TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+11.09 oC
Admin

Admin

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստն ամփոփել է ԶՈՒ-ում առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքները

20:44 24.08.2018

Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում 2018թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքների ամփոփմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանական […]

̰
Շաղափ գյուղում խոտածածկ տարածք է այրվում

20:36 24.08.2018

Օգոստոսի 24-ին` ժամը 14:27-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

̰
Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. «դաժան» նախագիծ ընտրակեղծարարների համար

20:35 24.08.2018

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, հաշվի առնելով, որ առաջիկայում տեղի են ունենալու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որոշել է «Ընտրական օրենսգրքի» մշակվող նախագծից առավել շուտ խորհրդարանին ներկայացնել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի ընդունման դեպքում, հանձնաժողովի համոզմամբ, ընտրական գործընթացն առավել վերահսկելի կդառնա, հնարավոր կլինի նվազեցնել շատ արատավոր երևույթների ռիսկայնությունը: «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և […]

̰
Հասմիկ Պապյանը հանդիպել է մշակութային հայտնի գործիչների հետ

20:28 24.08.2018

«Շիրակ» հայրենակցական միությունն այսօր հանդիպում է կազմակերպել օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև հայտնի մշակութային և հասարակական գործիչներ: Հանդիպման ընթացքում մշակութային գործիչները խոսել են Հասմիկ Պապյանի կյանքի, գործունեության մասին ու պատմել հետաքրքիր հուշեր: Հայտնի գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) օպերային երգչուհուն նվիրեց իր կտավներից մեկը, որին պատկերված էին ծաղիկներ: «Հասմիկ ջան, […]

̰
Վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստան եկողների թիվն ավելի շատ է. վարչապետ

20:20 24.08.2018

Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի հեղափոխությունից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց էր տալիս, որ Հայաստան եկողների թիվն ավելի շատ է: «Հայաստանի քաղաքական իրադարձությունները պետք է խրախուսեն ոչ թե արտագաղթը, այլ հայրենադարձությունը և, իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այդ գործընթացը»,- ասել է նա: Նիկոլ Փաշինյանը […]

̰
Ավարտվել է Բարսեղ Բեգլարյանի կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

20:12 24.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։ Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, […]

̰
Անգելա Մերկելը՝ Հայաստանի համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման հարցի մասին

20:11 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո դեռևս շարունակում է կասկածի տակ մնալ մուտքի վիզաների ազատականացման հարցը, նշեց. «Մենք հասկանում ենք, որ դա կապված է Վրաստանի և Ուկրաինայի հետ, որոնց հետ արդեն ունենք ասոցացման համաձայնագրեր: Նրանց համար […]

̰
Ամենամոտ ապագայում, ֆորմալ առումով, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև բանակցություններ դժվար թե տեղի ունենան. Գերմանիայի կանցլեր

19:55 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ԵՏՄ-ԵՄ միջև հնարավոր համագործակցության պարագայում ինչպես է պատկերացնում Հայաստանի դերակատարումը, նշեց հետևյալը. «Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել ՌԴ-ի հետ, միաժամանակ լավ համագործակցել ԵՄ-ի հետ: Իհարկե, այստեղ հնարավորությունները շատ չեն. ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի է […]

̰
ԱՄՆ Դաշնային ռեգիստրում փաստաթղթեր են հրապարակվել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ

19:53 24.08.2018

ԱՄՆ Դաշնային ռեգիստրում կառավարությունը պաշտոնապես հրատարակել է փաստաթղթեր հակառուսական նոր պատժամիջոցների մասին, որոնք կապված են բրիտանական Սոլսբերի քաղաքում նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ: Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը նշել էր, որ պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել օգոստոսի 27-ից: Փաստաթղթերի համաձայն՝ պատժամիջոցները արգելում են Ռուսաստանին ամերիկյան վարկեր վերցնել, ինչպես նաև արտահանել զենք […]

̰
Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնված գերմանացի պատգամավորի աշխատանքը կիրականացվի մեկ այլ պատգամավորի միջոցով. Մերկել

19:38 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ Բունդեսթագի պատգամավորներից մեկին Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տվել: Կանցլերը նշեց, որ այս հարցի առնչությամբ արդեն արտահայտվել է: «Մենք որոշել ենք, որ համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեսթագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Խոսքը Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության […]

̰
Նախարարություններում օպտիմալացման կարիք կա. Տիգրան Ավինյան

19:36 24.08.2018

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է այն մասին, որ հավելյալ բյուջե է պետք հատկացնել ճանապարհաշինությանը: «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար գերակա կարևորություն ունեցող ոլորտներից մեկն է, գիտեք, որ այս տարի ճանապարհաշինությունը շատ ինտենսիվ կերպով է իրականացվում, այս միտումը պետք է շարունակվի: Ինչ վերաբերվում է մարզային տրանսպորտին, ապա աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, […]

