14:45 17.09.2018
Արցախում ունեցած ճեպազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ ապագա հանդիպման մանրամասները: «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն: Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է»,- հայտնել է Մնացականյանը: Նախարարը նշել է, […]
14:41 17.09.2018
«Մենք մշտապես ընդգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ»,- ասել է Հայաստանի ԱԳՆ […]
14:34 17.09.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՄԻԵԴ-ում արդեն պաշտոնապես հրապարակված Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների հրապարակման օրվա մասին: Փաստաբանը տեղեկացնում է, որ սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․ Մարտի 1-ի դեպքերին: Ներկայացնենք փաստաբանի գրառումն ամբողջությամբ. «14/09/2018թ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն պաշտոնապես […]
14:13 17.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը BBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այդ երկրի պատգամավորները հնարավորություն ունեն ընտրելու ԵՄ-ի հետ նախատեսվող գործարքի և Brexit-ի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չբերելու միջև: Այս մասին հայտնում է korrespondent-ը: «Կարծում եմ, որ մենք ձեռնտու գործարք կկնքենք ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքում»,- ասել է Մեյը: Միևնույն ժամանակ նա իր անհամաձայնությունն է հայտնել […]
14:12 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն այսօր հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել հրապարակային մեղադրանքներ հնչեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին, քանի որ վերջինս օրեր շարունակ զբաղվում է իրենց դեմ հակաքարոզչությամբ: Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ, Իվետա Տոնոյանի խոսքերով, ՔՊ ներկայացուցիչները մարդկանց դիմում են կոչով՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին, կարճ հաղորդագրություններ են ուղարկում, տարբեր […]
13:58 17.09.2018
Յուրաքանչյուր քաղաքական ուժ ելույթ է ունենում, հանդես գալիս, քարոզարշավն անցկացնում իր ոճով: Այս մասին սեպտեմբերի 17-ին նախընտրական շրջայցի ժամանակ նշեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ արձագանքելով «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի` բանավեճի հրավերին: «Առաջին օրվանից ասել եմ` պատրաստ եմ բանավիճել, բայց նախապատվություն չեմ տալու ինչ-որ ուժի: Մենք 12 մրցակից ենք, ուստի ես […]
13:49 17.09.2018
Time ամսագրի սեփականատեր Meredith Corp կազմակերպությունը ամսագիրը վաճառքի է հանել 190 միլիոն դոլար գնով։ Այս ընկերությունն ամսագիրը գնել էր ընդամենը այս տարվա հունվարին։ Թե ինչով է պայմանավորված այսպիսի հապճեպ վերավաճառքը, ընկերությունը չի մանրամասնում։ Ամսագիրը մտադիր է գնել ամերիկացի գործարար, Salesforce ընկերության գլխավոր տնօրեն, միլիարդատեր Մարկ Բենիոֆը, ում կարողությունը գնահատվում է մոտ 6․7 միլիարդ դոլար։ Ապագա […]
13:45 17.09.2018
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել է աշխարհի 16 երկրի 67 գիտնական։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, […]
13:41 17.09.2018
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, ով այդ պահին գյուղի կենտրոնում է եղել: Shantnews.am-ն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բանն այն է, որ Սուրեն Սեփխանյանը Նոյեմբերյանի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան, քանի որ ոտքի վերականգման համար նեղ մասնագիտական վիրահատություն […]
13:40 17.09.2018
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Արա Պողոսյանը, Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը և Հարություն Սալնազարյանը քիչ առաջ ազատ են արձակվել կալանքից, հայտնում է news.am-ը։ Այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 17-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունն ու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց գործով ամբաստանյալներից չորսին. ևս երկուսի […]
13:21 17.09.2018
Անհայտ անձը, զինված դանակով, Բրյուսելի հյուսիսում գտնվող այգիներից մեկում հարձակվել է ոստիկանի վրա: Չարագործին ձերբակալելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, հայտնել է մայրաքաղաքային Իքսել շրջանի մամուլի ծառայությունը: «Դեպքը տեղի է ունեցել Մաքսիմիլիան այգու մերձակայքում: Ոստիկանության աշխատակիցը թեթև վիրավորում է ստացել: Նրա գործընկերները գործի են դրել մահակներ և գազային բալոններ՝ հարձակվողին չեզոքացնելու համար, իսկ […]
