TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
Admin

Admin

«Ելք» խմբակցության անդամները ներկա չեն եղել «Սանիթեք»-ի դեմ ակցիային

11:14 06.09.2018

Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ այսօր  մի խումբ քաղաքացիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ: Պատճառը աղբահանության ոչ պատշաճ իրականացումն է: Ակտիվիստներից մեկը աղբով լի տոպրակը բերել  ու դրել է  «Սանիթեք»-ի մուտքի դարպասների մոտ, իսկ մյուսը` մանկական տակդիրներով լի տոպրակը ներս է տարել ու հասցրել ընկերության գործառնական տնօրենի աշխատասենյակ՝ պահանջելով պարզաբանել իրավիճակը։ […]

̰
Ֆրենսիս Անդերվուդը մահացել է. «Խաղաքարտերի տնակը» հեռուստասերիալի նոր թիզերը

00:40 06.09.2018

«Խաղաքարտերի տնակը» հեռուստասերիալի ֆեյսբուքյան էջում այսօր սպասվող վերջին եթերաշրջանից հատված էին հրապարակել: Համաձայն հրապարակված թիզերի` Քևին Սփեյսիի կերպարը՝ ԱՄՆ նախագահ Ֆրենսիս Անդերվուդը մահացել է: Հիշեցնենք, որ «Խաղաքարտերի տնակը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի պրեմիերան սպասվում է նոյեմբերի 2-ին: https://www.facebook.com/HouseofCards/videos/289321288563771/

̰
Փաստավավերագրական սերիալ` Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկիի մասին

00:30 06.09.2018

A&E հեռուստաընկերությունը և «Jigsaw Productions» ստուդիան նկարահանել են փաստավավերագրական սերիալ` «Բիլ Քլինթոնի իմպիչմենտը» վերնագրով: Այս մասին տեղեկացնում է The Hollywood Reporter-ը: Ֆիլմի հեղինակները փորձել են սեփական հետաքննությունն անցկացնել և պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 20 տարի առաջ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Սպիտակ տան պրակտիկանտ Մոնիկա Լևինսկիի միջև: Ֆիլմում կան դեռևս չհրապարակված […]

̰
Google ընկերությունը թողարկել է Chrome-ի հոբելյանական թարմացումը

00:19 06.09.2018

Google ընկերությունը Chrome-ի հոբելյանական թարմացումն է թողարկել` նվիրված ընկերության 10-ամյակին: Այս մասին գրում է IXBT.com կայքը: Նոր թարմացված տարբերակում ֆոնային զգալի փոփոխություններ կան, ինչպես նաև նոր գործիքներ են ավելացել: Դիզայնը մշակվել է Material Design ընկերության հետ և Chrome-ն այժմ ավելի թարմ ու հետաքրքիր տեսք ունի՝ նշանները ավելի աչքի ընկնող են , մենյուն ավելի հետաքրքիր տեսք ունի և այլն: Որոնողական Omnibox […]

̰
Թրամփը մեղադրել է սոցցանցերին` ընտրությունների ժամանակ Քլինթոնին աջակցելու համար

00:04 06.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է սոցցանցերին` 2016-ի նախագահական ընտրություններին  միջամտելու համար, տեղեկացնում է Reuters-ը: Այս կերպ Թրամփը պատասխանել է այն հարցին, թե ընկերությունները կխառնվեն ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններին: «Կարծում եմ՝ նրանք արդեն խառնվել են»,- գրել է Թրամփը: Նա նաև նշել է, որ «սուպերլիբերալ» ԶԼՄ-ները իր կողմից չեն:   «Գուցե, ես ավելի լավ ելույթ ունեցա, քանի որ […]

̰
Volvo-ն առանց ղեկի և ոտնակների ավտոմեքենա է ներկայացրել

23:58 05.09.2018

«Volvo» ավտոմոբիլային ընկերությունը ներկայացրել է 360c ավտոմեքենան: Նոր ավտոմեքենան յուրահատուկ է նրանով, որ չունի ղեկ և ոտնակներ: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: Նշվում է, որ այս նոր մոդելում փոխված է ավտոմեքենայի սալոնի դասավորությունը: Դիզայներները ամբողջովին հրաժարվել են նստատեղերի ավանդական դասավորությունից: https://www.facebook.com/volvocars/videos/522395554871207/ Այս մեքենային երթևեկության համար վարորդ պետք չէ և ուղևորները երթևեկության ժամանակ կարող են զբաղվել […]

