TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC
Admin

Admin

Գծերը և գծատերերն իսպառ վերանալու են. Հայկ Մարության

20:19 10.09.2018

Անդրադառնալով քաղաքային տրանսպորտի խնդիրներին՝ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը էրեբունիում կայացած հանրահավաքին նշեց, որ այսօր արդեն տրանսպորտը ոչ թե A կետից B կետ տեղափոխելու, այլ պատվի հարց է: «Երբ մենք մեկնում ենք եվրոպական քաղաքներ և այնտեղ օգտվում ենք տրանսպորտային միջոցներից, հասկանում ենք, թե ուր են հասել այս պետությունները: Մեզ մոտ այնպիսի վիճակ է, […]

̰
Apple-ը սեպտեմբերին իր սպառողներին կներկայացնի iPhone X-ի նոր մոդելները

20:17 10.09.2018

Ամերիկյան հանրահայտ «Apple» ապրանքանիշը սեպտեմբերի 12-ին իր սպառողին կներկայացնի իր նոր ապրանքատեսականին: Այս մասին հայտնում է The Verge-ն: Հաղորդվում է, որ շնորհանդեսի արարողությանը կներկայացվեն նաև ընկերության կողմից մշակված iPhone X-ի նոր մոդելները: Նոր iPhone-ները կատարելագործված մոդելներ են, ունեն 6.1 դյույմ անկյունագիծ, LCD էկրան: Բոլոր տարբերակները, աղբյուրի փոխանցմամբ, տարբեր անվանումներ են ստացել` iPhone XS, iPhone XS […]

̰
Այսուհետ ոչ ոք միանձնյա որոշումներ չի կայացնելու. Հայկ Մարության

20:14 10.09.2018

«Այսուհետ ոչ ոք միանձնյա որոշումներ չի կայացնելու»,- հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը և ներկայացրեց դաշինքի ծրագրային դրույթներից առաջինը: Թեկնածուն նշեց, որ Երևանի բոլոր հանրային հնչեղություն ստացած հարցերը լուծելու են հենց Երևանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով: «Հանրաքվեները լինելու են երկու տեսակի՝ առաջինը՝ թվային, այսինքն՝ քաղաքապետարանի կայքում լինելու է հատուկ […]

̰
Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը

20:12 10.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորությամբ, հաղորդում են ՀՀ վարչապետի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, որն ուղղվել էր 2017 թվականի հոկտեմբերին Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի տոնակատարությունների առիթով Կաթողիկոսի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում: Վարչապետը […]

̰
Լոռու մարզում ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածություններ և պտղատու այգիներ

20:09 10.09.2018

Այսօր՝ ժամը 17։00-ի միջակայքում, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Թումանյան, Քարինջ, Դսեղ բնակավայրերում: Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտից մեծապես տուժել են ցանքատարածություններն ու պտղատու այգիները:

̰
Հանքափորները պատահաբար 10 մլն դոլար արժողությամբ 255 կգ ոսկի են հայտնաբերել

20:07 10.09.2018

Արևմտյան Ավստրալիայի Քամբալդայի նիկելի հանքերից մեկի աշխատակիցները պատահաբար հայտնաբերել են ոսկու մեծ հանքավայր: Չորս օրվա ընթացքում դուրս է բերվել 255 կիլոգրամ թանկարժեք մետաղ, հաղորդում է ABC-ն: Հայտնաբերված ոսկին կարող է կտրուկ փոխել մեռնող հանքավայրի ճակատագիրը: Նիկելի գնանկման պատճառով այստեղ արդեն չորս մեծ հանք է փակվել, սակայն այժմ գումարի բացակայության խնդիրը լուծված է, հանքափորների հայտնաբերած ոսկին […]

̰
Արա Բաբլոյանը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը

20:05 10.09.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր […]

̰
Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակը ռեկորդային թվով դիտումներ է գրանցել

20:00 10.09.2018

Քանյե Ուեսթը ռեփեր Լիլ Փամփի հետ միասին նոր տեսահոլովակ է նկարահանել I Love It վերնագրով: Այն հրապարակվել է Լիլ Փամփի Youtube-յան ալիքում: Հայհոյախառն բառերով լի երգը մի քանի օրում 36 մլն դիտում է ունեցել: Տեսահոլովակի ռեժիսորը Սփայք Ջոնսն է:

