13:00 11.09.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին: «Անդրադառնալով վերջին օրերին որոշ շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ լուրերին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում՝ դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին: Եթե նման ստահոդ տեղեկություններ տարածող անձինք անհապաղ […]
12:52 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 3-9-ը կատարած հարցման ժամանակ փորձել է նաև պարզել, թե հարցմանը մասնակցած երևանցիների քանի տոկոսն է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: «Հարցվողների 67.3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 11.5 տոկոսը նշել է, որ, ավելի շուտ մասնակցելու է ընտրություններին, 4.9 տոկոսը՝ ավելի շուտ չի […]
12:44 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հերթական հարցումն է անցկացրել: Հարցին՝ տեղյա՞կ եք արդյոք, որ նախատեսվում են Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ, հարցվածներն այսպիսի պատասխան են տվել. «Հարցվողների 34.3 տոկոսը նշել է, որ տեղյակ է և ճիշտ է նշել ամսաթիվը՝ սեպտեմբերի 23-ին, 52.3 տոկոսը նշել է, որ տեղյակ է, որ սեպտեմբերին […]
12:40 11.09.2018
Քաղաքագիտական բովանդակության տեսանկյունից «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հեղափոխություն է համարում 1989-1990 թվականներին տեղի ունեցածը, երբ պետության համակարգն ամբողջությամբ փոխվեց։ Այս մասին պատգամավորը նշեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի շարժման և իշխանափոխության մասին Սարգսյանը ասաց հետևյալը. «Իմ համար սա երրորդ հանրապետության շարունակությունն է։ Մենք պիտի գիծ չգծենք, ասենք, որ մինչև այս ինչ […]
12:39 11.09.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը վստահ է, որ Երևանի ավագանու այս ընտրությունները բացառիկ են, և պետք է օգտվել դրանից, ու այդ ընտրություններն անցկացնել հավասարության, թեկնածուների նկատմամբ հարգանքի պայմաններում։ Այս մասին պատգամավորն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Ինչ վերաբերում է հակահեղափոխության մասին խոսակցություններին, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականի և հակահեղափոխականի։ […]
12:36 11.09.2018
Մամուլում եղած հրապարակումների համաձայն՝ «Ելք» խմբակցությունն այսօր նիստ կգումարի նոր ղեկավարի ընտրության հարցով, և ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնը կստանձնի ՔՊ անդամ Լենա Նազարյանը: SHANTNEWS.am-ը փորձեց ճշտել`որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ իրենք դեռ քննարկման փուլում են, խոստացավ` երբ նորություն լինի, կհայտարարեն այդ մասին: Հիշեցնենք, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը վարչապետ […]
12:28 11.09.2018
ԱԺ նիստում այսօր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և կոչումների փոխճանաչման համաձայնագիրը: Նախարարի խոսքով՝ համաձայնագրով ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների դիպլոմները և վկայագրերը: Դա կարևոր է մեզ համար, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ կրթական ոլորտի համագործակցությունը խորանա և բարձրագույն կրթությունը միջազգայնացվի: Արայիկ Հարությունյանի ելույթի […]
12:15 11.09.2018
Ռուսաստանի կենտրոնական ու արևելյան շրջաններում մեկնարկել է երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունը, որին մասնակցում է 297 հազար զինծառայող, 36 հազար տանկ, զրահապատ և այլ մեքենաներ, 80 ռազմանավ և այլ սպառազինություն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Զորավարժությունների սցենարով՝ ՌԴ բանակի անձնակազմը բաժանվել է հակամարտող երկու պայմանական միավորումների, որոնք վարժանքներն իրականացնելու են միմյանց դեմ։ Ռուսական բանակի 4 […]
11:58 11.09.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է իր ներկայացրած «Կալանքի մեկ օրվա հաշվարկի նախագծի» վերաբերյալ։ Մարուքյանը նշել է, որ քանի դեռ համաներման մասին որևէ խոսք չկա, և իրենք շարունակում են համաներում պահանջել, ապա սա մի մարդասիրական դրսևորում է: Խմբակցության անդամը հայտնել է, որ ՀՀ-ում դեռ 2003 թ. ընդունված քրեական օրենսգրքով եղել […]
