20:51 26.09.2018
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկարատև հանգիստ համաճարակային վիճակից հետո դիֆթերիա հիվանդությունը աշխարհում վերադառնում է: Շատ կարճ ժամանակում նորանոր երկրներ են ընդգրկվել՝ Վենեսուելա, Ուկրաինա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Եմեն և այլն: Հնդկաստանի լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-23) երկրում արձանագրվել է դիֆթերիայի 147 դեպք, որոնցից 18-ը` մահվան ելքով: Դիֆթերիան վտանգավոր օդակաթիլային վարակ […]
20:40 26.09.2018
Առնվազն 382.900 մարդ է զոհվել Սուդանում 2013 թվականին այնտեղ սկսված պատերազմի ընթացքում: Այս մասին ասվում է տրոպիկական բժշկության և հիգիենայի լոնդոնյան դպրոցի պաշտոնական կայքում, հայտնում է РИА Новости-ն: Հոդվածում նշված է եղել, որ զոհերի հիմնական մասը եղել է երկրի հյուսիսարևելյան և հարավային շրջաններից: Մահացածների հիմնական մասը տղամարդիկ են եղել, նշվում է, սակայն, որ քիչ չէ […]
20:19 26.09.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 9, ծեծի 6, խարդախության և ընտրական իրավունքի խախտման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առևանգման, կողոպուտի, յուրացման կամ վատնման ու կաշառակերության 2-ական, […]
20:07 26.09.2018
Լատվիայում Հռոմի Պապին մատուցված նվերը համացանցում դարձել է քննարկման առարկա: Sputnik Латвия-ի փոխանցմամբ՝ Հռոմի Պապին նվիրել են երկնագույն գուլպաներ: Իսկ Էստոնիա կատարած այցի ժամանակ Հռոմի Պապին նախագահ Կերստի Կալյուլայդը հանձնել է Էստոնիայի Հանրապետության քաղաքացու հատուկ հավաստագիր: Համացանցում ակտիվ սկսել են քննարկել այս երկու երկրների մատուցած նվերները: Շատերի կարծիքով՝ էստոնացիները շատ արագ են կողմնորոշվում, իսկ լատվիացիները դեռ […]
19:42 26.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ի լրատվական ծառայությունը:
19:35 26.09.2018
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդենի կարծիքով՝ ժամանակակից ֆուտբոլը վերածվում է շոու բիզնեսի: Կատալոնական թիմի մարզիչը նշել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է՝ չնայած այն հանգամանքին, որ ՖԻՖԱ-ի The Best մրցանակը օրեր առաջ ստացել է Լուկա Մոդրիչը. «Նախկինում ավելի քիչ մրցանակներ կային, իսկ դրանց շուրջ իրարանցումը մեծ չէր: Հիմա ավելի ու ավելի […]
19:28 26.09.2018
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Բռնությունը կարող է տեղի ունենալ երեխաների խնամքի հաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ինտերնետային միջավայրում, տանը կամ որևէ այլ տեղ: Երեխաների նկատմամբ բռնությունը բացասական ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա և մեծացնում է հետագայում […]
19:22 26.09.2018
1956 թվականի արտադրության Ford Thunderbird ավտոմոբիլը, որը 1926-1962թթ. վարել է դերասանուհի Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում, վաճառքի է հանվել Julien’s Auctions-ի աճուրդում: Ավտոմեքենան, նախնական գնահատմամբ, 500 հազար դոլար է: Այս մասին տեղեկացնում է The Daily Telegraph թերթը: Դերասանուհին մեքենան ձեռք է բերել դրամատուրգ և արձակագիր Արթուր Միլլերի հետ ամուսնությունից կես տարի առաջ: Այդ մեքենայով նրանք ժամանել են իրենց […]
19:17 26.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի առաջիկա միջանկյալ ընտրություններին: «Ցավոք, մենք պարզել ենք, որ Չինաստանը փորձում է միջամտել առաջիկա ընտրություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին: Դա արվում է իմ վարչակազմի դեմ: Նրանք հաղթանակ չեն ցանկանում ինձ կամ մեզ, որովհետև ես առաջին նախագահն եմ, որը առևտրի հարցում […]
19:13 26.09.2018
