TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC
Admin

Admin

Ռաֆայել Բակունցը 2-րդն է շախմատի միջազգային մրցաշարում

17:20 10.09.2018

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է Paytakht open շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում է «Արմենպրես»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարին այս տարի մասնակցում էին 58 շախմատիստներ, այդ թվում՝ 3 գրոսմայստերներ և 10 միջազգային վարպետներ: Հայաստանը ներկայացնում էին 2 շախմատիստներ. Գրոսմայստեր Սամվել Տեր- Սահակյանը և միջազգային վարպետ Ռաֆայել Բակունցը: Մրցաշարի հաղթող է դարձել Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Մուսավի Սեյեդ Խալիլը՝ […]

̰
Ուրախ եմ հյուրընկալել Վրաստանի վարչապետին. Նիկոլ Փաշինյան

17:16 10.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է իր և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի դիմավորման պաշտոնական արարողության տեսագրությունը: «Ուրախ եմ հյուրընկալել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին»,- գրել է վարչապետը:  

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

17:06 10.09.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումից: «Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,- ասված է լուսանկարներին կից մեկնաբանության մեջ:   Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետը:

̰
Թուրք բժիշկը հարսանիքի ժամանակ պատահաբար կրակել է ինքն իրեն

17:05 10.09.2018

Թուրքիայի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ հարսանիքի ժամանակ ատրճանակի սարքին լինելը ստուգելիս պատահաբար կրակել է իր գլխին: Տոնակատարության առիթով 39-ամյա Հասան Աքդեմիրը պատրաստվել  է օդ կրակել, սակայն զենքի հետ կապված խնդիրներ են առաջացել, հաղորդում է  The Daily Mail-ը: Մասնագիտությամբ բժիշկ տղամարդը որոշել է ինքնուրույն գտնել խնդիրը, սակայն փորձի ժամանակ կրակել է իր գլխին: […]

̰
ԱՀ պետնախարարն ընդունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին

16:55 10.09.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին։ Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջունելով հյուրին՝ պետնախարարը կարևորել է հայկական երկու հանրապետությունների ԴԱՀԿ ծառայությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը՝ ընդգծելով դրան միտված աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը: Նրա խոսքերով՝ ծառայությունը մեծ […]

̰
Վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյանը Փաշինյանի և նրա տիկնոջ ոճաբանն է

16:48 10.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սոֆյա Նավասարդյանի նշանակումը քննարկումների թեմա է դարձել: Նշվում է, թե Նավասարդյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վարսահարդարն է և նշանակվել է վարչապետի օգնական, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով: Yerkir.am-ը շրջանառվող լուրերի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել վարչապետի մամուլի խոսնակ Արման […]

̰
Ստամբուլում զինված տղամարդը ուսուցչուհու է պատանդ վերցրել

16:44 10.09.2018

Հրազենով զինված մի տղամարդ Ստամբուլի դպրոցներից մեկում ուսուցչուհու է պատանդ վերցրել, հայտարարել է նահանգապետ Վասիպ Շահինը: «Ստամբուլի Փենդիքի շրջանի դպրոցներից մեկում զինված տղամարդը 22-ամյա ուսուցչուհուն պատանդ է վերցրել, բանակցությունները շարունակվում են»,- ասել է Շահինը NTV հեռուստաալիքի եթերում: Հեռուստաալիքի տվյալներով՝ պատանդառության պատճառը երիտասարդ տղամարդու հետ տարաձայնություն է եղել, որի հետ ուսուցչուհին պատրաստվել է ամուսնանալ: Երիտասարդը եկել […]

̰
Գեղանիստում գնացքը հարվածել է չթույլատրված վայրում երկաթգիծն անցնող քաղաքացուն

16:30 10.09.2018

Սեպտեմբերի 9-ին` ժամը 12։43-ին, «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ օպերատիվ հերթապահից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի կամրջի տակ գնացքի տակ մարդ է ընկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 12։25-ի սահմաններում, երկաթգծի 7-րդ կմ 4-րդ պիկետում՝ Գեղանիստ գյուղի հատվածում, Երևան-Զոդ գնացքի 55-ամյա մեքենավարը հարվածել է չթույլատրված վայրում երկաթգիծն անցնող, […]

