TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

Ես ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով․ Նիկոլ Փաշինյան

11:08 23.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով երեկվա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերին։ «Երեկվա ուղիղ եթերի կարևոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել: Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին: Սա […]

̰ ̰
Մեր խնդիրն է՝ ունենալ տնտեսական աճի այնպիսի մոդել, որն անվանում են «ներառող»․ Նիկոլ Փաշինյան

22:34 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ Կենտրոնական բանկի հետ անընդհատ քննարկում են տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունները։ Նա հայտնեց, որ վերջին երեք ամսվա ընթացքում 1-1,5 տոկոսով նվազեցրել են հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքները, նշեց՝ այս միտումը կշարունակվի։ Փաշինյանի խոսքով՝ պետության ամենակարևոր գործառույթն է աջակցել այս պրոցեսին։ «Մենք պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունն «Էկո-Հայաստանի» հայեցակարգի շրջանակներում։ […]

̰
Փաշինյանը՝ իր նկարներով շապիկ ու բաժակ վաճառելու մասին

22:21 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ իր նկարներով շապիկ, բաժակ և այլ իրեր են արտադրում ու վաճառում։ «Անկեղծ ասեմ՝ ուրախ եմ, եթե դա մարդկանց օգնում է ավելի շատ եկամուտ ստանալ։ Ես ողջունում եմ, եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր […]

̰
Ունենք իրավիճակ, երբ բոլոր դիմորդներն ընդունվում են բուհեր․ Նիկոլ Փաշինյան

22:15 22.08.2018

Հայաստանի բուհական համակարգն, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունի լուրջ պրոբլեմ, և ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ բուհերը զանգվածաբար ունեն դիմորդի և ուսանողի խնդիր։ Վարչապետն այդ մասին նշել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ «Ըստ էության՝ ունենք իրավիճակ, երբ բոլոր դիմորդներն ընդունվում են բուհեր, ունենք մեկ բացառություն, և դա Բժշկական համալսարանն է։ Ի՞նչ առանձնահատուկ […]

̰
Պետք է ունենալ արտահանմանը միտված տնտեսություն․ Նիկոլ Փաշինյան

21:34 22.08.2018

Կառավարության համար տնտեսական առաջընթացի կարևոր մաս է փորձարարական ճյուղը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսական առաջընթացի մասին կառուցվածքում պետք է միշտ ուղերձ հղել, որ բաց են նոր գաղափարների համար։ Նա նաև ներկայացրեց, թե որոնք կարող են լինել փորձարարական ճյուղերը։ Փաշինյանն ընդգծեց՝  աշխարհում զարգանում են բիոտեխնոլոգիաները, և մեր շատ հայրենակիցներ այս […]

̰
Համեղ կերակուրների ու հնագույն ճարտարապետության քաղաքը․ Mir24-ի ռեպորտաժը` Երևանի մասին

21:30 22.08.2018

Համեղ ուտելիքներ, ազգային մոտիվներ և հնագույն ճարտարապետություն․ ահա, թե ինչով է զբոսաշրջիկներին գրավում Երևանը։ Ռուսական Mir24 հեռուստաալիքը Երևանի մասին պատմող ռեպորտաժ է ներկայացրել։ «Հայաստանը գնալով ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում։ Նրանք, ովքեր եղել են Երևանում, վստահեցնում են՝ քաղաքը հատկապես գեղեցիկ է գիշերը»,- պատմում է մեկնաբանը։ Ռեպորտաժում նշվում է․ «Երևանը գրեթե երբեք չի քնում, […]

̰
Կոտայքի և Արագածոտնի մարզերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:22 22.08.2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով, օգոստոսի 23-ին` ժամը 10:00-17:00-ն, դադարեցվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան, Վերին Աղբյուրակ թաղամասերի, Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ համայնքների և Աշտարակ-Սասունիկ միջին ճնշման գազատարից սնվող գազասպառողների գազամատակարարումը, հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: «Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների […]

̰
Բարձր տեխնոլոգիական արտադրությունը՝ կառավարության առաջնահերթություն

21:16 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց, թե կառավարությունն ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացման մոդելը և ռազմավարությունը։ Նա խոսեց ներդրողներից, նշեց՝ պոտենցիալ ներդրողները լինում են երկու ճաշակի՝ մի մասն ուղղակի գիտի՝ ինչ է ուզում անել, գալիս, ներդրում են անում, մյուս մասի համար կարևոր է, որ կառավարությունն ուղերձ հղի, թե հատկապես որ ոլորտներում է տեսնում ներդրումներ, […]

̰
Փոքր բիզնեսի համար սիմվոլիկ շրջանառության հարկ կսահմանվի․ վարչապետը մի քանի գաղափար ներկայացրեց

21:08 22.08.2018

Կառավարությունը պատրաստվում է հարկային համակարգի պարզեցման գնալ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ եկամտահարկը կիջնի։ Վարչապետի խոսքով՝ դրա մի քանի սցենարներ կան, որոնց մասին ուղղակի ասում է՝ եկամտահարկի իջեցում և հարկային օրենսգրքում լրջագույն փոփոխություններ, նաև պետական գնումների օրենսդրության։ Վարչապետը նշեց, որ հանրային կառավարման համակարգում լուրջ բարեփոխումներ պետք […]

