16:59 26.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը կարող են հանդիպել այս տարվա հոկտեմբերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Չգիտեմ՝ երբ տեղի կունենա գագաթնաժողովը: Այն կարող է տեղի ունենալ հոկտեմբերին, բայց, ամենայն հավանականությամբ, ավելի ուշ»,- ասել է Պոմպեոն՝ պատասխանելով հաղորդավարի՝ հոկտեմբերին կայանալիք հնարավոր հանդիպման մասին […]
16:51 26.09.2018
Ֆրանսիացի դերասան, ՌԴ քաղաքացիություն ունեցող Ժերար Դեպարդիեի ներկայացուցիչը RIA FAN-ի հետ զրույցում մեկնաբանել է դերասանի՝ ՌԴ-ում քաղաքական գործունեությամբ զբաղվելու ծրագրերի մասին լուրերը: «Ժերարը դեռևս նման ծրագրեր չունի, իսկ եթե լինեն, ապա անպայման անձամբ կհայտնի: Ինչո՞ւ ոչ»,- ասել են դերասանի մամլո ծառայությունից: Ավելի վաղ հայտարարվել էր ՌԴ քաղաքացիություն ունեցող մեկ այլ դերասանի՝ Սթիվեն Սիգալի՝ Պրիմորյեի երկրամասի նահանգապետ […]
16:50 26.09.2018
Այսօր մի խումբ վարորդներ և ավտոներկրողներ հավաքվել էին Ավտովարորդների պաշտպանության լիգայի գրասենյակում և պատրաստվում էին ավտոմեքենաներով բողոքի ակցիա իրականացնել ու հանդիպել ՊԵԿ նախագահին իրենց խնդիրները բարձրաձայնելու համար: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ այժմ աջ ղեկերով մեքենաների ձախ ղեկի ձևափոխման համար վարորդները հանսում են Վրաստան, որտեղ էլ շատ վատ են […]
16:46 26.09.2018
Ռուսաստանի միջուկային սպառազինությունն ԱՄՆ համար ամենաառաջնային վտանգն է, միայն դրանից հետո են գալիս Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերը։ Այս մասին Վիրջինիայի ռազմական կրթահամալիրներից մեկում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, որի խոսքերը մեջբերում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։ «Եթե նայելու լինենք արտաքին վտանգներին, ապա առաջինը, ինչին ես պետք է ուշադրություն դարձնեմ, Ռուսաստանի միջուկային սպառազինությունն […]
16:43 26.09.2018
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հակազդման վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում […]
16:26 26.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
16:23 26.09.2018
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ Լոռու մարզպետարանում 2018 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակներում նորարական տեխնոլոգիաներով և էներգաարդյունավետ լուծումներով բնակելի տների կառուցման հնարավորությունների, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների փորձարկման նպատակով ցուցադրական բնակելի տան կառուցման հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացանք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի […]
16:17 26.09.2018
Եվրոպական խորհրդարանը չեղարկում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացին աջակցելու նպատակով Թուրքիային 70 մլն եվրոյի դրամական օգնության տրամադրումը: Եվրոպական խորհրդարանի բյուջետային հարցերով հանձնաժողովի որոշման համար հիմք է ծառայել 2018-ի ապրիլին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի հրապարակած բացասական եզրակացությամբ զեկույցը, հայտնում է թուրքական «Հյուրիյեթը»: Զեկույցում նշվում է, որ Թուրքիան զգալիորեն հեռացել է Եվրոպական միությունից, մասնավորապես օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների […]
16:14 26.09.2018
Միացյալ Նահանգները հաջորդ ամիս Մերձավոր Արևելքի երեք երկրից՝ Հորդանան, Քուվեյթ ու Բահրեյն, դուրս է բերելու իր հակաօդային պաշտպանության ուժերի մաս կազմող «Պատրիոտ» զենիթահրթիռային կայանների 4 մարտկոց։ Սրա վերաբերյալ հրամանը, ինչպես հայտնի է դարձել ամերիկյան WSJ պարբերականին, ԱՄՆ պաշտպանության նախարարն արձակելու է հաջորդ ամիս։ Սրա պատճառը, ըստ մամուլի ձեռքն ընկած տեղեկությունների, այն է, որ Միացյալ Նահանգները […]
16:13 26.09.2018
