Կոթիի ուղղությամբ կրակոցները այս գիշեր ևս շարունակվել են. բնակիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Կոթիի ուղղությամբ կրակոցները այս գիշեր ևս շարունակվել են. բնակիչ

17:50 17.09.2018

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, ով այդ պահին գյուղի կենտրոնում է եղել: SHANTNEWS.am-ն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բանն այն է, որ Սուրեն Սեփխանյանը Նոյեմբերյանի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան, քանի որ ոտքի վերականգման համար նեղ մասնագիտական վիրահատություն է պահանջվել: Հիվանդանոցում Սեփխանյանին խնամում է նրա ընկերը՝ Աղասի Բեյջանյանը, որը Shantnews.am-ի հետ զրույցում ասել է, որ Կոթիի ուղղությամբ կրակոցներ են արձակվել նաև կատարվածից հետո:

«Մոտավորապես 15 օր առաջվանից սկսել են ակտիվ կրակոցներ, հիմնականում երեկոյան ժամերին: Ժամը 23.00-24.00-ից սկսում է ու մինչև 02.00-03.00-ն ակտիվ կրակոց պարտադիր լինում է էս 15 օրվա ընթացքում: Կրակում են հիմնականում գյուղի կենտրոնին ու ամենահարմար դիրքերին, որտեղ կարելի է ավելի շատ վնաս տալ: Այս գիշեր էլ կրակոցներ եղել են»,- ասել է Աղասի Բեյջանյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ Ս. Սեփխանյանը:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP