Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ տանկային ստորաբաժանումները ոչնչացրել են պայմանական հակառակորդի մարտական տեխնիկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ տանկային ստորաբաժանումները ոչնչացրել են պայմանական հակառակորդի մարտական տեխնիկան

15:41 22.08.2018

Հայաստանում ռուսական ռազմաբազայի և Հայաստանի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումները տանկային մրցումների շրջանակներում «Ալագյազ» զորավարժարանում իրականացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան ոչնչացնելու գործողություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցումների ընթացքում մարտական կրակի վարժանքների պայմաններով երկու երկրների տանկիստները Т-72Б տանկերի արկերով և խոշոր կալիբրի զենիթային գնդացիրներով խոցել և ոչնչացրել են տանկերի շարժի իմիտացիա ստեղծող շարժական թիրախները:

Մեխանիկ-վարորդները իրականացրել են տանկը վարելու վարժանքներ 7 կիլոմետր տարածության վրա՝ հաղթահարելով բոլոր հանդիպած  խոչընդոտները:

Հարավային ռազմական օկրուգի և Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների համատեղ մրցումներն անցկացվում են երկկողմ փոխգործակցության, տանկային ստորաբաժանումների կողմից ժամանակակից մարտի, ցերեկը և գիշերը հարձակման, նահանջի և պաշտպանության հիմնական հարցերը կառավարման ավտոմատացված համակարգերի օգտագործմամբ  յուրացնելու  նպատակով:

Տանկային անձնակազմերի մրցումներին մասնակցել է շուրջ 100 զինծառայող, ներգրավվել է ավելի քան 50 միավոր սպառազինություն և ռազմական հատուկ տեխնիկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP