TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Admin

Admin

Արցախում քննարկվում է դպրոցներում հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը

19:05 21.08.2018

Վերջին շրջանում հասարակության լայն շրջանակներում ակտիվ սկսել են քննարկել Արցախում ևս հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը: Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ Արցախում դպրոցները գործում են վեցօրյա ռեժիմով: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանն ասել է, որ հանրակրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է, որ պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա […]

̰
Apple ընկերությունը տնտեսող Mac mini է թողարկելու

18:57 21.08.2018

Apple ընկերությունը այս աշնանը թողարկելու է տնտեսող Mac mini, տեղեկացնում է Bloomberg-ը։ Ըստ ընկերության տվյալների՝  Mac Mini -ն կունենա հիշողության նոր օպցիաներ։ Ներկա մոդելներն արժեն մոտ 500 դոլար։ Վերջին անգամ ընկերությունը 2014-ին է նորացրել Mac mini-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը աշնանը կթողարկի iPhone-ի 3 մոդել,  Apple Watch՝ ավելի մեծ էկրանով, նորացված պլանշետ և նոր MacBook Air с 13։ […]

̰
Ռեժիսոր Արամ Շահբազյանը հացադուլ է սկսում

18:51 21.08.2018

Ռեժիսոր Արամ Շահբազյանն օգոստոսի 22-ին պատրաստվում է անժամկետ հացադուլ սկսել մշակույթի նախարարության շենքի մոտ: Այս տեղեկությունը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը՝ ռեժիսորը: Արամ Շահբազյանի հացադուլի պատճառը նրա՝ 3 նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմն է, որը դեռևս 2010թ պետք է ավարտվեր, սակայն, չնայած խոստումներին՝ անհրաժեշտ գումարն այդպես էլ չի տրամադրվել:

̰
Մարզային հանձնաժողովն ամփոփել է կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը

18:39 21.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանն Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովն ամփոփել է ս.թ. օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից տուժած մարզի 19 համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները` ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից: Կարևորելով կառավարություն ներկայացվող տեղեկանքում բնական աղետից տուժած բոլոր […]

̰
Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին

18:09 21.08.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին, որը գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Տեղի է ունեցել առանձնազրույց։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Շանթ Հարությունյանը Պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված ազատ արձակման հետ։ Բարձրացված բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում ուսումնասիրվում են Պաշտպանի աշխատակազմում։ […]

̰
Տղամարդը փչովի ներքնակով անցել է մեծ ալիքի միջով

18:04 21.08.2018

Հարավային Կալիֆոռնիայում հանգստացող ամերիկացին աստղ է դարձել, տեղեկացնում է Metro-ն։ Տղամարդը փչովի ներքնակով կարողացել է հաղթահարել ջրային տարերքը։ Ականատեսները կատարվածը հասցրել են ֆիքսել:  

̰
Անտեղի և անհիմն են «ընտրովի արդարադատությամբ» առաջնորդվելու Շարմազանովի ակնարկները. դատախազություն

18:04 21.08.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովը նախօրեին հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազին մեղադրելով նախկինում ԱԺ ամբիոնից՝ 2016թ. ՊՊԾ զորամասի գրավման ընթացքում ոստիկանության երեք ծառայողների սպանությունն իրականացրած անձանց խիստ պատժի ենթարկելու պահանջի վերաբերյալ իր հայտարարությունները «շուտ մոռանալու» մեջ պարոն Շարմազանովը տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ […]

̰
Տարածաշրջանում հայկական դրամն այժմ շատ նախանձելի դիրքերում է. Թաթուլ Մանասերյան

17:56 21.08.2018

Այսօր տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի այսօրվա տնտեսական վիճակի մասին, մասնավորապես հիմնական տնտեսական գործընկերներ Ռուսաստանի և Իրանի հանդեպ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների՝ մեր երկրի տնտեսության վրա թողած կամ սպասվող ազդեցության մասին: Տնտեսագետը նշում է, որ պետք չէ խուճապի մատնվել և կարելի է ասել, որ յուրաքանչյուր աղետ կարող է նաև շանս լինել Հայաստանի […]