̰
Հաջողության նոր բանաձևն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

21:00 22.08.2018

Հայաստանում այսուհետ գործում է հաջողության նոր բանաձև։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց նաև հաջողության հին բանաձևի մասին, այն է՝ եթե ուզում ես ունենալ հաջողություն, պետք է իշխանական հովանավորություն ունենալ, լավ ծանոթ և այլն։ Այսուհետ, ըստ վարչապետի, հին՝ խնամի-ծանոթ-բարեկամ մոդելը չի գործում։ «Որն է հաջողության նոր բանաձևը, որն […]

̰
Ապօրինի թմրամիջոց մշակելու, պահելու և օգտագործելու դեպք Գառնիում

21:00 22.08.2018

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գողթ գյուղի բնակիչ Գարեգին Գինոսյանը թմրանյութ է պահում և օգտագործում, հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից։ Ձեռք բերված տեղեկությունների համաձայն` Գինոսյանն իր տանը և այգում զբաղվում էր թմրամիջոցի ապօրինի մշակմամբ, տանը և կից շինության տարածքում պահում «մարիխուանա»։ Օգոստոսի 14-ին նշված փաստով […]

̰
Փաշինյանը Թանկյանին հիշեցրեց՝ խոստացել էր բնակարան գնել Հայաստանում

20:53 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ գալիս են Հայաստան, այստեղ բնակարան գնում, դա է վկայում անշարժ գույքի շուկայում գների ավելացումը։ Ֆեյսբուքյան իր հերթական ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը նշեց, որ երեկ հանդիպել է Քուվեյթից եկած մեր հայրենակիցների՝ երկու ընտանիքի, ովքեր ասել են, որ Հայաստանում բնակարան են գնել։ «Հիմա ես սփյուռքի մեր հայրենակիցներին, երբ հանդիպում եմ, այդ […]

̰
Մհեր Գրիգորյանը Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր

20:47 22.08.2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և անդրադարձել այն հիմնական ուղղություններին, որտեղ առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ: Ալեքսանդր Բեն Ցվին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է Իսրայելի ձեռքբերումները տնտեսական, բարձր […]

̰
Բռնցքամարտիկ Ռաֆայել Հակոբյանը հաղթեց թուրք հակառակորդին աշխարհի առաջնության առաջին մենամարտում

20:40 22.08.2018

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունգարիայի մայրաքաղաք  Բուդապեշտում մեկնարկած Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակներ տոնեցին Ռաֆայել Հակոբյանը և Բենիկ Նիկողոսյանը: 56 կգ քաշային կարգում Հակոբյանն առաջին մենամարտում գերազանցեց թուրք հակառակորդին, 64 կգ քաշում հաղթանակ տոնեց նաև Բենիկ Նիկողոսյանը: Միայն պարտություն կրեց Արթուր Բազեյանը: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից հաջորդ մենամարտերը […]

̰
Փաշինյանը խոստովանեց՝ հանրահավաքին ելույթ է ունեցել ոչ թե Gucci-ի, այլ հայկական արտադրության պիջակով

20:28 22.08.2018

«Մենք պետք է հնարավորություն ունենանք աջակցելու մեր արտադրողին, իսկ տեղականը պիտի լինի այնպիսի որակի և գնի, որ հնարավորություն ունենանք դա օգտագործելու»,- այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ այդ հնարավորությունը կա՝ որակյալ կոշիկներ կան, հագուստի տեսակներ։ Վարչապետն անկեղծորեն նշեց՝ ինքը հաճույքով է տեղական արտադրանք-հագուստ կրում։ «Հանրահավաքին, […]

̰
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հակամրցակցային գործունեություն է ծավալել. ՔԿ

20:26 22.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը։ Քրեական գործի տվյալներով՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008 թվականին տրված ՏԿՈւ 00223 և […]

̰
Թիերի Անրին պատրաստ է մարզչական կարիերա սկսել

20:18 22.08.2018

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին պատրաստ է մարզչական կարիերա սկսել: «Արսենալ»-ի նախկին ֆավորիտը համաձայնել է ղեկավարել «Բորդո» ֆուտբոլային ակումբը: Այժմ նա սպասում է ֆուտբոլային ակումբի ղեկավարության արձագանքին: Ավելի վաղ Գուստավո Պոյետը հեռացվել էր «Բորդո»-ի մարզչի պաշտոնից: Ակումբին դուր չէր եկել, որ մարզիչը շատ խիստ էր արտահայտվել ակումբի հարձակվողներից մեկի՝ այլ ակումբ հեռանալու մասին: Այժմ Թիերի […]

̰
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը «Հասմիկ ճամբար»-ի երեխաների լուսանկարների վերաբերյալ

20:16 22.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը  հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբար»-ում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցած երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին, Facebook սոցիալական ցանցում և մի շարք լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել «Հասմիկ ճամբար»-ում երեխաների մասնակցությամբ տեղի ունեցած ՈւՀԱ-ից (КВН) լուսանկարների հրապարակման մասին, որոնցում տղաները աղջկա […]

̰
Գրենլանդիայում հալչում է ամենահին և կայուն սառցադաշտերից մեկը

20:10 22.08.2018

Գրենլանդիայի հյուսիսում սկսել է հալչել ամենահին սառցադաշտը: Գիտնականները տարիներ շարունակ այն համարում էին ամենահինը և եղանակային փոփոխությունների նկատմամբ ամենակայունը: Սառույցի հալչելը կարող է վտանգել տեղանքի փոկերին և սպիտակ արջերին, հայտնում է  Science Alert հրատարակությունը: Գրենլանդիայում սառույցն սկսել է հալչել երկու տարի առաջ եղանակային փոփոխությունների և ուժեղ տաք քամիների պատճառով: Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ տարածքում […]

̰
Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ եթերում է

20:04 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմում է քաղաքացիներին։ Նա ներկայացնում է տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ, որոնց մասին չի խոսել օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1385137551620474/

̰
Զբոսաշրջության կոմիտեին կից կստեղծվի hասարակական խորհուրդ

19:58 22.08.2018

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվելու է hասարակական խորհուրդ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարկվելու են Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։ Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են […]

̰
Հիլարի Սուոնկի հարսանեկան լուսանկարները

19:42 22.08.2018

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Հիլարի Սուոնկը երկրորդ անգամ ամուսնացել է: 44-ամյա դերասանուհու ամուսինը բիզնեսմեն Ֆիլիպ Շնայդերն է: Այս մասին տեղեկացնում է Vogue-ը: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Ռեդվուդ քաղաքի ազգային զբոսայգում՝ 800-ամյա ծառի մոտ: Հարսնացուի զգեստը մոդելավորել էր  Elie Saab-ը 150 ժամվա ընթացքում 7 ասիստենտների հետ միասին: Արարողությանը մասնակցել են դերասանուհու միայն ամենամոտ ընկերներն ու հարազատները: Հիլարին […]

̰
Հայաստանի առաջնության խաղացանկում փոփոխություններ են եղել. ՀՖՖ

19:15 22.08.2018

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի առաջարկով և Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Այս մասին հայտնում է  ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: 7-րդ տուրի «Փյունիկ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտում: Սկիզբը՝ 16:00-ին: 7-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Բանանց» […]

̰
Մարզային իշխանությունների հետ մեր ինտենսիվ աշխատանքը կշարունակվի. Արսեն Թորոսյան

19:13 22.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Ծաղկահովիտի ԱԿ, Ապարանի ԲԿ, Արագածի ԱԿ, Աշտարակի ԲԿ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից: Նա իր գրառման մեջ նշել է, որ Ծաղկահովիտի ԱԿ-ն կարիք ունի կապիտալ վերանորոգման, վերազինման և օպտիմալացման։ «Համայնքապետի և մարզպետի հետ քննարկեցինք համայնքի մասնակցության հարցը այդ աշխատանքներում և համայնքապետը նախնական համաձայնություն տվեց դրան։ Ապարանի […]

̰
Մեղրաշատի ղեկավարին աշնանացան ցորենի բաշխման չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել

19:05 22.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են […]

̰
Հարվի Վայնշտայնին դարձյալ մեղադրել են սեռական ոտնձգության մեջ

19:00 22.08.2018

Գերմանացի դերասանուհի Էմմա Լոմանը պրոդյուսեր Հարվի Վայնշտայնին սեռական ոտնձգության մեջ է մեղադրում: Այս մասին հայտնում է The Guardianը: Դերասանուհին պնդում է, որ Վայնշտայնը 2006-ին բռնաբարել է իրեն Կաննի կինոփառատոնի ընթացքում: Նրա խոսքերով՝ սկանդալային պրոդյուսերի հետ ծանոթացել է 2004-ին՝ Վենետիկի կինոփառատոնի ժամանակ, որից հետո Վայնշտայնը դերասանուհուն հրավիրել է Կանն՝ հյուրի կարգավիճակով, քննարկելու կարիերայի հետագա զարգացումը: Դերասանուհին հիշում […]

̰
Ավտովթար Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

18:58 22.08.2018

Օգոստոսի 22-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Պատահարի հետևանքով կա երկու տուժած, որոնք հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: […]

̰
ՀՀ փոխվարչապետը Տիմուր Ժակսիլիկովի հետ քննարկել է ԵԱՏՄ աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրի նախագիծը

18:58 22.08.2018

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Ժակսիլիկովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ անդամ երկրներում գործող կենսաթոշակային համակարգերի առանձնահատկություններին, քննարկել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային […]

̰
Թբիլիսիի վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից 2-ը դուրս է գրվել

18:57 22.08.2018

Թբիլիսում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից Նանե Խաչատրյանն (ծնված 2011 թ.) ու Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) դուրս են գրվել համապատասխանաբար հիվանդանոցից:  Մնացյալ տուժածների առողջական վիճակը դեռ նույնն է: Այս մասին փոխանցում է Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:  SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 05:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից […]

̰
BACK_TO_TOP