի պատիվ անասնաբույժի, որն առաջին անգամ տեսել է նրան ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Կենդանին լույս աշխարհ է եկել հունիսին: Նա իրեն լավ է զգում և աստիճանաբար քաշ է հավաքում:
19:50 27.09.2018
Ավստրալիայում 65-ամյա թոշակառու Բելինդա Բիգհեմն ամուսնու հետ որոշել էր ձկնորսության գնալ: Զբոսանքի ժամանակ ջրից ձուկը անսպասելիորեն ցատկել է և պատռել կնոջ կոկորդը: Այս մասին գրում է ABC News-ը: Ինչ-որ պահի կինը գիտակցել է, որ ընկել է նավակի հատակին ու արնահոսում է: Պարզվել է, որ ջրից դուրս է թռել մեկ մետրանոց սկումբրիա (թյունիկ) և լողակով ամուր բռնել […]
19:44 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Տարիներ շարունակ ՀՀ և […]
19:40 27.09.2018
«Բոլոր այն կուսակցությունները, որոնք չկարողացան ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ անցողիկ շեմ ապահովել, բնականաբար, պետք է գիտակցեն, թե ինչն են սխալ արել, որ իրենց խոսքը տեղ չի հասել: Իրենք ընտրողին չեն կարողացել ճիշտ խոսքերով գայթակղել, որ իրենց օգնեն: Դա իրենց անցյալի՞ պատճառով է, թե՞ ներկայի, չգիտեմ, սակայն դասեր կան սովորելու, թե ինչ վարքագիծ պետք է լինի […]
19:37 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Չմիավորման շարժման բարձր մակարդակի հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթին, հանդես եկավ պատասխան խոսքով: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտում են, որ զրուցակիցները համակարծիք էին, Վահրամ Կաժոյանը, մասնավորապես, նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները` […]
19:20 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների ռազմակրթական ոլորտի պատասխանատուները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները: Նիստի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը […]
19:13 27.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնում են, որ նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի գործունեության համակարգման գծով տնօրեն Սերգեյ Ուլատովին և ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը խոսեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային […]
19:12 27.09.2018
Ադրբեջանն ու Իսրայելը սկսել են իսրայելական Pegasus-120 պտուտակավոր հետախուզական անօդաչու թռչող սարքի համատեղ արտադրությունը։ Արտադրությունը կազմակերպվում է ադրբեջանական Azad systmes և իսրայելական Aeronautics ընկերությունների կարողությունների հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը։ Մինչ այս արդեն հայտնի էր դարձել երկու երկրների կողմից այս սարքի համատեղ արտադրություն սկսելու մտադրության մասին։ Անօդաչու թռչող այս սարքը նորագույններից […]
19:04 27.09.2018
Այսօր Զինվորների տուն է այցելել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Այս մասին տեղեկացանք Երևանի պետական բժշկական համալսարանի լրատվական բաժնից: Նշվում է, որ Սանասարյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել հնարավորություններին, շփվել է տղաների հետ և խոստացել պարբերաբար այցելել Հայրենիքի պաշտպանի կենտրոն: Հանդիպման վերջում համագործակցության հուշագիր է կնքվել կենտրոնի հետ:
19:03 27.09.2018
«Այս պահին մենք պետությանը վնաս պատճառած գումարները հետ բերելու պրոցեսի մեջ ենք։ Իրավապահների հետ այդ աշխատանքն ենք տանում, ինչպես նաև եկող շաբաթ վարչապետին կներկայացնենք երկու նոր ուսումնասիրության ավարտ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր տեղեկացրեց ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Պաշտոնյան բացատրեց, որ խոսքը Ագրարային համալսարանում և Էջմիածնի քաղաքապետարանում տեղի ունեցած ստուգումների […]
18:59 27.09.2018
Ռուսաստանի ուղղաթիռաշինական ընկերությունն իր արտադրած և Ադրբեջանի կողմից շահագործվող քաղաքացիական ու ռազմական ուղղաթիռների սպասարկման (նորոգման) կենտրոն է բացել Բաքվում։ Այն աշխատելու է ադրբեջանական Silk Way ընկերության նույնատիպ սպասարկման կենտրոնի բազայի վրա։ Այս մասին հայտնի է դարձել «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության փոխտնօրենի խոսքերից։ Սպասարկման կենտրոնն ամռան ընթացքում (հավանաբար՝ դեռ Silk Way ընկերության միջոցներով) նորոգել է Ադրբեջանում շահագործվող […]
18:54 27.09.2018
Նախօրեին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում գտնվող Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն լուսանկարվել է ԱՄՆ նախագահի և նրա տիկնոջ հետ։ Լուսանկարում Պորոշենկոն հագնված է, ինչպես Թրամփը, կապել է նույնպիսի փողկապ և ունի գրեթե նույն կեցվածքը։ Լուսանկարը հրապարակելիս Պորոշենկոյի խոսնակը կից գրառում է արել․ «Երբ նույնիսկ դրեսկոդը խորհրդանշում է ռազմավարական գործընկերների դիրքորոշումների նմանությունը»։ Коли навіть дрескод […]
18:50 27.09.2018
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ պատվիրակությունների շրջանում քրքջոցների հարցին անդրադառնալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավաքվածները ծիծաղում էին ոչ թե իր վրա, այլ իր հետ միասին։ Այս մասին նա այսօր ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Դրանք կեղծ լուրեր են։ Նրանք ծիծաղում էին ոչ թե ինձ վրա, այլ ինձ հետ միասին։ Մենք ուրախ […]
18:43 27.09.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որում նշվում է, թե իրենք ստացել են բելառուսական «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրի նոր խմբաքանակ։ Սակայն Razm.info մասնագիտացած կայքի տվյալներով՝ այս խմբաքանակը կարող էր Ադրբեջան բերվել դեռևս հուլիսին։ Ադրբեջանական կողմը տեսանյութում չի նշում, թե երբ են ստացել զինատեսակի նոր խումբը, իսկ Razm.info կայքի վերլուծաբանները դեռ օգոստոսին հիմնավոր կասկած էին հայտնել, […]
18:39 27.09.2018
Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին առաջին ընթերցմամբ ու 29 կողմ ձայնով ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվել են նաև «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի դրույթները, կատարվել են մի շարք այլ փոփոխություններ, փոխանցում է «Արցախպրեսը»։ «Զինվորական ծառայության հարցերին առնչվող բաժնում հանվել է «բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու պայմաններ» հասկացությունը, […]
18:30 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Դուշանբեից հաղորդում է, որ հանդիպումը նախագահի նստավայրում է: Հանդիպումը փակ է, այնտեղ միայն կառավարության օպերատորներն են նկարահանում իրականացնում: Հանդիպմանը կհաջորդի պաշտոնական ընթրիք` ի պատիվ երկրների ղեկավարների: Նշենք, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին հատուկ են նախապատրաստվել. […]
18:28 27.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք […]
18:16 27.09.2018
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ելք» դաշինքն առաջիկայում այլևս չի լինելու: Նա, մասնավորապես, նշել է, որ դաշինքում կան տարաձայնություններ և ընդհանուր հայտարարի գալ չի ստացվել: SHANTNEWS.AM-ը կապ հատատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը: «Հաստատում եմ տեղեկատվությունը: Այս պահին այլ […]
18:13 27.09.2018
Վրաստանի տարածքում հացահատիկի՝ բեռնատարներով տեղափոխումը բացառելու մասին որոշումը թեև չնչին, բայց կարող էր հացահատիկի թանկացման պատճառ դառնալ։ Դրանից կտուժեին նաև վարորդները, որոնք կկորցնեին իրենց աշխատանքը։ Եվ այդ վարորդների թվում էին թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի քաղաքացիներ։ Այս մասին այսօր հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ եթե հայկական կողմն ապացուցեր հացահատիկի թանկացումը, Վրաստանի […]
18:06 27.09.2018
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է 200 շտապօգնության մեքենա: Այդ մեքենաների թվում են նաև շտապօգնության ռեանիմոբիլներ, շտապօգնության գծային մեքենաներ, որոնցից 9-ը առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններին: Այս մասին մենք տեղեկացանք ՀՀ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր Արմավիրի բժշկական կենտրոնում ծանոթացել […]
18:03 27.09.2018
Իջևանից Նոյեմբերյան ճանապարհի նորոգման աշխատանքներն այս տարի գերակատարվել են։ 12 կիլոմետրի փոխարեն աշխատանքներ են իրականացվել 18․1 կիլոմետրի վրա, և շուտով այն պատրաստ կլինի։ Արագ աշխատելու պատճառն էլ ճանապարհի վիճակն է եղել։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։ «Նոյեմբերյան-Վրաստանի սահման հատվածը այս տարի չենք կարող անել զուտ եղանակային պայմաններով պայմանավորված, […]
17:55 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում ԶԼՄ-ների համար պարզաբանում է ներկայացրել վերջին օրերին քննարկման առիթ դարձած մի դեպքի վերաբերյալ: «Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք ՀԺ-ում: Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ՝ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական […]
17:50 27.09.2018
Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումն անցել է թեյի սեղանի շուրջ, տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները։ Նրանց առանձնազրույցի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Մինչ այդ երկու ղեկավարները Բաքվում միասին մասնակցել են երկու երկրների միջռեգիոնալ համագործակցության համաժողովին ու ներկա են եղել ձյուդոյի աշխարհի առաջնության որոշ մրցելույթների։ Պուտինի օրակարգը դրանով սպառվել է։ Բաքվից նա […]
17:48 27.09.2018
2020 թվականից ԵԱՏՄ ամբողջ շուկայում արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներմուծումը, իսկ Հայաստանն այդ արգելքն արդեն մտցրել է, և այն ուժի մեջ է։ Եթե ներհայաստանյան կարգավորումը փոխվի, այդ փոփոխությունը հնարավոր կլինի կիրառել միայն մի քանի ամիս։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։ «Հիմա եթե մենք այս […]