̰
Անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու համար. Դավիթ Տոնոյան

19:58 10.09.2018

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է եռօրյա գիտական կոնֆերանսը` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին: Կոնֆերանսին մասնակցում էին կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, երիտասարդ գիտնականներ […]

̰
Եզնիկ Կողբացու փողոցում մեքենաներ են այրվել. տուժածներ չկան

19:57 10.09.2018

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 11:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցում գտնվող «Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատ»-ի մոտակայքում կայանած ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:03-ին, մարվել՝ 12:13-ին: Այրվել է […]

̰
ՀՀ-ում պետք է փոխվի հաջողության մոդելը և պետք է դրվի նորը. Նիկոլ Փաշինյան

19:38 10.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսեց Էրեբունի համայնքում հանրահավաքով, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցով և շեշտեց, որ այս ընտրություններում ժողովուրդը կվերահաստատի ամիսներ առաջ ձեռք բերած սեփական իշխանությունը: Վարչապետը նաև շեշտեց, որ Հայկ Մարությանը ամենաշատն է համապատասխանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների գաղափարախոսությանը: «Հայաստանում […]

̰
Սուրեն Պապիկյանը հիշեցրել է ջուրն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականի մասին

19:30 10.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքային սեփական եկամուտների կատարման ընթացքին, ոռոգման ջրի համաչափ բաշխմանը, մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր, ամփոփվել նախորդ շաբաթ անցկացված համապետական շաբաթօրյակի արդյունքներն ու նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Խոսելով […]

̰
Վրաստանում ավտոտնակի փլատակների տակ երեխաներ են մնացել

19:23 10.09.2018

Երեք անչափահաս երեխա է տուժել Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում տեղակայված շենքի փլուզման հետևանքով, տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը: Ոստիկանության տվյալների համաձայն՝ 2003, 2004, 2010 թվականներին ծնված երեխաները հայտնվել են հին ավտոտնակի փլատակների տակ: Նրանք 3-ն էլ հոսպիտալացվել են: Նշվում է, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երեխան միացված է թոքերին արհեստական շնչառություն սնուցող սարքին: Մյուս երկուսի […]

̰
Մենք կարող ենք համախմբել երևանցիներին. մեկնարկեց ՀՅԴ քարոզարշավը

19:12 10.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Դաշնակցություն» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Ավագանու ցուցակով առաջին տեղը զբաղեցնող Միքայել Մանուկյանն իր ելույթում նշեց, որ տեղը պատահական ընտրված չէ։ Ինչպես Արամ Մանուկյանը կարողացավ 1918-ին համախմբել երևանցիներին, այնպես էլ իրենք երևանցիներին համախմբելու։ «Մենք շատ գործ ունենք անելու և քիչ ժամանակ։ Մենք լինելու ենք բոլոր վարչական շրջաններում, ներկայացնելու […]

̰
Հանրահավաքը, իհարկե, տեղի է ունենալու ցանկացած եղանակի. Նիկոլ Փաշինյան

19:05 10.09.2018

Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախատեսվող «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը տեղի է ունենալու ցանկացած եղանակի դեպքում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ընթացքում: «Քիչ առաջ Էրեբունի համայնքում տեղատարափ անձրև էր տեղում, որն արդեն դադարել է: Քանի որ ասացին, որ Էրեբունիում լուրեր են տարածվում, թե ժ. 18:30-ին նախատեսված «Իմ քայլը» դաշինքի […]

̰
Ամենակարևորը իմ ընդունել, սատարելը չի, ժողովուրդը պետք է սատարի իրեն. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

18:56 10.09.2018

«Հարգելի՛ լրագրողներ, ես ձեզ ասել եմ, որ նման հարց առօրյայում չկա, քանի որ մեզ ո՛չ դիմել են, ո՛չ ասել: Չեմ իմանում` ինչն է ձեզ հետաքրքրում, ամեն անգամ ես ասում եմ, որ օրակարգում այդպիսի հարց չկա՝ տարբեր վերլուծություններ, տարբեր հեքիաթներ: Հիմա ասեմ՝ ամենակարևորը իմ ընդունել, սատարելը չի: Ժողովուրդը պետք է սատարի իրեն: Եթե ժողովուրդը ընդունեց իրեն, […]

