13:19 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում է, որ Վրաստանը Ուկրաինայի հետ միասին ամենամեծ եվրոպական հեռանկարն ունի: Այս մասին, ինչպես հայտնում է Apsni.ge-ն, Մերկելը հայտարարել է Վրաստանում՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի հանդեպ Գերմանիայի վարած քաղաքականությանը, ապա դա, ըստ Մերկելի, նոր նախաձեռնություն չէ: «Հայկո Մաասն ընդամենն ընդգծել է այն, որ իբրև ԵՄ հարևան […]
12:59 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա՝ ՆԱՏО-ն և Եվրամիությունը թշնամիներ չեն: Այս մասին տեղեկացնում է Грузия онлайн-ը: Մերկելի խոսքով՝ Գերմանիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի հետ: «Գերմանիան ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, այլև Ռուսաստանի հետ: Ռուսաստանն աշխարհում շատ կարևոր […]
12:58 24.08.2018
ԱՄՆ արդարադատության նախարարությունը և արժեթղթերի ու բորսայի համաժողովը հետաքննում են կաշառք տալու և կոռուպցիայի դեպքերը, որոնք հնարավոր է, որ տեղի են ունեցել Microsoft-ի ծրագրերի վաճառքի շրջանակում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է 2013 և 2014 թվականներին Հունգարիայում միջնորդական ընկերություններին Word և Excel ծրագրերի վաճառքին: Այդ ընկերությունները զեղչով են Microsoft-ից ձեռք […]
12:52 24.08.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին: Այցի նպատակն էր փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցել է ՀՀ […]
12:46 24.08.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔՆ պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով: Այս մասին հայտնում են ՀՀ ռազմական ոստիկանությունից: Վերը նշված ժամանակահատվածում կեղծ […]
12:44 24.08.2018
Բիթքոին կրիպտոարժույթի գինն այսօր բարձրանում է նախօրեին գրանցված անկումից հետո, հայտնում է RIA Novosti-ն։ CoinMarketCap պորտալը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, և վերջինիս տեղեկություններով` բիթքոինը թանկացել է 1,41 տոկոսով՝ մինչև 6,52 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինը թանկացել է 1,75 տոկոսով՝ մինչև 6,496 հազար դոլար: Մյուս կրիպտոարժույթները ևս […]
12:40 24.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
12:28 24.08.2018
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Ռուսաստանը չի իրականացնում Ցխինվալի շրջանից ու Աբխազիայից իր զորքերը դուրս բերելու գծով ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: «Ցավոք, Ռուսաստանը չի իրականացնում Վրաստանի տարածքից իր զորքերի դուրսբերման միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել է 2008թ. և շարունակում է մեր տարածքների 20 տոկոսի բռնազավթումը»,- Թբիլիսիում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի […]
12:15 24.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ խարդախության 14, անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 5, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 3-ական, կողոպուտի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ […]
12:12 24.08.2018
Կոտայքի մարզում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Երկրաբանների փողոցի տներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններին ու քննիչներին նույն փողոցի տներից մեկի բնակիչ 47-ամյա Արսեն Ք.-ն հայտնել է, որ օգոստոսի 23-ի ժամը […]
12:11 24.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել համայնքում առկա խնդիրների և իրականացվելիք մի շարք ծրագրերին առնչվող հարցերի շուրջ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նախագահն ընդգծել է, որ Հաթերքն ունի զարգացման մեծ ներուժ, և նրա շենացումը հանդիսանում է Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման […]
11:48 24.08.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 3 ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հավելենք, որ այս օրերին Բուդապեշտում է նաև Հայաստանի […]
11:43 24.08.2018
Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը: Նիստում միաձայն որոշում է կայացվել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով, տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
11:40 24.08.2018
Օգոստոսի 23-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված անձ է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՔԿՀ հանրային կապերի բաժնից: ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Արարատ Նիկողոսյանը երեկ երեկոյան ուշագնաց է եղել, ինչի կապակցությամբ շտապօգնություն է կանչվել, որն էլ արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը»,- ասել են ՔԿՀ հանրային կապերի բաժնից: Կալանավորված անձը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով, […]
11:31 24.08.2018
Անդրադառնալով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ այն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել […]
11:27 24.08.2018
Փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը: Մատնանշվում են նաև որոշ բացթողումներ, գրում է «Ամերիկայի ձայնը»: «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի կարծիքով՝ այսօր Հայաստանում պահպանվում է հեղափոխական էյֆորիան: Նոր իշխանությունները հաճախ դիմում են խորհրդանշական քայլերի, որոնց մի մասը, ըստ փորձագետի, կարևոր են, սակայն անհրաժեշտ են խնդիրների երկարաժամկետ լուծումներ: «Կառավարության 100 […]