̰
Ալեքսանդր Սարգսյանի որդին ազատ է արձակվել

16:27 10.09.2018

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվել է Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, […]

̰
Կառավարությունն առաջարկում է «911»-ին տալ զանգի տեղորոշման հնարավորություն

16:22 10.09.2018

ԱԺ նիստում այսօր քննարկվել է կառավարության ներկայացրած՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն ասել է, որ ԱԻՆ-ի ենթակայության տակ գործող «911» ծառայությունը գործունեության տարիներին հասցրել է սպասարկել 6 միլիոնից ավելի զանգ, սակայն շատ են դեպքերը, երբ զանգողը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ […]

̰
Ոչ թե ընտրում ենք անհատի, այլ ընտրում ենք մեր կյանքը. «Հայք» կուսակցությունը սկսել է իր քարոզարշավը

16:14 10.09.2018

«Հայք» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվել է Էրեբունի թանգարանի հարակից տարածքից՝ բակային հանդիպումներ իրականացնելով: Հանդիպումներ են ունեցել նաև այլ վարչական շրջաններում, այդ թվում՝ Նոր Նորքում, Ավանում: Ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը, սակայն, հանդիպումներին այսօր չի մասնակցել: Քաղաքապետի թեկնածուն, սակայն, առաջիկա բակային հանդիպումներին մասնակցելու է: «Մենք ունենք 3 ծրագիր՝ Երևանը՝ հայության մայրաքաղաք, Երևանը՝ ազգային հեղափոխության մայրաքաղաք […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայում ՀՀ դեսպանի հետ

16:05 10.09.2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ: Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասներ է ներկայացրել այդ հանդիպումից: «2018թ. սեպտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում ունեցա Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Կիրակոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցինք ԵԱՀԿ քարտուղարության կողմից ՀՀ […]

̰
Արման Թաթոյանը շնորհավորել է հրեական համայնքի Նոր տարին

15:52 10.09.2018

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրեական նոր տարվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հրեական համայնքին: «Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։ Թող գալիք տարին նշանավորվի՝ որպես երջանկության, խաղաղության և արգասաբեր աշխատանքի տարի: Ամեն ազգ ունի իր բնութագիրն ու մշակութային ինքնատիպությունը: Պատմականորեն ձևավորվող ազգային արժեքների […]

̰
Հայտնի է «Տարվա լավագույն մուլտֆիլմը»

15:50 10.09.2018

Creative Arts Emmy Awards մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն մուլտֆիլմ» է ճանաչվել Ռիք ու Մորտի շոուն: Մրցանակաբաշխությունը կայացել է Լոս Անջելեսում, և մուլտֆիլմը լավագույնի տիտղոսը ստացել է Վարունգ Ռիքը էպիզոդի համար: Նշենք, որ «Էմմի» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակները կհայտնեն սեպտեմբերի 17-ին կայանալիք ամենամյա հանդիսավոր արարողության ընթացքում:

̰
«Շանթ» զորավարժությունը կընդգրկի ՀՀ ամբողջ տարածքը. Արծրուն Հովհաննիսյան

15:23 10.09.2018

«Շանթ» զորավարժությունը կընդգրկի ՀՀ ամբողջ տարածքը և գրեթե բոլոր պետական կառույցները, և պետական համակարգը խաղաղից կբերվի ռազմական վիճակի: Նախատեսված ու անակնկալ գործողությունների միջոցով կփորձարկվի պատերազմական սցենարին պետական համակարգի ունակությունները պատերազմ վարելու հարցում: Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արցախն այս զորավարժությանը չի մասնակցի, քանի որ իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության մաս չէ: Զորքերի համադրման […]

̰
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. Փաշինյան

15:15 10.09.2018

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բաղրամյան 26-ում նախ առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա երկու երկրների պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Այս հանդիպումներից հետո երկու երկրների վարչապետերը հանդես են եկել հայտարարությամբ: «Այսօր շատ կարևոր խոսակցություն ունեցանք, ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք: Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են և խնդիր ունենք տնտեսական […]