̰
Քաբուլում հրթիռակոծությունից հետո պայթյուն է որոտացել

17:24 21.08.2018

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի թաղամասերից մեկում, որը մինչ այդ ենթարկվել էր հրթիռակոծության: Այս մասին հայտնում է ToloNews հեռուստաալիքը: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկա: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը: Հարվածը հասցվել է տեղի ժամանակով […]

̰
Շվեդիայում թռչնի հետ բախումից կործանիչ է վթարվել

17:13 21.08.2018

Շվեդիայի հարավում թռչնի հետ բախումից կործանիչ է վթարվել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Saab JAS 39 Gripen կործանիչի օդաչուին հաջողվել է ողջ մնալ, նա այժմ գտնվում է հիվանդանոցում։ Երկրի պաշտպանության նախարարը գովաբանել և շնորհակալություն է հայտնել օդաչուին ու փրկարարներին՝ ձեռնարկված գրագետ և օպերատիվ գործողությունների համար։ Ինքնաթիռի կործանման պատճառը պարզելու համար հատուկ հանձնաժողով կգումարվի։    

̰
Volkswagen-ը տեխնիկական թերության պատճառով հետ է կանչել 700 հազար մեքենա

17:06 21.08.2018

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնն աշխարհի տարբեր ծայրերից 700 հազարից ավելի մեքենա է հետ կանչել՝ սրահի լուսավորության խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ Tiguan և Touran մոդելի մեքենաները ենթակա են վերանայման: Նշվում է, որ լուսային մոդուլների վրա խոնավության ազդեցությունը կարող է հանգեցնել բռնկման ու սրահի վնասման: Մասնավորապես, Գերմանիայում այդ խնդրի պատճառով հետ է կանչվել […]

̰
Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դատախազության բողոքն արդեն մուտք է արվել

16:54 21.08.2018

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքն արդեն մուտք է արվել, սակայն գործը ստորադաս ատյանից դեռ չի ստացվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել օգոստոսի 20-ին։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր […]

̰
Արդեն իսկ գործող Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս հուշագրին կներգրավվի նաև Հայաստանը․ Սփյուռքի նախարար

16:46 21.08.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատմել է Կիպրոս կատարած այցի մասին: Նախարարը նշել է, որ Եգիպտոսը ցանկացել է ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը։ «Արդեն իսկ գործող Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս հուշագրին կներգրավվի նաև Հայաստանը։ Այս հուշագիրը կարող է հող նախապատրաստել հետագա համագործակցության համար։ Քառակողմ առաջին հանդիպումն իմ առաջարկով տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերին»,- ասել է […]

̰
Աշոտ Փաշինյանը՝ ծառայության ժամանակ

16:27 21.08.2018

Facebook սոցցանցում տեսանյութ է հրապարակվել, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն է: Տեսանյութին կցված է հետևյալ մեկնաբանությունը. «Երբ ճանապարհին պատահական հանդիպեցի վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին»: https://www.facebook.com/FullHyastan/videos/452588418578203/

̰
Որտե՞ղ են ապացույցները, որ իմ այցը, կառավարությունից բացի, որևէ այլ կազմակերպություն է ֆինանսավորել. Մխիթար Հայրապետյան

16:22 21.08.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի այն գրառմանը, ըստ որի՝ Սփյուռքի նախարարի կատարած այցը ֆինանսավորել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը։ «Որտե՞ղ են ապացույցները, որ իմ այցը կառավարությունից բացի, որևէ այլ կազմակերպություն է ֆինանսավորել, եթե դրանք չներկայացվեն, ես կտամ իմ գնահատականը։ Երկու-երեք լրատվամիջոցներ կան, որոնք սթափվելու կարիք ունեն, քանի որ դրանց անպատասխանատու հոդվածների պատճառով […]

̰
Պոտենցիալ հայրենադարձներին 2 բան է հետաքրքրում․ Սփյուռքի նախարար

16:14 21.08.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի շուրջ։ «Ձուլման կամ ասիմիլյացիայի խնդրի լուծումը երկարաժամկետ կարգավորում է պահանջում և դրա արդյունքները մենք կտեսնենք տարիներ հետո»,- ասել է նախարարը։ Նախարարն անդրադարձել է հայրենադարձության խնդրին։ «Պոտենցիալ հայրենադարձները լինելու են հայաստանցիները, պոտենցիալ հայրենադարձներին ինձ հետ շփումներ ունենալիս 2 բան էր  հետաքրքրում․ առաջինը՝ երկրում օրինականության ապահովումը, […]