̰
Դուբայից Նյու Յորք ժամանած ինքնաթիռը կարանտինային տարածք են տեղափոխել

23:43 05.09.2018

«Emirates Airlines» ընկերության ինքնաթիռը տեղափոխել են կարանտինային տարածք, երբ ուղևորներից 100-ի մոտ հիվանդության նշաններ են հայտնաբերել, տեղեկացնում է ABC News-ը: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 521  ուղևոր, որոնցից 2-ը բարձր ջերմություն են ունեցել, 100-ն՝ ուժեղ հազ: Ենթադրվում է, որ ուղևորների մոտ հարբուխի տեսակներից որևէ մեկն է: Միջադեպի մասին զեկուցվել է ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչություններին:  

̰
Դերասանուհի Նարե Հայկազյանը վերադարձել է Հայաստան

23:29 05.09.2018

Շուրջ 13 տարի ԱՄՆ-ում բնակվող ու ստեղծագործող դերասանուհի, նկարչուհի Նարե Հայկազյանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի առաջարկով վերադարձել է Հայաստան: Արդեն պարզ է, թե որտեղ է ապրելու ու աշխատելու դերասանուհին: Նա առաջարկ է ստացել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանից ու թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից` հանդես գալու թատրոնում որպես հաստիքային դերասանուհի: […]

̰
Instagram-ն առաջիկայում նոր հավելված կներկայացնի

23:19 05.09.2018

Instagram-ը նախատեսում է ինտերնետ խանութ բացել: Հաղորդվում է, որ այն առանձին հավելված է լինելու: Այս մասին հայտնում է The Verge-ը: Որոշ տեղեկություններով՝ հավելվածը կստանա iG Shopping  անվանումը: Դրա միջոցով գնորդները հնարավորություն կունենան ապրանքատեսականուն ծանոթանալ և առցանց գնում կատարել: Այս կերպ աջակցություն է ցուցաբերվում մի շարք կազմակերպությունների ու անհատ գործարարների: Ավելի վաղ Instagram-ը հեղինակել էր նոր՝ […]

̰
«Լույս» դաշինքը բացեց իր կենտրոնական շտաբը

22:53 05.09.2018

«Լույս» դաշինքն այսօր բացել է իր կենտրոնական շտաբը, որը գտնվում է Թումանյան փողոցում: Դաշինքն իր քարոզարշավը կիրականացնի «Երևան՝ լույսի քաղաք» կարգախոսի ներքո: «Լույս» դաշինքի շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է, որ նախընտրական շտաբն աշխատելու է ողջ ուժով ու մեծ թափով: «Աշխատանքները կատարվելու են երկու մակարդակներում՝ լինելու են տեղում շտաբային աշխատանքներ և նաև կենտրոնական քարոզարշավ՝ քաղաքապետի թեկնածու […]

̰ ̰
ԱՄՆ-ում մշակում են անօդաչու թռչող սարքի լազերային լիցքավորման նոր միջոցները

22:20 05.09.2018

Ամերիկացի զինվորականներն ու գիտնականները նոր փորձարկումներ են կատարել` անօդաչու թռչող սարքերը լազերային սարքերով օդում լիցքավորելով: Այս մասին գրում է New Scientist-ը և նշում, որ լազերային լիցքավորումը նոր հնարավորություններ կընձեռի ռազմական ոլորտին: Լազերային լիցքավորիչի ստեղծմամբ զբաղվում է Մերիլենդի Կապի և էլեկտրոնիկայի հետազոտությունների ու զարգացման կենտրոնը: Լիցքավորիչն անօդաչուի վրա տեղադրված լազերային ցանց է, որը հեռակառավարման տարբերակով լիցքավորելու […]

̰
Մեքսիկական ընկերությունում պրոֆեսիոնալ հանգստացողի հաստիք կա

21:54 05.09.2018

Մեքսիկական «Group Vidanta» ընկերությունը պրոֆեսիոնալ հանգստացողի հաստիքի համար հայտարարություն է տարածել: Հիմնական պահանջների մեջ նշված է, որ աշխատանքի ընթացքում տվյալ մարդը պետք է մեկ տարի շարունակ ճանապարհորդի, ծանոթանա տարբեր մշակույթներին, հանգստանա լողափերում, ծովափնյա քաղաքներում և այցելի տեղի հայտնի բարերը ու համացանցում իր տպավորություններով կիսվի մյուս օգտատերերի ու իր հետևորդների հետ: Մյուս պահանջների մեջ գրված է, […]

̰
Amazon-ն ԱՄՆ-ի երկրորդ խոշոր կազմակերպությունն է

21:27 05.09.2018

«Amazon»-ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարի սահմանը: Այս մասին հայտնում է life.ru-ն՝ վկայակոչելով առևտրի վերաբերյալ տվյալները: Հաղորդվում է, որ օգոստոս ամսվա ընթացքում նման բարձր ցուցանիշ էր գրանցել նաև «Apple» ընկերությունը: Ընթացքում ընկերության բաժնետոմսերն աճել են 1,2% -ով, իսկ մեկ բաժնետոմսի արժեքը` 2,036.95 դոլարով: Ավելի վաղ այս ցուցանիշը հասել էր 2,050 դոլարի: Այս գնանշումների հիման […]

