TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC
Admin

Admin

Օգոստոսի 17-ի հանրահավաքին մասնակցել է մոտ 150 հազար մարդ. Վալերի Օսիպյան

13:28 21.08.2018

Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին մոտ 150 000 մարդ է մասնակցել: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Օսիպյանի խոսքով՝ միշտ չէ, որ ոստիկանությունը թիվ է հրապարակել հավաքների մասնակիցների վերաբերյալ, նա ասաց, որ արդեն 5 տարի է՝ ընդհանրապես թիվ չեն հրապարակում: «Քանի որ ինքս մինչ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելը […]

̰
Ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ

13:24 21.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է՝ ոստիկանության համակարգում կոռուպցիան վերացել է: Օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Օսիպյանը պաշտոնապես հայտարարեց՝ ՀՀ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, սակայն չբացառեց, որ այս հանդիպման ընթացքում ինչ-որ ոստիկան իրեն անհասկանալի պայմաններում փորձում է ինչ-որ բան անել: «Մեկ կհաջողվի, երկու կհաջողվի, ի վերջո կդատապարտվի. ոստիկանությունում չկա նման արատավոր երևույթ: Ցավում եմ, բայց չեմ […]

̰
Փողոցային առևտուրն ապօրինի է. Վալերի Օսիպյան

13:24 21.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ փողոցային առևտրի դեմ պայքարին: Նա նշեց, որ ապօրինի առևտրի հարցը իրեն ևս անհանգստացնում է: «Վերջին ժամանակներում Երևանի տարբեր փողոցներում ավելի հաճախակի ենք տեսնում տարբեր տիպի գյուղմթերք և այլն, այդ ամենը ապօրինի է, քանի որ լիազոր մարմնի կողմից չունեն համապատասխան թույլտվություն: Վերջին 8-9 տարիներին իսպառ վերացված […]

̰
Արտակ Զեյնալյանը գլխավորելու է «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» դաշինքի նախընտրական ցուցակը

13:08 21.08.2018

«Ես գլխավորելու եմ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» դաշինքի նախընտրական ցուցակը։ Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում և արձակուրդում եղած պայմաններում կմասնակցեմ նախընտրական քարոզարշավին և չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ։ Սա մեր 2 կուսակցությունների համատեղ որոշումն է, դաշինքի անվանումը քննարկման փուլում է»,- ասել է արդարադատության  նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։ Խոսելով շանսերի […]

̰
Մանվել Գրիգորյանին լուսանկարելը ես դատապարտելի եմ համարում․ Արտակ Զեյնալյան

13:00 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում անդրադարձել է  Մանվել Գրիգորյանին խցում լուսանկարելուն և նշել, որ դա դատապարտելի երևույթ է։  «Դատապարտյալին լուսանկարելը ես դատապարտելի եմ համարում։ Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունն իրեն լուսանկարելու, ապա ԶԼՄ-ն պետք է մտածի՝ այն հրապարակի՞, թե՞ ոչ։ Ազատազրկման մեջ գտնվող անձի կամքն ազատորեն չի ձևավորվել, […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով դատարան չեմ հրավիրվել. Վալերիյ Օսիպյան

12:44 21.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն օգոստոսի 21 -ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՊՊԾ գնդի գործով վերջին զարգացումներին: Նա նշեց, որ ինքն ուղիղ առնչություն ունի այդ դեպքի հետ, քանի որ ՊՊԾ գնդի գրավման շրջանում տևական ժամանակ այնտեղ է եղել, 7-8 օր մնացել է պատանդված, ապա հարցաքննվել է: Օսիպյանը նշեց, որ այս պահի դրությամբ ինքը չի հրավիրվել դատարան: Նա չցանկացավ գնահատական […]

̰
Ունենք լրջագույն ձեռքբերում. Արարատ Զուրաբյան

12:43 21.08.2018

Ունենք լրջագույն ձեռքբերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է  «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը` անդրադառնալով հեղափոխությունից հետո տեղի ունեցող իրադարձություններին: Նա նշել է, որ տևական դադարից հետո Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնվել է: «Մի բան ակնհայտ է, որ Հայաստանում սկիզբ է առել նոր գործընթաց, լուրջ պայքար է ընթանում ընդհանրապես արատավոր երևույթների դեմ, արդեն կան […]

̰
Չեմ կարող Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնել․ Արտակ Զեյնալյան

12:32 21.08.2018

«Հարգելի՛ լրագրողներ, ես՝ որպես արդարադատության նախարար, չեմ կարող Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ  հարուցել կարգապահական վարույթ։ Բողոքը ներկայացված է Վճռաբեկ դատարան․ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել»,-ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հարցին։

̰
Աշխատանքներ են տարվում, որպեսզի անձի նկատմամբ թևնոցների միջոցով վերահսկողություն սահմանվի․ Արտակ Զեյնալյան

12:27 21.08.2018

«Դատապարտյալների սնունդը բարելավման կարիք ունի, սննդի որակը մշտապես վերահսկվում է։ Դատապարտյալների մեծամասնությունը սնունդն ստանում է բանտերում, մենք հետևում ենք մսի, պահածոների որակին։ Մեզ համար այս հարցը սկզբունքային է»,- ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։ Նախարարը խոսել է նաև Պրոբացիոն ծառայության մասին․ «Աշխատանքներ են տարվում, որպեսզի անձի նկատմամբ թևնոցների միջոցով վերահսկողություն […]

̰
Անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը․ Արտակ Զեյնալյան

12:20 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության աշխատանքների 100 օրը։ Նա խոսել է անցումային արդարադատության հարցի շուրջ։  «Վարչապետն իր ելույթում նշել է, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, ես ավելացնեմ՝ անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը, սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու։ Սա աջակցող գործառույթ է իրականացնելու։ Տեսականորեն հնարավոր է, որ կարող են լինել դատական ժամկետների վերականգնման […]

̰
Կհամոզվեք, որ ոստիկանությունը կաշկանդված չէ իր գործողություններում. Օսիպյան

12:09 21.08.2018

Ոստիկանությունը կաշկանդված չի լինելու։ Այս մասին այսօր՝ 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` պատասխանելով լրագրողի հիշեցմանը, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն հայտարարում են, թե առաջիկա ընտրություններին ոստիկանությունը կաշկանդված կլինի իր գործողություններում։ «Ոստիկանությունը չի կարող կաշկանդված լինել, առավել ևս՝ այսօր։ Գործելու ենք թափանցիկ։ Դուք կարող եք դրանում համոզվել։ Որոշ մարդիկ փորձում են ստվեր […]

̰
Կարծես թե Նարեկ Սարգսյանը շուտով մեր տեսադաշտում կլինի. ՀՀ ոստիկանապետ

11:57 21.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր աշխատանքային 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Նրա խոսքով՝ այս թեմայի վերաբերյալ շուտով նորություն կհայտնեն։ «Մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ։ Թույլ տվեք չմանրամասնել, բայց կարծես թե նա շուտով մեր տեսադաշտում կլինի»,- ասաց Օսիպյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Նարեկ […]

̰
100 օրվա ընթացքում կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք է բացահայտվել. Արմեն Ղուկասյան

11:54 21.08.2018

Նախորդ 100 օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի բարձր է: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Նա հայտնեց, որ վերոնշյալ 746 դեպքից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից: Ղուկասյանի խոսքով՝ առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային […]

̰
Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմել. Արմեն Ղուկասյան

11:50 21.08.2018

ՀՀ ոստիկանությունն ամփոփում է նախորդ 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքները: Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նշեց, որ թեպետ 100 օրը փոքր ժամանակ է 100 տոկոսով բարեփոխումներ իրականացնելու համար, բայց բավարար է՝ գործունեության գլխավոր ուղղությունները նախանշելու, հետագա կարգավորումները տեսնելու, օրինագծեր նախապատրաստելու, փոփոխությունների պատրաստ ու կարողունակ թիմ ձևավորելու համար: Նա նշեց, որ 2018 թ. մայիսի 10-ից օգոստոսի 20-ը նախորդ […]

̰
Բավարարման այսպիսի ցուցանիշ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել․ Արտակ Զեյնալյան

11:44 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել  է նախարարության վերջին 100-օրյա աշխատանքները: Նա նշել է, որ ՄԻԵԴ-ի վճիռներն իր նախաձեռնությամբ հրապարակվել են միասնական տեղեկատվական հարթակում, հիմնվել է լինցենզավորման էլեկտրոնային միասնական գրանցամատյան, ստեղծվել է inotar անվանումով էլեկտրոնային պայմանագրերի հարթակ։ Նախարարը նաև նշել է, որ ստեղծվել է  դատարանների և հարկադիր կատարողական ծառայության միջև կապն ապահովող էլեկտրոնային հարթակ։  «Մշակվել և […]

̰
Էմին Երիցյան

23:40 20.08.2018

̰
Գառնիում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

21:51 20.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հոր և որդու դանակահարության դեպքի առթիվ. պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. օգոստոսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերություն բուժօգնության են դիմել քաղաքացի […]

̰
Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա ընդմիջումից հետո կրկին պատարագ կմատուցվի

21:38 20.08.2018

Երեք տարվա ընդմիջումից հետո` կրկին սեպտեմբերի 9-ին, Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ, հայտնում է Ermenihaber-ը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Պոլսո Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մինչ այժմ պատարագներ չեն մատուցվել անվտանգության որոշակի նկատառումներով։ Արդեն բազմաթիվ հայտեր են ստացվել տուրիստական գործակալությունների կողմից, իսկ հյուրանոցներում մարդիկ սկսել են […]

̰
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը նոր պետ ունի

21:26 20.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Արսեն Այվազյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ: Արսեն Այվազյանը մինչ այդ զբաղեցնում էր Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը: Այս մասին SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է […]

̰
Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

21:09 20.08.2018

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հայտնում է Armtimes-ը: Տեղեկությունը, մեր հարցմանն ի պատասխան, հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև […]

̰
«Կալաշնիկով» կոնցեռնը հայտնել է նոր ինքնաձիգի փորձարկմանը նախապատրաստվելու մասին

21:05 20.08.2018

«Կալաշնիկով» կոնցեռնը հաղորդել է նոր՝ 7.62 մմ տրամաչափի AK-308 ինքնաձիգի փորձնական նմուշի փորձարկմանը նախապատրաստվելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Gazeta.ru»-ն: «Զենքը պատրաստվել է AK103 մեքենայի հիման վրա՝ 7.62 × 51 մմ տրամաչափի փամփուշտներով, AK-12 ինքնաձիգի կառուցվածքային հանգույցներով ու բաղադրիչներով: Ներկա դրությամբ իրականացվում են զենքի նախնական փորձարկման նախապատրաստական աշխատանքները»,- հայտնել են կոնցեռնի ներկայացուցիչները: Նշվում է, որ նոր ինքնաձիգը […]

̰
Թրամփը Բրեննանին ԱՄՆ-ի պատմության մեջ ԿՀՎ վատագույն ղեկավար է անվանել

20:55 20.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրեննանին անվանել է այդ գերատեսչության՝ երբևէ եղած ամենավատ ղեկավարը և բացատրել, թե ինչու չի հավատում, որ նա դատարան կդիմի  գաղտնի նյութերին հասանելիության հետկանչի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: «Ես հույս ունեմ, որ ԿՀՎ-ի՝ մեր երկրի պատմության մեջ վատագույն ղեկավարը դատի կտա: […]

̰
Թուրքիայում ձերբակալել են Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ կրակոցներ արձակած անձին

20:47 20.08.2018

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման հետաքննության շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի մայրաքաղաքի անվտանգության վարչությանը: Ձերբակալվածի անունը կամ այլ մանրամասներ գործակալությունը չի ներկայացնում: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Անկարայում անհայտ անձինք կրակ են բացել ԱՄՆ-ի դեսպանատան շենքի ուղղությամբ: Հարձակման հետևանքով ոչ ոք չէր տուժել: Ավելի ուշ Թուրքիայի իշխող «Արդարություն և […]

̰
Հրդեհ Հերհեր գյուղում. տուժածներ չկան

20:40 20.08.2018

Օգոստոսի 20-ին՝ ժամը 14:01-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ ակումբի մոտակայքում, այրվում է տուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Օգոստոսի 17-ից 20-ը բացահայտվել է հանցագործության 105 դեպք

20:33 20.08.2018

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն՝ օգոստոսի 17-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մասնավորապես՝ բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 29, խարդախության 18, թմրամիջոցի հայտնաբերման 13, յուրացման կամ վատնման 10, անձնական ունեցվածքի գողության 9, սպանության սպառնալիքի և հարկերից խուսափելու 4-ական, […]

̰
Չարբախում կատարված դանակահարությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց

20:27 20.08.2018

Օգոստոսի 18-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում դանակահարություն էր կատարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Դեպքից րոպեներ անց մի տղամարդ ոստիկանության Չարբախի բաժանմունք է մտել և հայտնել, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն ծեծել են: Վերնաշապիկն ու դեմքն արյունոտ են եղել, ճակատին՝ քերծվածքներ: Ոստիկանները շտապօգնություն են կանչել, տուժողը […]

̰
Ոստիկանությունում խորհրդակցություն է տեղի ունեցել

20:21 20.08.2018

Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներն ու ղեկավար կազմը: Օրակարգային հարցերի քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է իր հրամաններով կատարված մի շարք կադրային փոփոխություններ: Մասնավորապես, երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի […]

̰
Զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առթիվ հարուցվել են քրգործեր

20:14 20.08.2018

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են […]

̰
Ուզբեկստանի վարչապետը վթարի է ենթարկվել

20:07 20.08.2018

Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովը Տաշքենդում ավտովթարի է ենթարկվել, թեթև վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Վարչապետը աշխատանքի է վերադարձել»,- նշված է կայքում: Ուզբեկական տեղական լրատվականներից մեկը փոխանցել է, որ վարչապետը եղել է իր ծառայողական մեքենայում և թեթև հարված է եղել: Պատահարից հետո նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց, […]

̰
Իսպանիայում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ

19:51 20.08.2018

Իսպանական Կասետաս քաղաքում երեք մարդ տուժել է, երբ ավտոմեքենան կորցրել է կառավարումը և մխրճվել ամբոխի մեջ: Վարորդը դեպքի վայրից հեռացել է, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Aragon TV-ն հաղորդում է, որ վթարից հետո կինը և տղամարդը դուրս են եկել մեքենայից և փախել դեպքի վայրից: Ավելի ուշ Heraldo de Aragón հանդեսի փոխանցմամբ՝ ավտոմեքենայի վարորդին և ուղևորին իրավապահները […]

̰
BACK_TO_TOP