TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

Mitsubishi-ն հրապարակել է նորացված L200-ի առաջին լուսանկարը

00:48 18.09.2018

Mitsubishi ընկերությունը տարածել է նորացված L200-ի առաջին լուսանկարը: Դատելով լուսանկարից՝ փիքափի ճակատային մասը կունենա Dynamic Shield-ի ֆիրմային տեսքը՝ նեղ օպտիկայով և հակամառախուղային լամպերի մեծ բլոկով, ինչպես Eclipse Cross-ում: Նախնական տեղեկատվության համաձայն՝ փոփոխման կենթարկվի նաև L200-ի սրահը: Գամմա շարժիչը, ամենայն հավանականությամբ, կմնա անփոփոխ: Ավտոմեքենան ունենալու է բենզինով աշխատող 132 ձիաուժ հզորությամբ 2.4 շարժիչ , 181 դիզելային […]

̰
ԱՄՆ-ը Կիմ Չեն Ինի եղբոր սպանության մեջ ռուսական հետք է տեսնում

00:30 18.09.2018

ՄԱԿ-ի ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է , որ Ռուսաստանի անվտանգության ծառայություններն օգնել են Հյուսիսային Կորեային՝ Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործում, հաղորդում է ТАСС գործակալությունը: «Հյուսիսային Կորեան իրականացրել է Կիմ Չեն Նամի սպանությունը Ռուսաստանի օգնությամբ, որը կենսաբանական նյութեր էր փոխանցում Հյուսիսային Կորեային»,- ասել է Հեյլին՝ Փհենյանի դեմ պատժամիջոցների […]

̰
Coca-Cola-ն մարիխուանայի հիմքով գազավորված ըմպելիք կարտադրի

00:20 18.09.2018

Coca-Cola ամերիկյան հայտնի ընկերությունը մտադիր է ընդլայնել տեսականին: Այսպիսով, ընկերության ղեկավարությունը լրջորեն մտածում է մարիխուանայի հիմքով գազավորված ըմպելիք արտադրելու մասին, գրում է pravda.ru-ն: Չհաստատված տեղեկություններ կան, որ Coca-Cola-ն արդեն բանակցում է մարիխուանա արտադրող կանադական խոշոր ընկերության հետ: Այնուամենայնիվ, կողմերը դեռևս որևէ կոնկրետ որոշում չեն կայացրել: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, խմիչքների արտադրության մեջ օգտագործվելու է կանաբիդիոլ, […]

̰
Տղան Նիկոլ անունով 246 աղջկա նամակ է գրել, որպեսզի գտնի իր երազանքի Նիկոլին

00:07 18.09.2018

Կառլոս Զենիտան իր երազանքների կնոջը հանդիպել է երեկույթի ժամանակ, սակայն երեկույթից հետո հասկացել է, որ կինն իրեն սխալ հեռախոսահամար է տվել: Կառլոսն իմացել է անծանոթուհու անունը՝ Նիկոլ, և այն, որ նա սովորում է Կալգարիի համալսարանում: Տղան որոշել է ամեն գնով գտնել աղջկան և համացանցում բոլոր Նիկոլ անունով աղջիկներին հաղորդագրություն է ուղարկել: Արդյունքում՝ Կառլոսի ցուցակում 246 […]

̰
Եվա Թովմասյան

23:22 17.09.2018

̰ ̰
Բելգիայում խոզի ժանտախտի պատճառով մարդկանց արգելել են անտառ գնալ

22:59 17.09.2018

Բելգիական Վալոնիա տարածաշրջանի իշխանությունները մեկ ամսով արգելել են այցելել քաղաքի հարավում գտնվող անտառներն ու տարածքները: Հայտնում են, որ օրեր առաջ այնտեղ հայտնաբերել են 5 վարազների, որոնք սատկել են աֆրիկյան ժանտախտի պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Վալոնիան Բելգիայի հյուսիսում գտնվող ֆրանսալեզու շրջան է, որը իր տարածքում ներառում է նաև 5 նահանգներ: «Անտառ գնալ թույլատրվում […]

̰
ԵԱՏՀ խորհուրդն ընդունել է գազի անվտանգության վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը

22:44 17.09.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում սեպտեմբերի 14-ին ընդունվել են որոշումներ՝ կապված առևտրային ոլորտի, տնտեսության թվայնացման, արտադրության, ֆինանսական քաղաքականության և տեխնիկական կարգավորման հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: ԵԱՏՀ խորհուրդը, մասնավորապես, հաստատել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող Միջանկյալ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ճանապարհային «քարտեզները»: […]

̰
Երևանցին սպասում է արդար ընտրությունների. Անահիտ Թարխանյան

22:30 17.09.2018

«Երևանի հանրություն» կուսակցությունն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, շրջել է Նոր Նորք վարչական շրջանում։ Քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը քարոզարշավի անցած 7 օրերն արդյունավետ է գնահատել։ «Շրջել ենք քաղաքում, շփվել մարդկանց հետ, ծանոթացել երևանցիների խնդիրներին։ Առաջիկա մի քանի օրերին նույն եռանդով ու ոգով ենք շարունակելու»,- ասել է Թարխանյանը: «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նաև մի դրական բան ընդգծեց՝ […]

̰
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածուի դեմ հակաքարոզչության և սպառնալիքների հանգամանքները ստուգվում են

22:05 17.09.2018

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածուի դեմ հակաքարոզչության և սպառնալիքների մասին հաղորդագրությանը, ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է . «ԶԼՄ հրապարակումներն այն մասին, որ ըստ ԱԺ “Ծառուկյան” խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի՝ պետծառայողների կողմից հակաքարոզչություն է իրականացվում Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածուի դեմ և վերջինիս հասցեին […]

̰
Վարչապետին բարևեց հրաշքով փրկված ձեռքով․ Արմեն Մուրադյան

21:50 17.09.2018

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակցությանը Կոթիում թշնամու գնդակից վիրավորված Սուրեն Սեփխանյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետին բարևեց հրաշքով փրկված ձեռքով… Համալսարանական հիվանդանոցի բժիշկներն Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ դեռ 2 շաբաթ առաջ հերթական հաղթանակն էին արձանագրել… 7,5 ժամ տևած վիրահատությունից հետո վերականգնել էին 31-ամյա Ժորա Խաչատրյանի թևը, որը քարի արտադրամասում […]

̰
Երևանի թաղամասերում ավելի շատ եմ եղել, քան մեր տանը. Նաիրա Զոհրաբյան

21:40 17.09.2018

Նոր Նորքի եկեղեցու մոտից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր համակիրների ու իրենց սատարող երևանցիների հետ քայլերթով շարժվեց դեպի Տիգրան Մեծի այգի՝ ճանապարհին բարձրախոսով Երևանի զարգացման մասին խոսելով: Այգում հավաքվածների առաջ ավագանու թեկնածուները նախ խոսեցին՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը՝ աղբի վերամշակումից մինչև սոցիալական ծրագրեր ու ներդրումների ներգրավում։ «Ես գաստրալյոր չեմ՝ հաղթեմ էլ, ապրելու եմ Երևանում, […]

̰
Հայաստանի Հանրապետությունում այլևս գոյություն է ունենալու միայն ժողովրդին ծառայող, սիրող և նրա առաջ խոնարհվող իշխանություն. Նիկոլ Փաշինյան

21:28 17.09.2018

Երևանի քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ Երևանի թաղամասերից մեկում մի տարօրինակ, և իմ համար շատ խորհրդանշական բան էր տեղի ունեցել, այս մասին ասել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ավան վարչական համայքնում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ: «Մենք անցնում էինք  կրպակների արանքով, և չգիտեմ այդ օրը մարդիկ ի՞նչ էին լսել, ի՞նչ էին իմացել՝ մեզ անընդհատ հաց […]

̰
Սեպտեմբերի 14-17-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 91 դեպք

21:14 17.09.2018

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 91 դեպք։ Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 31, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 9-ական, պետական ունեցվածքի գողության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի 3-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոթիում թշնամու գնդակից վիրավորված Սուրեն Սեփխանյանին

