16:30 24.08.2018
Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գեղամավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1990թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների և […]
16:27 24.08.2018
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ԳԴՀ կանցլերն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ […]
16:23 24.08.2018
Օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վիրահայոց թեմի Ախալցխայի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող «Ախլցխա» պարային համույթի սաներին՝ առաջնորդությամբ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանին, հայտնում են Էջմիածնի մամլո դիվանից: Հայր Հակոբը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ համույթը ծրագրում է քառօրյա պտույտ կատարել Արցախում և […]
16:08 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում է: Նրան ուղեկցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Թումոցիները Անգելա Մերկելին ցուցադրեցին ռոբոտաշինության, ծրագրավորման և այլ նախագծեր: Հիշեցնենք, որ Մերկելը Երևանում է մեկօրյա այցով: Սա անկախացումից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան:
16:05 24.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23:30-ից մինչև օգոստոսի 24-ի ժամը 00:20 ընկած ժամանակահատվածում, դիմակավորված երկու անձ մուտք են գործել Նոր Գեղիի բնակիչներից մեկի տուն […]
15:55 24.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով օգոստոսի 24-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 17 անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում բացահայտվել են […]
15:54 24.08.2018
Իտալիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության սենատոր Դավիդե Ֆարաոնեն հայտարարել է, որ ներգաղթյալներն իտալական նավի վրա, որը երկուշաբթի օրվանից կանգնած է սիցիլիական Կատանիա նավահանգստում, հացադուլ են հայտարարել: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր էջում: Քաղաքագետը պատմել է նաև նավի վրա տեսակցության սահմանափակման մասին: «Ես հենց նոր տեղեկություն եմ ստացել նավի կապիտանից, որ Diciotti նավում լարված իրավիճակ է, […]
15:46 24.08.2018
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2017թ. և 2018թ. առաջին կիսամյակներում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ […]
15:26 24.08.2018
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի աղջիկը՝ Լիզա Բրեննան-Ջոբսը, New York Times-ի հետ զրույցում մեկնաբանել է հոր մասին պատմող Small Fry կոչվող անկեղծ հուշագրերը։ Նշվում է, որ գրքում Լիզա Բրեննանը բացահայտում է անկեղծ մանրամասներ, օրինակ՝ այն մասին, որ մի անգամ Ջոբսն աղջկան ասել է, որ նրա վրայից զուգարանի հոտ է գալիս։ Ըստ հուշագրերի՝ Սթիվ Ջոբսը նաև […]
15:17 24.08.2018
Համացանցում հայտնվել է Բելգիայի թագավորական ընտանիքի՝ Հայաստանում արված լուսանկարը: Լուսանկարում թագավորական ընտանիքը Նորավանք վանական համալիրի տարածքում է: Լուսանկարում Բելգիայի թագավորն է կնոջ ու երեխաների հետ միասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում են: «Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է»,- հայտնել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
15:08 24.08.2018
Գերմանական Վերակառուցման և զարգացման բանկը 150 մլն եվրո կհատկացնի Վրաստանին այդ երկրի գազի առաջին պահուստարանի կառուցման համար: Այս մասին ասվում է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ Վրաստան կատարած այցի շրջանակում: Համաձայն տեղեկության՝ ներդրումների ընդհանուր թիվը կազմելու է 220-250 մլն եվրո, […]
15:07 24.08.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ամփոփել են իրենց մոսկովյան հանդիպման արդյունքները: Լավրովը նշել է, որ Ռուսաստանից Թուրքիա այցելությունների թիվն ավելանում է տարեցտարի։ Այս տարի, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Թուրքիա այցելողների թիվը կգերազանցի 5 միլիոնը: Լավրովը հայտնել է, որ, ի թիվս այլ հարցերի, իրենք քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, […]
14:51 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
14:50 24.08.2018
«Առաջին անգամ հուսադրող մի երևույթ եղավ՝ կառավարությունում քննարկվեցին այն հարցերը, որ մենք տարիներ շարունակ բարձրացնում էինք Սևանի ու ջրային ռեսուրսերի կառավարման հետ կապված»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Խոսքը ջրային ռեսուրսների վատ կառավարման, ջրի կորուստների, ջրամբարների վատ վիճակի, ձմռանը, երբ չկա ոռոգման կարիք, ջրամբարներից […]
14:35 24.08.2018
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը և Հրաչյա Հակոբյանը, օգոստոսի 23-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արա Բաբլոյանը կարևորել է երկու […]