̰
1 կգ հագուստի ներկրման մաքսավճարը կրկնակի չի թանկացել. ՊԵԿ նախագահ

14:45 10.09.2018

Հագուստեղենի, կոշկեղենի ներկրման 1 կիլոգրամի մաքսավճարը 3․25 ԱՄՆ դոլարից 3․75  է դարձել, իսկ մնացած ապրանքները մաքսազերծվում են՝ ըստ տեսականու, – պարզաբանել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝  նշելով, որ շատ դեպքերում ապրանքերի՝ ըստ տեսականու մաքսազերծումը նախկինում գործող սակագներից ավելի ցածր է կազմում: «Հիմա կարող ենք համադրել, եթե իրենց բեռը 3․25 էր, հիմա դարձել է 3․75 ԱՄՆ դոլար, […]

̰
«Ժառանգությունը» քարոզարշավը սկսեց՝ մի քանի լեզվով «Բարի գալուստ» մաղթելով

14:44 10.09.2018

«Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տվեց Շառլ Ազնավուրի հրապարակից։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին՝ մի քանի լեզվով «Բարի գալուստ» ասելով, ապա ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը։ 1. Երևանը բարձր տեխնոլոգիական, խելացի,  համաշխարհային քաղաք, 2. Երևանը համայն հայության քաղաքակրթական կենտրոն, 3. Երևանը կանաչ քաղաք՝ քարակերտ անապատի փոխարեն, 4. Երևանը Արևելքի […]

̰
Թուրքիայում ռազմական ավիացիայի զորավարժություն է անցկացվում ադրբեջանցիների մասնակցությամբ

14:36 10.09.2018

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիայում մեկնարկել և մինչև հիմա շարունակվում են Ադրբեջանի հետ համատեղ «TurAz Şahini» («Թուրք-ադրբեջանական բազե») օդային զորավարժությունները։ Վարժանքներին ներգրավված են և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի օդուժի ինքնաթիռներ ու անձնակազմեր։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում երկու երկրների ռազմական օդաչուները կատարելագործել են իրենց գործողությունները համադրելու, ներդաշնակ գործելու և պայմանական հակառակորդի […]

̰
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան

14:33 10.09.2018

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը սեպտեմբերի 10-14-ը  պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հաղորդվում է, որ սեպտեմբերի 11-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Գլխավոր քարտուղարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի […]

̰
Միհրան Պողոսյանն առաջարկել է թեթևացնել ԴԱՀԿ ծանրաբեռնվածությունը

14:18 10.09.2018

ԱԺ նիստում այսօր ներկայացվել է պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում: Զեկուցողը նշել է, որ իրենք վերցրել են ՌԴ և Հունաստանի փորձը: Ըստ պատգամավորի՝ հատկապես վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքները վճարելու համար պետք է ստեղծվեն խթանող միջոցներ, որպեսզի վարչական տուգանքի ենթարկված մարդիկ վճարեն դրանք: Միհրան […]

̰
Եթե ուզում էիք ասեմ՝ հեղափոխություն ենք արել նաև այս գործում, պետք է մի փոքր հիասթափեցնեմ. ՊԵԿ նախագահը՝ հարկերի հավաքագրման մասին

14:16 10.09.2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձավ իր պաշտոնավարման և դրանից առաջ իրականացված հարկերի հավաքագրմանը: Նա նշեց, որ մայիս-օգոստոս ամիսներին հարկերի հավաքագրման աճի տեմպն ավելի բարձր է եղել: Եթե ապրիլի ցուցանիշը եղել է մոտ 14%, ապա հաջորդող ամիսներին՝  15․3% է եղել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՊԵԿ-ը հունվար-օգոստոս ամիսներին ավելի քան 880 մլրդ […]

̰
ՀՀ և Վրաստանի վարչապետների հայտարարությունն ուշանում է

14:14 10.09.2018

Ինչպես հայտնի է, այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի վարչապետն արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քիչ առաջ ավարտվել է նեղ կազմով հանդիպումը: Առանձնազրույցը բավականին երկար է տևել` խախտելով նախապես սահմանված ժամանակահատվածը: Երկու երկրների պատվիրակությունները դեռ հանդիպելու են ընդլայնված կազմերով, ապա Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը հայտարարություն կանեն ԶԼՄ […]

