19:10 23.08.2018
Պետական միջոցների վատնումների, յուրացումների բազմաթիվ դեպքեր են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, և հարուցված քրեական գործերի թիվը հիմք է տալիս ասելու, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասել ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։ Մասնավորապես՝ դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում և ԲՈՒՀ-երում կատարված առերևույթ չարաշահումների փաստով հարուցվել է 59 քրեական գործ, բժշկական կենտրոններում կատարված չարաշահումների […]
19:06 23.08.2018
«Կալաշնիկով» կոնցեռնը մշակում է էլեկտրական մեքենայի տեխնոլոգիա, որը հետագայում, ինչպես ենթադրում են ընկերությունում, կկարողանա մրցել Tesla- ի հետ, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»: Նոր էլեկտրական մեքենայի հայեցակարգում մի քանի բնօրինակ համակարգեր են, որոնք ստեղծվել են կոնցեռնի կողմից: Ընկերությունը խոստովանել է, որ ոգեշնչվել է համաշխարհային շուկայի առաջատարների փորձից: «Այդ տեխնոլոգիան մեզ թույլ կտա մեկ շարքում կանգնել էլեկտրական ավտոմեքենաների […]
18:45 23.08.2018
Օգոստոսի 23-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան ՃՈ նախկին հենակետի մոտակայքում հեղուկ գազով լի «Զիլ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, կա գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Երևան M4 ավտոճանապարհի 92-րդ կմ-ին «Զիլ» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է […]
18:30 23.08.2018
Սոլսբերիում թունավորման հետևանքով տուժած ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալի զարմուհին՝ Վիկտորիան, հայտնել է, որ հուլիսի վերջից սկսած՝ հայր և դուստր Սկրիպալների մասին որևէ լուր չունեն։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Յուլիա Սկրիպալը վերջին անգամ իր հարազատներին զանգահարել է հուլիսի վերջին՝ տատիկի ծննդյան կապակցությամբ։ Վիկտորիայի խոսքերով՝ հարազատները կասկածում են, որ Սկրիպալը ծանր վիճակում է կամ նույնիսկ մահացել […]
18:24 23.08.2018
Մոսկվայի ֆոնդային բորսայում դոլարի փոխարժեքը հասել է 69 ռուբլու: Սա 2016 թվականի ապրիլից ի վեր առավելագույն արժեքն է: Ռուբլու փոխարժեքը նվազում է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպասումների և Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից արժութային գնումների վերսկսման ֆոնի վրա: ՌԴ Կենտրոնական բանկն արդեն հայտարարել է, որ օգոստոսի 23-ից դադարեցնում է արժույթների գնումը: Ռուբլու փոխարժեքը վերջին երկու օրերի ընթացքում […]
18:20 23.08.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում առկա հետիոտնային լուսացույցների հետ միասին 2018թ. օգոստոսի 24-ից կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ:
18:06 23.08.2018
Օգոստոսի 23-ին Երևանում հանդիպել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության բարձրաստիճան ղեկավարները: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում՝ երկու հայկական պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները և հեռանկարները, հաղորդում են ՀՀ եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ «ՀՀ և Արցախի պետեկամուտների գերատեսչությունների սերտ համագործակցությունը երկար […]
18:02 23.08.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Պաշտպանին ներկայացրել են կենտրոնի ընթացիկ աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը։ Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև […]
17:43 23.08.2018
Արտասահմանյան գործարարները 60 տարվա ընթացքում առաջն անգամ Կուբայում հնարավորություն կստանան կառավարելու երկաթուղիները, գրում է Granma թերթը: Համապատասխան որոշումները հրապարակվել են Gaceta Oficial-ում՝ երկրի արդարադատության նախարարության հրատարակությունում և ուժի մեջ կմտնեն սեպտեմբերին: 1959 թվականին հեղափոխության հաղթանակից հետո Կուբայում երկաթուղիներն ազգայնացվել էին: Այժմ դրանք կառավարում է պետական Երկաթուղիների միությունը: Կուբայի տրանսպորտի նախարարության իրավական հարցերի խորհրդական Էդմունդո Ռոնկիլիոն […]
17:32 23.08.2018
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքի կապակցությամբ: Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանի ԱԳՆ կողմից պատրաստվող՝ Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը» կոպտորեն խախտում է ազատ տեղաշարժի և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, որի միջոցով ադրբեջանական […]
17:30 23.08.2018
NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը նշել է, որ մարդու կողմից լուսնի հետազոտությունը կարող է վերականգնվել արդեն 5 տարի հետո, տեղեկացնում է Reuters-ը: Մարդկանց կրկին լուսին ուղարկելու պատճառը լուսնի վրա սառույցի շերտի հայտնաբերումն է: Հայտնաբերված ջրի աղբյուրները կարող են մարդու համար որպես խմելու ջրի, կամ հրթիռային վառելիքի ռեսուրս լինել: 2020թ-ին կլինի փորձնական թռիչքը, իսկ 2023թ-ին՝ լիարժեք թռիչքը: […]
17:29 23.08.2018
Փաստաբան Արայիկ Պապիկյանն օգոստոսի 23-ին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումների ժամանակ նշեց, որ քրեական իրավունքի կարգավորումների առումով կարծես թե խնդիրը լուծվել է, բայց հիմնավորումների և ակնկալվող արդյունքների առումով խնդիրները կամ չեն լուծվել կամ ճիշտ չեն ներկայացվել։ «Եթե այդ արդյունքներն ենք մենք ակնկալում փոփոխություններով, ապա կարծում եմ՝ դրանք առնվազն ճիշտ չեն ներկայացվել։ Մենք փորձել ենք օրենսդրական բացերը […]
17:28 23.08.2018
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Իրանին օգնության առաջին փաթեթին՝ երկրի տնտեսական և սոցիալական կայուն զարգացմանն ուղղված նախագծերին, որոնց գումարային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո,- ասվում է ԵՀ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սա 50 միլիոն եվրոյի չափով ավելի լայն փաթեթի առաջին քայլն է: «ԵՄ-ի և Իրանի հարաբերությունները վերականգնելու պահից ի վեր, միջուկային գործարքի արդյունքում, համագործակցությունը […]
17:26 23.08.2018
Վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն օգոստոսի 23-ին՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումների ժամանակ անդրադարձավ համացանցում մեծ արձագանքի արժանացած տեղեկություններին, թե ընտրակաշառքի համար 1-3 տարի ազատազրկում է նախատեսվում։ Նա տեղեկացրեց, որ գործող օրենսգրքով էլ է ընտրակաշառք վերցնելու համար ազատազրկում նախատեսվում։ «Այս նախագծով սանկցիան չի փոխվում, ավելացվում է կաշառքի խոստումը, խնդրելը և այլն, բայց […]
17:25 23.08.2018
Ռուսաստանի Կուրսկ քաղաքում զորահանդեսից հետո Տ-34 տանկ է շրջվել; Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արևմտյան ռազմական օկրուգի շտաբին: «Օգոստոսի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12։10-ի սահմաններում, Կուրսկ քաղաքում զորահանդեսից հետո՝ տանկի բեռնման ժամանակ Տ-34 տանկը ցած է ընկել պլատֆորմից և շրջվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պատահարից տանկի վարորդ-մեխանիկը […]
17:05 23.08.2018
Ռուսաստանը մտադիր է նույն կերպ պատասխանել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, որոնք ուղղված են առանձին մարդկանց կամ կազմակերպությունների դեմ, բայց մտադիր չէ հրաժարվել հրթիռային մատակարարումներից, հայտարարել է ԱԳՆ փոխտնօրեն Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ Մոսկվան չի կարող գործողություններ իրականացնել, որոնք չեն բխում սեփական շահերից: «ԱՄՆ-ի տիեզերական ծրագրի կամ ավիացիոն տիտանի համար Boeing-ի հետ […]
17:04 23.08.2018
«Հասմիկ» ճամբարում տեղի ունեցած միջոցառման և հրապարակված լուսանկարների հրապարակմանը և քննարկմանն այսօր անդրադարձել է փաստաբան Թամարա Բաղդասարյանը: Նա իր խոսքում նշեց, որ այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես են այդ լուսանկարները մեկնաբանվել լրագրողի կողմից: «Վստահ եմ, որ երեխաների 99 տոկոսը տեղյակ չէ ԼԳՏԲ համայնքի մասին, իսկ այս դեպքում հանրայնացնելով և սխալ մեկնաբանությամբ ներկայացնելով՝ երեխաներին […]
16:57 23.08.2018
«Հասմիկ» ճամբարի միջոցառման լուսանկարների սկանդալին է անդրադարձել նաև հոգեբան Իրինա Ծատուրյանը և նշել է, որ հնարավոր է, որ երեխաները դա ընկալեն, որպես զվարճանք կամ խաղ, բայց ամեն մի խաղ ունի իր դրական և բացասական կողմերը: Չնայած ավելի վաղ ջոկատավարների կողմից արված պարզաբանումներին՝ հոգեբանը, այնուամենայնիվ, կարծում է, որ խնդիր կա և դա կարող է վնասել նաև […]
16:54 23.08.2018
Խաչիկ Ասրյանի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը գրանցվել է պետական ռեգիստրի գործակալությունում: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածված հաղորդագրությունից: «Հայրենատե՛ր Հայեր Ուղիղ 28 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի անկախության հռչակման առթիվ։ Ինչպես 1990 թվականի օգոստոսի 23-ը հայ ժողովրդի համար դարձավ Հայաստանի անկախության հռչակման օր, այնպես […]
16:54 23.08.2018
Օգոստոսի 20-24-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հրավերով Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները: Խմբի անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը: Այցի նպատակն է փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների […]