11:50 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այսօր ներկայացրել է «Քաղաքապետի 12 երանգները» խորագրով հետազոտության արդյունքները: Ուսումնասիրությունները կատարվել են մինչև քարոզարշավի մեկնարկը: «Հարցվողների 63.3 տոկոսն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին»,- ասել է Գայանե Դաջունցը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որքանով են քաղաքացիները տեղյակ՝ որ քաղաքական ուժերն […]
11:39 11.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ: 2018թ. սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչը, դիմակավորված, նույն գյուղի բնակչուհու նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող բնակարան, որտեղ իր մոտ եղած […]
11:38 11.09.2018
Սեպտեմբերի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն Էջմիածնում ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի: Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձել է ՀԲԸՄ բազմաբնույթ ծրագրերին Հայաստանում և սփյուռքի համայնքներում, ինչպես նաև Մայր Աթոռի հետ արդյունաշատ գործակցությանը: ՀԲԸՄ նախագահը […]
11:32 11.09.2018
Այսօր Հայաստանի ողջ տարածքում մեկնարկում է «Շանթ-2018» զորավարժությունը, որի նպատակն է ստուգել, թե որքանով են պատրաստված պետական մարմինները պատերազմական իրավիճակին, ինչպես նաև մարզել նույն մարմինները՝ խաղաղ վիճակից պատերազմական իրավիճակի անցկացնելու պայմանների համար։ Խնդիրն այն է, որ պատերազմի դեպքում ռազմական գործողություններից զատ, անհրաժեշտ է իրականացնել նաև տնտեսության, արտաքին քաղաքականության, ինֆորմացիոն մոբիլիզացիա ու դրան մասնակից դարձնել բոլոր […]
11:11 11.09.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պաշտպանի աշխատակազմի և Սահմանապահ զորքերի միջև համագործակցության անհրաժեշտությունը: Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքներին առնչվող հարցերում սերտ համագործակցելու՝ Սահմանապահ զորքերի ղեկավարության հանձնառությունը: Քննարկվել են նաև ՀՀ պետական սահմանը հատող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, այդ թվում՝ կապված ապաստան […]
10:26 11.09.2018
Նոր հակավիրուսային դեղամիջոցը 12 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների մոտ սուր, չբարդացած գրիպի բուժման լավ ցուցանիշ է արձանագրել: Ամերիկացի մի խումբ գիտնականներ ստեղծել են նոր դեղամիջոց, որը ոչ միայն ունակ է արագորեն հաղթահարել վիրուսը, այլև կողմնակի ազդեցություն չունի: Դեղամիջոցն ստացել է «Բալոկսավիր-մարբոկսիլ» անունը: Այն արդյունավետ է նույնիսկ գրիպի վիրուսի դիմացկուն ձևերի նկատմամբ: Նոր դեղամիջոցը, ի […]
01:00 11.09.2018
Բրազիլիայի Պարաիբա նահանգի Ժուան Պեսոա քաղաքի բանտից հարյուրից ավելի բանտարկյալներ են փախել, հաղորդում է բրազիլական G1 պորտալը: Բրազիլիայի իշխանությունների տվյալներով` բանտից առնվազն 105 բանտարկյալ է փախել: Բանտապահներից մեկն սպանվել է: Ինչպես հայտնի է դարձել, փախուստը կազմակերպելու համար մի խումբ զինված անձինք պայթեցրել են բանտի դարպասները և կրակահերթ բացել բանտապահների և ոստիկանների ուղղությամբ: Նշվում է, որ […]
00:51 11.09.2018
Նյու Յորքյան նորաձևության շաբաթվա շրջանակներում ամերիկացի սուպերմոդել Լիլի Օլդրիջը հղի վիճակում դուրս է եկել պոդիում: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին սուպերմոդելն անձամբ է հայտնել ինստագրամյան իր էջում: Ցուցադրության ընթացքում Իլդրիջը բեմ է դուրս եկել իր կազմվածքն ընդգծող կարմիր զգեստով և չի հրաժարվել ցուցադրության կարևորագույն բաղադրիչից՝ բարձրակրունկներից: Նա ասել է, որ հետնաբեմում շատերն իր տեսքով հիացած են եղել […]
00:35 11.09.2018
Մահացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի 1995 թվականի հաղթող Չելսի Սմիթը։ Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն է եղել, նա 45 տարեկան էր, հաղորդում է Chron.com-ը: Սմիթի ընտանիքը հայտնել է, որ վերջինս պայքարում էր լյարդի քաղցկեղի դեմ, որն ախտորոշվել էր 2017 թվականին: Գեղեցկության մրցույթում առաջին անգամ Չելսին մասնակցել է 1994 թվականին: Սմիթը լավագույնն էր ճանաչվել Գալվեստոն շրջանի […]
00:23 11.09.2018
«Գահերի խաղը» արժանացել է 7 «Էմմի» մրցանակի: Տեղեկացնենք, որ «Էմմի» ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, Լոս Անջելեսում: Այս մասին տեղեկացանք Creative Arts Emmy Awards պաշտոնական կայքից: Հայտնի է, որ հեռուստասերիալն առաջադրվել է 22 տարբեր անվանակարգերում։ Մրցանակները շնորհվել են` վիզուալ էֆեկտների, գրիմի, կոստյումների դիզայնի, երաժշտության և ևս մի քանի անվանակարգերում: «Էմմի»-ի չորս արձանիկ է […]