Շվեյցարիայի իշխանությունները մերժել են կեցության իրավունք տրամադրել ռուս գործարար Ռոման Աբրամովիչին՝ նշելով, որ այդ փաստը կարող է հասարակական անվտանգության հետ կապված վտանգ ներկայացնել երկրի համար և սպառնալիքի տակ դնել երկրի վարկանիշը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով շվեյցարական լրատվամիջոցներին: Շվեյցարական Tages-Anzeigner պարբերականը հայտնում է, որ 2017 թվականին համաներման շնորհումից հետո Ռուսաստանի Դաշնությունից հարցում էր […]
16:04 26.09.2018
Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Նախագահը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ։ Զրուցակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին: Նախագահ Սարգսյանը կարևորել է […]
15:49 26.09.2018
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո» (Dassault) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
15:47 26.09.2018
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանը ցրելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշեց. «Ես, ամեն դեպքում, այս խմբակցության անդամ եմ: Մի քիչ ռեալ գնահատեք: Իսկ ի՞նչ կարծիքի եք, ես հիմա պիտի առաջինը գոռայի, ասեի` շուտ ԱԺ-ն լուծարեք: Ուզում եք իմանաք` էդ ինձ համար տաք է, […]
15:45 26.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության շինարարության գծով տնօրեն Խոսե Ալբերտո Կառասկոյին և ծրագրի ղեկավար Սանտիագո Զուբիյագա Ռոդրիգեսին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ում իրականացվող աշխատանքների մանրամասները: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած […]
15:36 26.09.2018
Ֆրանսիական աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության 90-ամյա հիմնադիր Ժան Մարի Լը Պենին սեպտեմբերի 25-ի երեկոյան հոսպիտալացրել են: Այս մասին հաղորդում է Liberation–ը: Հոսպիտալացնելու պատճառը բարձր ջերմությունն է եղել: «Բժիշկներն անհրաժեշտ համարեցին նրան հոսպիտալացնել՝ ցանկացած տեսակի բարդություններից զերծ մնալու նպատակով»,- հայտարարել են Լը Պենի գրասենյակից: Լը Պենը ղեկավարել է «Ազգային ճակատ»-ը, որն այժմ ավելի հայտնի է որպես «Ազգային […]
15:35 26.09.2018
Ամերիկյան հանրահայտ Apple կորպորացիայի կողմից թողարկված առաջին 200 համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով: Այս մասին հայտնում է MarketWatch-ը: Համակարգիչն արտադրվել է 1976 թվականին: Աճուրդային ընկերությունը չի ցանկացել բացահայտել գնորդի անունը: Հայտնի է միայն, որ այս համակարգիչները ստեղծելու համար ծախսվել է 300 դոլար:
15:27 26.09.2018
Ավստրալիա թռչող Qantas ավիաընկերության ինքնաթիռում կոտրված սմարթֆոնը բռնկվել է: Այս մասին գրում է Daily Mail-ը: Վայրէջքից երկու ժամ առաջ բիզնես դասի ուղևորները վառված ռետինի հոտ են զգացել: Ինչպես պարզաբանել է փոխադրող ընկերության ներկայացուցիչը, ուղևորներից մեկը գցել է հեռախոսը, որը արգելափակվել է նստարանի արանքում: Երբ նա փորձել է այն հանել և տեղաշարժել է նստարանը, սմարթֆոնը պայթել է: «Անձնակազմը […]
15:22 26.09.2018
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված 16-ամյա Ումութ Օզմենն արդեն ազատության մեջ է: Նա այսօր շրջել է Երևանում, շփվել մարդկանց հետ, լուսանկարվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա տղայի գործը կարճվել է: Ինչպես հայտնի է, 16-ամյա թուրք տղային տուն տանելու համար սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանել տղայի հայրը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն […]
15:02 26.09.2018
Սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակությունը՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ: Միջոցառման օրակարգում հիմնականում ընդգրկված էին մասնակից երկրների գիտատեխնիկական փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ուժերով անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր: Գիտատեխնիկական նստաշրջանին հաջորդեց Բելառուսի […]
14:59 26.09.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նախարարության գործունեության մեծագույն արդյունք է որակել ավագանու ընտրություններում դպրոցների ու մանկապարտեզների ներգրավված չլինելու հանգամանքը: Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Սա համարում եմ վերջին ամիսներին մեր նախարարության գործունեության մեծագույն արդյունք: Որովհետև տեղի է ունեցել ոչ միայն պարզագույն ապաքաղաքականացում, այլ վերացել են ուսուցիչների՝ տարիներ […]