̰
ԱՄՆ-ը Գերմանիա է արտաքսել նախկին համակենտրոնացման ճամբարի 95-ամյա պահակին

16:07 21.08.2018

ԱՄՆ-ը Գերմանիա է արտաքսել նացիստական համակենտրոնացման ճամբարի 95-ամյա նախկին աշխատակից Յակով Պալիային: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հայտնի է, որ 1943-ին Պալիան ծառայել է Լեհաստանի տարածքում գտնվող «Տրավնիկի» կոչվող տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբարում: Այդ ճամբարում սպանվել են հազարավոր մարդիկ: 1949-ին նա տեղափոխվել է ԱՄՆ՝ թաքցնելով անցյալը, իսկ 8 տարի անց ստացել է քաղաքացիություն ու շարունակել […]

̰
«Հայ կառուցողական կուսակցությունը» պահանջում է ԿԸՀ նախագահի հրաժարականը

15:57 21.08.2018

«Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը։ Ղուկասյանը նշել է, որ Մուկուչյանը մասնակից է եղել ընտրակեղծարարությանը, ուստի, այսուհետ՝ նոր իրավիճակում նրա պաշտոնավարումն անհնար է: Եթե մինչև ուրբաթ օրը Տիգրան Մուկուչյանը հրաժարական չտա, Ղուկասյանը պատրաստվում է այդ օրը հանրահավաք անել:

̰
Սփյուռքի նախարարությունը փակելու հարց այս պահին օրակարգում չկա․ նախարար

15:53 21.08.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սփյուռքի նախարարությունը փակելու հարց այս պահին օրակարգում չկա։ «Վստա՛հ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության ցանկացած որոշում բխելու է Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերից։ Իհարկե, ես՝ որպես Սփյուռքի նախարար, վստահ եմ, որ նախարարությունն անելիք ունի»,- ասել է նա։  

̰
Գագիկ Ծառուկյանի թիկնապահը գրավի դիմաց ազատ արձակվեց

15:46 21.08.2018

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո Վյաչեսլավ Հարությունովը հերքել է իր տված ցուցմունքը:

̰
Հնդկաստանում ավելի քան 1 միլիոն մարդ ջրհեղեղի պատճառով լքել է բնակավայրերը

15:27 21.08.2018

Հնդկաստանի հարավում՝ Կերալա նահանգում, ավելի քան մեկ միլիոն մարդ հորդառատ անձրևների և ջրհեղեղների պատճառով լքել է իր տունը և տեղավորվել փախստականների համար նախատեսված ճամբարում: Այս մասին տեղեկացնում է Korrespondent-ը: Հեղեղների պատճառով 410 մարդ է մահացել: Ներկա դրությամբ 1 միլիոն 28 հազար մարդ տեղավորվել է ավելի քան 3․2 հազար հատուկ ճամբարներում, ընդ որում՝ մի քանի հազար […]

̰
Գլենդելում ադրբեջանցիների ներկայությունը շատ ակտիվ է․ Սփյուռքի նախարար

15:18 21.08.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։ «Սփյուռքը բազմաշերտ է, բազմոլորտ է և նախկինում ցուցաբերված ընդհանրական մոտեցումը մեզ համար ընդունելի չէ»,- ասել է նախարարը։ Մխիթար Հայրապետյանի խոսքերով՝ հայրենադարձությունը, հայապահպանությունը նոր կառավարության կարևորագույն խնդիրներից են։ Սփյուռքի նախարարը նշել է, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակում իրեն զարմացրել է այն, որ Գլենդելում […]

̰
«Հյուսիս-հարավ» ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարները փակել են չինական ընկերության գրասենյակի ճանապարհը

15:08 21.08.2018

Այսօր «Հյուսիս-հարավ» ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի շուրջ 50 ճանապարհաշինարար փակել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գրասենյակ տանող ճանապարհն ու խաթարել ամբողջ շինաշխատանքների ընթացքը։ Սրանով շինարարներն իրենց պահանջն են ներկայացնում, այն է՝ աշխատավարձերի բարձրացում: Հիշեցնենք, որ 3 օր առաջ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել ու պահանջել մինչ երկուշաբթի բարձրացնել աշխատավարձերը և շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը։ […]

̰
Երևանի ավագանու ընտրությունների համար հավասար պայմաններ են ստեղծվել. Արարատ Զուրաբյան

14:55 21.08.2018

Երևանի ավագանու ընտրությունների համար հավասար պայմաններ են ստեղծվել: Այս մասին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով այս ընտրություններին նույնպես կառաջադրի իր թեկնածությունը: Պատգամավորը գլխավորում է ՀՀՇ-ի ընտրական ցուցակը: Հարցին՝ ինչո՞ւ չառաջադրվեց «Ծառուկյան» դաշինքով, Արարատ Զուրաբյանը պատասխանել է, որ ինքը հանդես է գալիս այն քաղաքական ուժի անունից, որի անդամն է: Նա ընդգծել է՝ դաշինքում որևէ […]

̰
Կատարի թագավորական ընտանիքը 642 մլն դոլարով վաճառում է իր շքեղ ինքնաթիռը

14:51 21.08.2018

Կատարի թագավորական ընտանիքը վաճառքի է հանել իր շքեղ ինքնաթիռը՝ 10 լոգասենյակով, հարմարավետ ննջասենյակով, ահռելի հյուրասենյակով և նույնիսկ բուժկետով համալրված Boeing 747-8-ը, հայտնում է Daily Mail-ը։ Օդանավն ի սկզբանե նախատեսված է եղել 467 ուղևորի համար, սակայն  թագավորական ընտանիքը դրա սրահն առավել ընդարձակ դարձնելու նպատակով հանել է նստատեղերի մեծ մասը: Այժմ այն նախատեսված է առավելագույնը 78 ուղևորի ու 18 հոգանոց […]

̰
Լիլիթ Մակունցն այցելել է Կոտայքի մարզի մշակութային մի շարք կառույցներ

14:43 21.08.2018

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալներ Տիգրան Գալստյանն ու Վահե Բուդումյանն օգոստոսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Կոտայքի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Այցի սկզբում Լիլիթ Մակունցի, մշակույթի նախարարի տեղակալների, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի տեղակալների մասնակցությամբ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպման ժամանակ քննարկվել է մարզում գտնվող «Անվերջության ժապավեն» […]

̰
Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել․ Արտակ Զեյնալյան

14:35 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության 100 օրվա աշխատանքը: Նախարարը ներկայացրել  է փաստ, ըստ որի՝ վարչական համաներման ոլորտում խոշոր համաներում է իրականացվել և շուրջ 120 հազար մարդ ազատվել է պարտավորությունից։ Նախարարը նշել է, որ մեկ միլիոնից ավելի վարույթ պետք է կարճվի։ «Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել, բռնի կերպով մոլեխաղեր իրականացնելու բացառման միջոցառումներ են […]

̰
Apple-ը սմարթ ժամացույցների միանգամից 6 մոդել է գրանցել

14:26 21.08.2018

Apple Watch Series 4 սմարթ-ժամացույցների միանգամից 6 նոր մոդել է գրանցվել ամերիկյան Apple ընկերության կողմից: Սեպտեմբերին սպասվող նոր մոդելների ներկայացումից առաջ ընկերությունը վկայական է ստացել A1977, A1978, A1975, A1976, A2007 և A2008 համարներով սմարթ-ժամացույցների մոդելների համար: Նշվում է, որ ամբողջ շարքի դիզայնը զգալի փոփոխություններ կունենա: Նոր մոդելների մանրամասն բնութագրերը դեռևս չկան:    

̰
Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը դեռևս մուտք չի արվել

14:25 21.08.2018

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը դեռևս մուտք չի արվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել օգոստոսի 20-ին։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել էր պաշտպանների բողոքը և […]

̰
Ճապոնիայում արհեստական ինտելեկտը կօգտագործվի դպրոցներում

14:04 21.08.2018

Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են արհեստական ինտելեկտը 2019թ. ներառել դպրոցական կրթության մեջ: Այս մասին հայտնում է Tass լրատվական գործակալությունը: Ըստ ծրագրի` արհեստական ինտելեկտը 4 տարվա ընթացքում կհավաքի տարբեր տարիքի դպրոցականների: Համակարգը կուսումնասիրի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը: Նշվում է, որ նոր համակարգը կօգնի մշակել անհատական կրթական ծրագրեր, որով դպրոցականներն ավելի լավ կկարողանան զարգացնել գիտելիքները և հնարավորությունները: […]

̰
BACK_TO_TOP