18:47 22.08.2018
Պետական եկամուտների կոմիտեում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավարության հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Ժակսիլիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում անդրսահմանային առևտրի […]
18:43 22.08.2018
Գեներալ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: SHANTNEWS.AM-ն այցելել է հիվանդանոց և տեղեկացել, որ նրա հիվանդասենյակը հսկում են Ազգային անվտանգության աշխատակիցները. նրան տեսակցել չի թույլատրվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց:
18:39 22.08.2018
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկություններ չունի Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հրաժարականի վերաբերյալ հայտարարության ներկայացման մասին: Այս մասին տեղեկացնում է News.am-ը։ «Դեսպանների նշանակումը եւ հեռացումը բնական գործընթաց է: Արտասահմանյան երկրներում դիվանագիտական ծառայությունների ղեկավարներին հետ կանչելու ընթացակարգը կարգավորվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով, որին բոլորը կարող են ծանոթանալ: Արտաքին գործերի նախարարությունը տեղեկություններ չունի նման հայտարարության […]
17:57 22.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: ՀՔԾ-ն […]
17:50 22.08.2018
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ, որտեղ ասված է. «Անընդունելի եմ համարում նման անտարբերությունը կամ կողմնակալ վերաբերմունքը մարզիչների նկատմամբ։ Սկզբում, երբ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող երկու մարզիչ բողոքում էին, որոնցից մեկը հեռացվել է ֆեդերացիայից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար […]
17:46 22.08.2018
ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը: Ռեժիսոր Արամ Շահբազյանն այսօր հացադուլ էր սկսել մշակույթի նախարարության շենքի մոտ, պատճառը նրա «Չնչիկ» ֆիլմն էր, որի արտադրությունը ռեժիսորը սկսել է տասը տարի առաջ, սակայն հանրությանն առ այսօր հայտնի է միայն ֆիլմի անունը: «Ֆիլմը ավարտին հասցնելու գործընթացը ձգձգվում է դեռևս 2010 թվականից: […]
17:27 22.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք», որտեղ արդեն իսկ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Վարչապետին են ներկայացվել «Ինժեներական քաղաք»-ի նախագիծը և այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներն ու արտադրանքի մոդելները: Նշվել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է […]
17:26 22.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի պարը նրա հարսանիքի ժամանակ սովորական պար չէր, այլ աշխարհաքաղաքական քայլ: Այս մասին գրել է բրիտանական The Guardian թերթը: Պարելով Ավստրիայի ԱԳ նախարարի հետ՝ Պուտինը ազդանշան է ուղարկում Եվրոպային, որ ինքը կարող է «պարել Եվրոպայի հետ»: ՌԴ նախագահը հստակ գիտեր, թե հարսանիքին իր այցը ինչ արձագանք կունենար […]
17:17 22.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ քաղաքի բնակիչ Հայրապետ Հերգնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչի, հայտնում են Քննչական կոմիտեից: 2018թ. մարտի 4-ին Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]
17:12 22.08.2018
«Հասմիկ» մանկական ճամբարի ավագ ջոկատավար Մայա Սիմոնյանը կարծում է՝ համացանցում տարածված լուսանկարներին ու տեսանյութերին դրված վերնագրերն իրականությանն անտեղյակ անձանց մոտ թյուր տպավորություն են ստեղծում։ Aravot.am-ի հետ զրույցում Սիմոնյանը նշել է, որ համացանցում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը ներկայացված են եղել իրենց փակ խմբում, և դա եղել է երեխաների ծնողների ցանկությունը։ Նա պատմել է, որ տարածվածը մի հատված է […]
17:08 22.08.2018
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ առաջիկա հանդիպմանն է անդրադարձել, հայտնում է РИА Новости-ին: Պեսկովի խոսքով՝ երկու երկրները պետք է հասկանան՝ ունե՞ն արդյոք շփման ընդհանուր կետեր և փորձեն շատացնել դրանք: «Շարունակվում է երկկողմ հարաբերությունների վատթարացումը, պետք է ընդհանուր եզրեր գտնել»,- ասել […]
17:04 22.08.2018
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: Այս մասին տեղեկացրեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Այլ մանրամասներ կենտրոնից չհայտնեցին։ Մանվել Գրիգորյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին բարձրաձայնել էր նրա փաստաբաններից Արայիկ Ալվանդյանը, որի հետ խոսել չհաջողվեց։ SHANTNEWS.AM-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ այս պահին նմանատիպ տեղեկության չի տիրապետում։ «Ես […]
17:00 22.08.2018
ԱՄՆ-ի պատժամիջոցները պաշտոնական Թեհրանի դեմ անօրինական են, քանդում են Իրանի տնտեսությունը և վատ են անդրադառնում խաղաղ ազգաբնակչության վրա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիսա Ջազիրան: Հատուկ զեկուցողը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ պատժամիջոցները կարող են կիրառվել միայն Անվտանգության խորհրդի որոշմամբ, որպեսզի խուսափեն անիմաստ հարձակումներից: Ըստ նրա՝ պատժամիջոցները չպետք է խախտեն սովորական քաղաքացիների […]
16:47 22.08.2018
Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է բազմաբնակարան շենքերի բնակիչներին տանիքի վերանորոգման համար շինանյութերի հատկացումը` ըստ ստացված դիմումների հերթականության, տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Մինչև աշուն նախատեսված է հատկացնել ընդհանուր մակերեսով 5750 քառակուսի մետր տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութ: Արդեն իսկ հատկացվել է 1350 քառակուսի մետր թիթեղ և անհրաժեշտ այլ պարագաներ և ևս 967 քառակուսի մետր բիտումային […]
16:39 22.08.2018
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Facebook-ի հայտարարությունը «ռուսական միջամտության» մասին, նշել է, որ դրանք չփաստարկված հայտարարություններ են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ ռուսական կողմը չի հասկանում, թե ինչի վրա է հիմնվում սոցցանցը՝ ընդունելով նման որոշում: «Դե, դուք գիտեք, որ բոլորը միմյանց հերթ չտալով նման հայտարարություններ են անում, սակայն ոչ մի […]
16:38 22.08.2018
Դուդուկի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը այսօր այցելել է մշակույթի նախարարություն՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկելու իր համերգի մանրամասները, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի տոնում է 90-ամյակը: Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12-ն է, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Վարպետի ցանկությունն է, որ այս տարի այն […]
16:30 22.08.2018
Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը բարենպաստ է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հայաստանում ամեն տարի պատվաստվում է կարմրուկի դեմ պատվաստման ենթակաների շուրջ 96 տոկոսը: 2018 թվականի սկզբին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 17 բերովի […]
16:16 22.08.2018
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մանվել Գրիգորյանը այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: SHANTNEWS.AM-ը կապ է հաստատել նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, որը նշել է, որ այս պահին նմանատիպ ինֆորմացիայի չի տիրապետում: «Ես այս պահին միայն կարող եմ ասել, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը մնում է կալանքը»,- ասել է նա:
16:15 22.08.2018
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր կրկին հերքել է լուրերը այն մասին, որ ինքը ներկա է գտնվել Օլիմպավանում տեղի ունեցած միջադեպին: «Իմ ներկա լինելու կապակցությամբ ձեր տեղեկությունը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, և երկրորդը՝ ես որպես վկա հարցաքննվել եմ, և նախաքննությունը շարունակվում է, ուստի գաղտնիությունը ապահովելու համար որևէ տեղեկություն չեմ կարող տրամադրել», – ասել […]
15:54 22.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է «Հասմիկ» ճամբարում արված լուսանկարների ու տեսանյութերի տարածմանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, նշված լուսանկարների ու տեսանյութերի տարածման հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է ուսումնասիրություն: «Հստակ է մեկ բան. երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս մշտապես պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքով և չհրապարակել լուսանկարներ […]
15:48 22.08.2018
