17:59 17.09.2018
Վիետնամում Vietnam Electronic Weekend փառատոնի յոթ այցելուներ մահացել են թմրանյութի չարաշահման պատճառով: Ըստ տարածված տեղեկությունների՝ հիվանդանոցներ այդ խնդրով շատ ավելի մարդիկ են դիմել, որոնք բոլորն էլ մասնակցել են: Ոստիկանությունը դեռ չի կարողանում զոհերի հստակ թիվը նշել: Միևնույն ժամանակ, իրավիճակը համարվում է «չափազանց լուրջ»: Որևէ այլ բան չի հաղորդվում: Հայտնի է, որ Vietnam Electronic Weekend փառատոնն ամենամեծ էլեկտրոնային երաժշտության […]
17:57 17.09.2018
ԱՄՆ-ի Պարենի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը հրապարակել է փաստաթուղթ, համաձայն որի` էլեկտրոնային ծխախոտները ճանաչվում են «համաճարակաբանական սպառնալիք» հանդիսացող ապրանքատեսակներից մեկը, և մինչ ուսումնասիրությունների ավարտը դրանց վաճառքը պետք է խստացվի կամ արգելելի, հաղորդում է BuzzFeed-ը: 1300 մանրածախ առևտրային ցանցեր արդեն ստացել են վաճառքի սահմանափակումների մասին ծանուցագիրը: ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտ արտադրողներն ու վաճառողները 60 օրվա […]
17:50 17.09.2018
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, ով այդ պահին գյուղի կենտրոնում է եղել: SHANTNEWS.am-ն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բանն այն է, որ Սուրեն Սեփխանյանը Նոյեմբերյանի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան, քանի որ ոտքի վերականգման համար նեղ մասնագիտական վիրահատություն է […]
17:40 17.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն մեկնարկած ուսումնավարժական հավաքների ընթացքին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ համապատասխան զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին և համապատասխան կառույցների ղեկավարներին՝ քննարկված հարցերի […]
17:26 17.09.2018
«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել և իր մտահոգությունը հայտնել Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար ծրագրով ՀՀ մասնագետներին Սիրիա ուղարկելու առնչությամբ: «Թեև հումանիտար ոլորտում Հայաստանի ակտիվ մասնակցությունն առհասարակ ողջունելի երևույթ է, մասնակցության ձևաչափը և գործընկերների ընտրությունը կարող են էապես փոխել դրա բնույթը, իսկ որոշակի դեպքերում՝ նույնիսկ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի շահերի և միջազգային […]
17:25 17.09.2018
«Հայկական Վերածնունդ» սփյուռքահայ կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով Երևանի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ու իր աջակցությունն է հայտնել հեղափոխական ուժերին: «Երկար տարիների պայքարից հետո վերջապես հնարավորություն է ընձեռվել ունենալ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Սա թավշյա հեղափոխության առաջին պտուղներից է, և միևնույն ժամանակ առաջին հնարավորությունը՝ ամրագրել ժողովրդի քվեն […]
17:15 17.09.2018
Զիմբաբվեում խոլերան 28 մարդու կյանք է խլել: Երկրում գրանցվել է խոլերայով հիվանդացության ավելի քան 5000 դեպք: Այս մասին հայտնում է The Standard-ը: «Առնվազն 28 մարդ է մահացել, հիմնականում երկրի մայրաքաղաք Հարարեում, որտեղ սեպտեմբերի 6-ին արձանագրվել էին խոլերայով վարակման առաջին դեպքերը»,- ասված է հրապարակման մեջ: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ վերահսկում են իրավիճակը: Միևնույն ժամանակ այստեղ […]
17:09 17.09.2018
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանը հրապարակում է ոստիկանության պետի հրամանները՝ համակարգի 16 ծառայողի հերթական կոչում շնորհելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ սեպտեմբերի 17-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եռագույն ժապավենով և գեղեցիկ տուփերով ուսադիրները ստացել են անձամբ Վալերի Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու […]
17:08 17.09.2018
Այսօր Ադրբեջանում մեկնարկել են 20 հազար զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրվել են տեսանյութ և լուսանկարներ: Դրանցից կարելի է տեսնել, թե ինչ տեսակի սպառազինություն է կիրառվելու զորավարժության ընթացքում, ընդ որում` տեխնիկայի մի մասը կարող է և չկրակել, բայց համարվում է, որ մասնակցում է վարժանքներին: Մինչ զորավարժության մեկնարկն Ադրբեջանի ՊՆ հաղորդումներից հետևում էր, […]
17:00 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 67498 զանգ և գրանցվել է հրդեհի 938 դեպք: Գնդապետ Նահապետյանն անդրադարձավ […]
16:40 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ: 2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ […]
16:29 17.09.2018
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ YerevanToday լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: «Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը: Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության […]
16:20 17.09.2018
ՀՀ Կենտրոնական բանկում գումարվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, […]
16:16 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին: ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԲԴԽ նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի անդամ լինելը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: […]
16:01 17.09.2018
Քիչ առաջ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և նշել, որ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել: ShantNews.am-ի հետ զրույցում փաստաբանը հաստատեց լուրի իսկությունը: «Միջնորդել էին և 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակել: Այժմ` որոշակի գործընթացներ իրականացնելուց հետո, Դավիթ Համբարձումյանն արդեն ազատության մեջ կլինի»,- ասել է […]
15:56 17.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհակալություն հայտնել նրանց ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է […]