16:44 23.08.2018
«Վերադարձ 30 տարի անց. նորոգում ենք Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը» նախաձեռնության շրջանակում իրականացվելիք դրամահավաքը կմեկնարկի սեպտեմբերի 1-ից և կտևի մեկ ամիս, տեղեկացնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Նշվում է, որ դրամահավաքի առաջին ներդրողները լինելու են ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները, որոնք իրենց մեկ միջոցառման հասույթն ամբողջությամբ կտրամադրեն թանգարանին: Երկրագիտական թանգարանի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար […]
16:34 23.08.2018
Օգոստոսի 23-ի գիշերը երկու գնացք է բախվել Բոսնիա և Հերցեգովինայում, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Վթարը Դոնյա-Յաբլանիցա երկաթուղային կայարանի մերձակայքում տեղի է ունեցել տեղի ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով՝ 01:00-ին): Երկու բեռնատար շարժակազմեր, որոնցից մեկը մեկնել էր Մոստարայից՝ 18 վագոնով, իսկ մյուսը՝ 36 վագոնով, շարժվելով […]
16:29 23.08.2018
Արամ Գաբրելյանովը հեռացել է News Media հոլդինգից, որի մաս է կազմում Life.ru պորտալը: Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Գաբրելյանովի նախկին տեղակալ Անատոլի Սուլեյմանովը, որն այս պահին զբաղեցնում է հոլդինգի գլխավոր տնօրենի պաշտոնը: Սուլեյմանովի խոսքերով՝ ինքը News Media հոլդինգի գլխավոր տնօրեն է դարձել մի քանի շաբաթ առաջ: Հարցին՝ ո՞ւր է գնացել հոլդինգի նախկին գլխավոր […]
16:25 23.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «A+» (5+) է գնահատել իր աշխատանքը նախագահի պաշտոնում: Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թրամփի խոսքերով՝ իրեն հաջողվել է հասնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման և նպաստել Կորեական թերակղզում ճգնաժամի լուծմանը, ինչը մինչ իր նախագահությունը չէր հաջողվել ամերիկացի նախագահներին: Նա հիշեցրել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շնորհակալություն […]
16:17 23.08.2018
Փարիզի Թրափփ կոմունայում դանակով զինված անհայտ անձի հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մեկը վիրավոր է, տեղեկացնում է ոստիկանության Twitter-ի էջը: Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակում կատարած անձը սպանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեռևս չի հաջողվել պարզել հարձակվողի ինքնությունը: Դեպքի առթիվ ոստիկանությունը ծառայողական քննություն է իրականացնում: https://twitter.com/Prefet78/status/1032556977724026881 Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:
16:06 23.08.2018
Օգոստոսի 23-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Բանգլադեշ թաղամասում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում է տաղավար: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Գայի պողոտայի թիվ 1բ հասցեում գտնվող թիթեղյա տնակը (18 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:31-ին, մարվել՝ 12:43-ին: […]
15:58 23.08.2018
«Ճամբարում ղեկավարումը հիմնականում ինքնակառավարման սկզբունքով է լինում, և երբ երեխաները գալիս են ճամբար, ջոկատավարների հետ քննարկում են, թե ինչ կուզեն լինի և ինչ միջոցառումներ կարելի է կազմակերպել: Ջոկատավարները այդ գաղափարները համակարգում են, որից հետո քննարկում են մանկխորհում և հաստատում են»,- ասել է սկանդալի կենտրոնում հայտնված «Հասմիկ» ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի […]
15:41 23.08.2018
Հայաստանում այս տարի դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2013-2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։ 2018թ. հունվար-հուլիսին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն […]
15:40 23.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին սահմանագիծ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով սահմանագիծ մեկնող ոստիկանության ծառայողներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի բարեկամներ, ոստիկանության զորքերի սիրելի ծառայողներ, այսօր շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության […]
15:37 23.08.2018
Անի խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը: Այսօր նրանք Մարալիկում հավաքվել են համայնքապետարանի շենքի դիմաց և ներկայացրել իրենց պահանջները: Ցուցարարները Արտակ Գևորգյանին մեղադրում են անգործության մեջ: Բնակիչների և համայնքի ղեկավարի դեմ առ դեմ հանդիպում չի կայացել: Ցուցարարներից մի քանիսը մուտք են գործել քաղաքապետարանի շենք ու հասել համայնքի ղեկավարի աշխատասենյակ։ […]