«Նյութատեխնիկական բազան վերազինելու նպատակով Ռուսաստանի կողմից այս տարի 10 մլն դոլարի գույքային աջակցություն կցուցաբերվի Հայաստանին»,- այս մասին օգոստոսի 22-ին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստան կատարած այցի ժամանակ: Ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածության արդյունքում էլ նաև մարդասիրական օգնություն է ցուցաբերվել Սիրիայի Հանրապետության պատերազմական գործողություններից […]
15:47 22.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է քաղաքացիներին՝ հայտնելով, որ այսօր երեկոյան կներկայացնի տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ։ «Եթե հիշում եք՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ և կներկայացնեմ առաջիկայում: Այսօր՝ ժամը 20։00-ին, իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ: Իսկ ստորև բերված պատկերը ձեռքի […]
15:41 22.08.2018
Հայաստանում ռուսական ռազմաբազայի և Հայաստանի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումները տանկային մրցումների շրջանակներում «Ալագյազ» զորավարժարանում իրականացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան ոչնչացնելու գործողություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցումների ընթացքում մարտական կրակի վարժանքների պայմաններով երկու երկրների տանկիստները Т-72Б տանկերի արկերով և խոշոր կալիբրի զենիթային գնդացիրներով խոցել և ոչնչացրել են տանկերի շարժի իմիտացիա ստեղծող շարժական թիրախները: […]
15:26 22.08.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը պիլոտային ծրագիր է իրականացրել, որի շրջանակներում Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 126 «ԱՍ» տեսակի հակակարկտային հրթիռներ, 3 հրթիռային արձակիչ կայաններ, որոնցից երկուսը տեղադրվել են Արագածոտնի, երրորդը՝ Արմավիրի մարզում: «Գազագեներատորային համակարգերի էֆեկտիվությունը 3-րդ և 4-րդ աստիճանի ամպերի դեպքում գրեթե զրոյական է, իսկ հրթիռային համակարգը աշխարհում ամենատարածված պաշտպանող միջոցն է: Մենք խնդիր ունեինք հրթիռների արձակման […]
15:24 22.08.2018
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և սեյսմիկ ծառայության միջև կնքված պայմանագրով կատարվել է Երևանի 31 մանկապարտեզների շենքերի ակնադիտական և գործիքային հետազննություն»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Կազմվել են եզրակացություններ շենքերի տեխնիկական վիճակի մասին: Ներկայացվել են առաջարկություններ դրանց հետագա շահագործման հնարավորության և անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ստուգում է […]
15:09 22.08.2018
6․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի օրը ԱՄՆ Օրեգոն նահանգի ափամերձ շրջանից ոչ հեռու, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 09։31-ին UTC (Երևանի ժամանակով՝ 13։31-ին): Էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
15:00 22.08.2018
Մոլդովայում մեկնարկեց ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականն առաջին խաղում հանդիպեց Մոլդովայի ընտրանու հետ և հաղթեց 1:0 հաշվով: Մեր հավաքականի կազմում աչքի ընկավ Անի Կարապետյանը: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 22-ին Բելառուսի հավաքականի հետ: Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը:
14:40 22.08.2018
51-ամյա դերասան Վենսան Կասելի և 21-ամյա մոդել Թինա Կունակիի սիրավեպը, կարծես, ավելի է լրջանում: Մամուլում քննարկում են նրանց մոտալուտ հավանական հարսանիքի մասին լուրերը, իսկ Vanity Fair ամսագրին տված հարցազրույցը և գեղեցիկ ֆոտոշարքը կարծես հաստատում են այդ լուրերը: Հարցազրույցում նրանք պատմել են նրանց ծանոթության և առաջիկայում ամուսնանալու մասին: «Մենք չենք կարող ընտրել, թե ում պետք է սիրահարվենք: […]
14:39 22.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ազգային ժողովը քննարկի հօգուտ վարչապետի այլ թեկնածուի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի։ «Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում, և պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար։ Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, […]
14:31 22.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ Վարդան Փարթամյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունը: Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: