16:06 23.08.2018
Օգոստոսի 23-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Բանգլադեշ թաղամասում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում է տաղավար: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Գայի պողոտայի թիվ 1բ հասցեում գտնվող թիթեղյա տնակը (18 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:31-ին, մարվել՝ 12:43-ին: […]
15:58 23.08.2018
«Ճամբարում ղեկավարումը հիմնականում ինքնակառավարման սկզբունքով է լինում, և երբ երեխաները գալիս են ճամբար, ջոկատավարների հետ քննարկում են, թե ինչ կուզեն լինի և ինչ միջոցառումներ կարելի է կազմակերպել: Ջոկատավարները այդ գաղափարները համակարգում են, որից հետո քննարկում են մանկխորհում և հաստատում են»,- ասել է սկանդալի կենտրոնում հայտնված «Հասմիկ» ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի […]
15:41 23.08.2018
Հայաստանում այս տարի դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2013-2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։ 2018թ. հունվար-հուլիսին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն […]
15:40 23.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին սահմանագիծ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով սահմանագիծ մեկնող ոստիկանության ծառայողներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի բարեկամներ, ոստիկանության զորքերի սիրելի ծառայողներ, այսօր շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության […]
15:37 23.08.2018
Անի խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը: Այսօր նրանք Մարալիկում հավաքվել են համայնքապետարանի շենքի դիմաց և ներկայացրել իրենց պահանջները: Ցուցարարները Արտակ Գևորգյանին մեղադրում են անգործության մեջ: Բնակիչների և համայնքի ղեկավարի դեմ առ դեմ հանդիպում չի կայացել: Ցուցարարներից մի քանիսը մուտք են գործել քաղաքապետարանի շենք ու հասել համայնքի ղեկավարի աշխատասենյակ։ […]
15:21 23.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է 2016թ․ իր գրած հոդվածներից մեկը։ «Սիրելիներ, այս հոդվածը գրել եմ 2016 թվականի օգոստոսին: Տպագրվել է «Հայկական ժամանակի» օգոստոսի 16-ի համարում: Վարչապետ ընտրվելուց հետո ամեն շաբաթ հիշում էի էս հոդվածի մասին ու որոշեցի ձեզ էլ ներկայացնել: Ներկայացնում եմ ստորև, առանց փոփոխության: Վերնագիր – Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում […]
15:18 23.08.2018
Օգոստոսի 23-ին՝ ժամը 11:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի և Մասիս փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Վ. […]
15:03 23.08.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցին: «Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի […]
14:59 23.08.2018
Կառավարությունը 5 տարով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Այս մասին որոշման նախագիծը, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, կառավարության օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի թվում: Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր […]
14:51 23.08.2018
Օրեր առաջ համաձայնագիր է ստորագրվել «Գալա» և «Կանաչ» կուսակցությունների, մի շարք ՀԿ-ների միջև՝ ձևավորելով «Երևանի հանրություն» դաշինքը: Դաշինքը ձևավորելու նպատակը եղել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելը: Դաշինքի՝ քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է: Ցուցակում են անկուսակցական անձինք: «10-ից ավելի ՀԿ-ներ, ոչ քաղաքական կուսակցություններ երկար ժամանակ բանակցել են, գտել ընդհանուր եզրեր և բանակցելով համաձայնության եկել թեկնածուի ընտրության […]
14:34 23.08.2018
Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռազմական ավիացիոն բազայի ուղղաթիռային էսկադրիլիայի երիտասարդ օդաչուները երկկողմ վաշտային տակտիկական զորավարժությունների շրջանակներում իրականացնում են լեռներում պայմանական հակառակորդի կրակային խոցման առաջադրանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուղղաթիռների անձնակազմերը ավիացիոն սպառազինությունից իրականացնում են էլեկտրոնային կրակահերթեր և պայմանական հակառակորդի օբյեկտների հրետակոծում: Զորավարժություններն անցկացվում են «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Մասնակցում են […]
14:25 23.08.2018
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան իր էջը հարձակման է ենթարկվել։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ Իմ ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հարձակման, որի հետևանքով ջնջվել են վերջին երկու հրապարակումները: Խնդիրը լուծելու ուղղությամբ ձեռնարկվում են քայլեր»,- գրել է նա։ https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/450894242073527?__xts__[0]=68.ARBKfi_sP1JL4xhXJ1VxRD-nDYR6hcEXpc0XYbDNsAMG-GNXRWyh22d2onlEe-mIvxIhGvn7aNzhymmknz3_eDd2qT9IuGUcB9qA9CJ73OdNioe8GBbWCYpImp7LL-ZHtSA876KWnilNsxfFq42FOS-SQWqJ-WCpr_6OICEGljZbfkCiOBTJDaXDX0M&__tn__=H-R
14:16 23.08.2018
Շիրակի մարզի 164 դպրոցներից 24-ը լիցենզիա չունի: Պատճառները շատ են՝ Շիրակի մարզպետարանում ուսումնասիրություններ են անում: Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը նշում է, որ հիմնական պատճառն աշակերտի թվով ֆինանսավորումն է։ «Եթե լիցենզիայով սահմանված է, որ 300 աշակերտ կարող է ընդունել դպրոցը և իրենք ընդունում են մինչև 500, այսօր մեր առջև պահանջ են դնում՝ նոր տարածք տրամադրել, այն […]
14:09 23.08.2018
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են՝ պարզվել է, որ մատակարարված խոշոր չափի՝ 55.120.792 ՀՀ դրամ արժողությամբ […]
14:00 23.08.2018
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության» մրցանակին այս տարի կարժանանա հայտնի ռեժիսոր Թերի Ջորջը, տեղեկացնում է «Արմենպրես»- ը: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Նյու-Յորքում: Ռեժիսորը միջազգային ճանաչում է ձեռք բերել «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմի նկարահանումից հետո: Թերի Ջորջը նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է, որը նկարահանվել է ամերիկահայ բարերար […]
13:43 23.08.2018
«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ 170 մլն խորանարդ մետր: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: ՀՀ կառավարության ներկայացրած տվյալներով՝ 2016 թվականի նորմալ ջրատվության տարվա համեմատ՝ ինչպես 2017 թվականը (Սևանա […]
13:26 23.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ բարի ծառայություն մաղթելով ոստիկանության՝ մարտական հերթապահության մեկնած զորքերին։ «Ոստիկանության զորքերը այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն՝ փոխարինելով ժամկետային զինծառայողներին: Մասնակցում էի ճանապարհման հանդիսավոր արարողությանը: Բարի և հաղթական ծառայություն»,- նշել է նա։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2060611534200828/
13:26 23.08.2018
«Հասմիկ» ճամբարի սկանդալի տեղիք տված լուսանկարների հրապարակումից հետո ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է ճամբարում կազմակերպված միջոցառումը և դրա էությունը: «Երեխաները որոշեցին, որ ՈՒՀԱ կազմակերպեն, և մենք դեմ չեղանք: Ծրագիր ներկայացրին երեխաները, երաժշտական համարներ կային: Եվ դրվագ էին մտցրել, թե ինչպես են տղաները քննադատում նման կերպ աղջիկների հագուստները, աղջիկները՝ […]
13:14 23.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ոստիկանության զորքերի՝ սահման մեկնելու հանդիսավոր արարողությունը։ Նա նշեց, որ ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են բանակին, և ինքը եկել է նրանց ճանապարհելու։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց այդ կարևոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամության համար։ Նշենք, որ ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնելու Տավուշի դիրքերում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2060611534200828/
13:13 23.08.2018
Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը անցումային արդարադատության վերաբերյալ գրառում է կատարել : «Անցումային արդարադատությունը բնավ նոր երևույթ չէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն որոշակի բաղադրիչներով կիրառվել է նաև նախկինում, ուղղակի զուտ այդ ինստիտուտի անվանումը չի դրվել շրջանառության մեջ, ինչն էլ, հավանաբար, այնպիսի տպավորություն է ստեղծել, թե դա բոլորովին նոր ու […]
12:55 23.08.2018
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շաքարավազի հումքի անվան տակ շաքարավազ է ներկրում, ընդ որում՝ էժան գնով ներկրում է, թանկ գնով վաճառում։ Անանյանն ասաց, որ իրենք ստուգումներ են իրականացրել, վերջին մեկ տարվա ընթացքում այդպիսի բան չեն հայտնաբերել։ Հարցին՝ իսկ նախորդ տարիներին չե՞ն […]
12:38 23.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ վարչապետի բարձրաձայնած «ստվերային այգիների» խնդրին։ Հարցին՝ ովքե՞ր են դրանց սեփականատերերը, արդյո՞ք «օլիգարխներ» են, նա պատասխանեց․ «Քանի որ դրանք դեռ ստվերում են, չեմ կարող ասել՝ օլիգարխ են, թե ոչ։ Եղել է, ենթադրենք, բանջարաբոստան ու դաշտ, միամյա խոտաբույս, հիմա այդտեղ հիմնվել է բազմամյա տնկարան, այգի, բայց […]
12:36 23.08.2018
Օգոստոսի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը և Հրաչյա Հակոբյանը, հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ […]
12:29 23.08.2018
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել: «Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն […]
12:29 23.08.2018
ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ կառավարությունը որոշել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրենքի նախագծի քննարկման համար առաջարկել ԱԺ նախագահին՝ 2018 թ․ օգոստոսի 28-ին` 11։00-ին, գումարել ԱԺ արտահերթ […]
12:28 23.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը […]
12:02 23.08.2018
Կառավարության օգոստոսի 23-ի նիստում՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորովին վերջերս տեղեկացել է մի խնդրի մասին, այն է՝ Հայաստանում կա ստվերային գյուղատնտեսություն, կան այգիներ, որոնք գրանցված չեն, որ տուրքերի և այլնի խնդիրներ չառաջանան։ «Մենք նայում ենք՝ այսքան այգի կա, այսքան ջուր է հարկավոր, բայց գալիս […]
11:59 23.08.2018
ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում քննարկման դրվեց և ընդունվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այսօր հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսական աճի լոկոմոտիվն է, սակայն այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել։ «Մեր կառավարության կարևոր խնդիրներից է՝ փոխել այդ մոդելը՝ ոչ միայն այն պատճառով, […]
11:44 23.08.2018
ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում քննարկման դրվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։ Այն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որպես նոր կառավարության «ամենաանցանկալի նախագիծ»։ Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը մի քանի անգամ տարբեր ձևաչափերով քննարկել […]
11:23 23.08.2018
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության օգոստոսի 23-ի նիստում ներկայացրեց «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Դրանով արդեն իսկ օրենքով սահմանված մերժման հիմքերից բացի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝ 1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝ ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր […]