14:07 22.08.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հայտնում է «Բելտա» լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահների բանակցությունները կկայանան Սոչիում: Նշվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն ռուս-բելառուսական համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումներում և միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
13:58 22.08.2018
«Հուսով եմ՝ չինարեն սովորելը շատ դժվար չէ»,- Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայկական ընդունակությունը հաշվի առնելով, կարծում եմ՝ դժվար չի լինի»,- ասաց դեսպանը։ Նա ընդգծեց՝ չինարենում ինչ-որ յուրահատկություն, իհարկե, կա, այն, ինչպես և հայերենը, հին լեզու է, բայց հայերը, ըստ դեսպանի, իրենց լեզվական ունակություններով տարբերվում […]
13:55 22.08.2018
«Երևանում չկա որևէ գազալցակայան, որը չի համապատասխանում պետության կողմից հաստատված բոլոր նորմատիվներին»,- ամփոփելով գործունեության 100-րդ օրը՝ օգոստոսի 22-ին լրագրողներին ասել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ներկայացնելով հակահրդեհային անվտանգության ոլորտում արված աշխատանքները՝ նախարարը նշել է, որ բոլոր գազալցակայանները Երևանում ստուգվել են և շահագործողներին տրվել էր 2 ամիս ժամանակ թերությունները վերացնելու համար: 12 գազալցակայան թերությունը չէր վերացրել և […]
13:33 22.08.2018
Քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը: Նա անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարության խնդրին: «Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ չի հեռացել քաղաքականությունից: Ես զարմանում եմ, որ նոր Հայաստանում դեռ Շանթ Հարությունյանը շարունակում է կալանավորված մնալ»,- ասել է նա: Պարույր Հայրիկյանը անդրադարձել է վարչապետի այն հայտարարությանը, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի […]
13:15 22.08.2018
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը 5 սահմանախախտի են ձերբակալել: Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում են ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։ Արտաշատի սահմանապահ ջոկատի հերթափոխի կողմից հայտնաբերվել է Աֆղանստանի Հանրապետության 5 քաղաքացու, ովքեր Արաքս գետով անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը: Ստուգողական համալիր միջոցառումների ընթացքում պարզվել է, որ […]
13:09 22.08.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 21-ին այցելել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այցիս շրջանակներում հանդիպեցի Բյուրականի աստղադիտարանի Միջազգային աստղադիտական միության հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղադիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Միքայելյանը ներկայացրեց աստղադիտարանի գործունեությունը, դերն ու նշանակությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ […]
12:54 22.08.2018
«Ինչո՞ւ մենք պիտի բացառենք Հայաստանում որևէ այլ քաղաքական ուժի գործունեությունը: Նման իրավիճակներից խուսափելու համար մենք առաջարկում ենք սահմանադրական փոփոխությունների փաթեթ կազմել»,- ասել է Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ ներքաղաքական իրավիճակը քննարկելիս: Պարույր Հայրիկյանը խոսել է նաև անցումային արդարադատության մասին և նշել, որ արդարադատության իրականացման ոլորտում պետք է գտնվեն ճիշտ լուծումներ: SHANTNEWS.AM-ի այն հարցին, թե Պարույր Հայրիկյանը […]
12:35 22.08.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի օգոստոսի 22-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ լրատվականը։ Հանձնաժողովը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաև՝ քաղաքացիների և […]
12:28 22.08.2018
«Հետք» լրատվականն սկսել է գործող ու նախկին պաշտոնյաների և վերջիններիս որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ուսումնասիրությունը: Լրատվականին հայտնի էր դարձել, որ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են սկսվել բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը պարզելու համար, ինչը և վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել էր: Իսկ ավելի վաղ նաև դիմել են ՊՆ՝ մի քանի հարյուր նախկին […]
12:28 22.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից և նշանակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ։ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ է […]
12:28 22.08.2018
Հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի դիմումը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ նախապես քննարկելով՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ հանրային […]
12:27 22.08.2018
Պարույր Հայրիկյանը և մի քանի գործընկերներ սկսել են Սահմանադրության փոփոխման գործընթաց: Հայրիկյանը կարծում է, որ հանրությունը պետք է օգնի, որ ավարտին հասցվի այն գործը, որն սկսվել է դեռևս տարիներ առաջ: Նա նաև նշել է, որ 200 հազար ստորագրություն է պետք Սահմանադրությունը չեղարկելու համար: «Վարչապետը հանրահավաքին այդքան երկար պատրաստվելիս ցույց տվեց, որ ինքը մեր բոլորի աջակցության կարիքն […]
12:23 22.08.2018
Պարույր Հայրիկյանը նշեց, որ պետք է լուծել այն խնդիրը, որ քաղաքացին լինի երկրի տերը, այլ ոչ թե հանճարեղ անհատները կամ կուսակցությունները: Այդ մասին ասել է ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Սառույցը կոտրված է, շատ ուրախ եմ, որ իշխանությունները հանրահավաքի ընթացքում խոսեցին սահմանադրական փոփոխություններից: Սահմանադրական առաջին փոփոխությունը պետք է արվի՝ հին Սահմանադրությունը […]
12:02 22.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին ներկա է գտնվել Հայ-չինական դպրոցի բացման արարողությանը։ Ողջունելով ներկաներին՝ Փաշինյանը նշեց, որ այս դպրոցով հայ-չինական բարեկամության մի նոր էջ է բացվում։ «Հայտնի ասացվածք կա՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես․ չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և […]
21:55 21.08.2018
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է ռազմավարական պահուստներից 11 մլն բարել նավթ վաճառել: Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը: Նավթը կվաճառվի Տեխասից մինչև Լուիզիանա ընկած տարածքներում, իսկ դիմումները պետք է ընդունվեն օգոստոսի 28-ից ոչ ուշ: Առաքումները տեղի են ունենալու հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: 2017-ի սկզբին ԱՄՆ-ը պատրաստվում էր ռազմավարական պահուստներից վաճառել 8 մլն բարել նավթ: […]
21:40 21.08.2018
Ռուսաստանի առողջապահության բաժնից տեղեկացնում են, որ տարվա կտրվածքով` կարմրուկի հիվանդացությունների թիվը 13 անգամ բարձրացել է, իսկ եվրոպական երկրներում վարակվել են 41 հազար հոգի, որոնցից 37-ի մոտ հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով: Անցած տարի արձանագրվել է հիվանդության 24 հազար դեպք, իսկ նախորդ տարի ավելի քան 5 հազար: Փորձագետները նշում են` հիվանդության նման կտրուկ տարածումը պայմանավորված է […]
21:28 21.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ տալու մասին որոշում: Վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: Վարչապետի որոշմամբ ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ են ստացել մի քանի տասնյակ սփյուռքահայեր: Նրանց թվում են՝ Շանթ Ապրալեանը (Սիրիա), Դավիդ Առաքելյանը (Լեհաստան), Հերաչիկ Բախշյան Ղարահդաղին (Իրան), Բեդրոս Բիդոյանը (Իսրայել), Քրիս Բիդոյանը (Իսրայել), Վոլգա Բոնյադին (Իրան), Անի […]
21:25 21.08.2018
Այսօր հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ, քաղաքացիական ակտիվիստ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է: ShantNews.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր արտիստի կյանքի և գործունեության մասին: Սերժ Թանկյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես և հաճախել տեղի հայկական Rose and Alex Pilibos դպրոցը: Հատկանշական է, որ տարբեր […]
21:00 21.08.2018
Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում են: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: «Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է»,- ասել է Նաղդալյանը: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:
20:59 21.08.2018
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Զովասար գյուղում տեղի ունեցած նռնակի պայթյունի դեպքի առթիվ, երկու անձ ձերբակալվել է։ Օգոստոսի 20-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում տուն են պայթեցրել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և […]
