15:30 25.08.2018
Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան այցի հետ կապված գրառում է կատարել՝ ասելով, որ՝ որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել է Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և լուսանկար է հրապարակել: Աշոտյանի խոսքով՝ այս փաստը արձագանք է գտել համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իր պատճառով: Նա ասել […]
15:20 25.08.2018
ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի տրամադրած համապատասխան տվյալների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ […]
15:17 25.08.2018
Մանվել Գրիգորյանին ԱԱԾ մեկուսարանում լուսանկարած աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Դեպքը խստորեն դատապարտում եմ և գտնում, որ անընդունելի է նման լուսանկարների հրապարակումը: Ներկայումս ծառայողական քննությունն իրականացված է, քննչական վարչությունը գնահատական կտա: Եթե իր արարքի մեջ կլինի քրերորեն պատժելի արարք, կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ՝ կհեռացվի […]
15:04 25.08.2018
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար: […]
14:55 25.08.2018
Նվազագույնը 10 մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել է այսօր իրանական հյուսիսարևելյան Մեշխեդ քաղաքում բնակելի տան փլուզման հետևանքով: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը: Գործակալության տեղեկություններով՝ փլուզումը տեղի է ունեցել ջրատաքացուցիչ կաթսայի պայթյունի հետևանքով: Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը:
14:40 25.08.2018
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մտափոխվել է գնել Tesla ընկերության ակտիվները. այս մասին ասվում է նրա տարածած հայտարարության մեջ: «Երեկ ես հանդիպեցի ընկերության ներդրողների հետ և հասկացա, որ Tesla-ի համար լավագույն ճանապարհը հանրային մնալն է»,- ասված է հայտարարության մեջ: Մասկը նշել է, որ ընկերության ներկա կարգավիճակի պահպանմանը կողմ է արտահայտվել ներդրողների մեծ մասը: Իլոն Մասկը նաև ասել […]
14:24 25.08.2018
Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ակտիվիստների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն է տարածել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարությունը: «Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող […]
14:00 25.08.2018
Վրաստանի կառավարությունում աղբյուրը հայտնել է, որ երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջան կայցելի օգոստոսին 30-ին, հայտնում է RIA Novosti-ն: «Այցը կտևի երկու օր, Վրաստանի վարչապետը Բաքվում կանցկացնի բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում խոսք է գնալու մասնավորապես Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին, քննարկվելու են տարածաշրջանային, օրակարգային […]
13:47 25.08.2018
Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: «Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Բարի թռիչք»,- ասված է օդանավակայանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգիայի թագավորական ընտանիքի այցը Հայաստան բացառապես մշակութային է: Համացանցում էր հայտնվել նաև թագավորական ընտանիքի՝ […]
13:40 25.08.2018
Գանմուխուրի գյուղում ընթացող էլեկտրոնային երաժշտության փառատոնին թմրահանցանքի համար ձերբակալել են չորս հոգու, այս մասին տեղեկություն է տարածում ներքին գործերի նախարարությունը: Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ քննչական միջոցառումներն անցկացրել են Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի և կենտրոնական քրեական վարչության դեպարտամենտի աշխատակիցները: «Հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 260-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի թմրանյութի անօրեն պատրաստում, արտադրում, գնում, պահում, տեղափոխում, […]
13:30 25.08.2018
Պապուա Նոր Գվինեայի Մանամ կղզում շաբաթ օրը հրաբուխ է ժայթքել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Radio New Zealand-ին։ Մանամ հրաբուխը տեղակայված է համանուն կղզու վրա և ամենաակտիվ հրաբուխն է այդ երկրում։ Ռադիոկայանը հայտնում է, որ ժայթքումը սկսվել է շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, տեղի բնակիչները հայտնել են փոշու ամպի մասին, որը ծածկել է արեւի լույսն ու […]
13:22 25.08.2018
«Մենք դեմ ենք առաջին հերթին անչափահասների շրջանում միասեռականության քարոզչությանը, և ընդհանրապես նման քարոզչությունը պետք է արգելվի»,- այս մասին ասել է Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը: Նահապետյանը մեջբերելով օրեր առաջ «Հասմիկ» ճամբարի սկանդալը՝ նշեց, որ այն ինչ տեղի է ունեցել ճամբարում միասեռականության քարոզ է, ու «ցավոք սրտի այդ քարոզում ներգրավված են […]
13:03 25.08.2018
Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, փոխանցում են կուսակցությունում Aysor.am-ի աղբյուրները։ Այդուհանդերձ, կուսակցությունից պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ այսօր մինչև օրվա վերջ համապատասխան հայտարարություն կտարածեն։ Ավելի վաղ ՀՅԴ-ն առանց թեկնածուի անունը հրապարակելու, տեղեկացրել էր, որ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում […]
12:40 25.08.2018
Ոստիկանության հասարակական խորհրդի առաջին նիստի ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անդրադարձել է « Սասնա Ծռեր»-ին կալանքից ազատվլու հարցին: «Ես բազմից արտահատվել եմ, որ ես կանգնած եմ իմ գործընկերների ընտանիքների կողքին, ովքեր արյուն են թափել: Ես այս առումով ունեմ իմ գնահատականը, բայց չեմ արտահայտվի այս պահին: Ընթանում է դատաքննություն, և դրա արդյունքում ամեն ինչ պարզ կլինի, քանի որ […]
12:27 25.08.2018
Aravot պարբերականը գրում է. «Ուզում ենք գիտակցել թե ոչ, բայց մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի: Տիգրան Հայրապետյան Աղետ դրսում Նիկոլ Փաշինյանի (կառավարություն ասվածը հարաբերական է, որովհետև Փաշինյանը գործադիր իշխանության դե ֆակտո միակ կրողն է և միակ որոշում կայացնողը) պաշտոնավարման մեկնարկից հարյուր օր անց լրջորեն խախտված […]
12:27 25.08.2018