12:54 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը թվարկել է այն մարդկանց անունները, որոնք, իրենց տեղեկությունների, սերտ կապեր ունեն նախկին իշխանության հետ, սակայն այժմ ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ՝ որպես Երևանի ավագանու անդամի թեկնածու: «Վիկտոր Մնացականյան՝ Միքայել Մինասյանի սանիկը, Իզաբելլա Աբգարյան՝ ՀՀ նախագահական ապարատի նախկին աշխատող, Հակոբ Բալայան՝ Զորի Բալայանի զարմիկը, ամբողջական ցանկը դեռևս […]
12:50 17.09.2018
Թուրքիայի նախագահը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղված է Արցախյան հակամարտության կարգավորումը ձգձգելով։ Այս մասին նա հայտնել է Բաքվից Անկարա վերադառնալու ճանապարհին, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փաստորեն, քննադատել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերը, որոնք հենց Մինսկի խմբի համանախագահներն են։ Խնդիրն այն է, որ Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ […]
12:42 17.09.2018
Երևանում սեպտեմբերի 15-ին մեկնարկեց «Comedy Club» փառատոնը, որին մասնակցում էին հումորիստական շոուի ներկայացուցիչներն ու հատուկ հյուրեր: Վերջիններիս թվում էր նաև ամերիկացի հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: Rusarminfo-ն տեղեկացնում է, որ Comedy Club-ի հումորիստ Մարինա Կրավեցն Instagram-ի էջում իր գործընկեր Իլյա Սոբոլևի ու ամերիկացի դերասանի հետ լուսանկար է հրապարակել: «Ժան Կլոդ ԵրեՎանԴամի ընկերակցությամբ»,- լուսանկարն այսպես է […]
12:33 17.09.2018
Մադրիդի մետրոպոլիտենում նութբուքի պայթյունի հետևանքով 6 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է El Mundo պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել այդ քաղաքի Proncipe de Vergara մետրոկայարանում: Հաղորդվում է, որ սարքը գտնվել է ուղևորուհիներից մեկի պայուսակում: Տուժածներից մեկը հենց նա է: Պայթյունից հետո մետրոյում խուճապ է սկսվել, քանի որ ուղևորների մեծ մասը կարծել է, թե ահաբեկչություն […]
12:26 17.09.2018
ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն առավոտից խուզարկություն են անցկացնում Yerevan.Today-ի խմբագրությունում: Yerevan.today-ը տեղեկացնում է, որ թվով մոտ 10 աշխատակիցներ գաղտնալսող սարքեր են փնտրում, ստուգում խմբագրության համակարգիչները` պարզելու, թե ինչպես են ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման յութուբյան լինքը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները Yerevan.Today-ի լրագրողներին թույլ […]
12:24 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավին՝ նշելով, որ նա ավելի կարևոր է համարում անձամբ հանդիպել բնակիչների հետ և խոսել մայրաքաղաքի խնդիրների մասին: Մեղադրանքներին, թե Հակ Մարությանը խուսափում է բանավեճերից, Լենա Նազարյանն ասել է, որ թեկնածուն ինքն է որոշում իր քարոզարշավի ձևաչափը: […]
11:51 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամասերի ու միավորումների մասնակցությամբ սկսվել է հերթական խոշոր զորավարժությունը, որին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, մասնակցում է 20 հազար զինծառայող։ Ներգրավված է նաև մեծ թվով զինտեխնիկա․ 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 միավոր հրթիռային ու հրետանային միջոց, 30 միավոր մարտական ավիացիա՝ կործանիչ ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ Զորավարժության սցենարը […]
11:48 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքին, թե Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակներում կան նախկին իշխանության, հատկապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նրա փեսա Միքայել Մինասյանի ազգականների անուններ: «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ազգակցական որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ, ընդամենը անվան […]
11:40 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեն չի հերքում, որ Yerevan.today կայքի խմբագրությունում ստուգումներ են անցկացվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ՔԿ-ից տեղեկացրին, որ խուզարկությունը քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում է իրականացվում: Խուզարկությունն անցկացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և […]
