TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

Չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր. Տիգրան Բալայան

12:24 26.09.2018

«Այս պահին չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որը մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում մոտ է եղել, ում է տրված եղել»,- սեպտեմբերի 26-ին լրագրողնրեի հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից: Տիգրան Բալայանը նաև հիշեցրեց, որ այս […]

̰
Թրամփի որոշ խոսքեր խինդ ու ծիծաղ են առաջացրել ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի մասնակիցների մոտ

12:13 26.09.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ԱՄՆ նախագահի որոշ արտահայտություններ դահլիճում ծիծաղ են առաջացրել, ինչը չի վրիպել ռուսական մամուլի ուշադրությունից։ Մի դեպքում դա եղել է ընդհանուր զվարճության առիթ, մյուս դեպքում՝ վերաբերել կոնկրետ երկրի։ Առաջինը Դոնալդ Թրամփի արտահայտություններից ծիծաղ է առաջացրել այն, որ ինքը պաշտոնավարման երկու տարում ավելի շատ աշխատանք է տարել Միացյալ Նահանգների համար, քան իր նախորդները։ […]

̰
Լոնդոնի Թեմզա գետում սպիտակ կետ է հայտնվել

12:03 26.09.2018

Բրիտանիայի մայրաքաղաքի միջով անցնող Թեմզա գետի ջրերում իսկական սպիտակ կետ են տեսել։ Այս բացառիկ իրադարձությունը վավերագրել է բրիտանացի էկոլոգ Դեյվ Էնդրյուսը։ Նա իր թվիթերյան գրառման մեջ տեղադրել է տեսանյութ, որում երևում է կետի լողը գետում։ Can't believe I'm writing this, no joke – BELUGA in the Thames off Coalhouse Fort @RareBirdAlertUK pic.twitter.com/6VtrJ1PVc6 — Dave A […]

̰
Նոր գործարար հնարավորություններ ԵՄ և ՀՀ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման շրջանակում

12:02 26.09.2018

Սեպտեմբերի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության հետ համատեղ անցկացրեց «Նոր գործարար հնարավորություններ` Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) իրականացման շրջանակներում» խորագիրը կրող միջոցառումը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան […]

̰
ԵԱՏՄ-ն կարող է 2 տարուց դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում. Տիգրան Սարգսյան

11:48 26.09.2018

Եվրասիական տնտեսական միության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարող է տևել մոտավորապես երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրուցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Նախ՝ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց […]

̰
Չինաստանը Հայաստանին շտապօգնության 200 մեքենա է նվիրաբերել

11:40 26.09.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շտապօգնության նոր մեքենաների ձեռքբերման մասին: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է շտապօգնության 200 մեքենա, այդ թվում՝ շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին: Շտապ […]

̰
Հայաստանում ամերիկյան կամ ռուսական կենսաբանական լաբորատորիաներ չկան. ԱԳՆ

11:39 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությանը, թե ռուս փորձագետներին հնարավորություն է տրվել այցելել ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ: «Հայաստանում ամերիկյան կամ ռուսական կենսաբանական լաբորատորիաներ չկան: Դրանք միայն հայկական են, և այո՛, ռուս փորձագետներին հնարավորություն տրվել է այցելել, քանի որ նրանք մեր ռազմավարական գործընկերներն են»,- ասել է […]

̰
Հայկական զորամիավորումը Սիրիա կմեկնի սիրիական կառավարության հրավերով. ԱԳՆ

11:34 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիա մեկնող հայկական ռազմական միավորները այնտեղ լինելու են հայկական դրոշի տակ` սիրիական կառավարության հրավերով` միջազգային նորմերին համապատասխան: ԱԳՆ խոսնակը նշել է, որ հայկական միավորումը որևէ ռազմական գործողության չի մասնակցելու, այլ կատարելու է հումանիտար առաքելություն, և դա համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

̰
Հայաստանում է անցկացվելու ԱՊՀ հաջորդ տարվա հակաահաբեկչական զորավարժությունը

11:33 26.09.2018

Ղրղզստանում այս օրերին անցկացվող հակաահաբեկչական «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» զորավարժությունը, որը կազմակերպել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը, հաջորդ տարի անցկացվելու է Հայաստանի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը։ Այս զորավարժությունը միտված է համագործակցող երկրների զինված ուժերի կողմից ահաբեկչական խմբերի հայտնաբերմանն ու չեզոքացմանը։ Մտավախություն կա, որ ժամանակին Իրաքի և Սիրիայի հսկայական տարածքներ գրաված ու […]