14:29 24.08.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերից: Նա բարեմաղթանքներ է հղել Ուկրաինայի իր պաշտոնակցին, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթել խաղաղություն և բարօրություն:
14:27 24.08.2018
Հայաստանյան մի շարք տեղական ընկերություններ սննդի արտադրության մեջ տեխնիկական աղ են օգտագործվում: Այս մասին պնդում է Ավանի «Աղի կոմբինատ» ընկերության տնօրենը: Ըստ Արեգ Ղուկասյանի՝ Իրանից և Թուրքիայից ներմուծված տեխնիկական աղն առանց մակնշման իրացվում է շուկայում, ինչի հետևանքով իրենք արդեն լուրջ վնասներ են կրել: «Երբ մարդ մեծ քանակով աղ է բերում Հայաստան և վաճառում է այդ […]
14:23 24.08.2018
«Սևանի Էկոլոգիական վիճակը այս տարի ապացույցն էր այն բանի, որ լիճն անկայուն վիճակում է գտնվում, և ցանկացած սթրեսային իրավիճակ կարող է ճակատագրական լինել»,- օգոստոսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Ըստ նրա՝ փրկության միակ ուղին լճի մակարդակի բարձրացումն է, ինչը գիտական հիմնավորում ունի: Այդկերպ կմեծանա լճի ջերմունակությունը, լիճը […]
14:15 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկօրյա այցով ժամանել է Հայաստան: Սա իշխանափոխությունից հետո Մերկելի առաջին այցն է Հայաստան: Նրան ծաղկեփնջով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հնչեցին երկու երկրների օրհներգերը: Օդանավակայանում են նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Գերմանիայի կանցլերին դիմավորելու է եկել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: ՀՀ վարչապետ Նիկոլ […]
14:13 24.08.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ինքը և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, […]
14:12 24.08.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ խոսել է վարչապետի՝ իրեն տրված հանձնարարականների և դրանցից հետո իր հասցեին սպասվող գնահատականների մասին: «Սիրելիներս Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել և/կամ ուսումնասիրություն անել հետևյալ ուղղություններով․ – Սահմանադրական բարեփոխումներ, – Ընտրական օրենսդրության բարեփոխումներ, […]
14:04 24.08.2018
«Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, որ ուրախ եմ և աջակցում եմ Վրաստանի եվրոպական հավակնություններին: Եվ հենց դրա համար մենք ունենք Ասոցացման համաձայնագիր և ազատ առևտուր, բայց մենք չենք կարող ձեզ տալ արագ և վաղաժամ խոստումներ»,- այսպես է պատասխանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանը Վրաստանի անդամակցելու մասին հարցին: Ըստ Մերկելի՝ իր խոսքերը նշանակում են, որ անդամակցության […]
13:51 24.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
13:20 24.08.2018
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կապավորական ստորաբաժանման զինծառայողները օգոստոսի 20-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում երկկողմ տակտիկական վարժանքների շրջանակներում ռադիոկապ են կազմակերպել կապի փակ ալիքներով՝ օգտագործելով կապի 5-րդ և 6-րդ սերնդի ժամանակակից միջոցներ: Այս մասին տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Տակտիկական վարժանքների ընթացքում կապավորները կապի ժամանակակից միջոցով կատարում են ուսումնամարտական առաջադրանքներ տարբեր ռեժիմներով, այդ թվում […]
13:19 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում է, որ Վրաստանը Ուկրաինայի հետ միասին ամենամեծ եվրոպական հեռանկարն ունի: Այս մասին, ինչպես հայտնում է Apsni.ge-ն, Մերկելը հայտարարել է Վրաստանում՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի հանդեպ Գերմանիայի վարած քաղաքականությանը, ապա դա, ըստ Մերկելի, նոր նախաձեռնություն չէ: «Հայկո Մաասն ընդամենն ընդգծել է այն, որ իբրև ԵՄ հարևան […]
12:59 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա՝ ՆԱՏО-ն և Եվրամիությունը թշնամիներ չեն: Այս մասին տեղեկացնում է Грузия онлайн-ը: Մերկելի խոսքով՝ Գերմանիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի հետ: «Գերմանիան ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, այլև Ռուսաստանի հետ: Ռուսաստանն աշխարհում շատ կարևոր […]
12:58 24.08.2018
ԱՄՆ արդարադատության նախարարությունը և արժեթղթերի ու բորսայի համաժողովը հետաքննում են կաշառք տալու և կոռուպցիայի դեպքերը, որոնք հնարավոր է, որ տեղի են ունեցել Microsoft-ի ծրագրերի վաճառքի շրջանակում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է 2013 և 2014 թվականներին Հունգարիայում միջնորդական ընկերություններին Word և Excel ծրագրերի վաճառքին: Այդ ընկերությունները զեղչով են Microsoft-ից ձեռք […]
12:52 24.08.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին: Այցի նպատակն էր փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցել է ՀՀ […]
12:46 24.08.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔՆ պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով: Այս մասին հայտնում են ՀՀ ռազմական ոստիկանությունից: Վերը նշված ժամանակահատվածում կեղծ […]