̰
Խաղաղապահ զորամասի զինծառայողների ազատումից հետո նոր համալրում կլինի

18:51 10.09.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը չի հաստատում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադից զինծառայողների ազատման մասին տեղեկություններում տարածված թվերը՝ 400 կամ 120։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ այդ թվերը գաղտնի են, և նման տեղեկություն որևէ մեկը չի հաստատի։ Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը ՊՆ խոսնակը պարզաբանեց, որ կապված զորամասի տեղափոխման հետ՝ եղել են խաղաղապահ զինծառայողների ազատումներ։ Հարցին՝ նրանք իրե՞նց կամքով են […]

̰
2014թ. անհետացած ինքնաթիռը կփնտրեն Կամբոջայում

18:44 10.09.2018

2014 թվականին առեղծվածային ձևով անհետացած Boeing 777-ը կարող է գտնվել Կամբոջայի հսկա անտառներից մեկում: Այս մասին հայտնում է Mash-ը: Հաղորդվում է, որ մասնագետները նման եզրահանգման են եկել Google map-ի մի օբյեկտի լուսանկարից: «Այո՛, շատ հարցեր կան. նախ՝ ինքնաթիռը մի տեսակ տարօրինակ տեսք ունի (չափսերի առումով՝ այն Boeing-ից 7 մետրով ավելի մեծ է), երկրորդ՝ այս տեղանքն […]

̰
Երևանը միայն կենտրոնը չէ, մենք պետք է գնանք վերջավորությունները. Գագիկ Ծառուկյան

18:34 10.09.2018

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը` սեպտեմբերի 10-ին, ԲՀԿ-ն իր քարոզարշավը սկսեց Նուբարաշեն համայնքից: «Երևանը միայն կենտրոնից չի սկսում: Մենք պետք է գնանք ծայրամասերը, վերջավորությունները, որ տեսնենք, որ Երևանը միայն կենտրոնը չէ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին ակտիվ մասնակցելուն, ապա Գագիկ Ծառուկյանը նշեց. «Մասնակցելու եմ և՛ այնպես, և՛ այնպես, և՛ այնպես»:

̰
Ռուսաստանում կալանավորվել է Ադրբեջանի թալիշների շարժման առաջնորդներից մեկը

18:23 10.09.2018

Մոսկվայում Բաքվի պատվերով ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆահրադդին Աբոսզոդան։ Այս մասին տեղեկացնում է հայաստանցի լրագրող Անտոն Եվստրատովը։ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հոդվածներով, որոնք վերաբերում են ազգային թշնամանք հրահրելուն։ Սա, ըստ Եվստրատովի, պատասխանն է թալիշ գործչի հասարակական ու քաղաքական գործունեությանը, որի ընթացքում նա փորձել է բարձրացնել […]

̰
Պուտինը միայն երրորդ փորձից հետո է կարողացել քվեարկել

18:16 10.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի քաղաքապետի ընտրության օրը միայն երրորդ փորձից հետո է կարողացել քվեարկել: Քվեասարքը հրաժարվել է ընդունել Պուտինի քվեաթերթիկը, գրում է Meduza.io կայքը: Ավելի ուշ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանել են` քվեասարքի մեջ քվեաթերթիկը պետք է դիմային հատվածով դեպի ներքև տեղադրվի, որպեսզի սարքն այն ընդունի: Նշենք, որ Պուտինի քվեարկությունը համացանցում մեմերի առիթ է […]

̰
Նախագահը հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը

18:11 10.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջև բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին: Հյուրերը նաև նախագահին են ներկայացրել իրենց տպավորությունները Հայաստան […]

̰
Վրաստանի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

18:06 10.09.2018

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած  Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հայաստան ժամանած  Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ: Նրան ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Երևանի քաղաքապետի […]