̰
Հայաստանը պատրաստ է լրջորեն քննարկել Ադրբեջանի կողմից հետապնդվող գործիչներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը. ԱԳՆ

11:32 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մամուլի ասուլիսի ժամանակ այսօր պատասխանելով Shantnews.am-ի հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ՀՀ ԱԳՆ-ն քաղաքական ապաստան տրամադրել այն գործիչներին, որոնք հետապնդումների են ենթարկվում Ադրբեջանի կողմից` հայամետ դիրքորոշում արտահայտելու համար, ասել է, որ հայկական կողմը պատրաստ է ամենայն լրջությամբ քննարկել այն գործիչներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը, ովքեր դրա համար կդիմեն ՀՀ-ին: […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը կմնա ԱՄՆ-ում

11:28 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նյու Յորքում հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե, իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմնա ԱՄՆ-ում և կշարունակի հանդիպումներ ունենալ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանին մասնակցող այլ երկրների դիվանագիտական կառույցների ղեկավարների հետ:

̰
Երեխան հրաշքով վայր չի ընկել կարուսելից

01:00 26.09.2018

Չինաստանում կարուսել նստած տղան անհայտ պատճառով որոշել է դուրս գալ խցիկի պատուհանից այն ժամանակ, երբ կարուսելը 40 մետր բարձրության վրա է եղել: Տեսանյութը հրապարակվել է НТВ հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում: Ընկնելիս տղան փրկվել է շնորհիվ մեծ գլխի, որը խցկված է մնացել ճաղերի արանքում, արդյունքում՝ տղան կախվել է կարուսելի խցիկից:

̰
Թալանում են աշխարհը. Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննադատել է  ՕՊԵԿ-ին

00:52 26.09.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ քննադատել է ՕՊԵԿ-ի երկրները՝  «անհարկի բարձր գների» համար, հաղորդում է CNN-ը: ԱՄՆ նախագահի խոսքով՝  ՕՊԵԿ-ը և համաձայնագրի անդամ երկրները «թալանում են աշխարհը» և անհիմն բարձրացնում նավթի գները: Թրամփը հայտարարել է , որ դա իրեն դուր չի գալիս «և չպետք է դուր գա որևէ մեկին»: […]

̰
Զբոսաշրջիկները կկարողանան այցելել «Գահերի խաղը»  սերիալի նկարահանումների վայրերը

00:47 26.09.2018

HBO հեռուստաալիքը նախատեսում է «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների վայրերը դարձնել զբոսաշրջային այցելության վայրեր: Դրանք գտնվում են Հյուսիսային Իռլանդիայում, հաղորդում է life.ru-ն: Այսպիսով, շոուի երկրպագուները կկարողանան այցելել Ուինթերֆելլը և Սև ամրոցը: Նրանք կկարողանան նաև քայլել այն վայրերով, որտեղ զարգացել են հեռուստասերիալի իրադարձությունները: Սերիալի պրոդյուսերները ասում են, որ դա մեծ արկած է լինելու: Հիշեցնենք, որ ավելի վաղ […]

̰
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել 12 ռուսական ընկերության նկատմամբ՝ բանակին ու Իրանին օգնելու համար

00:37 26.09.2018

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ռուսական ևս 12 ընկերություն ներառել է իր պատժամիջոցների ցուցակի մեջ։ Այս ընկերությունների գործունեությունը, ըստ պատժամիջոցներ սահմանող փաստաթղթի, հակասել է Միացյալ Նահանգների շահերին։ Սեպտեմբերի 26-ից, երբ պատժամիջոցները կմտնեն ուժի մեջ, այդ ընկերություններին կարգելվի վաճառել կամ փոխանցել ամերիկյան արտադրանք, այդ թվում՝ ծրագրային ապահովում։ Ռուսական RBC-ի տվյալներով՝ այս ընկերությունների նկատմամբ մեղադրանքներն ունեն հետևյալ պատճառները. «Վեկտոր», «Գամմա», «Սայրուս […]