̰
Ռուսաստանում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում

20:50 05.09.2018

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին ՌԴ Օբնինսկ քաղաքում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում, որի շրջանակներում նախատեսվում են պատվիրակությունների այցեր, հայ և ռուս մասնագետների քննարկումներ, փորձի փոխանակում: Հագեցած օրակարգով հանդիպմանը մասնակցելու են նաև ռուսաստանաբնակ հայ մասնագետներ: Քննարկման շրջանակներում ուռուցքաբանությանը, էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական տուրիզմին, համատեղ գիտակրթական ծրագրերին առնչվող և առողջապահական այլ հարցեր են: Համաժողովի անցկացման մասին […]

̰
Մանե Թանդիլյանը Շվեյցարիա կմեկնի

20:39 05.09.2018

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը 2018թ. հոկտեմբերի  1-3-ը կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Ժնև: Այս մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թանդիլյանը կմասնակցի «Ընտրության խթանում. բնակչության դինամիկան և կայուն զարգացումը» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային համաժողովին:

̰
Նատալի Պորտմանը՝ Vox Lux երաժշտական դրամայի պրեմիերային

20:30 05.09.2018

Լիդո կղզում Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է  ունեցել ռեժիսոր Բրեյդի Կորբետի «Լյուքս ձայն» (Vox Lux) երաժշտական դրամայի պրեմիերան: Ֆիլմում գլխավոր դերակատարուհուն մարմնավորող Նատալի Պորտմանը երեկ կարմիր գորգին ներկայացել էր շքեղ ու փայլուն զգեստով: «Լյուքս ձայն» ֆիլմն արդեն ամենասպասվող պրեմիերաների ցուցակում է: Ֆիլմը պատմում է երգչուհի Սելեստայի մասին, որը կարողանում է հաղթահարել իր կյանքը […]

̰
Ամերիկյան և հայկական բիզնեսների համար միասին աշխատելու գերազանց հնարավորություններ կան. Ռիչարդ Միլս

20:17 05.09.2018

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին` ինչպե՞ս են զարգանում առևտրային հարաբերությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, ի՞նչ խոչընդոտներ է տեսնում այս պահին, նշել է. «Այսօր մենք այստեղ ենք` հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում մեկ կարևոր զարգացում նշանավորելու. այսօր 1-օրյա համաժողով է անցկացվում դեսպանության հովանու ներքո, որի շրջանակում մեկ […]

̰
Գիտնականները Մոնա Լիզայի մոտ վահանաձև գեղձի խնդիրներ են հայտնաբերել

20:09 05.09.2018

Հարվարդի բժշկական դպրոցի և Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա համալսարանի բժիշկները հերքել են նախկին հետազոտությունների արդյունքները և հայտարարել, որ կինը, որը պատկերված է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» նկարում, տառապել է վահանաձև գեղձի խնդրով: Ինչպես տեղեկացնում է N+1-ը, հետազոտողների կարծիքով` բնորդուհին տառապել է վահանաձև գեղձի անբավարարությունից, որն առաջացել է հղիության պատճառով: 2004թ. բելգիացի էնդոկրինոլոգների և ռևմատոլոգների խումբը […]

̰
Մանվել Գրիգորյանի Մաշային ու Կառլոսին դեռ չեն տեղափոխել Երևանի կենդանաբանական այգուց

20:03 05.09.2018

Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող 5 արջերից 2-ը տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի: Shantnews.am-ը հետաքրքրվել է Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանից, թե արդյոք իրականություն է դարձել այն մտադրությունը, ըստ որի՝ արջերը պետք է այգուց հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեին: «Դեռ կենդանաբանական այգու կարանտինում են, վերականգնման փուլում են գտնվում»,- մեզ հետ […]

̰
Դավիթ Տոնոյանին շնորհվել է «Փառքի խաչ Նոյ» մեդալ. խրախուսումներ ԱԻՆ-ում

20:00 05.09.2018

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ԱԻ ոլորտում մեծ ներդրում ունենալու, 2017 թվականի անտառային հրդեհների մարման աշխատանքները համակարգելու և հմտորեն ղեկավարելու, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ՌԴ հետ պատշաճ մակարդակով համագործակցելու համար, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ։ Երկարամյա անբասիր ծառայության, ծառայողական […]

̰
«Էժանագին». իտալացի մոդելավորող Ստեֆանո Գաբանան վիրավորել է բլոգերին

19:58 05.09.2018

Իտալացի դիզայներ և մոդելավորող Ստեֆանո Գաբանան վիրավորել է բլոգեր Կյարա Ֆերանիին: Նա քննադատական մեկնաբանություն է թողել բլոգերի հարսանեկան լուսանկարի տակ: Ֆերանին ամուսնացել է ռեփեր Ֆեդերիկո Լեոնարդոյի հետ, որն ավելի հայտնի է Fedez անունով: Instagram-ում տարածվել են բլոգերի հարսանեկան զգեստով լուսանկարները, որը տարածել է նաև բրիտանական Harper’sBazaar հանդեսը: https://www.instagram.com/p/BnOGPV-AdOr/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_loading_state_control Իտալացի դիզայները լուսանկարը մեկնաբանել է մեկ բառով՝ […]

̰
Կրեմլում հայտնել են, թե երբ կարող է կայանալ Պուտին-Թրամփ հանդիպումը

19:50 05.09.2018

Կրեմլից տեղեկացրել են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները մտադիր են մասնակցել Արգենտինայում կայանալիք «Մեծ 20-յակի» գագաթնաժողովին և այս աշնանը Սինգապուրում անցկացվելիք АСЕАН  գագաթնաժողովին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ Պուտին-Թրամփ հանդիպման համար նոր երկկողմ հանդիպում այժմ չի մշակվում, սակայն նա չի բացառել, որ նախագահները կարող են միմյանց հանդիպել միջոցառումների «միջանցքներում»: «Չեմ կարող բացառել, […]

̰
Ջրային կոմիտեի նախագահը շարունակելու է փակել ջուր գողացողների և պղտոր ջրում որս անողների ճանապարհը. պարզաբանում

19:50 05.09.2018

Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել` կապված վերջին շրջանում գերատեսչության հասցեին հնչած մեղադրանքների հետ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվում, որոնցով կրկին փորձում են քննություն չբռնած, շինծու թեմա շրջանառել՝ միայն իրենց հայտնի նպատակներով: Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, Ինեսսա Գաբայանը, ի պատասխան հաճախ հնչող հարցերի, հրապարակային անդրադարձել […]

̰
Այգեպարի նախկին գյուղապետը պետությանը պատճառել է շուրջ 3 մլն դրամի վնաս

19:49 05.09.2018

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ բացահայտվեցին պաշտոնատար անձի կողմից յուրացման դեպքեր։ Յուրացնողը՝ Այգեպար համայնքի նախկին ղեկավարն էր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել, որ Այգեպարի մանկապարտեզին բարեգործությամբ տրամադրված մանկական խաղահրապարակը մանկապարտեզի տարածքում տեղադրելու փոխարեն, համայնքի նախկին ղեկավարը տեղավորել է իր առանձնատան բակում։ Բացի դրանից՝ մանկապարտեզի […]

̰
Մեծ Բրիտանիան մտադիր է Սոլսբերիի հարցը քննարկել ՄԱԿ-ի ԱԽ նիստում

19:37 05.09.2018

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Պիրսը հայտարարել է, որ Լոնդոնը կխնդրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սոլսբերիի հարցը ներառել հաջորդ հանդիպման օրակարգում, տեղեկացնում է РИА Новости-ն: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան մտադիր է ՄԱԿ-ի ԱԽ-ին տեղեկացնել Սոլսբերիի դեպքի հետաքննության մանրամասները: Մինչ այդ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ […]

̰
Արագած Ախոյանը անդամակցել է «Ալյանս» կուսակցությանը

19:29 05.09.2018

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանն անդամակցել է «Ալյանս» կուսակցությանը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը: Արագած Ախոյանը նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր էր: Նա նախկինում անդամակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, սակայն 2015թ. փետրվարին հայտարարել էր կուսակցությունը լքելու մասին: «Ալյանս» կուսակցության հիմնադիրը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է, որը ևս ժամանակին ԲՀԿ […]

̰
Տպավորիչ և ողջունելի են Թումոյի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. վարչապետ

19:22 05.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռև Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը, ողջունելով հյուրերին, ընդհանրապես ոգևորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության` Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը […]

̰
Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները, որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարել են շուրջ 72 մլն դրամ

19:12 05.09.2018

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և […]

̰
Քաղաքական ուժերը մեծ սպասելիքներ ունեն ավագանու ընտրություններից. Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջարկին արձագանքել է 5 քաղաքական ուժ

19:07 05.09.2018

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ առաջարկել էր Երևանի ավագանու թեկնածուներին ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում «քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ»: Քանի որ քաղաքական ուժերի ցուցակը գլխավորող թեկնածուները չէին կարողացել ներկայանալ, հանդիպմանն այսօր մասնակցել են ցուցակի երկրորդ համարներն ու շտաբների պետերը։ Քաղաքական գործչի հրավերին […]

̰
BACK_TO_TOP