̰
Մենք հետևել ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Անգելա Մերկել

19:28 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսեց երկկողմ հանդիպման արդյունքների մասին: «Ուրախ եմ առաջին անգամ որպես դաշնային կանցլեր հյուրընկալվել ձեր երկրում: Շնորհակալ եմ ջերմ և հյուրընկալ վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց ինձ: Ուրախ եմ ձեր երկրում գտնվել ոչ միայն 100-ամյա ժողովրդավարությունը՝ Առաջին հանրապետությունը տոնելու շրջանակներում, այլև նոր փոփոխությունների ժամանակ»,- ասաց […]

̰
Արծվիկ Մինասյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

19:26 24.08.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Ողջունելով Ավետիս Կիտանյանին՝ Արծվիկ […]

̰
Ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին. վարչապետ

19:11 24.08.2018

Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման  խնդրին: «Ես ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, Անգելա Մերկելը վստահ է, որ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Մեր քննարկման ընթացքում ես հասկացա, որ Գերմանիայի համար ընդունելի է մեր արտաքին քաղաքականության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

19:03 24.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետ տված համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները ԵՄ երկրների, մասնավորապես Գերմանիայի հետ: «Մեր քննարկման ընթացքում ես հասկացա, որ Գերմանիայի համար ընդունելի է մեր արտաքին քաղաքականության օրակարգը, և սա է եղել առանցքայինը»,- ասել է վարչապետը: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանն ունի ԵՄ-ի […]

̰
Անգելա Մերկելի հետ ձևավորել ենք գործողությունների համատեղ օրակարգ. Նիկոլ Փաշինյան

18:54 24.08.2018

Տարածաշրջանային այցի շրջանակում  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդես է եկել համատեղ ասուլիսով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա Անգելա Մերկելի առաջին այցն է Հայաստան: Վարչապետն ասաց, որ Անգելա Մերկելի հետ քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգային հարցեր: Նա նշել է, որ ուրախ է, որ երկու երկրների տեսակետները համընկնում են շատ հարցերում: […]

̰
Արցախում համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է

18:53 24.08.2018

Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակն հանգիստ է: Բնակչության շրջանում համաճարակներ, բռնկումներ և զանգվածային թունավարակներ չեն գրանցվել: Իմունականխարգելման ծրագրի իրականացման շնորհիվ չեն արձանագրվել հետևյալ կառավարելի վարակիչ հիվանդությունները՝ կարմրուկ, կարմրախտ, դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ: 10 տարուց ավելի չեն գրանցվել սիբիրյան խոցի, մալարիայի, հեպատիտ Ա-ի, որովայնային տիֆի և պարատիֆի դեպքեր: Մանկական ոչ կառավարելի վարակիչ հիվանդություններից գրանցվել է ջրծաղկի և քութեշի […]

̰
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման և խորը վստահության վրա. Արմեն Սարգսյան

18:41 24.08.2018

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին ու գերմանական պատվիրակությանը ՝ նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս պատմական […]

̰
Արայիկ Հարությունյանը նոր ուսումնական տարվա առաջին օրը բաց դաս կվարի Երևանի դպրոցներից մեկում

18:30 24.08.2018

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Երևանի հանրակրթական դպրոցներից մեկում:

̰
Հայաստանում ջրային մաֆիա կա. բնապահպան

18:22 24.08.2018

«Իհարկե, Հայաստանում կա ջրային մաֆիա»,– այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հայտարարել է բնապահպան-փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը: «Երբ մենք Սևանից ջուր ենք բաց թողնում, այդ ջուրը, ինչպես նաև հավելյալ վերցվածը, անցնում է հէկով: Մինչև Արարատյան դաշտավայր հասնելն անցնում է հէկով, և այնտեղ կան որոշակի մարդիկ, որոնք եկամուտ են ստանում: Փոքր հէկերը բնության հանդեպ շատ անհոգ […]

̰
Անգելա Մերկելը Թումոյում շփվել է կենտրոնի սաների հետ

18:21 24.08.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: Գերմանիայի կանցլերը եղել է նաև Թումոյում, ծանոթացել զարգացման կենտրոնի գործունեությանը, շփվել կենտրոնի սաների հետ: Այցի վերաբերյալ լուսանկարներ են հրապարակվել նաև Թումոյի թվիթերյան էջում: TUMO students are talking #robotics […]

̰
Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը դեռևս վտանգավոր է

18:15 24.08.2018

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Նշվում է, որ մի քանի պայթեցումներից և հողային աշխատանքներից հետո դեռևս ամբողջովին վերացված չէ նոր փլուզման վտանգը։ Քարաթափմանը նպաստում են նաև տվյալ տեղամասում առկա սողանքային ակտիվ երևույթները։ Մասնագետների […]