̰
Թուրքիայի իշխանություններն առաջարկում են Ձմեռային Օլիմպիադա-2026-ն անցկացնել Էրզրումում և Սոչիում

00:26 26.09.2018

Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում քաղաքի ղեկավար Սեյֆեթին Ազիզօղլուն առաջարկել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը Թուրքիայում անցկացնելու թույլտվության դեպքում մի քանի սպորտաձևերի մի մասն անցկացնել Սոչիում: Այս մասին հայտնում է hurriyet պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրք պաշտոնյան հայտարարել է, որ իր երկիրն անում է ամեն բան՝ խաղերն այնտեղ անցկանցելու համար թույլտվություն ստանալու համար և առաջարկում է […]

̰
Ռուսաստանը կխլացնի Սիրիայի տարածք մտնող թշնամական օդուժը

00:18 26.09.2018

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է ուժեղացնել Սիրիայում տեղակայված իր ռազմական ներկայությունը և ռազմաբազաներն ապահովել ռադիոէլեկտրոնային պայքարի ավելի հզոր կայաններով՝ թշնամական ինքնաթիռների կապի ու տեղորոշման սարքերը խլացնելու համար։ Այս մասին հայտնել է«Իզվեստիա»-ն։ Ռուսական բեռնատար ինքնաթիռներով ռադիոճնշման կայաններն արդեն տեղափոխվել են Սիրիայում ռուսական բանակի զբաղեցրած «Հմեյմիմ» ռազմաբազա։ Այնտեղ նրանք ապահովելու են, որ խափանվի Սիրիայի տարածք մուտք գործած, […]

̰
Իսպանական կրքերը և կանայք Պեդրո Ալմոդովարի ֆիլմերում

23:42 25.09.2018

Այսօր հանրահայտ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը նշում է իր 69-ամյակը: Նա ծնվել է 1949 թվականին իսպանական Կալսադա դե Կալատրավա փոքրիկ քաղաքում: Իր առաջին երկարամետրաժ ֆիլմը նկարահանել է 30 տարեկանում, իսկ ճանաչում ձեռք բերել 1984-ին նկարահանած «Ինչի՞ս է պետք սա» ֆիլմից հետո,  The New York Times-ը ֆիլմն անվանել է «փոքրիկ գլուխգործոց»: Համաշխարհային ֆիլմարտադրությունում Պեդրո Ալմոդովարի ավանդը […]

̰
«Փյունիկ»-ը ընկերական խաղում հաղթել է «Սոչի»-ին

23:30 25.09.2018

Սոչիում մարզումային հավաք անցկացնող Երևանի «Փյունիկ»-ը ստուգողական խաղում մրցել է տեղի «Սոչի» թիմի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Փյունիկ»-ի ֆեյսբուքյան էջից։ Խաղը կայացել է «Սպուտնիկ-Սպորտ» մարզադաշտում և 2:1 հաշվով ավարտվել «Փյունիկ»-ի հաղթանակով : «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ են դարձել Պետրոս Ավետիսյանը և Ռոբերտ Մինասյանը: https://www.facebook.com/fcpyunik/posts/1925670984206467?__xts__[0]=68.ARAEznqIWuswWI2I3XuM7hYmg6vyQESeGlVX6D31UFgW7sUbeWyCg0Dn4UffUuTupDlfQyYqbyQ_Bq-CebOLPSBSIg69HKYuutFCXEs3dP8yqo_MMWdT9UP8rV8AvQpWbtmWCCe02EeJWoS-FR-i_zA1KV38Q5pEh_P7G8MVS3eDdt03T1XlEA&__tn__=-R

̰ ̰
Իսրայելի իշխանությունը բանակին լիազորել է շարունակել Իրանի դեմ պայքարը Սիրիայում

23:09 25.09.2018

Իսրայելի պաշտպանության բանակն այսուհետ նույնպես կշարունակի Իրանի ռազմական ստորաբաժանումների և ենթակառուցվածքների դեմ պայքարը Սիրիայի տարածքում։ Այս մասին բանակին լիազորություններ է տվել Իսրայելի իշխանությունը, հայտնում է տեղական մամուլը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ իսրայելական զինված ուժերը կապի մեջ կլինեն ռուսական կողմի հետ՝ միջադեպերից խուսափելու համար։ Պատճառը, հավանաբար, այս օրերին սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից Ռուսաստանի ռազմական […]