11:17 24.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր կապերը հանդիսանում են Հայաստանի և Ուկրաինայի միջպետական համագործակցության ամուր հիմք: Վարչապետը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսության և հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ […]
21:54 23.08.2018
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյ քաղաքում մեկնարկել է Մոնտերեյի ավտոմեքենաների ցուցադրության շաբաթը, այնտեղ նաև զուգահեռ ընթանում է ավտոմեքենաների աճուրդը: Ավտոսիրահարների համար չափազանց սպասված ցուցադրություն է: Ներկայացվել են հին ավտոմեքենաների մի քանի մոդելներ: Կան նույնիսկ այնպիսիք, ինչպիսիք շատերին ծանոթ են ֆիլմերից: 1986 թվականի կուլտային դասական «Ferrari 250 GT»-ն մինչ այս մի քանի ցուցադրություններում է ներկայացվել և մի […]
21:40 23.08.2018
Նոր ուսումնական տարվան ընդառաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն օգոստոսի 23-ին անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողները: Նշելով նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական դպրոցներում անցկացվող աշխատանքների ակտիվացման կարևորությունը՝ վարչության պետը հանձնարարեց աշակերտների շրջանում անցկացնել սառը զենքի՝ […]
21:23 23.08.2018
Ավստրալացի սուզորդն արևելյան ափին իր աշակերտի հետ դայվինգի դասեր է անցկացրել, երբ շնաձկան երախում ցանցի կտոր է նկատել: Տղամարդը առանց վախի մտել է գիշատչի երախը և հանել ցանցը՝ փրկելով շնաձկանն անխուսափելի և դանդաղ մահից: Միջադեպի տեսանյութը հայտնվել է WDTN տեղեկատվական պորտալում:
21:11 23.08.2018
Չինաստանը դատական հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից 25 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու կապակցությամբ, հաղորդում է Չինաստանի առևտրի նախարարության կայքը: Ինչպես նշվում է, Չինաստանը դատական հայց է ներկայացրել ընդհանուր առմամբ 16 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով:
21:00 23.08.2018
«Time» ամսագիրն իր շապիկին պատկերել է ջրասույզ եղած Սպիտակ տան Օվալաձև գրասենյակը, որտեղից փորձում է դուրս գալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Պատկերում տեսանելի է միայն նախագահի մարմինը: Նա սև կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և կարմիր փողկապով է: Նկարի կենտրոնում գրված է` «խորքում»։ «Թրամփի համար օգոստոսյան իրադարձությունները նշանավորվել են նոր և վտանգավոր շրջափուլով»,- գրում է ամսագիրը: Դա կապված […]
20:37 23.08.2018
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե երբ կարող է Մոսկվայում հանդիպում կայանալ երկու երկրների ԱԳ նախարարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի քննարկման շուրջ, Զախարովան տվել է հետևյալ պատասխանը. «Եթե հանդիպումներ լինեն, մենք կտեղեկացնենք այդ մասին: Մեր միջնորդական ջանքերը շարունակվում են, մենք կապի մեջ ենք […]
20:32 23.08.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը, հայտնում է Armtimes-ը: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, որ Արտակ Պողոսյանն այս պաշտոնում նշանակվել էր հունիսին՝ կրկին Օսիպյանի հրամանով:
20:21 23.08.2018
Ֆրանսիական «Air France» ավիաընկերությունը սեպտեմբերի 18-ից դադարեցնելու է Իրանի մայրաքաղաք Թեհրանի հետ օդային հաղորդակցությունը: Այդ մասին RIA Novosti-ի թղթակցին հայտնել է ընկերության ներկայացուցիչը: «Մենք դադարեցնում ենք դեպի Թեհրան թռիչքները տնտեսական նկատառումներով առաջնորդվելով»,- ասել է աղբյուրը: «Air France»-ն ստեղծվել է 1933 թվականի հոկտեմբերի 7-ին:
20:13 23.08.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում օգոստոսի 22-ին քննարկվել է գազի փոխադրման ծառայությունների ընդհանուր սակագների մեթոդաբանության մշակման առաջարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նիստում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների էներգետիկայի փոխնախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Սեպտեմբերին կողմերի առաջարկությունները կքննարկվեն էներգետիկայի նախարարների կողմից, որից հետո հարցը կներկայացվի Միջկառավարական խորհրդի նիստին: ԵԱՏՄ-ում գազի […]
20:09 23.08.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամում ընթացիկ գործունեության արդյունքներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զեկուցմամբ նախ հանդես է եկել ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանը, որը, մասնավորապես, ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքի մթերման քանակի և դրանց առաջին […]
19:53 23.08.2018
Facebook սոցցանցի օգտատերերի հաղորդագրությունները էջերից սկսել են անհետանալ դրանք տեղադրելու պահից սկսած, ինչի պատճառը տեխնիկական խափանումներն են, հաղորդում է The Independent-ը: Բազմաթիվ օգտատերեր հայտնում են, որ իրենք նորություններ են տեղադրում իրենց էջում, սակայն պարզվում է, որ դրանք անհետացել են հրապարակվելուն պես: Օգտատերերը պնդում են, որ իրենց հաղորդագրություններն անհետանում են դրանց տեղադրումից մի քանի րոպե անց, երբ […]