20:22 21.08.2018
«Երկրորդ նախագահը, երբ խոսում է իր պաշտոնավարման տարիների մասին և իրեն է վերագրում այդ տնտեսական աճը, որը կար, բայց նախ` մեթոդաբանական առումով գունազարդված է, և այդ աճը ոչ մի ազդեցություն չի թողել ժողովրդի սոցիալական բարելավման վրա: Եվ չպետք է մոռանանք, թե երկրորդ նախագահի օրոք արտագաղթի ինչ տեմպեր գրանցվեցին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]
19:54 21.08.2018
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է միջազգային վարկառուների միկրոֆինանսավորման ծրագրից դուրս գալու մասին, տեղեկացնում է «Իզվեստիան»։ Վարչապետն այս մասին հայտարարել է տեսաուղերձի միջոցով։ Նա նշել է, որ ծրագրի իրականացման 8 տարիների ընթացքում երկրի բնակիչները հանդիպել են աննախադեպ դժվարությունների։ «Մենք կորցրել ենք մեր ազգային հարստության 25% -ը, 10-ից 3-ը դարձել է գործազուրկ, բռնությունը և ճնշումները դարձել […]
19:45 21.08.2018
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները օրերս ուսումնական տագնապ-վարժանք անցկացրին Երևանի կենտրոն համայնքում գտնվող «Իբիս» հյուրանոցային համալիրում, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Վարժանքի նպատակն էր զարգացնել հյուրանոցի անձնակազմի և հյուրերի պատրաստվածությունն ու հմտությունները՝ երկրաշարժին դիմակայելու և ցնցումների պահին ճիշտ վարք դրսևորելու տեսանկյունից: Երկրաշարժի ժամանակ ճգնաժամային կառավարումն իրականացնելու և վտանգին […]
19:24 21.08.2018
Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը: Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հայեցակարգը ներառում է առկա հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավորություն կտա. հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ, նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար, ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության […]
19:05 21.08.2018
Վերջին շրջանում հասարակության լայն շրջանակներում ակտիվ սկսել են քննարկել Արցախում ևս հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը: Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ Արցախում դպրոցները գործում են վեցօրյա ռեժիմով: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանն ասել է, որ հանրակրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է, որ պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա […]
18:57 21.08.2018
Apple ընկերությունը այս աշնանը թողարկելու է տնտեսող Mac mini, տեղեկացնում է Bloomberg-ը։ Ըստ ընկերության տվյալների՝ Mac Mini -ն կունենա հիշողության նոր օպցիաներ։ Ներկա մոդելներն արժեն մոտ 500 դոլար։ Վերջին անգամ ընկերությունը 2014-ին է նորացրել Mac mini-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը աշնանը կթողարկի iPhone-ի 3 մոդել, Apple Watch՝ ավելի մեծ էկրանով, նորացված պլանշետ և նոր MacBook Air с 13։ […]
18:51 21.08.2018
Ռեժիսոր Արամ Շահբազյանն օգոստոսի 22-ին պատրաստվում է անժամկետ հացադուլ սկսել մշակույթի նախարարության շենքի մոտ: Այս տեղեկությունը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը՝ ռեժիսորը: Արամ Շահբազյանի հացադուլի պատճառը նրա՝ 3 նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմն է, որը դեռևս 2010թ պետք է ավարտվեր, սակայն, չնայած խոստումներին՝ անհրաժեշտ գումարն այդպես էլ չի տրամադրվել:
18:39 21.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանն Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովն ամփոփել է ս.թ. օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից տուժած մարզի 19 համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները` ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից: Կարևորելով կառավարություն ներկայացվող տեղեկանքում բնական աղետից տուժած բոլոր […]
18:09 21.08.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին, որը գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Տեղի է ունեցել առանձնազրույց։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Շանթ Հարությունյանը Պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված ազատ արձակման հետ։ Բարձրացված բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում ուսումնասիրվում են Պաշտպանի աշխատակազմում։ […]