̰
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է դանդաղ խոսել

22:37 25.09.2018

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նիստի նախագահ Մարիա Էսպինոսա Գարսեսը երկրների ղեկավարներին խնդրել է իրենց ելույթների ժամանակ դանդաղ խոսել, որպեսզի թարգամնիչները հասցնեն վերջիներիս ճիշտ թարգմանել, հաղորդում է РИА «Новости»-ն: «Կցանկանայի դիմել ելույթ ունեցողներին, որպեսզի խելամիտ տեմպով ներկայացնեն իրենց ելույթը՝ բանավոր թարգմանությունը ճիշտ ապահովելու համար», – ասել է Էսպինոսան: Էսպինոսան նաև հավելել է, որ ելույթ ունեցողները 15 […]

̰
Բացահայտվել է 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք

22:18 25.09.2018

Ոստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք, հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 2010 թվականի ապրիլի 11-ին երկու տղամարդ մտել էին 1953 թվականին ծնված մի կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա ոտքերը, սպառնացել ու բռնություն գործադրել՝ հափշտակելով փող ու ոսկեղեն: Տուժողին պատճառվել էր 2 800 000 դրամի վնաս, հարուցվել էր […]

̰
Բուհերը պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Արայիկ Հարությունյան

21:54 25.09.2018

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր բացվել է եզակի սարքավորումներով հագեցած «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը, որը ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի իրականացրած «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հաղորդում են ՀՀ կրթության և գիտության […]

̰
ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

21:46 25.09.2018

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր սփյուռքի նախարարության պատվիրակությանն ընդունել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական հարաբերություններին, Եգիպտոսի մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի հայ համայնքի ունեցած դերակատարությանը: Նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ կառավարության անունից գնահատանքի խոսք է փոխանցել […]

̰
Փաշինյանն այսօր կարող է հանդիպում ունենալ Ռոհանիի հետ. քաղաքագետ

21:36 25.09.2018

Այսօր Նյու Յորքում կարող են հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս մասին իր տեղեկություններն է փոխանցել քաղաքագետ Սուրեն Ստեփանյանը։ Նա նաև ներկայացրել է, թե ինչ կարող են քննարկել երկու երկրների ղեկավարները։ «Կարևոր հանդիպում է: Երկու առաջնորդները շատ հարցեր ունեն քննարկելու։ Իրանի շուրջ վերջին իրադարձությունները չափազանց արագ են զարգանում։ Իրան-ԱՄՆ, Իրան-Իսրայել, […]

̰
Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա տղային բաց են թողել, գործը կարճվել է. դատախազություն

21:13 25.09.2018

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք երիտասարդն ազատ է արձակվել՝ դատախազության կողմից նրա նկատմամբ հարուցված գործը (պետական սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով) կարճվելուց հետո։ «Նրա կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Ումութ Ալի Օզմենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել»,– դատախազության ներկայացուցիչը հայտնել է Tert.am-ին։ Մինչ այս տեղեկացրել էինք, որ […]

̰
Անդորրայում խաչքար-հուշարձան է կանգնեցվել

21:00 25.09.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Անդորրայում ՀՀ պատվո հյուպատոս Արա Բաղդասարյանի հրավերով ճանաչողական այցով Երևան ժամանած Անդորրայի մայրաքաղաք Անդորրա-Լա Վելյայի մի մասը հանդիսացող Էսկալդես–Էնգորդան քաղաքի պատվիրակությանը, որի կազմում են եղել Էսկալդես-Էնգորդանի փոխքաղաքապետ Մարկ Կալվետ Սոլայը և գլխավոր ճարտարապետ Ժերար Սոլանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով  հյուրերին և […]

̰
Սեպտեմբերի 24-25-ը բացահայտվել է հանցագործության 42 դեպք

20:45 25.09.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 6-ական, ընտրական իրավունքի խախտման 4, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի 2-ական, բռնաբարության փորձի, անձի առևանգման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների […]

̰
Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

20:31 25.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում թափանցիկության ապահովման և […]

̰
BACK_TO_TOP