Սեպտեմբերի 18-21-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Սոֆիայում (Բուլղարիա) մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եվրոպական համաժողովին: Համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա համաժողովը 2019-ին կազմակերպելու իրավունքը և հայկական պատվիրակությանն է հանձնվել կազմակերպության դրոշը: Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն […]
19:06 26.09.2018
Խաչատուրյան քույրերը, որոնք սպանել էին իրենց հորը Մոսկվայում, մեկուսարանից ազատ արձակվելու դեպքում դատարանի որոշմամբ կապրեն տարբեր բնակարաններում: Այս մասին տեղեկացրել է քույրերից մեկի փաստաբանը, գրում է ТАСС-ը: «Քննիչները միջնորդության մեջ խնդրում են արգելել լքել նրանց բնակության վայրը հատուկ (գիշերային) ժամին, բացի քննիչից չշփվել ոչ ոքի հետ»,- ասված է միջնորդության մեջ: Բացի դրանից՝ ասվում է, որ քույրերին կարգելվի […]
18:58 26.09.2018
Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները: Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և […]
18:56 26.09.2018
Մալայզիայի պատմության մեջ առաջին անգամ կին փոխվարչապետը` Վան Ազիզա Վան Իսմայիլը, նախագահել է երկրում ամեն շաբաթ տեղի ունեցող կառավարության նիստը, տեղեկացնում է The Star-ը: «Պատմական իրադարձություն. առաջին անգամ Մալայզիայի պատմության մեջ կինը նախագահում է կառավարության նիստը»,- գրել է Վան Ազիզան իր թվիթերյան էջում: Վան Ազիզա Վան Իսմայիլը երկրում ընդդիմադիր թևի առաջատարներից մեկն է, ով շարժման մեկ […]
18:48 26.09.2018
Ադրբեջանում կոռուպցիոն իրավախախտումների համար ադրբեջանական 35 դատարան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը: Նախարարը նշել է նաև, որ համակարգից հեռացվել է 100 դատավոր և սկզբունքային գնահատական է տրվում շուրջ 80 դատավորի գործունեությանը: Դատավորների հեռացման համար հիմնական պատճառներն են դատական գործերի դիտարկման ձգձգումները, էթիկայի կանոնների խախտման դեպքերը: Այն մասին, […]
18:43 26.09.2018
Իրանի Ուրմիա քաղաքում 6 ամսական երեխան դիահերձարանում վերակենդանացել է, մինչ այդ, սակայն, բժշկական կենտրոնում գրանցել էին երեխայի մահը։ Երեխային դիահերձարանում լողացրել էին թաղումից առաջ, հենց այդ ժամանակ էլ նա կյանքի նշաններ է ցույց տվել։ Այս դեպքի մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Նրա բժիշկն ընդունել է, որ սա բացառիկ դեպք է, երբ մահը գրանցելուց հետո […]
18:36 26.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի […]
18:31 26.09.2018
«1000 տարվա գյուղամեջ» ամենամյա գյուղական կենցաղավարության, արհեստագործության ու արվեստի փառատոնն այսուհետ անց է կացվելու Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։ Այս մասին հայտնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ «Փառատոնը կներկայացնի հայկական մշակույթում գյուղական կենցաղավարության, արհեստների ու արվեստների ամբողջ մի փունջ, որին ոչ միայն կարող եք ներկա գտնվել, այլև մասնակցել, սովորել, վայելել, ձեռք բերել այն ամենն՝ ինչ կարելի կլինի։ […]
18:30 26.09.2018
Գերմանիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 12 երեխա, տեղեկացնում է Bild-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փորձել է շրջանցել երթևեկելի գոտու վրա հայտնված կենդանուն և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Վթարը տեղի է ունեցել Տրոկկաու բնակելի վայրի մոտակայքում: Ներկա պահին ոստիկանությունը ճշտում է դեպքի մանրամասները:
18:22 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նաև լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և ՀՀ […]
18:20 26.09.2018
14 տարի առաջ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանեց քնած հայ սպային ու սեփական երկրում արժանացավ հերոսի կոչման, ինչն ապացուցում է, որ հաղթանակի ու խաղաղության ընկալումները Հայաստանում ու Ադրբեջանում տարբեր են։ Խաղաղության կոչ անելու ու Գուրգեն Մարգարյանի հիշատակը հարգելու համար այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի է […]
18:06 26.09.2018