̰
«Արսենալ»-ի նախկին հարձակվողը կոտրել է տաքսու վարորդի ծնոտը

18:03 10.09.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող, դանիացի Նիկլաս Բենդտները մեղադրվում է Կոպենհագենում տաքսու վարորդին հարվածելու մեջ, հաղորդում է Goal-ը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: DanTaxi-ի աշխատակիցը հարձակման կապակցությամբ դիմել է ոստիկանություն՝ հայտնելով 30-ամյա Բենդտների անունը: Տուժածի մոտ  ախտորոշվել է ծնոտի կոտրվածք: Ոստիկանությունը գործին ֆուտբոլիստի ներգրավվածության վերաբերյալ մեկնաբանություն չի տվել: «Ռոսենբորգ» ակումբի հարձակվողը մասնակցել է 70 խաղի և […]

̰
Չսահմանված վայրում աղբ թափողը կենթարկվի պատասխանատվության

17:55 10.09.2018

Սեպտեմբերի 9-ին Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները Կորեայի ձորում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ բեռնատար մեքենայից շինարարական աղբ են թափում տարածքում։ Վարորդը հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գազելի» վարորդը շինարարական աղբը նշված տարածքում թափել է մի տղամարդու գիտությամբ և թույլտվությամբ, որը վարորդին ներկայացել է որպես տարածքը տնօրինող։ Նա շինարարական աղբը տարածքում […]

̰
Սարգսյան-Բախտաձե հանդիպման ընթացքում նշվել է` առկա է փոխգործակցությունն ընդլայնելու ձգտում

17:50 10.09.2018

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումը՝ մասնակցությամբ երկու երկրների պատվիրակությունների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը: «Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության լայն դաշտ և երկուստեք փոխգործակցությունն ընդլայնելու ձգտում: Նշվեց նաև գիտության, […]

̰
Պոլսահայ երգիչը կարող է ընդգրկվել «Թուրքիայի ձայնը» երաժշտական մրցույթի ժյուրիի կազմում

17:45 10.09.2018

Թուրքիայի TV8 հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» միջազգային ձևաչափի երաժշտական մրցույթի ժյուրիում կարող է հայ հայտնվել, հաղորդում է ermenihaber.am-ը: Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ նոր եթերաշրջանում մրցույթի ժյուրիում կատարվել են փոփոխությունները։ Խոսակցություններ են պտտվում, որ ժյուրիի կազմից հեռացող Գյոքհան Օզօղուզի փոխարեն նախագիծ կմտնի պոլսահայ անվանի երաժիշտ Հայկո Ջեփքինը։ Ժյուրիում Ջեփքինի հնարավոր ներգրավվածության մասին լուրերը թուրք օգտատերերի շրջանում […]

̰
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

17:39 10.09.2018

Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: ԱԳՆ ղեկավարը ողջունել է Քերոլայն Քոքսի հերթական այցելությունն Արցախ՝ այն կարևորելով հանրապետությունում առկա իրավիճակին ու տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին ծանոթանալու առումով։ Նախարարը բարձր է գնահատել բարոնուհու ջանքերը՝ ուղղված արտերկրում […]

̰
Զինծառայողների մոտ հեռախոս պահելու կարգը դեռ ամբողջությամբ չի մտել բոլոր զորամասեր

17:38 10.09.2018

Պաշտպանության նախարարությունը ծրագիր է սկսել, որով զինծառայողներին թույլատրվելու է բջջային հեռախոսներ ունենալ ու օգտագործել զորամասերում, սակայն դա պետք է կատարվի հատուկ կարգով։ Ծրագրի մասին հայտարարությունից հետո, սակայն, որոշ խնդիրներ էին առաջացել՝ զինծառայողների մի մասին արգելել էին հեռախոս պահել, մյուս մասից վերցրել էին հեռախոսները։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն այսօր պարզաբանեց, որ նման խնդիրներ կան, որովհետև առայժմ […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի կապիտանի մահվան դեպքի առթիվ

17:25 10.09.2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի պարետային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ. Ա.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ 3151» մակնիշի ավտոմեքենան, զորամասի մշտական տեղակայման վայրից մարտական դիրքեր տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և աջ կողմի վրա շրջվել, ինչի հետևանքով ուղևոր, նույն զորամասի կապիտան Վազգեն Գագիկի […]

̰
BACK_TO_TOP