̰
Շիրակի մարզի հիմնանորոգման սպասող գյուղական ճանապարհները անժամկետ հերթի մեջ են

18:08 24.08.2018

Շիրակի մարզի 461 կիլոմետր մարզային նշանակության ճանապարհներից 195 կիլոմետրը հիմնանորոգման կարիք ունի: Խոսքը գյուղական ճանապարհների մասին է, որով հաճախ սպասարկող տրանսպորտային միջոցներն էլ են հրաժարվում են երթևեկել: Այդ ճանապարհներից շատերը մեկ անգամ չէ, որ հիմնանորոգման պետական ծրագրերից դուրս են մնացել, օրինակ՝ Կամո գյուղ տանող ճանապարհը: Ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 1980-ականներին։ Գյուղի վարչական ղեկավար Ռոբերտ […]

̰
Սպիտակ հագուստ կրելով՝ երեխան իրեն աշակերտ է զգում. հոգեբան

18:02 24.08.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս հայտարարել էր, որ այլևս ոչ ոք չի ստիպելու դպրոցներում աշակերտներին սպիտակ գույնի համազգեստ հագնել: SHANTNEWS.AM-ն այս առիթով որոշել է խոսել հոգեբան Սամվել Խուդոյանի հետ: Նրա խոսքերով՝ հոգեբանության տեսանկյունից այդ որոշումը սխալ է: «Համազգեստ կրելը ողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որով աշակերտները տարբերվում են ոչ աշակերտներից: Միանման հագուստը մրցակցություն չի […]

̰
Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Անգելա Մերկելին

18:00 24.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը լուսանկար է հրապարակել նախագահական նստավայրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմավորման արարողությունից: «Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, հյուրընկալել ենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և նրա պատվիրակությանը»,- գրել է նա: Հանդիպումից լուսանկարներ են հրապարակվել նաև Twitter-ում:   Präsident #Armenien‘s ?? Armen #Sargsyan und Kanzlerin #Deutschland‘s ?? Angela #Merkel waren […]

̰
Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան

17:47 24.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ձյունիկ Աղաջանյանը համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի […]

̰
Երևանում հետիոտներ են վրաերթի ենթարկվել

17:36 24.08.2018

Երևանում, այսօր՝ օգոստոսի 24-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10:15-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Երևանյան խճուղու թիվ 230 հասցեի դիմաց բախվել են 53-ամյա Հակոբ Ա.-ի վարած ГАЗель մակնիշի 34 99 Լ համարանիշի և 84-ամյա Սուրեն Փ.-ի վարած BMW մակնիշի 34 NR 965 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ բախման հետևանքով BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտներ […]

̰
ՀՅԴ-ն ընտրել է Երևանի ավագանու ընտրություններում իր կարգախոսը

17:30 24.08.2018

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որով հայտնում է՝ որն է Երևանի ավագանու ընտրություններում իր ընտրած կարգախոսը: «Միասին՝ հանուն Երևանի». ՀՅԴ կարգախոսը՝ 2018 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում»,- նշված է ՀՅԴ ԳՄ տարածած հաղորդագրության մեջ։ Թե ինչ ցուցակով է կուսակցությունը մասնակցելու Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին, ով է […]

̰
Եթե ուզում ենք Սևանի ջուրը հասցնել Արարատյան դաշտավայր, ապա պետք է ոռոգման ցանցը վերանորոգենք. բնապահպան

17:20 24.08.2018

«Կա օրենք, որի համաձայն՝ Սևանից կարելի է վերցնել 170 մլն մ³ ջուր առանց վնասելու լճի բիոբազմազանությանը: Այս ամենը արվում է լճում ջրային բալանսը պահելու և ջրի որակի կտրուկ փոփոխություններից խուսափելու համար: Չնայած այս ամենին՝ կարելի է ասել, որ գետերից Սևան թափվող ջուրն էլ մի բան չի քանի, որ մեր բնակիչները դեռևս չեն գիտակցում, որ գետերի […]

̰
Ամերիկացի արվեստագետը թղթից տղամարդ է պատրաստել և ամուսնացել նրա հետ

16:36 24.08.2018

Ամերիկացի արվեստագետ Մայքլ Շնայդերն ամուսնացել է իր զուգընկերոջ հետ, որին պատրաստել էր գինու դատարկ արկղերից: Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն: Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի բնակիչը հայտնի էր դարձել փետրվարից, երբ լուսանկար էր հրապարակել Instagram-ում Ֆրանց անունով իր ստվարաթղթե սիրեցյալի հետ: «Ես ընկեր չունեմ, ուստի ես պատրաստեցի նրան գինու դատարկ արկղերից»,- մեկնաբանել էր նա լուսանկարը, որում […]

̰
BACK_TO_TOP