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի կունենա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի բացումը: Կոմիտասի ծննդյան օրը մեկնարկող փառատոնի առաջին օրը ելույթ կունենա Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագի» կատարումը Հառիճավանքում ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի […]
18:03 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:
17:56 26.09.2018
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ Facebook-ում ՀՀԿ-ի դեմ գրող ֆեյք էջերը վարձատրվում են: «Այսքան խաժամուժ մեր երկրում չի կարող լինել: Ես երբևէ նախկին իշխանություններին գովաբանելու, պաշտպանելու առիթ չեմ ունեցել, ամեն անգամ պատեհ-անպատեհ, տեղին-անտեղի, երբ դիմել եք, ասել եմ` նախկին իշխանության սխալները, չարաշահումները շատ են եղել, ամեն ինչ եղել է, […]
17:52 26.09.2018
Այս տարի Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քիչ հավանական է, ու թեև այդպիսի հնարավորություն քննարկվել է, բայց պետք է կենտրոնանալ հաջորդ տարի այդպիսի այցելություն կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ուշակովը նշել է, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը այս տարի դեռ կկարողանան հանդիպել Դուշանբեում ԱՊՀ […]
17:44 26.09.2018
Լեհաստանի Շչեցին քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է ազգությամբ հայ, Բելգիայում սերիական բռնության մեջ կասկածվող 30-ամյա մի քաղաքացի, հայտնում է Europe լրատվական գործակալությունը: «Կասկածյալը 2015 թվականին դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման Բրյուգե քաղաքում (Բելգիա-խմբ.) դատարանի կողմից: Նա մեղավոր է ճանաչվել մի քանի կանանց բռնաբարելու, զոհերին զենքով սպառնալու և 2011 ու 2012 թվականներին բելգիական Օսթենդ քաղաքում իրականացրած […]
17:27 26.09.2018
Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում-քննարկում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արդեն մեկ ամիս պրակտիկա անցնող երիտասարդների հետ: Նախարարը դրական է գնահատել նախարարության ամենօրյա կազմակերպչական գործունեության նկատմամբ երիտասարդների պատրաստակամ ներգրավվածությունն ու ակտիվ աշխատանքը, ապա լսել պրակտիկ աշխատանքի վերաբերյալ նրանց տպավորությունները, կարծիքներն ու առաջարկները: Խոսելով պետական կառավարման համակարգում երիտասարդներին ներգրավելու անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել […]
17:26 26.09.2018
Ռուսաստանի նախագահի` Ադրբեջան այցը հետաձգվել է մինչև հնարավոր վերջին պահը։ Վլադիմիր Պուտինը Բաքու է մեկնելու վաղն առավոտյան, որտեղից ցերեկը թռչելու է Տաջիկստան` ընդամենը մի քանի ժամ անցկացնելով Ադրբեջանում: Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նույն օրը՝ երեկոյան, ծրագրված է Պուտինի այցը Դուշանբե, որտեղ պետք է նախապատրաստվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ […]
17:17 26.09.2018
Կոտայքի մարզի Հացավան համայնքի բնակիչները սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա իրականացրին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ իրենք ունեն ֆոնդային հողեր, որոնք նախատեսված են հատուկ նպատակով` առանձնացող ընտանիքների կողմից տուն կառուցելու համար, սակայն այդ ամենն այլևս գոյություն չունի, քանի որ հողերն անցել են գյուղապետին: Գյուղացիները ճանապարհ էին փակել, որ այդ խնդրին լուծում տրվի, գյուղը զարգանա, իսկ եթե […]
17:16 26.09.2018
«ԱՄՆ նախագահի խոսքի ժամանակ հնչած ծիծաղը վկայում է ԱՄՆ-ի՝ էլ ավելի մեծ մեկուսացման մասին, ինչը ԱՄՆ նախագահի համար խայտառակություն էր»,- հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մուհամմեդ Ալի Ջաֆարին: «Դուք տեսաք և լսեցիք ծիծաղը: Այդ հեգնանքի ուղերձն այն է, որ Ամերիկան գտնվում է ավելի մեծ մեկուսացման մեջ, և դա մեծ քաղաքական խայտառակություն էր»,- Tasnim […]