14:36 18.09.2018
«Չկա վախի մթնոլորտ»,- սեպտեմբերի 18-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նման համոզմունք հայտնեց քարոզարշավի ընթացքում: Նրա խոսքերով՝ իրենք 9 օրերի ընթացքում կարողացել են արդյունավետ օգտագործել ժամանակը, երևանցիներին ներկայացրել են իրենց ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու ուղիները: «Քաղաքացիները հնարավորինս տեղեկացված են ընտրարշավի և մասնակից ուժերի ներկայացրած թեկնածուների կենսափորձից: Այս ընտրարշավում, չնայած կան բացասական երևույթներ, […]
14:31 18.09.2018
Նախընտրական քարոզարշավը հավասար պայմաններում չի անցկացվում: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանակար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը: Թեկնածուն նշել է, որ ինքը հենց այդ պատճառով էլ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս չմասնակցի նախընտրական քարոզարշավին: «Պարոն Փաշինյանը մեր բոլորի վարչապետն է, ոչ թե մի կուսակցության, ոչ թե մի քաղաքական […]
14:23 18.09.2018
Yerevan.today կայքի խուզարկության նախորդող գիշերը ԴԴօՍ հարձակում է եղել կայքի վրա: Այս մասին այսօր տեղեկացրեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքերով` խուզարկության օրվա առավոտյան ինքը շուտ է գնացել աշխատանքի, և այդ ժամանակ խուզարկություն անողները եղել են այնտեղ: Խմբագրին ցույց են տվել դատարանի որոշումը, ըստ որի` թույլատրվել է խուզարկությունը: Հակոբյանի պնդմամբ` ոստիկանությունը կասկածներ է ունեցել կայքում […]
14:20 18.09.2018
2014 թվականին Yerevan.today կայքի բացումից հետո դրա անունը «կապվել է» Հրանուշ Հակոբյանի, Ռուբեն Հակոբյանի, հայտնի մասնավոր ընկերության և Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև նույն շենքում են գործում, որտեղ Քոչարյանի գրասենյակն է տեղակայված: Այս մասին այսօր հայտնեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքով` Քոչարյանի հետ կայքը ընդամենը երկու հարցազրույց է արել, որոնք եղել են այս տարվա ամռանից […]
14:20 18.09.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման […]
14:15 18.09.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։ «Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են Ղարաբաղյան […]
13:51 18.09.2018
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից ոչ հեռու բռնություն գործադրելու կասկածանքով 400 մարդ է ձերբակալվել, նրանցից 200-ը հետագայում նաև կալանավորվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Աղբյուրը հայտնում է, որ տեղի էթնիկ՝ Օրոմո կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել: Անկարգությունները սկսվել էին դեռևս օրեր առաջ մեկնարկած զանգվածային […]
13:47 18.09.2018
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի և քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11.20-ին, Երևան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի տներից մեկից բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արմեն Ն.-ին, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
13:42 18.09.2018
Ստամբուլում տարադրամի փոխանակման կետերից մեկում տեղի ունեցած կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական gazetevatan.com-ը: Տարադրամի փոխանակման կետից գողացված տարադրամն ու այլ իրերի ընդհանուր արժեքը կազմում է 47 հազար դոլար: Կողոպուտին մասնակից չորս անձից երկուսը Բուրսայում ձերբակալվել են, ձերբակալվածներից մեկը Ռուսաստանի, իսկ մյուսը Հայաստանի քաղաքացիներ են:
13:20 18.09.2018
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն ու Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինը Փհենյանում սկսել են պաշտոնական բանակցությունները: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանդիպմանը Հարավային Կորեայի պատվիրակությունից ներկա են եղել երկրի հետախուզական ծառայության, ինչպես նաև ազգային անվտանգության ղեկավարները, իսկ Հյուսիսային Կորեայից հանդիպմանը մասնակցել են Կիմ Չեն Ինի քույրը, Կորեայի աշխատավորական […]
13:12 18.09.2018
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները: Ներկայացվել են զինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձևաչափերը: Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, […]
13:04 18.09.2018
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
12:56 18.09.2018
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի որոշմամբ` Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով` 1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ 2.Հանձնարարել […]
12:52 18.09.2018
«Ինտեգրալ Պետրոլիում» ընկերության ղեկավար Վաչագան Պետրոսյանը պնդում է, որ իրենց ընկերությունը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է նավթի և գազի պաշարներ: Բայց դրանից հետո, ըստ Պետրոսյանի, ընկերության լիցենզիան չեն երկարացրել, որպեսզի նրանք կարողանան աշխատանքները շարունակել: Ընկերության դատապաշտպան Հայկ Եգանյանը պնդում է, որ ընկերությունը դիմել է ևս երկու տարի լիցենզիա ստանալու համար, բայց պատասխան է ստացել, որ […]
12:46 18.09.2018
Սեպտեմբերի 19-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը: Մ. Սարյանի Փարիզում եղած ժամանակաշրջանը (1926թ. հուլիս – 1928թ. հունվար) առանցքային, և մինչև օրս ոչ լրիվ բացահայտված նշանակություն է ունեցել նկարչի ճակատագրում: Նա, ով միշտ նորի որոնողն էր, 1921-1926 թթ. անցել է ստեղծագործական մի շրջան, որը կապված էր հայրենիքի վերածննդի թեմայի […]
12:38 18.09.2018
Գյումրու դրամատիկական թատրոնն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ գտնվում է Արցախում։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացումից տեղադրել է լուսանկարներ և տեսանյութ: Լուսանկարներից մեկում, որը առավել տարածվել է համացանցում, հուզելով բազմաթիվ մարդկանց, պատկերված է մի երիտասարդ զինծառայող՝ Արման Օրդուբեկյանը, որը լաց է լինում, իսկ հրամանատարը, փաթաթվելով նրան, մխիթարում ու ոգեշնչում […]
12:33 18.09.2018
Հայաստանում 1948 թվականից իրականացվել են նավթի ու գազի որոնումներ, որոնց տվյալներն այժմ համադրվել են և ուսումնասիրվել, որպեսզի հաջորդ քայլերը որոշվեն: Կրկնակի հետազոտություններից հետո որոնումներ կատարող ընկերությունը հայտնաբերել է տասներեք հեռանկարային տարածք, որոնք Արագածի հյուսիսային հատվածից մինչև Նախիջևանի սահման ընկած տարածքում են: Այդտեղ հնարավոր է լինեն նավթի պաշարներ: Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց որոնող ընկերության ղեկավար […]
12:23 18.09.2018
ABC հեռուստաընկերության թղթակից Ջուլի Ուիլսոնն ընդհատել է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումը՝ վիրավոր շանը փրկելու համար: Հեռարձակումն իրականացնելիս կինը գտնվել է Հյուսիսային Կարոլինայի Նյու-Բերն քաղաքում, որտեղ «Ֆլորենս» փոթորկի հետևանքով հեղեղումներ են սկսվել: Ուիլսոնը գտնվել է իրադարձությունների հենց կենտրոնում. տեղացիները շարունակել են փրկել մարդկանց ու տներից դուրս բերել իրերը: Հենց այդ ընթացքում Ուիլսոնը հանդիպել է տեղացի մի բնակչուհու, […]
11:46 18.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին: Ստորև ներկայացնենք հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ հոդվածները. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության […]
11:36 18.09.2018
Իրանի Սպահանի նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 21 մարդ մահացել է, ևս երեքը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Դեպքը եղել է Իրանի ժամանակով կեսգիշերին մոտ։ Բենզին տեղափոխող մեքենան միջքաղաքային երթուղու վրա բախվել է ուղևորատար ավտոբուսին։ Եղել է պայթյուն, թե ոչ, մանրամասներ չեն նշվում։
11:35 18.09.2018
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 18-ին անցկացվեց ասուլիս` նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակի միջոցառումներին: Հարցին` ինչո՞ւ է ասուլիսի համար ընտրվել հրապարակի գորգը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հաշվի են առել, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը: «Այս միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող ու աննախադեպ, իսկ սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ Հանրապետության հրապարակ տանող […]
11:28 18.09.2018
Նոյեմբերի 14-16-ը Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը: Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացած մարտահրավերները: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ռեսուրսների զարգացումն ունի մեծ կարևորություն երկրի […]
11:12 18.09.2018
Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում տարածվել է Եվրամիության նոր հայտարարությունը խոսքի և խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ: Եվրոպական միության և դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը: Եվրոպական միությունը հատկապես ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի դրական դերն այս տարի տեղի ունեցած խաղաղ հավաքների մշտադիտարկման […]
11:12 18.09.2018
8 մարդ է զոհվել և 28-ն ստացել են վնասվածքներ ճանապարհատրանսպորտային խոշոր վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Թուրքիայի կենտրոնական Աֆյոնքարահիսար նահանգում, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Անթալիա տանող մայրուղու վրա: Անթալիայից Էսքիշեհիր ուղևորվող ավտոբուսը դեռևս չպարզված պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել: Տուժածները տեղափոխվել են […]
00:58 18.09.2018
Ամերիկյան Նյու Բերն քաղաքի շատ թաղամասեր հեղեղվել են Florence փոթորկի հետևանքով։ Մի ընտանիք կարողացել է փրկվել՝ սոցցանցում գրառման շնորհիվ, տեղեկացնում է Fox 31-ը: Տեղի բնակչուհի Բրիանա Պերրին պատմել է լրագրողներին, որ իմացել է հեղեղի մասին տանը հեռուստացույց դիտելիս, կինը ցանկացել է վեր կենալ և խոսել մոր հետ, սակայն ոտքերի տակ ջուր է զգացել: Պերրին անջատել է […]
00:48 18.09.2018
Mitsubishi ընկերությունը տարածել է նորացված L200-ի առաջին լուսանկարը: Դատելով լուսանկարից՝ փիքափի ճակատային մասը կունենա Dynamic Shield-ի ֆիրմային տեսքը՝ նեղ օպտիկայով և հակամառախուղային լամպերի մեծ բլոկով, ինչպես Eclipse Cross-ում: Նախնական տեղեկատվության համաձայն՝ փոփոխման կենթարկվի նաև L200-ի սրահը: Գամմա շարժիչը, ամենայն հավանականությամբ, կմնա անփոփոխ: Ավտոմեքենան ունենալու է բենզինով աշխատող 132 ձիաուժ հզորությամբ 2.4 շարժիչ , 181 դիզելային […]
00:30 18.09.2018
ՄԱԿ-ի ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է , որ Ռուսաստանի անվտանգության ծառայություններն օգնել են Հյուսիսային Կորեային՝ Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործում, հաղորդում է ТАСС գործակալությունը: «Հյուսիսային Կորեան իրականացրել է Կիմ Չեն Նամի սպանությունը Ռուսաստանի օգնությամբ, որը կենսաբանական նյութեր էր փոխանցում Հյուսիսային Կորեային»,- ասել է Հեյլին՝ Փհենյանի դեմ պատժամիջոցների […]
00:20 18.09.2018
Coca-Cola ամերիկյան հայտնի ընկերությունը մտադիր է ընդլայնել տեսականին: Այսպիսով, ընկերության ղեկավարությունը լրջորեն մտածում է մարիխուանայի հիմքով գազավորված ըմպելիք արտադրելու մասին, գրում է pravda.ru-ն: Չհաստատված տեղեկություններ կան, որ Coca-Cola-ն արդեն բանակցում է մարիխուանա արտադրող կանադական խոշոր ընկերության հետ: Այնուամենայնիվ, կողմերը դեռևս որևէ կոնկրետ որոշում չեն կայացրել: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, խմիչքների արտադրության մեջ օգտագործվելու է կանաբիդիոլ, […]
00:07 18.09.2018
Կառլոս Զենիտան իր երազանքների կնոջը հանդիպել է երեկույթի ժամանակ, սակայն երեկույթից հետո հասկացել է, որ կինն իրեն սխալ հեռախոսահամար է տվել: Կառլոսն իմացել է անծանոթուհու անունը՝ Նիկոլ, և այն, որ նա սովորում է Կալգարիի համալսարանում: Տղան որոշել է ամեն գնով գտնել աղջկան և համացանցում բոլոր Նիկոլ անունով աղջիկներին հաղորդագրություն է ուղարկել: Արդյունքում՝ Կառլոսի ցուցակում 246 […]