20:39 17.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Կոթիում թշնամու գնդակից վիրավորված Սուրեն Սեփխանյանին,  այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Շուշան Դանիելյանը: Ինչպես հայտնել էր Shantnews.am-ը, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը:

̰
Ստեփանավանի որոշ հատվածներում ջրանջատում կլինի

20:35 17.09.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 18-ին` ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 19-ը ժամը 19:00-ն, դադարեցվելու է Լոռու մարզի՝ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 3 բ/բ շենքի, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի, «Միլա» հյուրանոցի, Թելմանի փողոցի «Դավք-Գրիգ» առևտրի կենտրոնի, Բաղրամյան փողոցի 1-125 համարների և Ռուսթավելի […]

̰
Հզոր Վրաստանը սպառնալիք չէ Ռուսաստանի համար. Վրաստանի վարչապետ

20:26 17.09.2018

Հզոր Վրաստանը Ռուսաստանի կողմից պետք է չընկալվի իբրև սպառնալիք. Արևմուտքի հետ առճակատման մեջ Թբիլիսին Մոսկվայի հակառակորդը չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, ամերիկյան պարբերականներից մեկի հետ զրույցում հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: «Մենք վստահ ենք, որ ուժեղ և ծաղկուն Վրաստանը Ռուսաստանի ազգային շահերին չի հակասում և պետք է չդիտարկվի իբրև սպառնալիք: Ավելին, Մոսկվան […]

̰
Թուրքիայում դադարեցվել է 98 տարվա պաշտոնաթերթի տպագրությունը

20:18 17.09.2018

Թուրքիայում թղթի գների բարձրացման հետևանքով 98 տարվա պաշտոնական թերթը՝ Resmi gazete-ն, նախ նվազեցրել էր տպաքանակը, այժմ արդեն՝ դադարեցրել տպագրությունը և հասանելի է միայն էլեկտրոնային տարբերակով, հաղորդում է Ermenihaber.am-ը Թերթի մոտ 130 աշխատակից նշել են իրենց աշխատանքային վերջին օրը թերթի խմբագրությունում, իսկ նրանցից ոմանք տեղափոխվել են նոր աշխատանքի այլ պետական կառույցներում: Վերոնշյալ պաշտոնական թերթը տպագրվում էր […]

̰
Ադրբեջանցիների կրակոցներից սահմանամերձ գյուղերում վնասվել են տների տանիքներ ու մանկապարտեզ․ ԶՈւ պաշտոնյա

20:11 17.09.2018

Վերջին 2 շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժի զինծառայողները պարբերաբար կրակում են Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Այս ընթացքում այդ կրակոցների պատճառով հայկական կողմից վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ, ինչպես նաև վնասվել են տների տանիքներ ու Չինարի գյուղի մանկապարտեզի շենքը։ Կրակոցների վերաբերյալ մանրամասները ShantNews.am-ին ներկայացրեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնյաներից գնդապետ Սամվել Ասատրյանը։ «Չինարիի մանկապարտեզը ժամանակ առ ժամանակ […]

̰
Աշխարհի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են

20:09 17.09.2018

Հրապարակվել են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերի կազմերը, որոնք կմասնակցեն աշխարհի առաջնությանը, գրում է «Արմենպրես»-ը : Տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը, Ժորժ Եղիկյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ): Կանանց հավաքականի կազմում առաջնությանը նախապատրաստվում են Իզաբելա Յայլյանը […]

̰
Արթուր Գևորգյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից

20:06 17.09.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր, իր դիմումի համաձայն, ազատվել է վարչության պետի պաշտոնից: «Հարգելի գործընկերներ, այսօր, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց […]

̰
YerevanToday-ում խուզարկության ընթացքում առգրավվել են համակարգչային պրոցեսոր և հիշողության կրիչներ. ՔԿ

19:59 17.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող […]

̰
Մարդիկ կարող են տեղափոխվել մոտակա էկզոմոլորակ. գիտնականներ

19:51 17.09.2018

Մարդկանց համար հնարավոր «երկրորդ տուն» են գիտնականները նշում Պրոքսիմա Ցենտավրա համաստեղությունում գտնվող էկզոմոլորակը, հաղորդում է Science Alert- ը: Պրոքսիմա Ցենտավրա համաստեղությունում, որը գտնվում է Ալֆա Ցենտավրա աստղային համակարգում, գիտնականները 2016 թվականին հայտնաբերել են Proxima B անվանումը կրող էկզոմոլորակը: Այն Երկիր մոլորակի երկվորյակ եղբայրն է և գտնվում է  մեր մոլորակին համեմատաբար մոտ տարածության վրա: Նշենք, որ […]

̰
Ռուսաստանում դերասանը մահացել է զանգվածային մարտի տեսարանը նկարահանելիս

19:45 17.09.2018

Ռուսաստանում «Սմերշ» սերիալի նկարահանման ժամանակ տղամարդ է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նկարահանող խումբը աշխատում էր մարտի տեսարանի վայրում, հաղորդում է «Дождь»-ը: Հարուցվել է քրեական գործ: Սեպտեմբերի 14-ին Թութաև քաղաքում ֆիլմի նկարահանման ժամանակ 50-ամյա տղամարդը, ամենայն հավանականությամբ, քունքին հարված է ստացել զանգվածային մարտի տեսարանի փորձի ժամանակ և մահացել հիվանդանոցում: Իրավապահ մարմինները հարցաքննում են […]

̰
Ալիևը շարունակում է թեժացնել իրավիճակը, Էրդողանը` քաղաքական աջակցություն ապահովում. քաղաքագետ

19:35 17.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է ԼՂ խնդրի կարգավորումը երկարաձգելու մեջ: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Էրդողանն այսկերպ զուտ քաղաքական աջակցություն է ապահովում: «Քանի որ Իլհամ Ալիևը շարունակում է թեժացնել իրավիճակը, կարծում եմ՝ Էրդողանը զուտ քաղաքական աջակցություն է ապահովում` այսպես ասած «արդարացնելով» Ալիևին, որ նրա գործողությունները «հասկանալի […]

̰
Փնտրվում է Մանանդյան փողոցում կայանված մեքենայից գողություն կատարած անձը

19:28 17.09.2018

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 11.08.2018թ. ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 12:40-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Երևան քաղաքի Մանանդյան փողոցում կայանված ավտոմեքենայից գողություն է կատարել՝ պատճառելով 210.000 ՀՀ դրամի գույքային վնաս: ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 15-ին […]

̰
ՌԴ-ի կողմից կիբերհարձակման դեպքում ՆԱՏՕ-ն Խարտիայի 5-րդ հոդվածը կկիրառի. Ստոլտենբերգ

19:21 17.09.2018

Ռուսաստանի կողմից կիբերհարձակման դեպքում ՆԱՏՕ-ն, հնարավոր է՝ Խարտիայի 5-րդ հոդվածը գործի դնի: Այս մասին Axios լրատվական պորտալի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Դա կախված է կիբերհարձակման բնույթից: Կարևոր է մեր հստակ դիրքորոշումը, որ անհրաժեշտության դեպքում մենք կգործարկենք 5-րդ հոդվածը, ինչպես նաև կամրապնդենք կիբերպաշտպանությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգի խոսքերով՝ դաշինքը […]

̰
Ոստիկանությունը կզբաղվի Լենա Նազարյանի տեղեկությունների ուսումնասիրմամբ

19:10 17.09.2018

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԶԼՄ հրապարակումները, համաձայն որոնց՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարել է ընտրակաշառք բաժանվելու վերաբերյալ ունեցած տեղեկությունների մասին, Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու:

̰
Հրդեհ Արուճ գյուղում. տուժածներ չկան

19:05 17.09.2018

Սեպտեմբերի 17-ին` ժամը 13:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել` 14:51-ին: «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում այրվել են մոտ 200 տարա, վագոն-տնակի փայտե կառուցատարրեր (մոտ 10 քմ) և պահեստամասերի վրայի […]

̰
Հրազդանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

19:02 17.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ: 2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի 2-րդ շենքի 1-ին բնակարանում, անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ […]

̰
BACK_TO_TOP