00:10 11.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է լրագրող Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքը և խոստացել է, որ ինքն իր մասին գիրք կգրի: Թրամփն այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Թրամփը նշել է, որ Վուդվորդի գիրքը «հարձակում է» իր վրա, քանի որ հեղինակն այն գրել է` հիմնվելով մի շարք անանուն աղբյուրների վրա, որոնց տրամադրած […]
23:27 10.09.2018
Վաղը Հայաստանում մեկնարկում է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որն ընդգրկելու է հանրապետության ողջ տարածքը, և որին մասնակցելու են գրեթե բոլոր պետական գերատեսչությունները։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Զորավարժության ընթացքում զորահավաք անցկացնելու հնարավորության մասին ShantNews.am-ի հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող հիմա հստակ ասել, բայց զորահավաքին առնչվող քայլեր անպայման նախատեսված են, […]
22:41 10.09.2018
«Բոլորդ գիտեք , թե որտեղից Հայկ Մարությանին Հյուսիսային պողոտայում տուն, քանի որ դուք եք գնել այդ տունը Հայկ Մարությանի համար: Ինքն իր աշխատանքով վաստակել է էդ հարստությունը, բարեկեցությունը: Իր աշխատանքը սիրելի է եղել ժողովրդին: Ահա սա է հաջողության նոր մոդելը Հայաստանում` գողերն այստեղ տեղ չունեն, այստեղ ապրում են աշխատող մարդիկ և տեղ ունեն միայն արարող […]
22:34 10.09.2018
Ավստրալական «Cryoclock» ընկերության մասնագետներն ստեղծել են ժամացույց, որը նրանց կանխատեսմամբ մի ամբողջ հավերժություն առանց դադարի կարող է աշխատել: Այս մասին հայտնում է CNET-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետները ժամացույցի աշխատանքային միջին ժամկետը նշել են 40 միլիոն տարի: Այն ստեղծվել է 20 տարիների գիտական հետազոտությունների ու աշխատանքի արդյունքում: SapphireClock անվանումը ստացած ժամացույցն աշխատում է 12 000 կարատանոց շափյուղի […]
21:54 10.09.2018
Սեպտեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, ով Երևանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում: Ողջունելով իր վրաց գործընկերոջը՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման […]
21:47 10.09.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ին ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էտապավորեցին ԱՄՆ քաղաքացի, 1959թ. ծնված Ստեփան Մարտիրոսյանին: Մարտիրոսյանը 2017թ.-ի հոկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանքն է: Միաժամանակ ոստիկանության ՔՀԳՎ և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Մոսկվայում ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և նույն չվերթով […]
21:39 10.09.2018
Սեպտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Խորհրդարանի ղեկավարն առաջարկել է վերսկսել շրջանառության մեջ գտնվող նախագծերի շուրջ աշխատանքները և նախապատրաստվել նոր՝ 8-րդ նստաշրջանի առաջին նիստին՝ ծրագրելով առաջիկա հանձնաժողովային քննարկումները: Խորհրդարանականները պայմանավորվել են որոշ […]
21:20 10.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ներկա է գտնվել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման հանդիսավոր համերգին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դահլիճում ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:
21:14 10.09.2018
«Նախատեսում ենք առնվազն մեկ մետրոյի կայարանի կառուցում Աջափնյակում ՝ Թումոյի մոտ»,- ասել է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Էրեբունի համայնքում «Իմ քայլը» դաշինքի կազմակերպած հանրահավաքին: Մարությանը վերհիշեց, որ այդ կայարանը և թունելը 30 %-ով կառուցվել են սովետական տարիներին: «Իհարկե, այս տարիների ընթացքում նորմալ չի պահպանվել և փլուզված հատվածներ կան, համենայնդեպս, մենք պետք է ամեն ինչ վերականգնենք […]
21:08 10.09.2018
Սեպտեմբերի 10-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախատեսվող միջոցառումներին, օրակարգին և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ բարձր մակարդակով անցկացնելու այս կարևոր միջոցառումը: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության […]
21:00 10.09.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Դավիթ Անհաղթի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և […]