̰
Եթե ժողովուրդը ցանկանա համախմբում, ապա կփորձենք համագործակցել. Արամ Սարգսյան

13:58 10.09.2018

Երևանի ավագանու ընտրությունները կարող են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դասավորումների, վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նա խուսափեց կանխագուշակել` հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն: «Հնարավորություն կա, որ հետագայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը, մասնավորապես` «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», որոնք բնական դաշնակիցներ են և գաղափարական […]

̰
Հեղափոխության մասնակիցները չեն հասկացել` ինչ է նշանակում «սեր» և «համերաշխություն». Արմեն Ռուստամյան

13:46 10.09.2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ այսօր Հայաստանում իսկապես այն վիճակն է, որ պետք է խոսել քաղաքացիական պատերազմի մասին: «Չկա այդպիսի վիճակ, հուսով եմ` երբեք էլ չի լինի, և կոնֆլիկտային այն հարցերը, որ առաջանում են քաղաքական առումով, իրենց լուծման քաղաքակիրթ ճանապարհը կունենան, ու մենք երբեք դուրս չենք գա մեկս մյուսիս դեմ»,- լրագրողների […]

̰
Հայտնի է ավագանու ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու վերջնաժամկետը  

13:40 10.09.2018

Անձնագրային և վիզաների վարչությունն իր ֆեյսբուքյան էջում իրազեկել է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ն է (ներառյալ)։ «Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում (այդ թվում նաև […]

̰
Դուք անընդհատ ասում եք` ում անենք, ես ասում եմ` ինչ անենք. Խոսրով Հարությունյան

13:34 10.09.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը սեպտեմբերի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հորդորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործարարների հետ հանդիպմանը շատ խստապահանջությամբ չվերաբերվել: Մասնավորապես, անդրադառնալով Ռուբեն Վարդանյան-Նիկոլ Փաշինյան բանավեճին, Հարությունյանը նշեց՝ Ռուբեն Վարդանյանը հայտնի գործարար է, նա պարզ բան է ասում, այն է` բիզնեսն իր լեզուն ունի, և ասել` եկեք, լավ կլինի, բավարար չէ, բիզնեսը […]

̰
Արթուր Դավթյանը ՀԱՀ-ում կմասնակցի Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովին

13:12 10.09.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու Յոհանեսբուրգում սեպտեմբերի 9-ից-13-ին կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 23-րդ ամենամյա կոնֆերանսին և համաժողովին: Համաժողովը հրավիրվել է «Դատախազական անկախությունը. հասարակության մեջ արդարադատության անկյունաքար» խորագրի ներքո և այս տարի նվիրված է  դատախազական համակարգի անկախության` աշխարհում կիրառվող կառուցակարգերի արդյունավետությանը, դատախազական ծառայության ղեկավարման  և հաշվետվողականության, դատախազի անձի […]

̰
Արկտիկայում օդի ջերմաստիճանի աննախադեպ բարձրացում է գրանցվել

13:06 10.09.2018

Ռուսաստանի արկտիկական գոտում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել, հայտնում է iz.ru-ն՝ վկայակոչելով այդ երկրի բնապահպանության նախարարության տարածած զեկույցը: Հաղորդվում է, որ գիտնականների կողմից կատարված հաշվարկների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ջերմաստիճանի ցուցիչը միջինում բարձր է եղել 3.23 աստիճանով: Նշենք, որ Ռուսաստանի արկտիկական գոտու մեջ են մտնում Մուրմանսկը, Չուկոտկան, Արխանգելսկի […]

̰
Շուրջ 60 մլն դոլարի չարաշահում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում.Փաշինյանը` Պուտինին

12:53 10.09.2018

Ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը կոնցեսիոն պայմանագրով կառավարում է Հայաստանի երկաթուղիները, չի կատարել մի քանի տասնյակ միլիոն դոլարի հարկային պարտավորություններ, ինչի մասին մանրամասները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, հանդիպման ժամանակ ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Փաշինյանը հայտնել է ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։ «Կարող եմ ասել, որ այս հարցում հայկական […]

̰
BACK_TO_TOP