11:31 17.09.2018
Տավուշի մարզի Բաղանիս գյուղում գիշերը հանգիստ է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Բարի լույս սահմանապահ Բաղանիսից։ Սիրելի՛ հայրենակիցներ, գիշերը անդորրը պահպանվել է, և ամենակարևորի մասին՝ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորն ու հովանավորը եղել է, կա ու կմնա մեր ազգային բանակը իր հրամանատարական կազմով»,- գրել է նա: Նշենք, որ […]
11:30 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպումը մեկնարկեց նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընլայլնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։ Կողմերը շեշտեցին գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Նախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի […]
11:26 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում […]
11:10 17.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որտեղ մասնակցում է սեպտեմբերի 17-20-ին անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին: Նիստի նախնական օրակարգով նախատեսված է Եվրոպայում առողջապահության ընդհանուր վիճակի վերաբերյալ զեկույցի ներկայացում: Կքննարկվեն բնակչության առողջությանն ու բարեկեցությանը միտված «Առողջություն 2020» ծրագրով նախատեսված անելիքները, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի կայուն զարգացման նպատակով հանրային առողջապահության […]
11:00 17.09.2018
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Թբիլիսիի 103-րդ հայ-վրացական դպրոց: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Դեսպան Սադոյանը շնորհավորել է աշակերտներին` նրանց մաղթելով բեղմնավոր ուսումնական տարի, ինչպես նաև դպրոցին նվիրաբերել նախորդ այցի ընթացքում խոստացված նվերը։
18:20 16.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անտեղի է համարել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի բնորոշումները կառավարության՝ Եվրամիության կազմից դուրս գալու (Brexit) քաղաքականության վերաբերյալ։ Մեյը համարում է, որ ԵՄ կազմից դուրս գալու ծրագրի իր տարբերակը լավագույնն է՝ կառույցի հետ հարաբերությունները պահպանելու տեսանկյունից։ Մինչ այս, Ջոնսոնը մամուլում հրապարակված իր հոդվածում այդ քաղաքականությունն անվանել էր «մահապարտի գոտի»։ Ջոնսոնի բնորոշմամբ՝ այդ […]
18:04 16.09.2018
Չինաստանի հարավային ափերում ավերածություններ գործած «Մանգխուտ» թայֆունի հետևանքով միայն Հոնկոնգում տուժել է 111 մարդ։ Թայֆունի էպիկենտրոնն անցել է մեգապոլսի անմիջական հարևանությամբ։ 175 կմ/ժ արագությամբ քամին ու սաստիկ անձրևները կոտրել են ծառեր, տների պատուհաններ, վնաս հասցրել շինություններին և այլն։ Հոնկոնգում 900 ավիաչվերթ է չեղարկվել, չեն գործում կրթական հաստատությունները, գրասենյակներն ու առևտրի կենտրոնները, երթևեկությունը խափանված է։ Մոտակա տարածքներից […]
17:46 16.09.2018
Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր սպանության փորձի գործով բրիտանական իշխանությունները փնտրում են ևս երկու անձի։ Sunday Mirror պարբերականի տեղեկություններով՝ նրանք են գործողության հոգաբարձուն ու բժիշկը, որոնց հետ հայտնի երկու կասկածյալներն առնչվել են։ Սպանության փորձի մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, ըստ այդ տեղեկությունների, երկու մյուս կասկածյալների հետ հանդիպել են Լոնդոնում տեղավորվելուց […]
17:17 16.09.2018
Բրյուսելի կենտրոնական փողոցներից մեկում այսօր հրաձգություն է եղել, ինչի հետևանքով 2 մարդ ստացել է հրազենային ու բեկորային վիրավորում։ Բելգիական ոստիկանությունն առայժմ չի կարողացել պարզել հանցագործների ինքնությունը, նրանց որոնումը շարունակվում է։ Կրակոցները հնչել են արքայական պալատից մի քանի փողոց այն կողմ տեղակայված ակումբներից մեկի մոտ։ Ոստիկանները կասկածում են, որ հանցագործները եղել են խմբով՝ 5-6 հոգի։ Հանցագործները […]
17:05 16.09.2018
Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր սպանության փորձի կապակցությամբ Բրիտանիան առայժմ չի կարողանա նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, քանի դեռ դուրս չի եկել Եվրամիությունից։ Այս մասին հայտարարել է անվտանգության հարցերով բրիտանացի նախարար Բեն Ուոլեսը։ Նոր պատժամիջոցների սահմանման համար անհրաժեշտ կլինի ավարտել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը և պատժամիջոցների մասին նոր՝ տեղական օրենք ընդունել։ Ընդ […]