15:47 17.09.2018
Մոսկվայի քաղաքային դումայի հանձնաժողովը հավանություն է տվել ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը Մոսկվայի հյուսիսում տեղադրելու առաջարկին: Այս մասին հաղորդում է mskagency.ru-ն: «Մոնումենտալ արվեստի հարցերով հանձնաժողովը 2017 թ. հոկտեմբերի 12-ի նիստում քննարկել է ԽՍՀՄ ճարտարապետների միության հիմնադիր, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հարցը: Առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան […]
15:45 17.09.2018
Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվել է Արցախում։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև բոլոր հարցերով սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը, քննարկել են քաղաքական և տնտեսական համատեղ օրակարգի մի շարք հարցեր, իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում և այլն։ Այցի ընթացքում առաջին […]
15:40 17.09.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է արժանացել աշխատանք փնտրող երիտասարդին խորհուրդ տալու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի 40-ամյա նախագահն այգեգործ երիտասարդին ասել է, որ նա կարող է լավ աշխատանք գտնել, եթե փորձի այն փնտրել առավել մեծ պահանջարկ ունեցող ոլորտներում՝ նշելով ռեստորանային, հյուրանոցային ու շինարարական ոլորտները: Նշվում է, որ նման […]
15:36 17.09.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի անդամ Միքայել Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի ելույթին: «Այսօր ԲՀԿ քարոզարշավի ժամանակ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Միշիկի քեռու տղեն նույնպես գտնվում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Վերը նշված անձնավորությունը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանն է, որը սակայն ընդգրկված չէ ցուցակում, […]
15:25 17.09.2018
«Պատասխանատու շրջան է, և Երևանը շուտով ունենալու է իրեն հաշվետու քաղաքապետարան ու քաղաքապետ»,- սեպտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ լինելու են ընտրություններ, որոնք նախորդի համեմատ առաջընթաց են ապահովելու, սակայն լիովին հավասար պայմանների մասին հնարավոր կլինի խոսել արդեն հաջորդ ընտրություններին: «Ընթացակարգային քայլ ենք առաջարկում, առաջիկա օրերին կհրավիրվի […]
15:20 17.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին և լսել նրանց առաջարկությունները բնակարանային ապահովման հարցի լուծման կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծումը, և այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են տարվում շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարն առաջարկել է, և նախաձեռնող խմբի ներկայացուցիչները համաձայնվել են, […]
15:11 17.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 8-րդ օրը Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը սկսեց 16-րդ թաղամասից: Այստեղ էր եկել հատուկ նպատակով՝ վերելակների վիճակին ծանոթանալու համար: Վերելակների խնդիրը կուսակցության առաջնային ծրագրերից է լինելու: Արտակ Ավետյանը նաև լսեց բնակիչներին ու ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին: «Ամեն ինչ հանգիստ է, մենք շատ գոհ ենք քարոզարշավի ընթացքից, հանդիպումները քաղաքացիների հետ ամենօրյա […]
14:59 17.09.2018
Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում կբացվի արցախյան պատերազմի զենքի թանգարան: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը: https://www.facebook.com/aghabekyanartur/posts/1497573263675449?__xts__[0]=68.ARBpc7q4s7-QZJU0kgE9bvWZRBFssKVYFRsyyIhBDMxwCpaOiAvkvpU62MRAUvcR7eX3lrDRxiywAphLSOih05uo-ChJPN1-uuutgYJW2aRs1LK1g_-NAWx2IaobbLwRyTla78YMKmmIbUmGXxuj8fHGrNZCEsi5tEG6DAFKBhbTTowSujJ0bw&__tn__=-R
14:47 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների […]
14:45 17.09.2018
Արցախում ունեցած ճեպազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ ապագա հանդիպման մանրամասները: «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն: Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է»,- հայտնել է Մնացականյանը: Նախարարը նշել է, […]
14:41 17.09.2018
«Մենք մշտապես ընդգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ»,- ասել է Հայաստանի ԱԳՆ […]
14:34 17.09.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՄԻԵԴ-ում արդեն պաշտոնապես հրապարակված Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների հրապարակման օրվա մասին: Փաստաբանը տեղեկացնում է, որ սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․ Մարտի 1-ի դեպքերին: Ներկայացնենք փաստաբանի գրառումն ամբողջությամբ. «14/09/2018թ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն պաշտոնապես […]
14:13 17.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը BBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այդ երկրի պատգամավորները հնարավորություն ունեն ընտրելու ԵՄ-ի հետ նախատեսվող գործարքի և Brexit-ի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չբերելու միջև: Այս մասին հայտնում է korrespondent-ը: «Կարծում եմ, որ մենք ձեռնտու գործարք կկնքենք ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքում»,- ասել է Մեյը: Միևնույն ժամանակ նա իր անհամաձայնությունն է հայտնել […]
14:12 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն այսօր հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել հրապարակային մեղադրանքներ հնչեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին, քանի որ վերջինս օրեր շարունակ զբաղվում է իրենց դեմ հակաքարոզչությամբ: Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ, Իվետա Տոնոյանի խոսքերով, ՔՊ ներկայացուցիչները մարդկանց դիմում են կոչով՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին, կարճ հաղորդագրություններ են ուղարկում, տարբեր […]