14:29 26.09.2018
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է Tert.am-ը, հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք ստեղծել ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության […]
14:18 26.09.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում: Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանն օգտագործել է Հայաստանում սեփական դիրքերն ընդգծելու նպատակով: «ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության […]
14:08 26.09.2018
Ազգային ժողովում լրագրողները զրուցել են ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Նա ներկայացրել է իր տեսակետը նախկին իշխանությունների վերաբերյալ: Ալիկ Սարգսյանը խոսել է նաև սոցցանցերում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի մասին: «Ինչ ուզում ես ասա, ուզում ես հասարակ բարև տուր, իրենք այդ բարևի տակ ունեն համապատասխան մեկնաբանություններ: Ես հաճույքով սրանց կպատժեի, ովքեր անիրավի, անտեղի, ուղղակի վայրահաչ են […]
14:06 26.09.2018
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ԱԺ-ն ցրելու մասին վարչապետի հայտարարությանը` նշելով, որ քաղաքական բնույթի հարցերի չի անդրադառնում: Կոստանյանն ասաց, որ կազմելու են հրավիրման ենթակա անձանց ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման դեպքում լրացուցիչ անձանց հրավիրելու անհրաժեշտություն է առաջանալու: Կոստանյանն ընդգծեց` խոսքը հեռախոսային խոսակցության գաղտնիության ապահովման և դրա համար պատասխանատու սուբյեկտների […]
13:56 26.09.2018
Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները […]
13:34 26.09.2018
ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխանակումներն ազգային արժույթով իրականացնելուն անցնելու համար դեռ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստ լինի իրավական բազան, ինչպես նաև հենց երկրները պատրաստ լինեն դրան։ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին։ «Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ մեզ մոտ տեղի կունենա ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թվականին դա կստեղծի […]
13:33 26.09.2018
«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ` սեպտեմբերի 26-ի նիստում քննարկման էին դրված հանձնաժողովի աշխատանքի կարևոր մի շարք կետեր: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ մի բան հստակ է` նիստում պետք է քննարկեն այն անձանց շրջանակը, որոնց պետք է կանչեն, նաև այն փաստաթղթերը, որ պետք է պահանջեն և ուսումնասիրեն, ինչի արդյունքում էլ կկարողանան հստակեցնել գործողությունների հաջորդականությունը […]
13:24 26.09.2018
Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը հրապարակելուց հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպանը որոշել է հրաժարական տալ այդ պաշտոնից՝ պետական համակարգից իրավապաշտպանության ոլորտ տեղափոխվելու և այնտեղ աշխատանքը շարունակելու համար։ «Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական […]
13:10 26.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր երկրների ղեկավարներից շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է, որ 2018 թվականը կարևոր և իրադարձություններով հարուստ տարի է եղել Հայաստանի համար: «Ձեզ և ողջ հայ ժողովրդին մաղթում եմ ամենայն հաջողություններ պետական և հասարակական ոլորտներում ընթացող […]
12:59 26.09.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանդես եկավ հայտարարությամբ, որ այսուհետ խորհրդարանը ցրելու թեմայով լրատվամիջոցներին հարցազրույց չի տալու: Իր որոշումը Պետրոսյանն այսպես մեկնաբանեց. «Դուք` լրատվամիջոցներդ, բարի չեք գտնվում ձեր էջերից մաքրել այն խուլիգանական արտահայտությունները, որոնք հնչում են հարցազրույց տվողների հասցեին: Անգամ […]