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում խոսել է բալային համակարգի կիրառման անհրաժեշտության մասին: «Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք կիրառել մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մեկ ամսվա ընթացքում մահվան դեպքերը նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ կարող է կորցնել վարորդական իրավունքը: Վարորդը պիտի գիտակցի, որ […]
12:26 25.08.2018
Ոստիկանության խորհրդի հասարակական նիստի առաջին նիստի ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ առավոտյան տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է այն հարցը, որ սեպտեմբերից ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնելու: «Անվտանգ սեպտեմբեր միջոցառումների շրջանակներում առևտրի կենտրոնների, դպրոցների մոտ ստիկանության աշխատակիցները կկազմակերպեն միջոցառումներ, որոնք առաջին դասարանցիներին կսովորեցնեն, թե ինչպես է պետք պահպանել կանոնները: Երբ […]
11:55 25.08.2018
Մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցը Բաքու: Մերկելին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Գերմանիայի կանցլերին դիմավորում էին նաև Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք: Դիմավորման արարողության ավարտից հետո կայացել է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի՝ ընդլայնված հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ: Ալիևն ու Մերկելը հանդես են եկել ելույթներով:
11:49 25.08.2018
Ոստիկանության հասարակական խորհրդի առաջին նիստի ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարգևատրել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Ոստիկանապետը շնորհավորել է խորհրդի առաջին նիստը և հորդորել ակտիվորեն մասնակցելու խորհրդի առաջին նիստին: «Դահլիճում տեսնում եմ այնպիսի հեղինակավոր ակտիվիստների, ՀԿ-ների ներկայացուցիչների, որոնց աշխատանքը շատ բան է փոխում մեր կյանքում: Խորհրդի կազմը կլինի ռոտացիոն կայքով, որպեսզի երաշխավորենք հասարակական ակտիվ ներուժը»,- […]
21:50 24.08.2018
Նորվեգացի հաղորդավարուհի Լինն Վիիկն անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել: Հաղորդման ժամանակ՝ ուղիղ եթերում, նրա սիրտը խառնել է և նա փսխել է հյուրի վրա: Տեսանյութը տարածվել է Youtube-ում: Դեպքը տեղի է ունեցել TV2 ալիքում: Հաղորդման հյուրը՝ Վեգարդ Հարմը, պատասխանել է հարցերին և հյուրի էմոցիոնալ պատասխաններից մեկի ժամանակ հաղորդավարուհին իրեն վատ է զգացել: Վիիկը ներողություն է խնդրել հյուրից […]
21:39 24.08.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ է պաշտոնական ընթրիքից հետո: «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ շատ կալորիական պաշտոնական ընթրիքից հետո»,- լուսանկարը մեկնաբանել է Նաիրա Զոհրաբյանը:
21:37 24.08.2018
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն այժմ աշխատում է իր «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի վրա: Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվում է նաև Ումա Թուրմանի դուստրը, և դա կլինի 20-ամյա Մայա Հոուքի առաջին փորձը երկարամետրաժ ֆիլմում: Նշենք, որ ֆիլմի դերասանական կազմում են Բրեդ Փիթը, Լեոնարդո դի Կապրիոն, Մարգո Ռոբին և այլք: Հիշեցնենք, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում նախորդ […]
21:33 24.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատկերված է այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան է ժամանել Վրաստանից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են […]
21:30 24.08.2018
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն առաջիկա օրերին խորհրդարանին կներկայացնի օրենսդրական մի փաթեթ, որով փոփոխություններ է նախատեսվում նաև «Վարչական իրավախախտումների» մասին օրենքում: Փոփոխությունների գլխավոր նպատակն է վերջ տալ, այսպես կոչված, «ամենաթողությանը» ընտրական տեղամասերում: Ավելի քան 2 տասնամյակ հայաստանյան գրեթե բոլոր ընտրություններում՝ անկախ նրանից՝ դրանք համապետակա՞ն, թե՞ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, տեղամասային ընտրական հանձնաժողովներում […]
21:20 24.08.2018
Քաղցկեղով հիվանդ ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը, որը պայքարում է քաղցկեղի դեմ ավելի քան 2 տարի, հրաժարվել է բուժումից, գրում է ամերիկյան The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ընտանիքի հայտարարությանը: Ինչպես նշում է NYT-ը, անցած ամռանը հայտնի դարձավ, որ սենատորի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցքի ագրեսիվ տեսակ: «Տարվա ընթացքում Ջոնը գերազանցեց բոլոր ակնկալիքները՝ կապված իր ողջ մնալու հետ, սակայն […]
21:14 24.08.2018
Օգոստոսի 24-ին` ժամը 14:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Տաթևգես»-ին հարակից տարածքում, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 17:15-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խոտ գյուղի սկզբնամասում: Այրվել են […]
21:07 24.08.2018
Օգոստոսի 23-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին և երկրորդ սպայական գումարտակների, ուղեկցող հատուկ վաշտի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում: Արդյունքում 13 տրանսպորտային միջոց տեղափոխվեց Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 9 մեքենայի վարորդներ ոչ սթափ վիճակում էին, 14 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3 տրանսպորտային միջոցի հողմապակիները թաղանթապատ էին, մեկ մեքենայի խլացուցիչը […]
21:00 24.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ հարգանք և համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն։ «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն […]
20:52 24.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում վարույթ է ընդունվել դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում պատիժը կրող 33-ամյա դատապարտյալը 2018թ. հուլիսի 30-ին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ և իր վերաբերյալ կազմված բնութագրի կապակցությամբ վիճաբանել նույն ՔԿՀ-ի ՍՀԻԱ բաժնի […]